482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
Ցոլակը գալիս է Հայաստան ապրելու. պատմություն երջանիկ ավարտով
14:45
04 Սեպտեմբերի 2007

Գրեթե մեկ տարի առաջ մենք հայտարարեցինք Ցոլակ Մնացակայանի համար նվիրատվության հավաքման  մասին։ Տղայի հիվանդության ախտորոշումն էր. գլխուղեղի  հերմոնոմիա։ Երեխան շատ ծանր վիճակում էր՝ գրեթե կոմայի մեջ։

Նա մի քանի անգամ վիրահատվել, բուժում  էր ստացել Տուշինայի հիվանդանոցում, առողջապահության վարչության գիտական-գործնական կենտրոնում և ռենտգենոռադիոգիտության կենտրոնի մանկական բաժանմունքում։ 2006 թ.-ի հուլիսին Ցոլակը ընդունել էր քիմիոթերապիայի կուրսեր, սակայն նա դա շատ ծանր էր  տարել։ Շաքարախտի տեսքով բարդությունների պատճառով Ցոլակի մոտ վատացել էր տեսողությունը։ Տեղի էին  ունեցել  ուղեղի բարդ խախտումներ։ Ցոլակը չէր կարողանում ինքնուրույն քայլել, խոսել և ուտել։ Սակայն ամենակարևորը այն էր, որ ուռուցքը աստիճանաբար հետադիմում էր, մետաստազները՝ ամբողջովին ոչնչանում։   

Սպասվում էր բուժման վերջին և գլխավոր փուլը՝ ճառագայթային թերապիա՝ Մոսկվայում գտնվող Ռենտգենոռադիոգիտության կենտրոնում։ Հայաստանում չկա այդպիսի գործիք, որը կկարողանար արդյունավետ և առավելագույնս անվտանգ ճառագայթահարել գլխուղեղի ուռուցքները։ Մոսկվայում նման գործիք կա։ Սակայն տարբեր հիվանդանոցներում բուժում ստանալուց հետո երեխայի ծնողների մոտ գումար գրեթե չէր մնացել։ Տղայի մտերիմները վաճառել էին իրենց ողջ ունեցվածքը և հավաքել 16 հազ. դոլար։

Այդ գումարը ծախսվել էր Մոսկվա գալու և բուժում ստանալու վրա։ Ցոլակի մոտ առողջանալու հիանալի հեռանկարներ կային։ Ռենտգենոռադիոգիտության հետազոտական ազգային  ինստիտուտի մանկական բաժանմունքի վարիչի խոսքերով, տղայի գլխուղեղի ուռուցքը ուներ չարորակության ոչ բարձր մակարդակ և լավ ենթարկվում էր բուժման։ Գործնականում ուռուցքը բուժված էր, մնում էր միայն հաղթահարել բարդությունները։ 

Իսկ հետո Ցոլակը ընկել էր կոմայի մեջ։ Սակայն բուժումը շարունակվել էր, անցկացրել քիմիոթերապիա և ճառագայթահարում։ Իսկ երբ բուժումը ավարտվել էր, երեխային հիվանդանոցից անհրաժեշտ էր դուրս գրել։ Դուրս գրվելուց հետո Ցոլակը և իր մտերիմները գնալու տեղ չունեին։ «Հայ երեխաները պետք է մահանան Հայաստանում», -  ուսերը թոթվելով ասում էին պաշտոնյաները։

Այդ ժամանակ ծնողներին առաջարկել էին երեխային տեղավորել հոսփիսում։ Վարդանը և Շուշանը լսել անգամ չէին ուզում դրա մասին՝ գիտակցելով, որ հոսփիսը դա ամեն ինչի վերջն է։ Սակայն նրանք այլընտրանք չունեին, բժիշկները ասում էին, որ երեխային հաշված օրեր են մնացել, և ծնողները ստիպված համաձայնել էին։ Իսկ հինգ ու կես ամիս անց տեղի ունեցավ հրաշք՝ Ցոլակը դուրս եկավ կոմայից։ Դա աննկարագրելի երջանկություն էր։ Բժիշկները  երեք սարսափելի կանխատեսումներից հետո այս ամենին հնարավոր չէր հավատալ։

Հոսփիսում անում էին  հնարավորին ամեն ինչ, որպեսզի Ցոլակը իրեն լավ զգա։ Ծնողներին թուլատրեցին Հայաստանից բերել Ցոլակի սիրելի եղբորը՝ Աշոտին։ Մնացականյանների ընտանիքի անդամները ավելացան, և նրանց տեղափոխեցին ավելի ընդարձակ սենյակ։ Ցոլակի կողքին անընդհատ գտնվում էին նրա մտերիմները։ Նրան բերում էին թարմ միրգ, ուրախացնում էին նվերներով։ Ցոլակը ոտքի կանգնեց։ Սկսեց քայլել։ Բուժքույրերը նրան նվիրեցին թենիսի ռակետ և գնդակ։ Բակում արդեն կարելի էր տեսնել մի տեսարան. նստարանին նստած է նիհար ժպիտը դեմքին մի տղա և ծանր ռակետի հարվածով ետ է մղում գնդակը։ Նրանք, ովքեր ծանոթ են Ցոլակի ճակատագրին, այս ամենին շատ դժվարությամբ են հավատում, սակայն դա իրականություն է։

Այսօր Ցոլակը լքում է հոսփիսը, որտեղ 10 ամիս անցկացնելու հետո, նրա ընտանիքը արդեն իր սեփական տունն էր համարում։ Շաբաթ օրը մենք՝ «Երեխաները դժբախտության մեջ» նախագծի խմբագրությունը այցելեցինք  Ցոլակին, դա մեծ ուրախություն էր ինչպես մեզ, այնպես էլ նրա համար։ Անբացատրելի փայլ կար առողջացած երեխայի հոր՝ Վարդանի աչքերում։ Տոնական սեղանի մոտ արված բազմաթիվ կենացների թվում շնորհակալության խոսքեր ասվեցին բոլով հավաքված կամավորներին, այն մարդկանց, որոնք օգնեցին Ցոլակի ընտանիքին հաղթահարել դժբախտությունը, ինչպես նաև շնորհակալական խոսքեր հնչեցին Ռուսաստանի հասցեին, որը Ցոլակին հնարավորություն տվեց բուժվելու այստեղ։

Վարդանը պատմում է . «Ես հիսուն տարեկան եմ, և վերջին մեկուկես տարվա ընթացքում, ինչ Ցոլակը հիվանդ է, ես դարձա ավելի իմաստուն, քան մնացած քառասուն ութ ու կես տարիների ընթացքում։ Ես ծանոթացա բազմաթիվ հիանալի մարդկանց հետ, ովքեր մեզ անշահախնդիր օգնում էին, անում ամեն ինչ, որպեսզի օգնեն մեզ` մեր դժբախտ օրերին։ Մեզ էին զանգահարում աշխարհի տարբեր ծայրերից և աջակցություն առաջարկում։ Եվ մեր համար այդ զանգերը ավելի կարևոր էին, քան փոխանցած գումարները, քանի որ մենք գիտակցում էինք, որ միայնակ չենք։ Եվ զանգահարողներից և այցելողներից շատերը մեզ շնորհակալություն էին հայտնում։ Սկզբում ես չէի հասկանում, թե ինչու՞։ Եվ միայն հետո հասկացա. օգնելով Ցոլակին՝ մարդիկ սեփական  աչքերում բարձրանում էին և դառնում ավելի լավը։ Այսինքն, իմ որդու հիվանդությունը, որքան էլ պարադոքսալ չհնչի, մարդկանց հնարավորություն տվեց իրենց դրսևորել ավելի լավ կողմից, սա է մեր հասցեին հնչած շնորահակալական խոսքերի պատճառը»։

Ինքը՝ Ցոլակը մեզ պատմում էր իր կրտսեր եղբոր՝ Աշոտի մասին, մայրիկի մասին, որը ավելի վաղ էր վերադարձել տուն, նկարներ էր ցույց տալիս։ «Ցոլակ» անունը հայերեն նշանակում է «Փայլող աչքեր»։ Ինքը՝ Ցոլակը արդեն մեծ մարդու աչքեր ունի, քանի որ տասնչորս տարեկանում նա այնքան փորձություն է հաղթահարել, որ շատերը չեն հաղթահարում իրենց ողջ կյանքի ընթացքում։

Երբ մենք հրաժեշտ էին տալիս, Ցոլակը և Վարդանը խոստացան անպայման վերադառնալ Ռուսաստան, որպեսզի ևս մեկ անգամ հանդիպեն այն մարդկանց, ովքեր օգնել են նրանց դժբախտության պահին։

Մենք, դուրս գալով հոսփիսից՝ մի վայրից, որտեղից հիմնականում հիվանդները դուրս չեն գալիս, ուրախանում էինք, որ լինում են նաև երջանիկ բացառություններ, Ցոլակի պատմությունը դրանցից մեկն է։ Մենք Ցոլակին մաղթում ենք քաջ առողջություն և շնորհակալություն ենք հայտնում այդ մարդկանց, ովքեր օգնեցին տղայի ընտանիքին բուժման համար միջոցներ հավաքել և այդպիսով իրենց լուման ներդրեցին երեխային կյանքի փրկության գործում։-0-

Հրապարակված է՝  www.rian.ru կայքում

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:53
07 Դեկտեմբերի 2016
Սպիտակի երկրաշարժ. 28 տարվա կյանք մահից հետո
Հայաստանի պատմության մեջ ամենասարսափելի և ավերիչ երկրաշարժի օրից անցել է 28 տարի: Երկրաշարժի հետևանքով ավերվեցին Սպիտակը, Լենինականը (Գյումրի), Կիրովականը (Վանաձոր), Ստեփանավանը և հարյուրավոր այլ բնակավայրեր: Զոհվեց 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ դարձավ, շուրջ կես միլիոնը  մնաց անօթևան:
13:47
30 Նոյեմբերի 2016
ՀՀ ԱԺ–ն կարդիականացվի
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։
19:38
29 Նոյեմբերի 2016
ՀՀ կառավարությունը դեկտեմբերին կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
18:34
29 Նոյեմբերի 2016
Հակաբիոտիկներ միայն դեղատոմսով. կողմ և դեմ
Հայաստանում 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դեղատոմսով վաճառվող մի շարք դեղամիջոցների վաճառքի խստացում: Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ դա կունենա բնակչության համար:
20:30
27 Նոյեմբերի 2016
«Երկրաշարժը» պառակտեց Հայաստանը. գլուխգործո՞ց, թե՞ խեղաթյուրում
«Երկրաշարժ» ռուսական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հայաստանում, բավականին բուռն արձագանքի արժանացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինեմատոգրաֆիստների շրջանում։
15:14
13 Նոյեմբերի 2016
Շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում վերջին մի քանի տարվա ընթացքում. քաղաքապետ
Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում:
17:58
02 Նոյեմբերի 2016
Մոսկովյան դպրոց հայկական շեշտադրումով. ո՞րն է խնդիրը
Վերջին օրերին Մոսկվայի հայկական համայնքի աղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ տեղեկությունն այն մասին, որ «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցում» խնդիրներ են ծագել։ Դպրոցի աշակերտների մեծամասնությունը հայեր են։ Եվ դպրոցը մտադիր են միաձուլել մեկ այլ դպրոցի հետ։
01:27
22 Հոկտեմբերի 2016
Շուտով ընտրություններ են. խորհրդարանի թարմացումն անխուսափելի է
Գարնանը Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
16:52
21 Հոկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:
15:48
13 Հոկտեմբերի 2016
Երևանում բացվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հինգշաբթի Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
15:49
03 Հոկտեմբերի 2016
Պաշտպանության «քաղաքացիական» նախարար. անցում մեխանիկական կառավարման
Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։  

17:41
22 Սեպտեմբերի 2016
Քառորդ դար անկախություն. Հայաստանի ձեռքբերումներն ու անհաջողությունները
Նախօրեին Հայաստանը նշեց երկրի անկախության հռչակման 25-ամյակը: