483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-3
Եղանակը Երևանում
Հայ
Մոսկվայից Թեհրան ճանապարհն ավելի մոտ է Հայաստանով
18:10
23 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/.Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի այցը Հայաստան տարածաշրջանի աշխարհաքաղաքական կառույցում ոչ մի նոր բան չի փոխի։ Հայաստանի և Իրանի ռազմավարական համագործակցության մասին հայտնի է վաղուց, այդ պատճառով էլ դժվար թե Ահմադինեժադի այցը ինչ-որ արտառոց բան էր։

Այցը չի անդրադառնա հայ-ամերիկյան հարաբերությունների վրա։ Բանն այն է, որ Հայաստանը շրջափակման մեջ է, և ԱՄՆ-ը դա քաջ գիտի։ Այդ շրջափակման ոչ անմիջական մասնակիցներից մեկը տարածաշրջանում ԱՄՆ-ի մերձավորագույն դաշնակից Վրաստանն է, ավելի անմիջական մասնակիցները՝ ԱՄՆ-ի մյուս գործընկերները՝ Ադրբեջանը և Թուրքիան։ Եվ այս իմաստով Իրանի բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ ավելի քան բնական են։

Հետևաբար, դուր է գալիս դա ինչ-որ մեկին, թե ոչ, Հայաստանը բարեկամություն է անելու իր այն հարևանների հետ, որոնց հետ նրան ստիպում են բարեկամանալ հանգամանքները, պատմությունը և ընդհանուր մշակույթը։

Ամեն դեպքում, մինչև վերջերս ԱՄՆ-ի կողմից նման ըմբռնում զգացվում էր։ Ճիշտ է, Հայաստանում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդֆրին դժգոհություն է հայտնել Հայաստանի և Իրանի հարաբերությունների ընդլայնման և Հայաստանի ու Իրանի ամրապնդվող տնտեսական կապերի առնչությամբ։ ԱՄՆ-ը հիանալի գիտակցում է այն իրավիճակը, որում հայտնվել է Հայաստանը և աննրբանկատության գագաթնակետը կլիներ պահանջել Հայաստանից անցնել խորը մեկուսացման։ Այդ պատճառով Հայաստանում ոչ միայն ԱՄՆ-ի, այլ նաև Իրանի հետ բարդ հարաբերություններ ունեցող յուրաքանչյուր այլ երկրի կողմից ըմբռնման հույս ունեն։

Այս իմաստով ամերիկա-իրանական հարաբերությունների սրումը և, հետևաբար, ԱՄՆ-ի դիրքորոշումների հնարավոր խստացումը ամենից անցանկալի տարբերակը կլիներ։ Ես հույս ունեմ, որ Թեհրանի և Վաշինգտոնի հարաբերությունների հետագա սրում չի լինի, բայց նույնսիկ այդ դեպքում ԱՄՆ-ը իրավունք չունի Հայաստանից Իրանի հետ հարաբերություններում «ավելին» պահանջել, իրավունք չունի և դժվար թե պահանջի։ Այլ հարց է, եթե սկսվեն ինչ-որ ռազմական գործողություններ, դրանք մեխանիկորեն մեզ համար կփակեն Իրանի հետ սահմանը։ Եվ դա ծանր հետևանքներ կունենա Հայաստանի տնտեսության համար։

Ինչ վերաբերում է Իրանի նախագահի Երևան այցելության Բաքվի հնարավոր արձագանքին, Ադրբեջանում արդեն վարժվել են բացասաբար արձագանքել որևէ երկրի, առավել ևս Իրանի հետ, Հայաստանի հարաբերությունների դրական տեղաշարժին։ Ադրբեջանն ինքը հանդես էր գալիս եթե ոչ որպես բազմաթիվ տարածաշրջանային ընգծված հակաիրանական և հակառուսական ուղղվածություն ունեցող նախագծերի նախաձեռնող, ապա առնվազն՝ ակտիվ մասնակից։

Խոսքը, մասնավորապես, հաղորդակցման նախագծերի, նավթատարերի, գազատարերի, Կասպից ծովում նավթի արտահանման նախագծերի մասին է։ Այսինքն, փաստորեն Ադրբեջանը ոչ միայն Էլչիբեյի ժամանակներում, այլ այսօր ևս բոլոր բարեկամական կապերը խզում է հազարամյակների քաղաքակրթություն և մշակույթ ունեցող երկրի հետ։ Ադրբեջանը փորձում է ինտեգրվել Եվրոպա թուրքական աշխարհի միջոցով, ինչը չի կարող դուր գալ Իրանին և չի կարող պատասխանել վերջինիս քաղաքական և աշխարհաքաղաքական մղումներին։

Այդ պատճառով այն խանդը, որով Բաքվում նայում են Հայաստանի և Իրանի բարեկամական և դաշնակցային հարաբերություններին և հասկանալի է, և՝ անհասկանալի։ Հասկանալի չէ այն պատճառով, որ ինքը՝ Ադրբեջանը շատ բան է արել, որպեսզի վանի Իրանը։ Իր հերթին, Հայաստանի հարաբերությունները Իրանի հետ վառ ապացույցն են այն բանի, որ քրիստոնեությունն ու իսլամը կարող են խաղաղ գոյակցել և, որ կրոնական գործոնը միջազգային և միջպետական հարաբերություններում չի կարող վճռորոշ դեր ունենալ։

Ամեն դեպքում, իրանական կողմը կպահկանի հավասարակշռված դիրքորոշումը ղարաբաղյան հարցում։ Իրանը, ինչպես, ասենք, և Չինաստանը, գիտի սպասել և հնարավորությունների ներածին չափով պաշտպանել իր սահմանները միջէթնիկ կամ միջպետական բախումներից։ Կարծում եմ, որ այդ դարերով հղկված քաղաքականությունը չի կարող փոփոխության ենթարկվել ինչ-որ անցողիկ շահերի համար։

Իրանը Հարավկովկասում միշտ էլ ունեցել է և ունի էթնիկ, մշակութաբանական և զուտ ռազմավարական շահեր։ Թուրքերի կողմից Աղվանքի վերացումից հետո, Իրանի քաղաքակիրթ հարևանը մեր տարածաշրջանում միայն Հայաստանն է մնացել։ Հարավկովկասի լիակատար կորուստը ողբերգություն կլիներ ինչպես Իրանի, այնպես էլ Ռուսաստանի համար, և, ընդհակառակը, Հարավկովկասի որպես բարեկամական տարածաշրջանի պահպանումը խիստ կարևոր է թե Թեհրանի, թե Մոսկվայի համար։

Թե առաջինը, թե երկրորդը այստեղ ունեն պատմական շահեր և  տեղի ժողովուրդների հետ կապերի ավանդույթներ։ Բայց այսօր Իրանին, ինչպես նաև Ռուսաստանին բարեկամական երկրի ավանդույթը կովկասյան երկրների մեջ պահպանում են միայն Հայաստանը և ԼՂՀ-ն։

Եվ եթե Հայաստանի համար Իրանը անցուղի է, որն ապահովում է «ելք դեպի մայրցամաք», ապա Իրանի համար Հայաստանը կապող օղակ է Թեհրանի և Մոսկվայի միջև։ Դա արժանի դեր է և Հայաստանն այդ դերը կատարում է արժանիորեն։

Ինձ թվում է՝ Մոսկվա-Երևան-Թեհրան առանցքի աշխատելու իրական նշաններն արդեն առկա են։

Թվում է՝ Իրանը մեր տարածաշրջանում դառնում է Ռուսաստանի աշխարհաքաղաքական ձգտումների շարունակողը և հակառակը։ Թե Իրանը, թե Ռուսաստանը դուրս են մղվում զուտ եվրոպական քաղաքականությունից, և այդ պայմաններում նրանց ուրիշ ոչինչ չի մնա, իրար մերձենալուց բացի, կառուցելով աշխարհաքաղաքական, էներգետիկ, տնտեսական առանցք, որը կօգնի նրանց դիմակայել Եվրոպայի կողմից ճնշմանը։

Չնայած այսօր Արևմուտք և Արևելք բաժանումը փոքր-ինչ պայմանական է թվում, դասական Արևելքի երկրները շարունակում են միջպետական քաղաքականության հինավուրց իմաստուն և հավասարակշիռ ավանդույթները։ Հնդկաստանը և Չինաստանը, հենց նույն Իրանը այն երկրներն են, որոնց հետ դաշնակցելը ժամանակակից Ռուսաստանին միայն օգուտ կբերի։-0-
 
Լևոն Մելիք-Շահնազարյան, քաղաքագետ-հատուկ «ՌԻԱ-Նովոստիի» համար

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:11
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանը չի կենտրոնանում միայն իր սեփական ցավի վրա, այլ ապագայում ցեղասպանությունների կանխման առաջամարտիկ է
Դեկտեմբերի 9-ը «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրն» է։
14:53
07 Դեկտեմբերի 2016
Սպիտակի երկրաշարժ. 28 տարվա կյանք մահից հետո
Հայաստանի պատմության մեջ ամենասարսափելի և ավերիչ երկրաշարժի օրից անցել է 28 տարի: Երկրաշարժի հետևանքով ավերվեցին Սպիտակը, Լենինականը (Գյումրի), Կիրովականը (Վանաձոր), Ստեփանավանը և հարյուրավոր այլ բնակավայրեր: Զոհվեց 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ դարձավ, շուրջ կես միլիոնը  մնաց անօթևան:
13:47
30 Նոյեմբերի 2016
ՀՀ ԱԺ–ն կարդիականացվի
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։
19:38
29 Նոյեմբերի 2016
ՀՀ կառավարությունը դեկտեմբերին կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
18:34
29 Նոյեմբերի 2016
Հակաբիոտիկներ միայն դեղատոմսով. կողմ և դեմ
Հայաստանում 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դեղատոմսով վաճառվող մի շարք դեղամիջոցների վաճառքի խստացում: Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ դա կունենա բնակչության համար:
20:30
27 Նոյեմբերի 2016
«Երկրաշարժը» պառակտեց Հայաստանը. գլուխգործո՞ց, թե՞ խեղաթյուրում
«Երկրաշարժ» ռուսական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հայաստանում, բավականին բուռն արձագանքի արժանացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինեմատոգրաֆիստների շրջանում։
15:14
13 Նոյեմբերի 2016
Շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում վերջին մի քանի տարվա ընթացքում. քաղաքապետ
Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում:
17:58
02 Նոյեմբերի 2016
Մոսկովյան դպրոց հայկական շեշտադրումով. ո՞րն է խնդիրը
Վերջին օրերին Մոսկվայի հայկական համայնքի աղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ տեղեկությունն այն մասին, որ «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցում» խնդիրներ են ծագել։ Դպրոցի աշակերտների մեծամասնությունը հայեր են։ Եվ դպրոցը մտադիր են միաձուլել մեկ այլ դպրոցի հետ։
01:27
22 Հոկտեմբերի 2016
Շուտով ընտրություններ են. խորհրդարանի թարմացումն անխուսափելի է
Գարնանը Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
16:52
21 Հոկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:
15:48
13 Հոկտեմբերի 2016
Երևանում բացվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հինգշաբթի Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
15:49
03 Հոկտեմբերի 2016
Պաշտպանության «քաղաքացիական» նախարար. անցում մեխանիկական կառավարման
Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։