484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+13
Եղանակը Երևանում
Հայ
Ամերիկյան կոնգրեսի կողմից Հայոց Ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը կդառնա կատալիզատոր՝ ողջ աշխարհում նման որոշումների համար
13:34
12 Հոկտեմբերի 2007

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց Ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը կդառնա կատալիզատոր՝ ողջ աշխարհում նման որոշումների համար։ Այս բանաձևից շատ բան է կախված։ Բազմաթիվ պետություններ և խորհրդարաններ բառացիորեն ուշադիր հետևում էին ԱՄՆ-ին, և եթե Ներկայացուցիչների պալատը ընդունի նման բանաձև, ապա դոմինոյի էֆեկտը ապահովված է։ Մենք կլինենք վկաները այն բանի, որ մոտակա հինգ տարիների ընթացքում տասնյակ պետություններ կհետևեն ամերիկացիների օրինակին։

 Ես չեմ բացառում, որ այդ պետությունների թվում կլինեն մեր անմիջական հարևանները։ Այս իմաստով բանաձևի դրական արդյունքը այն է, որ նա կարող է կատալիզատոր դառնալ՝ այլ խորհրդարանների կողմից նման բանաձևերի ընդունման համար։

Այժմ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի հաստատումից հետո՝ շատ բան կախված է թուրքական կողմից արվող կոնկրետ քաղաքականությունից և գործողություններից։ Խոսքը այն մասին է, թե արդյոք կարող է Թուրքիան իր մեջ ուժ գտնել փոխել Հայաստանի հանդեպ վարած իր քաղաքականությունը և դրա միջոցով կարգավորել բազմաթիվ հարցեր։ Դա նշանակում է՝ շեղում պատմական անցյալի ամբողջական ժխտման ուղղությամբ ընթացող ճանապարհից, որքան էլ որ դա ողբերգական և վտանգավոր չլինի Թուրքիայի ազգային և պետական նույնականության համար, որտեղ ցեղասպանության թեման ամբողջովին տաբու է և գոյություն ունի առասպելական պատմագրություն։

Այժմ առասպելները կոտրվում են, ինչը վտանգավոր է յուրաքանչյուր պետության համար։ Թուրքիան գտնվում է բավականին տհաճ իրավիճակում, և եթե այս երկրում գոյություն ունեցող քաղաքականության ոչ մի ձևափոխումներ կամ փոփոխություններ չլինեն, ապա նա ժամանակի ընթացքում կարող է հայտնվել քաղաքակրթական մեկուսացման մեջ։

 Ողջ աշխարհը միաձայն կպնդի, որ Թուրքիայում իրականում ցեղասպանություն է տեղի ունեցել, ինչը արդեն անում են Հոլոքոստի և Ցեղասպանության ուսումնասիրությամբ զբաղվող բազմաթիվ հեղինակավոր կազմակերպությունների գիտնականները, իսկ Թուրքիան միակողմանիորեն ժխտելու է դա՝ իրեն դնելով միամիտ իրավիճակի մեջ։


Սակայն այն գործընթացները, որոնք կարող են ընթանալ Թուրքիայում մոտակա 10-15 տարվա ընթացքում, հղի են լուրջ հետևանքներով։ Մենք բոլորս էլ ԽՍՀՄ-ի փլուզման վկաներ ենք, որը ուղեկցվում էր նախկին առասպելների ակնթարթային փլուզմամբ, տասնամյակների ընթացքում մեզ ներկայացված պատմության վերանայմամբ, ամենի վերագնահատմամբ։ Սա շատ վտանգավոր գործընթաց է Թուրքիայի համար. թուրքական կոշտ ազգայնականության և փոխզիջման չգնալու բնույթով հնարավոր է Աթաթուրքի ժառանգության և գաղափարախոսության վերանայում ու պետական գաղափարախոսության մասնակի դեվալվացիա։

Սա շատ վտանգավոր է, և այս դեպքում Թուրքիայի վարած այսօրվա քաղաքականությունը կարող է նման գործընթացների կատալիզատոր դառնալ։ Կարելի է վճռականորեն ասել, որ խոսքը ոչ թե հայկական բանաձևի մասին է, այլ արդեն թուրքական հարցի մասին։ Թուրքիայի զբաղեցրած դիրքը ինքնին այդ երկիրն ու ժողովրդին անկյուն է տանում, այն իմաստով, որ թուրքերի ապագա սերունդը ցեղասպանության ժխտման պատճառով որոշ չափով ցնցման կենթարկվի։

Քանի որ Թուրքիայի սահմաններից դուրս խոսվելու է ողջ ժողովրդի ոչնչացմանը ուղղված դասական ցեղասպանության մասին, իսկ այդ երկրի ներսում իշխելու է նման քննարկումները արմատախիլ անելուն ուղղված պետական քաղաքականություն։

Ինչ վերաբերվում է Հայաստանի հանդեպ Թուրքիայի վարած ագրեսիվ քաղաքականությանը, ապա կոնֆլիկտաբանության մեջ գոյություն ունի ռազմական և ռազմականացված գործողությունների միջազգայնորեն ընդունված սանդղակ, այն դեպքում երբ մի պետություն փակում է իր սահմանները կամ շրջափակում է այլ պետությանը, դա նախավերջին փուլն է, որին հաջորդում է պատերազմը։

Քսենոֆոբիայի այլ դրսևորումների մասին մենք էլ չենք խոսում։ Այն փաստը, որ Հայաստանի անկախացման առաջին տարիներից սկսած Թուրքիան նման ուղղություն է բռնել և հավատարիմ է այդ դիրքորոշմանը, խոսում է առավելագույն ագրեսիվության մասին, որը գործնականորեն կարելի է պատերազմի հայտարարման հետ նույն շարքին դասել։-0-

Հայկ Դեմոյան՝ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիային առընթեր Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն։

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։
16:53
18 Հունվարի 2017
Հանգստացնող միջոց Բաքվի համար
ախորդ օրն ադրբեջանական դիվանագիտության համար ձախողված էր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անկեղծության կոչելուն ուղղված ադրբեջանցի քարոզիչների փորձը հաջողվեց, սակայն արդյունքը լրիվ հակառակն էր և շոկի ենթարկեց Բաքվին։
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է:
13:34
23 Դեկտեմբերի 2016
2016 թ.-ի քաղաքական կարևորագույն տասն իրադարձություններն ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
Ավարտվող 2016 տարին նահանջ տարի էր: Գոյություն ունի հավատալիք, որ նման տարին լի է լինում տարատեսակ կատակլիզմներով, բնական աղետներով և  բնության քմահաճույքներով:
18:59
22 Դեկտեմբերի 2016
Հրեղեն աքաղաղի տարի. ինչպե՞ս պետք է ճիշտ ձևավորել տոնական սեղանը
Ամանորյա տոները հիանալի առիթ են երևակայության թռիչքի և ինքնատիպ ու բացառիկ տոնական սեղան ձևավորելու համար։
18:37
22 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետի 100 օրը
Այսօր լրանում է Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում գործունեության 100 օրը: