486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-6
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի կողմից Հայոց Ցեղասպության մասին բանաձևի հաստատումը հայկական դիվանագիտության լուրջ հաջողությունն է
13:13
15 Հոկտեմբերի 2007

ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի կողմից Հայոց Ցեղասպության մասին բանաձևի ընդունումը հայկական դիվանագիտության լուրջ հաջողությունն է։ Կոնգրեսի նման որոշմանը հասնելու համար հայկական լոբբին բավականին ջանքեր է գործադրել։ Եվ միայն այն, որ բանաձևը ընդունվել է դեռ միայն Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից, խոսում է հայկական դիվանագիտության որևէ միջանկյալ, սակայն լուրջ հաջողության մասին, որին հասնելու համար, հուսով եմ, սփյուռքի կազմակերպություները գործում են Հայաստանի Հանրապետության կառավարության հետ համատեղ։     

Խնդիրն այն է, որ մարդկության դեմ արված յուրաքանչյուր պատմական հանցագործություն պետք է պատժվի։ Եվ առաջին հերթին դա պետք է արվի ապագայում նման հանցագործությունները կանխելու համար։ Սակայն, ինչպես մենք տեսնում ենք, շատ հաճախ պետությունների մոտ քաղաքական առաջնահերթությունները գերիշխում են հումանիտար առաջնահերթություններին և մարդու իրավունքները մշտակապես հռչակող  առաջնահերթություններին։

 Ցավոք, բավականին շատ երկրներ նման որոշումների քննարկումների ժամանակ ավելի շատ հիմք են ընդունում իրենց երկրի քաղաքական շահերը, քան մարդու կյանքի անքակտելի իրավունքը։ Շատ կոնգրեսականների ելույթներում, որոնց մենք լսել ենք ուղիղ եթերում, այս միտքը շատ հստակ էր արտահայտվում։ Նույն միտքը կրկնատողի նման հնչել է նաև ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի, պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի, Սպիտակ տան աշխատակազմի ներկայացուցիչների ելույթներում։ Առավել կոշտ, բաց տեքստով, այս մասին խոսում էր ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը, որը նշում էր այն, որ Թուրքիան ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերն է, և չնայած որ ցեղասպանությունը տեղի է ունեցել, դրա մասին խոսելու տեղն ու ժամանակը չէ։ Իրաքի պատերազմը դեռ չի ավարտվել, իսկ ԱՄՆ-ի ռազմական բեռերի մեծ մասը Իրաք է տեղափոխվում Թուրքիայի միջոցով։ Սա բավականին ցինիկ դիրքորոշում է, սակայն բարեբախտաբար, ԱՄՆ-ում և առավել ևս Կոնգրեսում ոչ բոլորն են ընդունում այն։ Ինչպես հայտնի է, այս բանաձևի համահեղինակներն են 226 կոնգրեսական, իսկ սա արդեն Կոնգրեսի մեծամասնությունն է, որը բաղկացած է 435 կոնգրեսականից։     

Ինչպիսի հետևանքներ կարող են լինել։ ԱՄՆ-ի համար՝ ոչ մի հետևանք։ Դե կփնթփնթա Թուրքիան, այնպես ինչպես դա արեց  Ֆրանսիայի դեպքում, կցուցադրի, որ շատ նեղացած է ԱՄՆ-ից, սակայն շատ շուտով այս ամենը մոռացության կմատնվի, ամեն դեպքում դա կարվի հրապարակայնորեն։ Ես նույնիսկ կարծում եմ, որ խրախուսական փքաբլիթի կամ հաշտության համար մեկնած ձեռքի փոխարեն ԱՄՆ-ը կմեծացնի Թուրքիայի համար նախատեսած դոտացիաները, ինչպես ռազմական, այնպես էլ զուտ տնտեսական տեսանկյունից, և պատմության այս փուլում Թուրքիան դրանով կբավարարվի։

