478.83
-0.02
557.93
-0.17
7.98
-0.01
+23
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիա՝ ընտրություն գլխաշորի և Եվրոպայի միջև
20:08
17 Օգոստոսի 2007

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Օգոստոսի 20-ին Թուրքիայում տեղի կունենան նախագահական ընտրություններ։ Այդ պաշտոնի համար միայն մեկ թեկնածու է առաջադրվել՝ իսլամական Արդարության և զարգացման կուսակցության (ԱԶԿ) ներկայացուցիչ, երկրի ներկայիս արտաքին գործերի նախագահ Աբդուլա Գյուլը։ Նրա ընտրությունն այսօր գրեթե կասկած չի հարուցում, անգամ եթե դա տեղի ունենա ոչ թե առաջին փուլում, այլ վերջինում, որը նախատեսված է անցկացնել օգոստոսի 28-ին։

Առաջին անգամ Թուրքիայի հանրապետության պատմության մեջ, որտեղ կրոնն անջատված է պետությունից, նախագահ կարող է դառնալ մի մարդ, որն ապրում է շարիաթի օրենքներով։ Ընտրությունը, որը մոտակա օրերին կկատարեն թուրքական խորհրդարանի պատգամավորները, շատ հարցերում կսահմանի ոչ միայն Թուրքիայի, այլև Եվրոպայի զարգացման հետագա ընթացքը։

Եվ հարցն այն չէ, թե կմտնի, արդյոք, Թուրքիան Եվրոմիություն՝ իր հետ եվրոպական ընդհանուր տուն բերելով 70 միլիոն մուսուլման, թե ոչ։ Հիշեցնենք, որ նրանք, ովքեր դեմ են հանդես գալիս նման հեռանկարին,  վախենում են, որ Եվրոպայի խողովրդագրական հաշվեկշիռը կփոխվի, և առավելապես քրիստոնեական Եվրոպայում ճգնաժամ կառաջանա։ Բայց մուսուլմանների թիվը Եվրոպայում աճում է նաև առանց թուրքական «օգնության»։ Եվ ոչ միայն Թուրքիայի, հիմնականում, արևմտականացված և աշխարհիկ բնակչության։

Աառավել կարևոր է զուգահեռ գործընթացը՝ աշխարհիկ ռեժիմով ապրող մուսուլմանական երկրների, այդ թվում, Թուրքիայի «իսլամացումը», որտեղ կրոնին և իսլամական կյանքի ոճին հարող բնակչության թիվը սրընթաց աճում է։ Դա կարելի է զգալ՝ համեմատելով այն կանանց թիվը, որոնք այդ երկրներում փողոց դուրս են գալիս ծածկած գլուխներով, այն պատկերի հետ, որ կար 5-10 տարի առաջ։ Նրանց թիվը սրընթաց աճում է։

Ուշադրություն դարձնենք նախագահական ընտրություններից առաջ Թուրքիայում ամենաշատը քննարկվող հարցերից մեկին։ Դա գլխաշորն է, որը կրում է գյուլի կինը՝ Հայրունիսան (Hayrunisa Gul)։ Աշխարհիկ հանրապետությունում, որը հիմնադրել է Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը 1920-ական թթ-ին, մուսուլմանական գլխաշորով կնոջ երևալը պետական հաստատություններում, այդ թվում՝ դպրոցներում և համալսարաններում, մինչև օրս անհնար էր պատկերացնել։ Ինչպե՞ս է հիմա վարվելու նախագահի կինը, եթե Գյուլն ընտրվի այդ պաշտոնում։ Ի դեպ, ժամանակին Հայրունիսա Գյուլը հայտնի դարձավ նրանով, որ դիմեց մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական դատարան՝ խնդրանքով՝ օրինական ճանաչել համալսարանում գլխաշոր կրելու կնոջ իրավունքը։

Նախագահի կնոջ գլխաշորի հարցի քննարկումը կարող է էական չթվալ, առավել ևս, որ ինքը՝ Գյուլը երդվում է, որ կպաշտպանի Թուրքիայի աշխարհիկ արժեքները, որոնք ձևավորվել են երկրի հիմնադիր Աթաթուրքի կողմից։ Բայց Թուրքիայի շատ քաղաքացիների համար խորհրդանշանը, այսինքն՝ գլխաշորով կինը նախագահական պալատում, շատ ավելի մեծ նշանակություն ունի, քան Գյուլի խոստումները, և ընդունվում է՝ որպես պետական կառույցի կարգը փոխելու փորձ։

