486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-9
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ-ի «պատմական» սխա՞լը
18:12
15 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/.Թուրքիայի խորհրդարանն այս շաբաթ պետք է որոշում կայացնի՝ թույլ տալ, թե՝ ոչ կառավարությանը զորքեր մտցնել Իրաքի հյուսիս։ Մեծ է հավանականությունը, որ թուրք օրենսդիրները «այո» կասեն։ Դա տեղի է ունենում Թուրքաիայի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների կտրուկ վատթարացման շրջանում։ Պատճառը՝ հոկտեմբերի 10-ին ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոնգրեսի կողմից բանաձևի ընդունումն է, որով կոչ է արվում ամերիկյան արտաքին քաղաքականության մեջ արտացոլել Օսմանյան Կայսրությունում հայերի Ցեղասպանության հարցը։

ԱՄՆ-ը, այսպիսով, իրեն զրկեց Անկարային ևս մեկ մերձավոր-արևելյան հակամարտություն հրահրելու փորձին խանգարելու հնարավորություներից։

Թուրքիայի կողմից Իրաքում ռազմական գործողության իրականացման քննարկումը և ամերիկյան կոնգրեսում Եղեռնի ճանաչման քվեարկությունը ժամանակային իմաստով համընկան։ Այդ զուգադիպության պատահականությունը չի կարելի բացառել. երկու հարցերն էլ վաղուց են քննարկվում և պարզապես հասել է որոշումներ ընդունելու ժամանակը։ Անկարայի համար անհետաձգելիությունը կապված է թուրք զինվորականների վրա Քուրդիստանի աշխատավորական կուսակցության զինյալենրի կողմից հարձակման հետ, որի արդյունքում զոհվել է 13 զինվորական։ Բոլորովին վերջերս Թուրքիայի խորհրդարանական և նախագահական ընտրություններում հաղթած Արդարության և զարգացման կուսակցությունը (ԱԶԿ) չի կարող հիասթափեցնել իր ընտրողներին և քուրդ զինյալներին անպատիժ թողնել։ Առավել ևս, որ դա կարող է լծակ ծառայել նրանց, նախևառաջ զինվորական շրջանակների, քաղաքական հակառակորդների համար։ Հիշեցնենք, որ հենց թուրք զինվորականներն էին ընդդիմանում ԱԶԿ շարքերից նախագահի ընտրությանը։ Եվ նորից վիճել զինվորականների հետ, կանխատեսելով երկրի հետագա քաղաքական փոփոխությունները, Թուրքիայի ղեկավարությանը բացահայտորեն ձեռնտու չէ։

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, այնտեղ ևս Եղեռնի վերաբերյալ որոշման ընդունումը կապված է բացառապես նեղ շահադիտական նկատառումների հետ։ Առջևում ընտրություններ են, և ժողովրդավարներին, որոնք նախաձեռնել են այդ բանաձևը, վառ քաղաքական քայլեր են անհրաժեշտ, բացի այդ բազմաքանակ և ազդեցիկ հայկական համայնքի օգնությունն էլ չի խանգարի։

Նշենք, որ բանաձևի ընդունման «քաղաքական» հանգամանքները ամենևին չեն նսեմացնում 1915-ին տեղ գտած հայ ժողովրդի ողբերգությունը։ Բայց չի կարելի անտեսել նաև այն փաստը, որ ժամանակակից կյանքում, որտեղ գրեթե ամենուր խոսում են մարդու իրավունքների պաշտպանության և խղճի ազատության մասին, այս կամ այն ժողովրդի ցեղասպանության կամ ճնշման մասին որոշումներն, ընդունվում են միայն քաղաքական նկատառումներից ելնելով։ Ընդ որում բոլոր երկրներն իրենց գրեթե նույն ձևով են պահում, ԱՄՆ-ը բացառություն չէ։ Ճիշտ է մի էական նրբություն կա՝ Վաշինգտոնը բոլորից ավելի բարձր է խոսում բարոյականության, քաղաքականության և մարդու իրավունքների պաշտպանության մասին։ Բայց խոսքերը տարբերվում են գործերից։ Եղեռնի ճանաչման մասին բանավեճերը դրա հերթական ապացույցն են։

Այսպես, ԱՄՆ-ի արտաքին գործերի կոնգրեսի քվեարկությունից տառացիորեն մի քանի ժամ առաջ Ջորջ Բուշը հայտարարեց, որ բանաձևի ընդունումը կվնասի ամերիկա-թուրքական հարաբերություներին։ Նա հավելեց, որ Թուրքիան չափավոր մուսուլմանական երկիր է, ՆԱՏՕ-ի անդամ, որի տարածքը ԱՄՆ-ից Իրաք և Աֆղանստան ապրանքափոխադրման կարևոր տարանցիկ կետ է։ Դրանից կարելի է հետևություն անել, որ եթե խոսքը գնար «ոչ չափավոր» երկրի կամ ԱՄՆ-ի ոչ դաշնակցի մասին՝ առավել ևս ոչ ռազմավարական դաշնակցի, ապա Բուշի աշխատակազմը ամենևին դեմ չէր լինի, որպեսզի կոնգրեսմենները որոշում ընդունեին, որով շուրջ հարյուր տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններն անվանվում են Ցեղասպանություն։

Նշենք, որ Ջորջ Բուշը բազմիցս հայտարարել է, որ Ցեղասպանության հարցով պետք է ոչ թե օրենսդիրները, այլ պատմաբանները զբաղվեն։ Բայց, չգիտես ինչու հիշում ես Սերբիայի, Իրաքի իրադրությունը, որտեղ խոսքը գնում էր, իսկ Սուդանի պարագայում այժմ ևս գնում է, Ցեղասպանության մասին։ Եվ այստեղ որոշումներն ընդունել են ամենևին ոչ պատմաբանները։

Իսկ երբ ԱՄՆ նախագահի մամուլի ծառայությունը տարակուսանքն է հայտնում, թե ինչու է Կոնգրեսը զբաղվում Օսմանյան ժամանակների իրադարձություններով, առանց ուշադրության թողնելով մի շարք արդի խնդիրներ, չի կարելի չհամաձայնել ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Պելոսիի խոսքերի հետ։

Նա հիշեցրել է, որ արդեն 20 տարի Կոնգրեսում է և միշտ էլ նման բանաձևերի ընդունման համար ժամանակը հարմար չի եղել։ Հավանաբար, քաղաքականության տեսակետից այդ ժամանակ առաջ ևս չի եղել։ Եվ, հավանաբար, հազիվ թե այդ ժամանակը ապագայում հայտնվի. չափազանց կարևոր է Թուրքիան ԱՄՆ-ի մերձավոր-արևելյան և մերձսևծովյան ռազմավարական շահերի տեսակետից։ Այդ շահերի առումով կոնգրեսականները վնասել են երկրի արտաքին քաղաքականությանը։ Վտանգավոր է ոչ միայն Անկարայի ռազմական գործողությունը Իրաքում, այլ առավելապես Թուրքիայի օդային տարածության և թուրքական ռազմաբազայի փակումը ամերիկյան ռազմական ինքնաթիռների համար, և ընդհանուր առմամբ երկկողմ զինվորական հարաբերությունների նվազեցումը։

Բայց, մյուս կողմից դժվար է պատկերացնել Անկարայի և Վաշինգտոնի հարաբերությունների լիակատար սառեցում։ Սակայն ժամանակն իրոք հաջող չի ընտրվել։ Հիմա ամերիկացիները զրկվում են Թուրքիային համոզելու հնարավորությունից, որպեսզի նա Իրաքում ռազմական գործողություն չկատարի։ 

Բայց պետք է նշել, որ մեղավորն այստեղ ոչ միայն Եղեռնի մասին բանաձևն է, և Բուշը չպիտի մեղադրի կոնգրեսականներին, այլ ավելի լավ պիտի գնահատի իր աշխատակազմի քաղաքականությունը։ Պատահական չէ, որ Թուրքիայի վարչապետ Թայիպ Էրդողանը նկատել է, որ Անկարան խորհուրդների կարիք չի զգում, թե ինչպես պիտի իրեն պահի Իրաքում, քանի որ ԱՄՆ-ը որևէ մեկից թույլտվություն չհարցրեց, երբ 2003-ին զորք մտցրեց այդ երկիր։