Թուրքիայի բնակչությանը կսկսեն հանգստացնել նրանով, որ նախագահ Բուշը այդ բանաձևին դեմ է, և վերջապես նրա նկատմամբ վետո կիրագործվի, չնայած որ բանաձևը դրա կարիքը չունի։

Հավանական է, որ ԱՄՆ-ի կողմից հաշտեցման ևս մեկ քայլ կլինի Իրաքի հյուսիս թուրքական զինված ուժերի ներխուժման գաղտնի համաձայնությունը։ Մի գուցե, քաղաքական փոթորիկներին կզոհաբերվեն սեփական պետության ստեղծման մասին Իրաքի քրդերի երազանքները։

 Այն բանում, որ քրդերի հետ թուրքերի պատերազմը սկսելու է, մենք ժամառժամ համոզվում ենք։ Որքանով դա ձեռնտու կլինի ԱՄՆ-ին և որքանով դա կազդի Ամերիկայի քաղաքական հեղինակության վրա, պետք է մտածեն Սպիտակ տանը։ Ամեն դեպքում, Իրաքը այսօր շրջափակված է ԱՄՆ-ի կողմից, և այնտեղ տեղի ունեցած ամեն ինչի համար, առավելևս արտաքին ներխուժման համար պատասխանատու է ԱՄՆ-ը, և ոչ միայն իրաքցիների նկատմամբ։

Անխոս, մինչ Կոնգրեսի օրակարգում այս հարցի հայտնվելը՝ Թուրքիան և Ադրբեջանը շատ ակտիվորեն կօգտագործեն այսպես կոչված «թուրքական ամբոխ» գործոնի շանտաժը, որը ավերում է, բռնաբարում ու սպանում է և ոչնչի առջև կանգ չի առնում։

 Նման սպառնալիքներ արդեն հնչել են ինչպես Թուրքիայում գտնվող հայկական, այնպես էլ հրեական սփյուռքի հանդեպ։ Հրեական համայնքի հանդեպ հնչած սպառնալիքների պատճառն այն է, որ ԱՄՆ-ում գտնվող հրեական կազմակերպությունների մի մասը, որը շատ լավ հիշում է, թե ինչ բան է Հոլոքոստը, շատ ակտիվորեն աջակցում էր բանաձևին։

 Սակայն պետք է հիշել այն, որ «թուրքական ամբոխ» գործոնը, կացնի, բռնավորի և կրքեր բորբոքողի գործոնը, որով մեզ միշտ վախեցրել են, երբեք աղետալի չի եղել։ Այն կառավարելի է, և ցանկության դեպքում Թուրքիայում հեշտությամբ կարող են հանգցնել կամ հակառակը բորբոքել այդ գործոնը։

Բանաձևի ընդունման ևս մեկ ղեկավարվող հետևանք կարող է դառնալ Թուրքիայում իսլամիստական տրամադրությունների ուժգնացումը, այս երկիրը կարող է ծայրահեղականացվել իսլամի ուղղությամբ։ Սակայն անհրաժեշտ է հաշվի առնել այն, որ այս պետության բնակչության ճնշող մեծամասնությունը ուղղակի տեղյակ չէ նրանից, թե ինչ-որ ԱՄՆ-ի ինչ-որ կոնգրեսի ինչ-որ հանձնաժողով ինչ-որ որոշում է ընդունել, ըստ որի իրենց նախնիները մեղադրվում են հայերի զանգվածային սպանությունների մեջ։ Այնպես որ անհրաժեշտ է հասկանալ այն, որ Թուրքիայի մուսուլմանների հնարավոր ծայրահեղականացումը նաև կուղղվի և կխրախուսվի այս երկրի ղեկավարության կողմից։ Ընդհանուր առմամբ, ողջ աշխարհում, բնակչությունը, որպես կանոն, ավելի շատ հետաքրքրվում է ներքին սոցիալտնտեսական հարցերով, քան արտաքին քաղաքականության վերացական հարցերով։

Այնուամենայնիվ, մենք չենք կարող համոզված լինել, որ Կոնգրեսը կընդունի բանաձևը, քանի որ մինչև նոյեմբեր դեռ ժամանակ կա, իսկ Բուշի աշխատակազմը և ընդհանրապես ԱՄՆ-ի գործադիր իշխանությունը այժմ մեծ ճնշում են գործադրում կոնգրեսականների վրա, որպեսզի փաստաթուղթը տապալվի։

 Որքան դիմացկուն կգտնվեն կոնգրեսականները, և առաջին հերթին այս բանաձևի համահեղինակները՝ դժվար է դատել։ Մեծ մասը, իհարկե, կմնա իր կարծիքին, իսկ որևէ մաս կարող է նաև ենթարկվել ճնշման։ Սակայն կարելի է միանշանակ ասել այն, որ մոտ ապագայում Սպիտակ տունը հավանություն չի տա բանաձևին։

Սակայն պետք է նաև ուշադրություն դարձնել հետևյալին։ Այս բանաձևի նկատմամբ Ադրբեջանի հուզմունքը ավելի ուժգին է, քան Թուրքիայինը։ Այս երկընտրանքի  բացատրությունը պետք է փնտրել դեռ 1918 թ.-ին։ Ադրբեջանական Հանրապետությունը ստեղծվել է Թուրքիայի կողմից, թուրքական մշտական բանակը, որը ներխուժում էր Արևելյան Անդրկովկասի տարածք, իր համար ստեղծել է գեոքաղաքական հենարան՝ «թուրքական եղբայրական պետություն»։

 Իհարկե, 1920 թ.-ի գարնանը, սեփական քաղաքական շահերի համար Թուրքիան ուղղակի «գցեց» «Կովկասի իր եղբայրներին»։ Սակայն արդեն 1991 թ.-ից հետո, երբ Ադրբեջանը հայտարարեց իր պետական անկախության մասին, Թուրքիան կրկին ներկայացնում է իրեն որպես Ադրբեջանի գոյության միակ էթնո-եկեղեցական կոշտ երաշխավոր։

Ադրբեջանը, որը ոչ այքան բարեկամական կապերի մեջ է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի հետ, իր հույսերը կապում է Թուրքիայի հետ։ Ադրբեջանը հասկանում է ամենագլխավորը՝ եթե աշխարհը, հատկապես համաշխարհային հանրությունում հեղինակություն վայելող լուրջ պետությունների մի շարք ընդունի 1915-1923 թթ.-ին Թուրքիայում տեղի ունեցած Հայոց Ցեղասպանությունը, ապա Անկարան կկորցնի Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ որևէ ռազմական գործողությունների ծավալման իրավաբանական ու բարոյական իրավունքը։ Այսինքն Թուրքիան, որպես Ադրբեջանի ռազմական դաշնակից, կդադարի գոյություն ունենալ։

 Այս տեսանկյունից Ադրբեջանը կորցնում է տանուլ տված պատերազմում ռազմական ռևանշի բոլոր հնարավորությունները։ Չնայած նավթից ստացված դոլարների էական հոսքի՝ Ադրբեջանը, բազմաթիվ հանգամանքներից ելնելով, դեռ երկար ժամանակ ի վիճակի չի լինի կառուցել գաղափարախոսական պետություն։ Բնականաբար, այսօր Ադրբեջանը, փորձելով պաշտպանել թուրքերին 20-րդ դարի սկզբին կատարած սարսափելի հանցագործության հիմնարար մեղադրանքներից, առաջին հերթին մտածում է իր մասին։

Ինչ վերաբերվում է ամերիկաթուրքական հարաբերություններին , ապա կարելի է համոզմունքով ասել, որ մոտ ապագայում Թուրքիան չի հրաժարվի ԱՄՆ-ի հետ դաշնակցային հարաբերություններից։ Թուրքիան կշարունակի մնալ ՆԱՏՕ-ի անդամ և մեր տարածաշրջանում ԱՄՆ-ի շղթայված շնիկներից մեկը։

