478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հարավային Կովկասի ճգնաժամի օլիմպիական գործոնը
13:09
06 Օգոստոսի 2007

Հարավային Կովկասի ճգնաժամերի ժամանակավոր հաղթահարման ուղղությամբ քաղաքական գործիչների կատարած ջանքերը ավելի են նպաստում ճահճացմանը։ Ընդ որում, իրավիճակն ամենևին էլ սառեցված չէ, հակամարտությունները հետևում են մեկը մյուսին և դիվանագիտական ինտրիգների ու պատերազմների պատճառ են դառնում։

Երկու սկզբունքային խնդիրներ առաջվա պես իրենց լուծումը չեն գտնում։ Առաջինը անհրաժեշտ քաղաքական և տնտեսական միջոցների բացակայությունն է այն ուժերի, որոնք կկարողանային միակողմանիորեն պարտադրել կողմերին անհրաժեշտ լուծումը։

Հանդես գալով որպես Հարավային Կովկասի կայունության գլխավոր հովանավոր, Ռուսաստանն այսօր պատրաստ է գնալ այնպիսի վտանգավոր փորձի ինչպիսին է «չճանաչվածների» միակողմանի օրինականացումը։ Ինչ կտա սա Ռուսաստանին։ Միջազգային ճգնաժամ և Վրաստանի հետ հարաբերությունների խորը, պատմական դարաշրջանի կտրվածքով վատթարացում։ Ճանաչումը ոչ միայն ընտրախավի և այդ տարածքների բնակչության տոնն է, չճանաչված անկլավից նոր պետության ստեղծման ցնծությունը, դա հարված է ավանդական ամբողջականությանը, նվաստացում և կորուստներ Վրաստանի՝ ԱՊՀ անդամ հարևան երկրի համար։

Երկրորդ խնդիրը, իսկ ըստ էության՝ առանցքայինը, համայնքների միջև համաձայնության անհնարինությունն է։ Չինովնիկները և քաղաքական վերնախավի մի մասը, որը պաստարտ է գնալ  մերձեցման, չեն կարող փոխհատուցել սոցիալ-հոգեբանական փլուզումը, որն անցնում է կենդանի, տուժած բնակչության միջով։ Մերձեցման փորձեր հարավկովկասյան հակամարտություններում եղել են։

Օրինակ՝ 2003-ի մարտին Պուտինի Բոչարովո գետակի առանձնատանը կազմակերպվել էր Պուտին-Շեվարնաձե-Աբխազիայի ներկայացուցիչ հանդիպումը։ Այն ժամանակ, այլ թեմաների շարքում, քննարկվեց նաև Սոչի-Թբիլիսի երկաթուղու բացման հնարավորությունը, ինչն ինքնին արդեն մեծ ձեռքբերում կլիներ։ 2001-ի ապրիլին Ֆլորիդայում Հեյդար Ալիևը և Ռոբերտ Քոչարյանը հասան ղարաբաղյան հիմնահարցի նկատմամբ մոտեցումների զգալի մերձեցման։ Երեք հանդիպում տեղի ունեցավ Լյուդվիգ Չիբրովի (Հարավային Օսեթիայի առաջին նախագահ) և Էդուարդ Շեվարնաձեի միջև։ Դրանցից մեկի ժամանակ. Բորժոմիում, Շեվարնաձեն Չիբիրովին առաջարկեց Վրաստանի փոխնախագահի պաշտոնը՝ Ցխինվալիի Թբիլիսիին միանալու պայմանով։

Բոլոր այդ փորձերը ձախողվում էին մեկը մյուսի հետևից։ Հաճախ «ճանաչված պետությունների» մայրաքաղաքներում այդ ձախողումները բացատրվում էին արտաքին ուժերի միջամտությամբ՝ ակնարկելով այն փաստը, որ Կրեմլը չի ցանկանում փոխել Կովկասի անվտանգության ստեղծված ճարտարապետությունը (իրադրությունը)։ 

