482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+12
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղյան «թավուտները»՝ Ղազախստանի «տափաստաններում»
19:52
15 Օգոստոսի 2007

Ադրբեջանական քարոզչությունը փորձում է Աստանայում Ադրբեջանի և Ղազախստանի նախագահներ Ալհամ Ալիևի և Նուրսուլթան Նազարբաևի երկկողմանի հանդիպման արդյունքում օգոստոսի 7-ին ընդունված հռչակագրի որոշ կետեր ներկայացնել որպես պաշտոնական Բաքվի ևս մեկ դիվանագիտական հաղթանակ։ Ընդ որում, ադրբեջանցի դիվանագետները տարածում են հստակ ապատեղեկատվության՝ ցանկալին ներկայացնելով որպես իրականություն։ 

Մասնավորապես, ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկության համաձայն, Ղազախստանում Ադրբեջանի դեսպան Լյաթիֆ Ղանդիլովը հայտարարել է, որ Ալիևի և Նազարբաևի ամփոփիչ հայտարարության մեջ իբրև թե ասվում է, որ «չնայած ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի չորս բանաձևերի, որոնք կարգադրում են անվերապահորեն դուրս հանել հայկական զորամիավորումները Ադրբեջանի պաշարված  տարածքներից, Հայաստանը շարունակում է տարածաշրջանում օկուպացիոն քաղաքականություն վարել»։

Ակնհայտ է, որ պաշտոնական փաստաթղթի նման «ազատ» մեկնաբանությունը կամ, ավելի պարզ ասած, փաստերի նենգափոխումը հեռուն գնացող նպատակներ ունի։ Այս կերպ Բաքուն, իր դեսպանի շուրթերով, ձգտում է ցույց տալ, որ իր համար ապահովել է Ղազախստանի աջակցությունը Ղարաբաղյան հարցում՝ փորձելով ստվեր գցել հաջող կերպով զարգացող հայ-ղազախական հարաբերությունների վրա, չմտածելով այն մասին, որ այս կերպ  ղազախական կողմին դնում է անհարմար դրության մեջ։

Հիմնավոր լինելու համար, հարգելի ընթերցողին ծանոթացնեմ ադրբեջանա-ղազախստանյան հռչակագրի ղարաբաղյան հիմնահարցին վերաբերող կետերին։ Դրանցում, մասնավորապես, նշվում է, որ «լիովին կիսելով հանդերձ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի համապատասխան հռչակագրերը, ԵԱՀԿ Լիսաբոյնան գագաթնաժողովի երեք սկզբունքները, կողմերը կարևորում են հայ-ադրբեջանական, լեռնայինղարաբաղյան հակամարտության կարգավորումը խաղաղ ճանապարհով, որը հիմնված է  ինքնորոշման սկզբունքների, տարածքային ամբողջականության և պետության սահմանների անձեռնմխելիության միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքների և նորմերի վրա։ Կողմերը ընգծում են ԵԱՀԽ Մինսկի խմբի կողմից հայ-ադրբեջանական, լեռնայինղարաբաղյան հակամարտության շուտափույթ խաղաղ կարգավորման ուղղությամբ արդյունավետ և վճռական գործողոթյուններ ձեռնարկելը»։

Հռչակագրի տեքստը տեղակայված է Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքում։ Ինչպես տեսնում ենք այստեղ ոչ մի խոսք չկա «Ադրբեջանի օկուպացված տարածքների» և «Հայաստանի օկուպացիոն քաղաքականության» մասին։

Բայցևայնպես, չի կարելի առանց մեկնաբանության թողնել որոշ անթույլատրելի ձևակերպումներ, որոնք հռչակագրի մեջ են մտել հավանաբար ղազախստանյան կողմի անուշադրության հետևանքով։

Մասնավորապես, փաստաթղթի վրա աշխատող ղազախստանյան իրավագետներին և  դիվանագետներին պետք է հիշեցնել, որ «ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովի երեք սկզբունքներ» ըստ էության գոյություն չունեն։

Այն, ինչ Բաքվում անվանում են «լիսաբոնյան սկզբունքներ»՝  ոչ այլ ինչ է, եթե ոչ բանավոր հայտարարություն, որն արվել է ԵԱՀԿ գործող նախագահի կողմից ադրբեջական կողմի շանտաժի արդյունքում 1996թ-ի դեկտեմբերին Եվրոպայում տեղի ունեցած Անվտանգության և համագործակցության կազմակերպության լիսաբոնյան գագաթնաժողովում։

Ավելին, բանավոր հայտարարությունն արվել է միայն այն բանից հետո, երբ Ադրբեջանը սպառնացել է վետո դնել գագաթնաժողովի ողջ ամփոփիչ փաստաթղթի վրա։

Հարկ է նշել, որ այդ հայտարարությունը չի մտցվել գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթի մեջ և այդպես էլ մնացել է իրավական ուժ չունեցող ԵԱՀԿ  գործող նախագահի անձնական կարծիքը, որը խոսում էր առաջին դեմքով՝ օգտագործելով «ես» դերանունը։

Հայտարարելով այսպես կոչված «լիսաբոնյան սկզբունքների» պաշտպանության մասին, որոնք դեռևս անցած դարում համաշխարհային դիվանագիտության արխիվ էին ուղարկվել և թաղվել փոշու հաստ շերտի տակ, Ղազախստանը ակամայից մասնակցում է դրանք վերակենդանացնելու ադրբեջանական փորձերին։ Այդ փորձերն ի սկզբանե դատապարտված են անհաջողության, քանի որ Լիսաբոնում հնչեցված այն ժամանակվա ԵԱՀԿ գործող նախագահի անձնական կարծիքը որպես հնություն էր դիտվում դեռևս 1996-ին, չնայած այն բանին, որ որոշակի ժամանակահատվածով արգելակեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը։ Էլ ինչ ասենք համաշխարհային և, մասնավորապես, հարավ-կովկասյան տարածաշրջանի արդի իրողությունների մասին։

Ղազախստանյան գործընկերներին հարկ է հիշեցնել նաև, որ հայ-ադրբեջանական հակամարտություն իրավագիտական տեսանկյունից գոյություն չունի։ Կա հակամարտություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև, որի պատճառն այն է, որ ադրբեջանական կողմը չի ցանկանում ճանաչել միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, մասնավորապես՝ ազգերի ինքնորոշման իրավունքը։

Հենց լեռնայինղարաբաղյան, այլ ոչ թե հայ-ադրբեջանական հակամարտությունն է նշված մի շարք միջազգային փաստաթղթերում, այդ թվում հիշատակված ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հռչակագրի կետերում, որոնց մեջ խոսվում է հենց հայկական ուժերի մասին։

Բացի այդ, ՄԱԿ-ի ԱԽ-ի որոշումները խնդրի համապարփակ լուծման կոչ են անում, և անթույլատրելի է ենթատեքստից կտրել, ադրբեջանական կողմի համար իբրև թե ձեռնտու առանձին հատվածները։

Բացի այդ, հռչակագրում նշվում է հակամարտության կարգավորման կարևորությունը միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքների և նորմերի հիման վրա։

Չգիտես ինչու առանձին հիշատակվում է միայն սկզբունքներից մեկը՝ տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունը, և ոչինչ չի ասվում մյուս՝ ոչ պակաս հիմնարար և արդի աշխարհում առավել առաջնային սկզբունքի մասին, որը նախատեսում է ազգերի ինքնորոշման իրավունք։

Այն մասին, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ժամանակ ազգերի ինքնորոշման իրավունքն անպայման նկատի է առնվելու, արդեն խոսում են միջազգային հեղինակավոր կազմակերպությունների, այդ թվում՝ ԵՄ-ի բոլոր ներկայացուցիչները։

Ընդ որում պետք է հավելել, որ Լեռնային-Ղարաբղի կարգավիճակը ոչ մի առնչություն չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ։

Ղարաբաղը Ադրբեջանի կազմի մեջ է մտել 1921-ին,  Կովկասյան Հեղկոմի կենտկոմի բյուրոյի կողմից, որը որևէ իրավասություն և իրավունք չուներ փոփոխելու այն ժամանակ դեռևս իրավաբանորեն անկախ Հայաստանի և Ադրբեջանի սահմանները։

1991-ին Լեռնային-Ղարաբղը դուրս եկավ Ադրբեջանի կազմից, կատարելով ԽՍՀՄ 1990-ի ապրիլի 3-ին ընդունված «ԽՍՀՄ կազմից միության անդամ հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգավորման մասին» օրենքի բոլոր պահանջները։

Այդ օրենքի համաձայն, ինքնավար հանրապետությունները և ինքնավար միավորումները պահպանում էին ԽՍՀՄ կազմում մնալու կամ նրա կազմից դուրս գալու մասին ինքնուրույն որոշում կայացնելու, ինչպես նաև սեփական պետաիրավական կարգավիճակի մասին խնդրի առաջադրման իրավունքը։

1991-ի դեկտեմբերի 10-ին, ԽՍՀՄ պաշտոնական փլուզումից առաջ, Լեռնային Ղարաբաղում միջազգային դիտորդների ներկայությամբ տեղի ունեցավ հանրաքվե, որի արդյունքում բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89%-ը կողմք քվեարկեց Ադրբեջանից լիակատար անկախության օգտին։

Ադրբեջանի հանրաքվեն, որը կոչված էր օրինականացնել 1991-ի հոկտեմբերի 18-ին ընդունված «Ադրբեջանի պետական անկախության մասին սահմանադրական դրույթը», տեղի ունեցավ 1991-ի դեկտեմբերի 29-ին, արդեն ԽՍՀՄ-ի փլուզումից հետո։

Հետևաբար, եթե հիմնվենք խորհրդային օրենսդրության վրա, իսկ այլ օրենքներ այն ժամանակ պարզապես գոյություն չունեին, ստացվում է, որ նոր անկախ Ադրբեջանի իրավասությունը չէր տարածվում Լեռնային Ղարաբաղի վրա։

Եվ վերջում կցանկանայինք, որպեսզի նման պատահականություններն ու բացթողումները չմթագնեն Հայաստանի և Ղազախստանի իսկապես բարեկամական և փոխշահավետ համագործակցությունը, որի բարձր մակարդակի մասին է վկայում նաև այն փաստը, որ Հայաստանը համաձայնել է պաշտպանել ԵԱՀԽ նախագահության Ղազախստանի թեկնածությունը։--0—

Գագիկ Բաղդասարյան, «Նովոստի-Արմենիա» գործակալություն

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։
16:53
18 Հունվարի 2017
Հանգստացնող միջոց Բաքվի համար
ախորդ օրն ադրբեջանական դիվանագիտության համար ձախողված էր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անկեղծության կոչելուն ուղղված ադրբեջանցի քարոզիչների փորձը հաջողվեց, սակայն արդյունքը լրիվ հակառակն էր և շոկի ենթարկեց Բաքվին։
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։