Միևնույն ժամանակ պետք է ուշադրություն դարձնել այն փաստին, որ Թուրքիայի կառավարությունը խորհրդարանականներից մեկ տարվա թույլտվություն է խնդրում ռազմական գործողություն սկսելու համար։ Այսինքն Անկարան կարող է իր զորքերը թուրքական գործողության մեջ մտցնել մեկ տարվա ընթացքում, այլ ոչ խորհրդարանում քվեարկության հենց հաջորդ օրը։ Կարող է նաև ընդհանրապես հրաժարվել այդ քայլից՝ օգտագործելով խորհրդարանականների թույլտվությունը Վաշինգտոնի, Բաղդադի և Իրաքի Քուրդիստանի վրա ազդելու համար։ Առավել ևս, որ սեպտեմբերի վերջին Թուրքիան և Իրաքը ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության մասին պայմանագիր են կնքել և նրանց հաջողվել է այդ փաստաթղթից «տաք հետքերով հետապնդման» վերաբերյալ կետը հանել։ Եվ եթե Անկարայի համար թանկ են Բաղդադի հետ հարաբերությունները, ապա նրան անհրաժեշտ է իրաքցիներին համաձայնագրի պայմաններն իրականացնելու շանս տալ։ Եվ միայն դրանից հետո որոշում կայացնել։-0-

Մարիա Ապպակովա, «ՌԻԱ-Նովոստիի» տեսաբան

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։
16:53
18 Հունվարի 2017
Հանգստացնող միջոց Բաքվի համար
ախորդ օրն ադրբեջանական դիվանագիտության համար ձախողված էր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անկեղծության կոչելուն ուղղված ադրբեջանցի քարոզիչների փորձը հաջողվեց, սակայն արդյունքը լրիվ հակառակն էր և շոկի ենթարկեց Բաքվին։
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է:
13:34
23 Դեկտեմբերի 2016
2016 թ.-ի քաղաքական կարևորագույն տասն իրադարձություններն ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
Ավարտվող 2016 տարին նահանջ տարի էր: Գոյություն ունի հավատալիք, որ նման տարին լի է լինում տարատեսակ կատակլիզմներով, բնական աղետներով և  բնության քմահաճույքներով:
18:59
22 Դեկտեմբերի 2016
Հրեղեն աքաղաղի տարի. ինչպե՞ս պետք է ճիշտ ձևավորել տոնական սեղանը
Ամանորյա տոները հիանալի առիթ են երևակայության թռիչքի և ինքնատիպ ու բացառիկ տոնական սեղան ձևավորելու համար։
18:37
22 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետի 100 օրը
Այսօր լրանում է Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում գործունեության 100 օրը:
13:29
19 Դեկտեմբերի 2016
Ամանորյա հանգստի 7 լավագույն ուղղությունները
Ամանորին հաշված օրեր են մնացել, և Հայաստանի շատ բնակիչներ մտածում են, թե որտեղ կարելի է առավել արդյունավետ անցկացնել տոները։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է այդ խնդրի լուծման սեփական տեսլականը։
15:16
17 Դեկտեմբերի 2016
Ինչպե՞ս նորաձև լինել Ամանորին. նոր սեզոնի 5 գլխավոր թրենդեր
Նոր տարին առանձնահատուկ տոն է, այդ պատճառով ամանորի գիշերն ամեն ինչ իդեալական պետք է լինի:
18:32
16 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. ի՞նչ պետք է լինի տոնական սեղանին Հրեղեն աքաղաղի տարում
Ամանորի նախապատրաստական գործընթացի ամենապատասխանատու պահերից տոնական սեղանի ճաշատեսակների ընտրությունն է։ Շատ փորձագետներ այն կարծիքին են, որ Ամանորի սեղանը պետք է համապատասխանի տարվա խորհրդանիշին, իսկ 2017 թվականը Հրեղեն աքաղաղի տարի է։