481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+22
Եղանակը Երևանում
Հայ
Մինչև ու՞ր կլողա «Նոյյան տապանը»
14:07
30 Օգոստոսի 2007

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. «Ցրվածություն» աստվածաշնչյան տերմինը (հունարենից թարգմանաբար` «սփյուռք») ի սկզբանե վերաբերում էր միայն հրեաներին։ Աշխարհում իրենց պատմական հայրենիքից կտրված մարդկանց թվի աճի հետ միասին այդ բառը սկսեցին օգտագործել նաև այլ ազգերի նկատմամբ։

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո նախկին խորհրդային ավելի քան 20 միլիոն քաղաքացիներ հայտնվեցին նոր պետությունների սահմանների ներսում, որտեղ բնիկները    ցանկանում էին էթնիկական կուռություն և արտոնություններ։ Սրընթաց աճել է ռուսական սփյուռքը, թեև հաճախ «ռուսալեզուները» ոչ մի տեղ էլ չեն մեկնել, այլ մնացել են բնակվելու այնտեղ, որտեղ ապրել են տասնամյակներ։

Օտարալեզու միջավայրում, մշակութային և կենցաղային այլ ավանդույթների բախվող սփյուռքի ներկայացուցիչները կամա թե ակամա ձգտում են մերձենալ։ Այստեղից էլ՝ հայրենակցական միությունները, ազգային ակումբները և փոքրիկ ռեստորանները, տոները համատեղ նշելու միջոցով էթնիկական ընդհանրությունը հաստատելու ձգտումը։ Այստեղից էլ՝ հայրենակիցների միությունները, որոնք ավելի ու ավելի վճռականորեն են կապեր հաստատում իրենց հայրենիքի հետ։

Տարբեր հանգամանքների պատճառով Հայրենիքից կտրված մարդու համար հոգեպես անհրաժեշտ է լսել նրա ձայնը ռադիոյով, նրա մասին կարդալ լրագրերում։ Այսօր բոլոր հետխորհրդային հայրենակցական միությունները ձգտում են հաստատել և ամրապնդել նման կապերը։ Չի կարելի չնշել, որ հայկական սփյուռքը՝ հնագույններից մեկը, այս առումով շատերից առաջ է անցել։  «Նոյյան տապան» երկշաբաթերթն, անշուշտ, ջերմացնում է արտերկրում գտնվող ցանկացած հայի սիրտը, նրա մեջ վառ է պահում հայրենասիրական զգացմունքները, ընդլայնում աշխարհայացքը։

Օրինակ, դուք ի՞նչ եք լսել Ջեյմս Բաղյանի՝ առաջին հայ տիեզերագնացի, բժիշկի և գիտնականի, ամերիկյան «ՆԱՍԱ»  տիեզերական կազմակերպության վաստակավոր ճարտարագետ-փորձարկողի մասին։

Հայնտի՞ է Ձեզ, արդյոք, թե ինչու է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի միացումը ՆԱՏՕ-ին տարրական ոչ գործնական քայլ համարում։

Ցանկանու՞մ եք, արդյոք, իմանալ, թե ինչպես և ինչու անհանգիստ Լեռնային Ղարաբաղում, որի սահմանն Ադրբեջանի հետ ականապատված է, հանդիպեցին  երկու վաղեմի ընկերներ, երկու երաժիշտներ, ներկայում Մոսկվայում իրենց հանրապետությունների դեսպաններ Արմեն Սմբատյանը և Փոլադ Բյուլ-բյուլ Օղլին։

Եվ արդյոք հետաքրքրության արժանի չէ՞ քահանա, Ռիգայի Հայկական Առաքելական Եկեղեցու ավագ երեց Տեր-Խոսրովի՝ լատիշների շրջանում տարած ակտիվ լուսավորչական աշխատանքը։ Կամ էլ բարձր տեխնոլոգիաների հայկական հերթական ֆորումը, որը Կալիֆորնիայի Սիլիկոնի հովտում էր հավաքել Եվրոպայի, երկու Ամերիկաների, Ռուսաստանի և, բնականաբար, Հայաստանի առաջատար ՏՏ-կազմակերպությունների ներկայացուցիչներին։

Այս ողջ բացառիկ տեղեկատվությունը կարելի է ստանալ ռուսալեզու անկախ տեղեկատվական-վերլուծական «Նոյյան տապան» պարբերականի օգոստոսյան հերթական համարում. «Նոյյան տապանն» այս օրերին նշում է իր տասնամյակը։ Թերթը լուսաբանում է ԱՊՀ երկրների և հեռավոր արտասահմանի հայկական սփյուռքի կյանքը։ Սակայն թերթի հիմնական խնդիրը Հայաստանի սահմաններից դուրս գտնվող հայերին նրանց պատմական հայրենիքի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքին ծանոթացնելն է։

Ինչպես պնդում է խմբագրության ղեկավարությունը, «Նոյյան տապանը» հասցրել է ժողովրդայնություն ձեռք բերել ոչ միայն լուրջ հայ ընթերցողների, այլև ռուսների, ուկրաինացիների, բելոռուսների, մոլդովացիների, վրացիների և ադրբեջանցիների շրջանում։ Համեմատաբար համեստ տպաքանակով՝ 58 հազար օրինակ, թերթը շատ լավ վաճառվում է Մոսկվայում, Կիևում, Թբիլիսիում, Տաշքենդում, Քիշինևում, Ղրիմում, Սիբիրի, Հեռավոր Արևելքի, Ռուսաստանի հյուսիսի քաղաքներում։ Մենք մշտական բաժանորդներ ունենք Ռիգայում, Բեռլինում, Դյուսելդորֆում, Վանկուվերում, Լոս Անջելեսում և անգամ Հավանայում։

Հայերը սփռվել են ողջ աշխարհով մեկ։ Պարբերականը, որն ուղղված է նրանց համախմբմանը, անվերապահորեն նպաստում է մեր անհանգիստ աշխարհում համագործակցության և փոխըմբռնման հաստատմանը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։
16:53
18 Հունվարի 2017
Հանգստացնող միջոց Բաքվի համար
ախորդ օրն ադրբեջանական դիվանագիտության համար ձախողված էր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անկեղծության կոչելուն ուղղված ադրբեջանցի քարոզիչների փորձը հաջողվեց, սակայն արդյունքը լրիվ հակառակն էր և շոկի ենթարկեց Բաքվին։
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։