Թուրքիան ավելի շատ է կախված ԱՄՆ-ից, քան ԱՄՆ-ը՝ Թուրքիայից։ Վերջին բոլոր տասնամյակներում Թուրքիան կայունորեն մտնում է ԱՄՆ-ի կողմից ֆինանսական աջակցություն ստացող երկրների առաջին եռյակի մեջ։ Միայն սկսած 70-ական թթ.-ից Թուրքիան ԱՄՆ-ից, որպես անհատույց օգնություն, ստացել է ավելի քան 40 միլիարդ դոլար և ևս 100 միլիոն՝ որպես արտոնյալ վարկ։

 Թուրքիայի տնտեսության համար ԱՄՆ-ի հետ հարաբերություններից հրաժարվելը քննարկման մեծ առարկա է, մասնավորապես հաշվի առնելով այն, որ թուրքական ապրանքների ճնշող մեծամասնությունը անմրցունակ է Եվրոպական շուկաներում։ Ինչ վերաբերվում է արևելյան շուկային, ապա Թուրքիան կոշտ և կանոնավոր կերպով դուրս է մղվում չինական թեթև արդյունաբերության կողմից։ Այս ամենի պատճառով ամերիկյան օգնությունը, որոշակի իմաստով, որոշիչ դեր է խաղում Թուրքիայի տնտեսության մեջ։-0-

 Լևոն Մելիք-Շահնազարյան, քաղաքագետ, հատուկ «Նովոստի-Արմենիա» միջազգային լրատվական գործակալության համար։

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։
16:53
18 Հունվարի 2017
Հանգստացնող միջոց Բաքվի համար
ախորդ օրն ադրբեջանական դիվանագիտության համար ձախողված էր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անկեղծության կոչելուն ուղղված ադրբեջանցի քարոզիչների փորձը հաջողվեց, սակայն արդյունքը լրիվ հակառակն էր և շոկի ենթարկեց Բաքվին։
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է:
13:34
23 Դեկտեմբերի 2016
2016 թ.-ի քաղաքական կարևորագույն տասն իրադարձություններն ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
Ավարտվող 2016 տարին նահանջ տարի էր: Գոյություն ունի հավատալիք, որ նման տարին լի է լինում տարատեսակ կատակլիզմներով, բնական աղետներով և  բնության քմահաճույքներով:
18:59
22 Դեկտեմբերի 2016
Հրեղեն աքաղաղի տարի. ինչպե՞ս պետք է ճիշտ ձևավորել տոնական սեղանը
Ամանորյա տոները հիանալի առիթ են երևակայության թռիչքի և ինքնատիպ ու բացառիկ տոնական սեղան ձևավորելու համար։
18:37
22 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետի 100 օրը
Այսօր լրանում է Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում գործունեության 100 օրը:
13:29
19 Դեկտեմբերի 2016
Ամանորյա հանգստի 7 լավագույն ուղղությունները
Ամանորին հաշված օրեր են մնացել, և Հայաստանի շատ բնակիչներ մտածում են, թե որտեղ կարելի է առավել արդյունավետ անցկացնել տոները։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է այդ խնդրի լուծման սեփական տեսլականը։
15:16
17 Դեկտեմբերի 2016
Ինչպե՞ս նորաձև լինել Ամանորին. նոր սեզոնի 5 գլխավոր թրենդեր
Նոր տարին առանձնահատուկ տոն է, այդ պատճառով ամանորի գիշերն ամեն ինչ իդեալական պետք է լինի:
18:32
16 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. ի՞նչ պետք է լինի տոնական սեղանին Հրեղեն աքաղաղի տարում
Ամանորի նախապատրաստական գործընթացի ամենապատասխանատու պահերից տոնական սեղանի ճաշատեսակների ընտրությունն է։ Շատ փորձագետներ այն կարծիքին են, որ Ամանորի սեղանը պետք է համապատասխանի տարվա խորհրդանիշին, իսկ 2017 թվականը Հրեղեն աքաղաղի տարի է։