Սկզբունքորեն այդպիսի գործոն գոյություն ունի, սակայն իրական պատճառն այլ է. դա լեգիտիմ պետությունների նախագահների և անջատողական անկլավների առաջնորդների բացասական վերաբերմունքն է ընդդեմ ստեղծված համակարգի փոխհամաձայնության մինչև վերջ գնալուն։ Այսինքն մի դեպքում՝ դեմ գնալ անջատողական տարածքներում կառավարող խմբավորումների ամբողջական մեկուսացածությունը պահպանելու ցանկությանը, մյուս դեպքում՝ Հարավային Կովկասի ընդունված պետությունների էլիտաներում իրենց «մայր տարածքների»՝ ինքնավար սուբյեկտներ դարձնելու հարցի փոխզիջման փոփոխության հանդեպ բացասական վերաբերմունքը։    

Երկու կողմերից էլ զիջումներ են պահանջվում։ Անջատողականները պետք է համաձայնվեն ամբողջական պետության կազմում սահմանափակ ինքնավարությանը, իսկ ղեկավարող խմբավորումները այդ պետություններում պետք է մի շարք լուրջ բարեփոխումներ անեն, որոնք կփոխեն ղեկավարման  ձևը։ Բացի դրանից, նրանք պետք է անվտանգության երաշխիքներ ներկայացնեն և նախկին անջատողական տարածքների առաջնորդներին ապահովեն բիզնես հետաքրքրություններով արդեն իրենց՝ օրինական տնտեսական համակարգի շրջանակներում։ Բավականին բարդ փոխզիջում է։ 

Վրաստանի և Ադրբեջանի իշխանական էլիտայի շարքերում կան մի շարք լավատեսներ, որոնք պատրաստ են քննարկել լայնածավալ ինքնավարության տարբերակները (Թաթարստանը ՌԴ-ի կազմում օրինակի ձևով)։ Հաճախ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նախագահ Սահակաշվիլու ադմինիստրացիան  զգալիորեն առաջ է անցել այդ քննարկման հարցով՝ համեմատած Բաքվի իրենց գործընկերների հետ։ Սակայն դեռևս նախնական առաջարկություններից և PR փաստարկներից բացի գործը ոչ մի քայլ առաջ չի գնում։ Անկեղծ ասած, անջատողական իշխանությունները ևս ընդհանրապես տրամադրված չեն նման քննարկումներին։ 

 Վրաստանի և Աբխազիայի միջև ինքնավարության պատերազմում նոր սյուժե է նախատեսոում՝ 2014 թ.-ի Սոչիի օլիմպիադան։ Մոսկվայում հույս ունեն, որ Աբխազիայի շուրջ ստեղծված հակամարտությունը կկարգավորվի մինչև օլիմպիական խաղերը։ Բավականին լավատեսական կարծիք հայտնեց ՌԴ նախագահի գործերի կառավարիչ Վլադիմիր Կոժինը, «եթե համոզմունք չլիներ, որ վրաց-աբխազական հակամարտությունը կկարգավորվի, ապա դժվար թե Ռուսաստանը կարողանար Օլիմպիադայի անցկացման իրավունք ստանալ»։

Բնականաբար, հակամարտության տարածաշրջանից մեկ ժամվա հեռավորության վրա գտնվող ենթահամակարգում ներդրված 12 միլիարդ դոլարը կստիպեն Ռուսաստանին կայունացնել երկու կողմերը։ Սակայն դեռևս Աբխազիայի և Վրաստանի համար Օլիմպիադայից եկող շահերը գնտվում են տարբեր հարթությունների վրա։ Սուխումիի էլիտան դեմ չէ ներդրումներ ստանալ՝ ուղղված Կրասնոդարի երկրամասի սահմանի մոտ գտնվող վերականգնողական գոտիներին։ Օլիմպիադայում նույնիսկ նման կերպ մասնակցելով՝ անկլավը միջազգային բարձր մակարդակում սեփական քաղաքական զորավաժությունների հնարավորություն կստանա։  Տարածաշրջանը գտնվելու է բազմակողմանի ուշադրության կենտրոնում և խաղագումարները անասելիորեն բարձր կլինեն։ 

Քննարկեք իրավիճակը Թբիլիսիից։ Չպետք է մոռանալ, որ իրավաբանական տեսակետից Աբխազիան՝ Վրաստանի տարածքի անբաժանելի մասն է։ Դա նշանակում է, որ յուրաքանչյուր տնտեսական նախագիծ, ներառելով Օլիմպիադայի տարածքում գործող վերականգնողական օբյեկտների մի մասին տրամադրվող հնարավոր ենթակապալը,  պետք է իրականանա Վրաստանի օրենսդրության համաձայն։ Ըստ էության յուրաքանչյուր ռուսական նախագիծ Աբխազիայում պետք է քննարկվի ռուս-վրացական համաձայնությունների հարթության վրա. հաշվի առնելով խաղի աբխազ մասնակիցների հետաքրքրությունները՝ չի կարելի անուշադրության մատնել Թբիլիսիի ֆինանսական և հարկային պատասխանատվության գոտին՝ թեկուզ Վրաստանի հանդեպ դիվանագիտական հարգանքից ելնելով։ 

Այսպես  պետք է լինի, սակայն իրականում ամեն ինչ այլ կերպ է։ Թբիլիսիում կամ պատրաստ չէին հարևանների օլիմպիական նախագծին, կամ էլ համոզված էին, որ Ռուսաստանի հետ նման նախագծի իրականացումը չափազանց լավատեսական է՝ հաշվի առնելով քաղաքական կուտակումների և փակուղիների քանակը։ Սակայն առավել քաղաքակիրթ որոշումների ընդունման և Մոսկվայի հանդեպ ոչ այնքան զայրացնող և հանդուգն քաղաքականության վարման դեպքում Վրաստանը կկարողանա գտնել օլիմպիական նախագծում մասնակցելու տարբերակներ։ Իսկ այդ ընթացքում մի գուցե կհայտնաբերվի նաև ընդհանուր հետաքրքրությունների հիմքեր։  

Նախագահ Սահակաշվիլին պնդում է, որ չի հրահրի հակամարտությունը։ Սակայն քաղաքական Թբիլիսին Սոչի-2014-ի սահմաններիս դուրս հայտնվեց, համենայնդեպս այս փուլում, և իրավիճակը կրկին կզարգանա դիվանագիտական նոտաների և փոխադարձ հրահրումների նախկին բացասական ուղով։  Սոչիի օլիմպիադան տոն կլինի միայն վրաց մարզիկներ և սպորտի բուռն սիրահարների համար, իսկ վրաց-աբխազական հակամարտության կարգավորումը, հավանաբար,  կկորցնի հերթական շանսը։-0-

Ալեքսանդր Կարավաև, ՄՊՀ-ի տեղակատվական-վերլուծական կենտրոն, «ՌԻԱ Նովոստիի» համար։

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:40
31 Մայիսի 2017
Օձերի անսպասելի «գրոհը» Հայաստանում. պատճառներ և հետևանքներ
Վերջին ժամանակներում Հայաստանի մայրաքաղաքում հաճախակի են դարձել օձերի հայտնաբերման դեպքերը:
19:07
30 Մայիսի 2017
Մրրիկ Մոսկվայում. արդյո՞ք տարերքը կհասնի Հայաստան
Մոսկվայի տարածքում մոլեգնած ուժեղ մրրիկը լուրջ վնաս է հասցրել Ռուսաստանի մայրաքաղաքին` քանդելով տանիքներ, կանգառներ, Դոնսկոյ վանքի տապանաքարերը:
11:08
30 Մայիսի 2017
Հայաստան. միֆ և իրականություն
Կյանքիս մեծ մասն ապրելով Սփյուռքում՝ հաճախ նկատել եմ մեր հայրենակիցների յուրահատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։