Հիշեցնենք, որ դեռևս գարնանը, երբ ԱԶԿ-ն առաջին անգամ առաջադրեց Գյուլի թեկնածությունը նախագահի պաշտոնում, բանակը, որը համարվում է աշխարհիկ ռեժիմի երաշխավոր, իր դժգոհությունը հայտնեց դեպքերի զարգացմամբ։ Իսկ ընդդիմության առաջնորդը՝ Ժողովրդական-հանրապետական կուսակցության առաջնորդը, հրաժարվեց մասնակցել այն ժամանակ ընթացող քվեարկությանը, այնուհետև դատարանում բողոքարկեց դրա արդյունքները։ Թուրքիայի դատական գլխավոր ատյանն անվավեր ճանաչեց ընտրությունները խորհրդարանում՝ քվորումի բացակայության պատճառով։ Դրանից հետո Գյուլը, նախագահի պաշտոնի միակ թեկնածուն, հանեց իր թեկնածությունը, և երկրում հայտարարվեցին արտահերթ ընտրություններ, որոնք տեղի ունեցան հուլիսի 22-ին։ Դրանց ժամանակ ԱԶԿ-ն հավաքեց ձայների 46,6%-ը՝ բարելավելով իր դրությունը (մինչ այդ նա ուներ ընդամենը 34,4%)։ Ու թեև կուսակցությունը խորհրդարանում չունի առաջին փուլում նախագահի ընտրությունների համար անհրաժեշտ՝ ձայների 2/3-ը, բայց կարող է իր թեկնածուին անցկացնել երրորդ փուլում, որտեղ բավական է ունենալ պարզ  մեծամասնություն։ Պատահական չէ, որ խորհրդարանական ընտրություններից հետո, ուր ի հայտ եկավ ԱԶԿ-ի ազդեցությունը, բանակը լռեց Գյուլի կրկնակի առաջադրման հարցում, սակայն կասկած չկա, որ նա ուշադրությամբ կհետևի նրա բոլոր գործողություններին և պատրաստ կլինի միջամտել ցանկացած պահի, ինչպես դա արդեն եղել է երկրի պատմության մեջ։

Սակայն առայժմ Գյուլը հերքում է իր կնոջ՝ նախագահական պալատում գլխաշորով  հայտնվելու հնարավորության մասին ողջ քննադատությունը, նշելով, որ դա նրա անձնական իրավունքն է՝ երաշխավորված սահմանադրությամբ։ «Թուրքիան օրենքներով կառավարվող երկիր է, և նրա սահմանադրությունը երաշխավորում է մարդու իրավունքների հիմնական սկզբունքները, ներառյալ յուրաքանչյուր մարդու իրավունքը` հագնվել այնպես, ինչպես կամենում է»,- հայտարարել  է նա լրագրողներին։

Ընդգծենք, որ այս քննարկումը, որն այսօր ընթանում է Թուրքիայում, ամբողջովին ընդօրինակում է այն ամենն, ինչ կատարվում է Եվրոպայում։ Հիշեցնենք, որ հիջաբը (գլխաշորը) և կրոնական այլ ատրիբուտներն արգելված են ֆրանսիական ուսումնական հաստատություններում, ինչպես նաև Նիդեռլանդների խորհրդարանը քննարկում է հասարակական վայրերում փարանջա կրելու արգելքի հնարավորությունը։

Ինչևէ, այս հարցն արդիական է ոչ միայն այս երկրների, այլև ամբողջ Եվրոպայի համար։ Հարցը հիջաբը չէ, այլ այն խնդրի լուծումը, թե արդյոք հնարավոր է  մշակույթների ինտեգրացիան։

Խոսքը մարդու իրավունքները և այս կամ այն պետության կամ պետությունների խմբի (ԵՄ) նույնականությունը պաշտպանելու և պահպանելու հարցում փոխզիջում գտնելու, իսկ երբեմն նաև անվտանգության հարցերի (փարանջայի դեպքում) մասին է։ Խնդիրը մշակույթների համագոյակցության պրակտիկան է, ավելի ճիշտ, այդ համագոյակցության խաղի նոր կանոնների կառուցումը։ Քաղաքակրթությունների երկխոսությունը լավ է բառերով, բայց երբ խոսքը գնում է կոնկրետ հարցերի մասին, այնպիսին, ինչպիսին հիջաբի հարցն է, չգիտես ինչու բոլոր բառերն անմիջապես  անհետանում են, այդ թվում նաև անձի իրավունքների և ազատությունների մասին դեկլարացիաները։

Այսօր շատ է խոսվում այն մասին, որ թե Եվրոպան, թե իսլամական աշխարհն ունեցել են խաղաղ և արգասաբեր համագոյակցության փորձ։ Բայց դա ուրիշ Եվրոպա էր, ուրիշ իսլամական աշխարհ, խաղի ուրիշ կանոններ։ Հարց, ի՞նչ անել այսօր, երբ եվրոպական դեմքը սրընթաց փոխում է իրեն բնորոշ գծերը, և այդ գործընթացն անխուսափելի է։

Հնարավոր է, այդ հարցին մասամբ կարող է պատասխանել Աբդուլա Գյուլը՝  եթե նախագահ ընտրվի. մի մարդ, որը հետևում է իսլամական արժեքներին և վարում է շարիաթին համաձայն կյանք, բայց, միաժամանակ, նաև միտված է դեպի  Եվրոպայի հետ ինտեգրացիան։--0—

Մարիաննա Բելենկայա, «ՌԻԱ նովոստիի» քաղաքական տեսաբան

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:40
31 Մայիսի 2017
Օձերի անսպասելի «գրոհը» Հայաստանում. պատճառներ և հետևանքներ
Վերջին ժամանակներում Հայաստանի մայրաքաղաքում հաճախակի են դարձել օձերի հայտնաբերման դեպքերը:
19:07
30 Մայիսի 2017
Մրրիկ Մոսկվայում. արդյո՞ք տարերքը կհասնի Հայաստան
Մոսկվայի տարածքում մոլեգնած ուժեղ մրրիկը լուրջ վնաս է հասցրել Ռուսաստանի մայրաքաղաքին` քանդելով տանիքներ, կանգառներ, Դոնսկոյ վանքի տապանաքարերը:
11:08
30 Մայիսի 2017
Հայաստան. միֆ և իրականություն
Կյանքիս մեծ մասն ապրելով Սփյուռքում՝ հաճախ նկատել եմ մեր հայրենակիցների յուրահատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։