480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
+2
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի հարցով համաձայնություն դեռևս չի լինի
17:51
29 Հոկտեմբերի 2007

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ամերիկյան համանախագահ Մեթյու Բարյզայի խաղաղապահ գործունեության ոճը հիշեցնում է վայրի ձիեր որսալու կովբոյական մեթոդները։ Որ ձիու վզովն ընկնի լասսոն, նա էլ կլինի լավագույնը։ Բրայզան, ձգտելով առաջ անցնել իրադարձություններից, մշտապես ցանկալին իրականի տեղ է ներկայացնում։ Ինձ համար դժվար է դատել համանախագահի ողջ գործունեության մասին։ Հնարավոր է, որ Բրայզան «խողովակատար» քաղաքականության մեջ իսկապես փորձառու է, բայց Կովկասի հարցում մասնագետ կոչվելուց դեռ ակնհայտորեն հեռու է։

Կարծում եմ, նրա հասարակայնության առջև արած ենթադրությունն այն մասին, որ դեռ նախքան Հայաստանում նախագահական ընտրությունները հավանական է Լեռնային-Ղարաբաղի Հանրապետության, Հայաստանի և Ադրբեջանի միջև ինչ-որ լուրջ պայմանագրերի կնքում, ոչ մի փաստով չհիմնավորված ենթադրություն է։

Նման լուրջ քայլ պարզապես հնարավոր չէ մի քանի պատճառներով, որոնցից կարևորագույնը հայկական և ադրբեջանական կողմերի իրար բացառող մոտեցումներն են։ Եվ երկրորդ. Հայաստանի ոչ մի նախագահ, առավել ևս՝ Ռոբերտ Քոչարյանը, որն արդեն գրեթե 20 տարի է ինչ պաշտպանում է Արցախի շահերը, երբեք հեռանալուց առաջ չի համաձայնի ստորագրել որևէ բան, որ կարող է ջնջել նրա ողջ քաղաքական գործունեությունը։ Այնպես որ նախքան մարտին կայանալիք նախագահական ընտրությունները ղարաբաղյան հարցում որևէ շարժ սպասել պետք չէ։

Ասում եմ դա, հաշվի առնելով այն անվիճելի փաստը, որ ըստ Բրայզայի յուրաքանչյուր պայմանավորվածություն ենթադրում է տարածքային զիջումներ հայկական կողմից, և յուրաքանչյուր նման զիջում բացասաբար է ընդունվելու հայերի ոչ միայն ներկայիս սերնդի կողմից։

Մենք արդեն բազմիցս համոզվել ենք, որ ամերիկյան վերլուծաբանները, որպես կանոն, իրենց նեղություն չեն տալիս խորանալու հայ-ադրբեջանական հակամարտության ակունքները։ Հիշենք թեկուզ տխրահռչակ Պոլ Հոբլին, որը կարծում էր, որ Բաքվի բնակչությունը ջուր է խմում ղարաբաղյան գետերից։

Մեթյու Բրայզան ավելի շատ զբաղված է Կասպից և Սևծովյան տարածաշրջաններում ԱՄՆ-ի նավթային քաղաքականությամբ, և չի հասցնում կատարել նաև երկրորդ պաշտոնի՝ ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան համանախագահի պարտականությունները։ Ճիշտ է, չեմ բացառում նաև այն, որ իրականում ԱՄՆ-ի համար դա ամենևին էլ կարևոր չէ։

Ավելին, ես միջազգային հանրության մեջ չեմ տեսնում ուժեր, որոնք ձգտում են այս կամ այն կերպ լուծել ղարաբաղյան հարցը։

Մինչդեռ մեր տարածաշրջանում կայունություն պահպանելու գործում յուրովի շահագրգիռ են շատ միջազգային տերություններ։ Նավթը հոսում է, փողը՝ կաթում. Էլ ի՞նչ է պետք։ Ղարաբաղի հարցի յուրաքանչյուր լուծում, որը որևէ բանով ձեռք կտա կողմերից մեկին, հղի է ռազմական գործողությունների վերսկսմամբ, դեպի Արևմուտք նավթահոսքի դադարեցմամբ, և, հետևաբար, վառելիքի գնի կտրուկ աճով՝ այդ տխուր փաստից մի շարք երկրների համար բխող տխուր հետևանքներով։

Ներկայիս իրավիճակը բոլորին ձեռք է տալիս, այդ թվում՝ Ադրբեջանի ղեկավարությանը, Հայաստանին, Լեռնային-Ղարաբաղի Հանրապետությանը, ինչպես նաև ԱՄՆ-ին, Գերմանիային, Ֆրանսիային, Մեծ Բրիտանիային, Իսրայելին, և, հնարավոր է ավելի քիչ չափով, նաև Ռուսաստանին։

Ի՞նչ կլինի Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություներից հետո։ Ես հույս ունեմ, որ հանրապետության արտաքին և ներքին քաղաքականությունը կրելու է ժառանգական բնույթ։ Խոսքը քաղաքական ժառանգականության և որևէ հեղափոխական փոփոխության բացառման մասին է։ Այս դեպքում կարելի է հանգիստ լինել Հայաստանի ապագայի համար, համենայնդեպս, տեսանելի ապագայում։

 Նման համատեքստում չի կարելի չհիշատակել անցած ուրբաթ ընդդիմության հանրաքվեում Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը, որտեղ նա խոսում էր ղարաբաղյան հիմնահարցում փոզիջումների անխուսափելիության մասին։ Թե ինչպես է Լևոն Տեր-Պետրոսյանը պատկերացնում փոխզիջումները, մենք գիտենք դեռևս 1997-ից, իսկ նրանք, ովքեր ավելի խորը և մասնագիտորեն են զբաղվում Հայաստանի արտաքին քաղաքականությամբ՝ 1991-ից։

Հայ ժողովրդի վերաբերմունքը այդ հայացքների նկատմամբ արտահայտվեց հենց նույն 1997-ին։ Այն ժամանակ Տեր-Պետրոսյանի հրաժարականը բնակչության կողմից ընդունվեց յուրաքանչյուր քաղաքական գործչի համար նվաստացուցիչ անտարբերությամբ։ Չեմ կարծում, որ Տեր-Պետրոսյանի հայացքներն անցած տարիների ընթացքում սկզբունքային փոփոխությունների են ենթարկվել, և նրա առաջին հանրային ելույթը վկայում է այդ մարդու բնավորության անփոփոխ պահպանողականության մասին։

Ամեն դեպքում, Տեր-Պետրոսյանի քաղաքականություն վերադառնալու հիմքում ընկած է ոչ այնքան միջազգային որոշակի կենտրոնների նրա միջոցով ղարաբաղյան հարցը լուծելու ցանկությունը, որքան նախկին առաջնորդի իշխանության անհատական ձգտումը։ Եվ դեռևս փաստ չէ, որ որոշ արևմտամետ ուժեր իսկապես կանգ կառնեն Տեր-Պետրոսյանի թեկնածության վրա։ Կան նաև այլ գործիչներ, որոնք ձգտում են դառնալ սպասվելիք նախընտրական մելոդրամայի հերոսները, հենց թեկուզ ԱԺ նախկին խոսնակ Արթուր Բաղդասարյանը։ Բայց թեկնածուներ կարելի է գտնել նաև այլ հայ քաղաքական գործիչների շարքում։-0-

Լևոն Մելիք-Շահնազարյան, քաղաքագետ, հատուկ «ՌԻԱ-Նովոստիի» համար։

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:47
30 Նոյեմբերի 2016
ՀՀ ԱԺ–ն կարդիականացվի
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։
19:38
29 Նոյեմբերի 2016
ՀՀ կառավարությունը դեկտեմբերին կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
18:34
29 Նոյեմբերի 2016
Հակաբիոտիկներ միայն դեղատոմսով. կողմ և դեմ
Հայաստանում 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դեղատոմսով վաճառվող մի շարք դեղամիջոցների վաճառքի խստացում: Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ դա կունենա բնակչության համար:
20:30
27 Նոյեմբերի 2016
«Երկրաշարժը» պառակտեց Հայաստանը. գլուխգործո՞ց, թե՞ խեղաթյուրում
«Երկրաշարժ» ռուսական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հայաստանում, բավականին բուռն արձագանքի արժանացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինեմատոգրաֆիստների շրջանում։
15:14
13 Նոյեմբերի 2016
Շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում վերջին մի քանի տարվա ընթացքում. քաղաքապետ
Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում:
17:58
02 Նոյեմբերի 2016
Մոսկովյան դպրոց հայկական շեշտադրումով. ո՞րն է խնդիրը
Վերջին օրերին Մոսկվայի հայկական համայնքի աղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ տեղեկությունն այն մասին, որ «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցում» խնդիրներ են ծագել։ Դպրոցի աշակերտների մեծամասնությունը հայեր են։ Եվ դպրոցը մտադիր են միաձուլել մեկ այլ դպրոցի հետ։
01:27
22 Հոկտեմբերի 2016
Շուտով ընտրություններ են. խորհրդարանի թարմացումն անխուսափելի է
Գարնանը Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
16:52
21 Հոկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:
15:48
13 Հոկտեմբերի 2016
Երևանում բացվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հինգշաբթի Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
15:49
03 Հոկտեմբերի 2016
Պաշտպանության «քաղաքացիական» նախարար. անցում մեխանիկական կառավարման
Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։  

17:41
22 Սեպտեմբերի 2016
Քառորդ դար անկախություն. Հայաստանի ձեռքբերումներն ու անհաջողությունները
Նախօրեին Հայաստանը նշեց երկրի անկախության հռչակման 25-ամյակը:
16:48
07 Սեպտեմբերի 2016
Բարեփոխումներ վերևից. Հայաստանում սպասում են կառավարության հրաժարականին
Հովիկ Աբրահամյանի կառավարության սպասվող հրաժարականի մասին խոսում են ինչպես անխուսափելի ինչ-որ բանի մասին: