481.62
+0.7
518.51
+7
7.55
+0.01
-5
Եղանակը Երևանում
Հայ
Ջրի պակասը սարերի ետևում չէ
13:23
27 Օգոստոսի 2007

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Ինչպիսի՞ն կարող է լինել կյանքն առանց ջրի, առանց այդ բնական թիվ1 ռեսուրսի։ Մենք չենք մոռացել չէ՞, որ ինքներս էլ 75%-ով ջրից ենք կազմված։ Ջրի պակասի աճող հիմնախնդիրը հերթական անգամ քննարկվել է Ստոկհոլմում, որտեղ ավարտվել է Ջրի համաշխարհային շաբաթը։ Գիտնականները կրկին իրենց անհանգստությունն են արտահայտել այն հարցի շուրջ, որ մեր օրերս ավելի քան միլիարդավոր մարդիկ զրկված են առողջության համար անվտանգ թարմ ջուր ունենալու հնարավորությունից, իսկ 2 մլրդ. 60 մլն. մարդ չունեն քաղաքակրթության համար անհրաժեշտ սանիտարական պայմաններ։

Բայց այս անգամ, բացի հարցերի ավանդական համալիրից (ջրի պաշար, զտման միջոցները և այլն), ֆորումի մասնակիցները քննարկել են  նաև այն հարցը, թե ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ ջրային ռեսուրսների վրա փոփոխվող կլիման։ Փորձագետները համակարծիք էին. եթե մարդկությունը չփոխի իր վերաբերմունքը շրջակա միջավայրի նկատմամբ, ապա ջրամատակարարման հիմնախնդիրը շատ շուտով կդառնա կարևորագույնը Երկրի համար։

Ստոկհոլմյան ջրի շաբաթում քննարկվող շատ հարցեր արդիական են նաև Ռուսաստանի համար, չնայած այն բանին, որ երբեք չի իմացել, թե ինչ է ծարավը։ Այնուամենայնիվ, «ինչպես ուզում ջրից օգտվում են» միայն մոսկվացիները և ևս մի քանի խոշոր քաղաքների բնակիչները։ Ինչ վերաբերվում է մնացած բնակչությանը, ապա նրանք մշտապես ունեն մաքուր ջրի պակաս։ Հարավային շրջաններում այս հիմնախնդիրն այնքան է սրվել, որ ծորակներն  աշխատում են ըստ գրաֆիկի, իսկ որոշ տեղերում էլ (օրինակ՝ Կալմիկիայում) ջուրը տալիս են միայն գիշերային ժամերին։

Թվում է, թե Ռուսաստանն իրոք հարուստ է թարմ ջրով. 2,5 միլիոն գետ, ավելի քան 3 միլիոն լիճ, որոնց պաշարները գնահատվում են 26 հազար կուբակիլոմետր։ Այս ֆոնի վրա պարադոքսային է հնչում Ջրային ռեսուրսների դաշնային գործակալության ղեկավար Ռուստամ Խամիտովի խոստովանությունն այն մասին, թե. «Մենք՝ մասնագետներս, գիտենք. երկրի ջրային հարստությունը միայն տեսողական է, քանի որ այն հալչում է»։ «Հեքիաթային ջրային ռեսուրսներ ունենալով հանդերձ, Ռուսաստան այդպես էլ չկարողացավ սովորել այս բարիքը տնտեսապես տնօրինելու արհեստին»,- համարում է ՌԳԱ РАН/ ջրային հիմնախնդիրների ինստիտուտի տնօրեն Վիկտոր Դանիլով-Դանիլյանը։ Նա կարծում է, որ բնապահպանական առավելությունը սկսել է նվազել տնտեսական ճնշման ներքո։ Ջրամատակարարման ռուսական համակարգի ամենամեծ թերությունը գիտնականն անվանել է բնակարանների ճնշող մեծամասնությունում ջրաչափերի բացակայությունը։ Այժմ սկսել են ուղղել այդ թերությունը, բայց, հաշվի առնելով Ռուսաստանի մասշտաբները և առանձնահատկությունները, գործընթացը բավական երկար կտևի։

Ջրախողովակային ջուրը, որն օգտագործում են ռուսաստանցիները, փորձագետներն անկեղծորեն անվանում են «վատը»։ «Եթե դեռ 30 տարի Ռուսաստանի բնակչությունը խմի այն ջուրը, որը խմում է այսօր, ապա ոչ մեկը պարզապես չի մնա»,- նախազգուշացնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի մարդու հիգիենայի և շրջակա միջավայրի բնապահպանության ինստիտուտի տնօրեն Յուրի Ռախմանինը։ Դաշնային ջրախողովակային համակարգի խողովակների կեսը մաշված են և փոխվելու ենթակա։ Տասնամյակներ են հարկավոր, որպեսզի ցանցի նորացվի, քանի որ խողովակների երկարության հանրագումարը կազմում է 543 հազ. կիլոմետր։

Ռուսաստանում ջրի պակասի կարևոր պատճառներից մեկն էլ ջրօգտագործման ցածր կուլտուրան է։ Իր բացասական դերն է խաղում նաև այն փաստը, որ ջուրն առասպելական ցածր գին ունի։ «Որպես մթերք ջուրը Ռուսաստանում գործնականապես ոչ մի տնտեսական նշանակություն չունի, իսկ արտադրողների, էներգետիկների համար, պարզ ասած, ոչինչ չարժի,- խոստովանել է Ռուստամ Խամիտովը։ - Ջրի գինը կազմում է իրական արժեքի ոչ ավել, քան երեք հարյուրերրորդական տոկոսը։ Այն էժան է նստում նաև բնակչության վրա՝ 5-7 ռուբլի մեկ կուբամետրի համար, այն ժամանակ, երբ եվրոպական երկրներում այդ նույն քանակի համար վճարում են 2-3 եվրո»։ Հասկանալով, որ Արևմուտքում բնակչության եկամուտներն էլ են մեծ, կառավարությունը չի շտապում ռուսաստանցիների ուսերին դնել ջրի ծախսերը։

Ջրօգտագործման ոլորտում բացասական գործընթացներին նպաստող գլխավոր պատճառների թվում մասնագետները նշում են նաև ժամանակակից մակարդակի զտիչ սարքավորումների բացակայությունը, մարդկանց անխնա հարձակումը գետերի, լճերի և ջրամբարների ափերի վրա, ինչպես նաև այն փաստը, որ փոխադրման ժամանակ, հնացած ջրախողովակների պատճառով, ջրի կեսը կորում է։ Իսկ դժբախտությունների հիմքը, բնական ռեսուսրների նախարարի կարծիքով, երկրում ջրային ռեսուրսների կառավարման ռացիոնալ համակարգերի բացակայությունն է։

Ինչպես նշվել էր Ստոկհոլմյան ջրի շաբաթվա ընթացքում, ջրի պակասի հիմնախնդիրը գնալով ավելի ու ավելի գլոբալացվում է։ Սա պետք է հաշվի առնեն նաև այն երկրները, որտեղ չգիտեն, թե ինչ բան է ջրի հաշիվը, և նրանք, որտեղ ձեռքից ջուրը կաթեցնելը մեղք է համարվում։ --0—

Տատյանա Սինիցինա, մեկնաբան՝ «ՌԻԱ-Նովոստի»

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:47
30 Նոյեմբերի 2016
ՀՀ ԱԺ–ն կարդիականացվի
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։
19:38
29 Նոյեմբերի 2016
ՀՀ կառավարությունը դեկտեմբերին կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
18:34
29 Նոյեմբերի 2016
Հակաբիոտիկներ միայն դեղատոմսով. կողմ և դեմ
Հայաստանում 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դեղատոմսով վաճառվող մի շարք դեղամիջոցների վաճառքի խստացում: Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ դա կունենա բնակչության համար:
20:30
27 Նոյեմբերի 2016
«Երկրաշարժը» պառակտեց Հայաստանը. գլուխգործո՞ց, թե՞ խեղաթյուրում
«Երկրաշարժ» ռուսական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հայաստանում, բավականին բուռն արձագանքի արժանացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինեմատոգրաֆիստների շրջանում։
15:14
13 Նոյեմբերի 2016
Շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում վերջին մի քանի տարվա ընթացքում. քաղաքապետ
Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում:
17:58
02 Նոյեմբերի 2016
Մոսկովյան դպրոց հայկական շեշտադրումով. ո՞րն է խնդիրը
Վերջին օրերին Մոսկվայի հայկական համայնքի աղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ տեղեկությունն այն մասին, որ «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցում» խնդիրներ են ծագել։ Դպրոցի աշակերտների մեծամասնությունը հայեր են։ Եվ դպրոցը մտադիր են միաձուլել մեկ այլ դպրոցի հետ։
01:27
22 Հոկտեմբերի 2016
Շուտով ընտրություններ են. խորհրդարանի թարմացումն անխուսափելի է
Գարնանը Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
16:52
21 Հոկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:
15:48
13 Հոկտեմբերի 2016
Երևանում բացվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հինգշաբթի Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
15:49
03 Հոկտեմբերի 2016
Պաշտպանության «քաղաքացիական» նախարար. անցում մեխանիկական կառավարման
Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։  

17:41
22 Սեպտեմբերի 2016
Քառորդ դար անկախություն. Հայաստանի ձեռքբերումներն ու անհաջողությունները
Նախօրեին Հայաստանը նշեց երկրի անկախության հռչակման 25-ամյակը:
16:48
07 Սեպտեմբերի 2016
Բարեփոխումներ վերևից. Հայաստանում սպասում են կառավարության հրաժարականին
Հովիկ Աբրահամյանի կառավարության սպասվող հրաժարականի մասին խոսում են ինչպես անխուսափելի ինչ-որ բանի մասին: