478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+32
Եղանակը Երևանում
Հայ
ՀԱՊԿ հարավային ճակատը ծածկում է Հայաստանը
15:22
31 Հոկտեմբերի 2007

Հայաստանը դեռ երկար ժամանակ ռազմական բնագավառում Ռուսաստանի հետ համագործակցությանը որևէ այլընտրանք չի ունենա։ Ընդ որում, այդ փոխգործակցությունն ընթանում է լայն ճակատով՝ ընդգրկելով ռազմատեխնիկական բաղկացուցիչը, օպերատիվ ծրագրերի մշակումը, ճգնաժամային իրավիճակներում զորքի համատեղ օգտագործման հնարավորությունը։

Անշուշտ, Հայաստանի անվտանգության ապահովման համատեքստում «դիվերսիֆիկացիա» բառն օգտագործվում է։ Սակայն ռազմական բնագավառում ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հետ փոխգործակցությունը հիմնականում վերաբերում է այնպիսի կողմերի, որտեղ Արևմուտքն իսկապես կարող է ինչ-որ բանով օգնել։ Օրինակ, դա ռազմաքաղաքացիական հարաբերություններն են և Հայաստանի Զինված ուժերի խաղաղապահ ներուժի ստեղծումը՝ ԱՊՀ սահմաններից դուրս, աշխարհի տարբեր կետերում խաղաղության պահպանմանն ուղղված գործողություններին մասնակցելու համար։ Դրանք այն ոլորտներն են, որտեղ միանգամայն հասկանալի պատճառներով ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն ունեն զգալի փորձ և կարող են աջակցություն ցուցաբերել։

Այդուհանդերձ, պետք է որոշակիորեն ասել, որ գոյություն ունեն ոլորտներ, որոնցում դեռ երկար ժամանակ քաղաքական իրադարձությունների ցանկացած զարգացման դեպքում, այդ թվում՝ Հայաստանի և Ռուսաստանի փոխհարաբերություններին վերաբերող, ռազմական համագործակցության ռուսական վեկտորը Հայաստանի համար գերակշռող կլինի։

Խոսքը, նախևառաջ, տեխնիկական կապերի մասին է, քանի որ տեսանելի ապագայում, անգամ հայ-ռուսական փոխհարաբերությունների ձևաչափի վարկածային փոփոխության դեպքում, Հայաստանի վերազինումը և անցումը դեպի սպառազինման արևմտյան համակարգեր, անհնար է։

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո անցած տարիների ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի միջև ստեղծվել են հաստատուն իրավական հիմքեր, որոնք վերաբերում են ինչպես երկկողմ ռազմատեխնիկական և ռազմաքաղաքական համագործակցությանը, այնպես էլ 102-րդ ռուսական բազայի անմիջական գործունեությանը։ Բացի այդ, հայ-ռուսական փոխգործակցությունն իրականացվում է մի կողմից՝ ԵԱՀԿ ձևաչափում, իսկ մյուս կողմից՝ ԱՊՀ հակաօդային պաշտպանության միավորված համակարգում։ Պետք է նկատել, որ անցյալ տարի Հայաստանում հերթապահության է դրվել ռուս-հայկական համատեղ ՀՕՊ  խմբավորումը, որը զինված է զենիթահռթիռային համակարգերի ժամանակակից տեսակներով։

Ինչ վերաբերում է ռազմական ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի փոխգործակցության հեռանկարներին, ապա զարգացում է ենթադրվում մի քանի ուղղություններով։

Առաջին հերթին, այն կներառի Հայաստանի տարածքում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի վերազինման հետ կապված խնդիրները։ Այս հարցը կքննարկվի Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի՝ Հայաստան այցի ընթացքում, ով այժմ գտնվում է Գյումրիում։ Որքանով ինձ հայտնի է, ռուսական ռազմական ղեկավարությունը մտադիր է արդիականացնել 102-րդ բազայի սպառազինումը, քանի որ դրա սպառազինության զգալի մասը բարոյապես և ֆիզիկապես հնացել է։ Միաժամանակ բարդացել են Հայաստանի տարածքում ռուսական խմբավորումների մատակարարման հնարավորությունները, և օպերատիվ տեսակետից այն, բնականաբար, կտրվել է Ռուսաստանի եվրոպական մասից։

Որոշակի ժամանակաշրջանում խոսակցություններ կային անգամ Հայաստանի տարածքում ռուսական երկրորդ բազայի բացման հնարավորության մասին, և դա կապվում էր, այդ թվում, նաև Վրաստանից ռուսական բազաների դուրսբերման  գործընթացների հետ։ Սակայն այժմ, որքանով ես եմ հասկանում, խոսվում է պարզապես 102-րդ բազայի վերջնական համալրման մասին։

Ռազմաքաղաքական համագործակցության ևս մեկ ոլորտ է համատեղ հայ-ռուսական միավորված ուժերի խմբավորումների ստեղծումը, որտեղ պետք է ընդգրկվեն 102-րդ ռուսական բազայի և Հայաստանի ԶՈՒ 5-րդ բանակային կորպուսի ստորաբաժանումները։ Հնարավոր է՝ որոշում ընդունվի ռուսական ռազմարդյունաբերական համալիրի կողմից միավորված ռուս-հայկական միասնական ռազմական խմբավորման որոշ տեխնիկական վերազինմանը օգնություն ցուցաբերելու մասին։ Հարկ է նաև ավելացնել, որ Հայաստանին արտոնյալ գներով ռուսական զենքի վաճառքն անդրադառնում է երկրի պաշտպանունակության ամրապնդման վրա։ Բացի այդ, արտոնյալ ռեժիմի ձևավորումը հեշտացնում է Հայաստանի ԶՈՒ տեխնիկական վերազինումը։

Եվ, վերջապես, համագործակցության ևս մեկ ձևաչափ, որն, ամենայն հավանականությամբ, նույնպես կքննարկվի Սերդյուկովի այցի ընթացքում, նախատեսում է ՀԱՊԿ շրջանակներում խաղաղապահ համակազմի ստեղծման հնարավորությունը։

Միանգամայն ակնհայտ է, որ Վրաստանից ռուսական զորքի դուրսբերումից հետո Հայաստանի, որպես Ռուսաստանի ռազմական դաշնակցի, դերը զգալիորեն աճել է։ Մասնավորապես, խոսքը ՀԱՊԿ հարավային սահմանների օդային տարածքի մոնիտորինգի մասին է։ Հայաստանը մնացել է միակ տարածքը, որտեղ տեղակայված  են ռուսական հակաօդային պաշտպանության հեռավոր համակարգերը, որոնք իրականացնում են ՀԱՊԿ հարավային ճակատի մոնիտորինգը։ Իր հերթին Հայաստանի մասնակցությունն այս կազմակերպությունում մեզ համար զգալի երաշխիք է՝ երկրի ռազմական անվտանգության ապահովման հարցերում։-0-

Սերգեյ Մինասյան, քաղաքագետ, հատուկ «ՌԻԱ Նովոստիի» համար--0--։

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:40
31 Մայիսի 2017
Օձերի անսպասելի «գրոհը» Հայաստանում. պատճառներ և հետևանքներ
Վերջին ժամանակներում Հայաստանի մայրաքաղաքում հաճախակի են դարձել օձերի հայտնաբերման դեպքերը:
19:07
30 Մայիսի 2017
Մրրիկ Մոսկվայում. արդյո՞ք տարերքը կհասնի Հայաստան
Մոսկվայի տարածքում մոլեգնած ուժեղ մրրիկը լուրջ վնաս է հասցրել Ռուսաստանի մայրաքաղաքին` քանդելով տանիքներ, կանգառներ, Դոնսկոյ վանքի տապանաքարերը:
11:08
30 Մայիսի 2017
Հայաստան. միֆ և իրականություն
Կյանքիս մեծ մասն ապրելով Սփյուռքում՝ հաճախ նկատել եմ մեր հայրենակիցների յուրահատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։