485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-7
Եղանակը Երևանում
Հայ
Կա՞, արդյոք, ելք կոսովյան փակուղուց
11:40
25 Հուլիսի 2007

Չորեքշաբթի Բեռլինում Կոսովոյի հարցով զբաղվող Կոնտակտային միջազգային խմբի դիվանագետներն առաջին անգամ կհավաքվեն նոր ձևաչափով և նոր լիազորություններով։ Սկսած 2005 թ. վերջից Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչները ավանդաբար պատրաստում էին իրենց առաջարկությունները՝ ՄԱԿ ԱԽ-ում քննարկման համար։ Եվ միայն դրանից հետո, այդ քննարկումների արդյունքներով, փաստաթղթերը ետ էին վերադառնում Կոնտակտային խումբ՝ հետագա մշակման համար։

Այժմ իրավիճակը արմատապես փոխվել է։ Անցած ուրբաթ ՄԱԿ ԱԽ-ն քննարկումից հանեց միջազգային հսկողությամբ Կոսովոյին անկախություն տվող բանաձևի նախագիծը, որը պատրաստել էին ԱՄՆ-ն և Եվրոմիությունը։  Նախկինում այս նախագիծը ստացել էր Կոնտակտային խմբի անդամների ճնշող մեծամասնության աջակցությունը՝ բացառությամբ Ռուսաստանի։ Կոնտակտային խմբում Մոսկվան չունի վետոյի իրավունք, դրա համար փաստաթուղթը ներկայացվեց ՄԱԿ ԱԽ-ում։ Սակայն հետագա ընթացք այն չստացավ։ Նրա հեղինակները չհամարձակվեցին քվեարկության դնել բանաձևի նախագիծը այն բանից հետո, երբ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարեց, որ Մոսկվան «պատրաստ չէ ոչ աջակցել այդ բանաձևի ընդունմանը և ոչ էլ ձեռնպահ մնալ դրա քվեարկության ժամանակ»։ Սա կանխորոշում էր վետո, և Կոսովոյի անկախության կողմնակիցները նահանջեցին՝ հանձնարարելով ընթացքի շարունակությունը Կոնտակտային խմբին։  

Սակայն նրանք նահանջեցին դեպի նախօրոք պատրաստած դիրքեր։ Կոնտակտային խմբի վեց անդամներից հինգը միանշանակ կողմ են Կոսովոյի սերբական տարածաշրջանի անկախությանը՝ ի հակառակ Բելգրադի։ ԱՄՆ դիրքորոշումը շատ լավ հայտնի է։ Այս երկուշաբթի այդ դիրքորոշումը ևս մեկ անգամ հաստատեց ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը՝ Վաշինգտոնում ընդունելով կոսովյան անջատողականների պատվիրակությանը՝ շրջանի նախագահ Ֆատմիր Սեյդիուի գլխավորությամբ։ Ք. Ռայսի խոսքերով, Կոսովոն «այսպես, թե այնպես» ձեռք կբերի անկախություն, ընդ որում, Սպիտակ Տունը պատրաստ է ընդունել այն միակողմանիորեն։ Ինչ վերաբերում է Եվրոպան ներկայացնող Կոնտակտային խմբի անդամներին, ապա նրանք մտադիր են համախմբված կերպով ներկայանալ Եվրամիության անունից։ Ու թեև այդ կազմակերպությունում ոչ բոլորն են հիացած  կոսովյան անկախությամբ, հատկապես Լոնդոնը, Փարիզը, Բեռլինը և Հռոմը մյուսներից առավել ակտիվ են տրամադրված՝ Սերբիայից նրա վաղեմի հողերի 15%-ի անջատման համար։   

Նույնպիսի կարծիք ունի նաև ԵՄ ղեկավարությունը։ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն հայտարարել է, որ թեև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդ Մարտի Ախտիսաարիի ծրագիրը չստացավ ՄԱԿ ԱԽ աջակցությունը, հենց այն և նրա՝ Կոսովոյի վերահսկվող անկախության վերաբերյալ վճռորոշ դիրքորոշումը պետք է ընկած լինեն հետագա բանավեճերի հիմքում։ Այսպիսով, կարելի է ենթադրել, որ ԱՄՆ-ն և ԵՄ-ը կփորձեն Կոնտակտային խումբը վերածել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նմանակի, սակայն արդեն առանց ռուսական վետոյի, որպեսզի «առաջ հրեն» իրենց համար շահեկան որոշումները։

Միաժամանակ, Կոսովոյի կարգավիճակի բանաձևի նախագծի քվեարկության՝ ՄԱԿ ԱԽ-ի մերժումը ամենևին էլ չի նշանակում, որ Միացյալ Ազգերն ինքնամեկուսացվեցին կոսովյան հակամարտության կարգավորման ընթացքից։ Ինչպես հաստատեցին իրենք՝ չկայացած բանաձևի հեղինակները, Կոնտակտային խումբը պետք է ոչ այնքան մշակի Կոսովոյի կարգավիճակի պարամետրերը, որքան կազմակերպի Բելգրադի և կոսովյան ինքնավարության իշխանությունների միջև բանակցությունների նոր փուլը։ Այլ խոսքերով, նա պետք է դառնա յուրօրինակ հավաքական միջնորդ։

Ի դեպ, եվրոպական մայրաքաղաքներում  նաև այլ կարծիքներ են արտահայտվում։ Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն առաջարկում է, որպեսզի լինի երեք միջնորդ՝ մեկական ներկայացուցիչ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և ԵՄ-ի կողմից։ Կան կողմնակիցներ, որպեսզի միջնորդական գործընթացներն իր վրա վերցնի անձամբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը։ Իսկ Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնն ընդհանրապես համոզված է, որ աշխատանքը սկսելուց առաջ Կոնտակտային խումբը պետք է սպասի՝ մինչև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը  նրան կօժտի մանրակրկիտ մշակված մանդատով։

Այնուամենայնիվ, այժմ մեկ բան արդեն պարզ է. ինչ որոշումներ էլ ընդունի Կոնտակտային խումբը, դրանք, ի տարբերություն ՄԱԿ ԱԽ բանաձևի, չեն ունենա պարտադրող ուժ ոչ ՄԱԿ-ի, ոչ էլ կոսովյան հակամարտության կողմերի համար։ Ավելին, ունեցած ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն, Ռուսաստանի և Կոնտակտային խմբի մյուս անդամների միջև սուր տարաձայնությունների առկայության պատճառով, դիվանագետները կարող են պայմանավորվել՝ ընդհանրապես չմտնելով Կոսովոյի ապագա կարգավիճակի կոնկրետ պարամետրերի քննարկման մեջ, այլ բոլոր ջանքերն ուղղեն՝ Բելգրադի և Պրիշտինայի դիրքորոշումները մերձեցնելու ուղղությամբ։ Սակայն այստեղ գոյություն ունի մեկ վճռորոշ պահ։ 

Ալբանացիների կարծիքով, հայտարարված բանակցությունները անիմաստ են, քանի որ «Ախտիսաարիի ծրագիրը» առանց այդ էլ տալիս է նրանց հնարավոր առավելագույնը՝ ընդհուպ մինչև անդամակցություն ՄԱԿ-ին և ԵՄ-ին։ Ինչ վերաբերում է Սերբիային, ապա այնտեղ ապավինում են ոչ թե ալբանացիների հետ պայմանավորվածություններին, այլ նրան, որ միջազգային հանրությունը չի ցանկանա վտանգավոր նախադեպ ստեղծել աշխարհում անջատողականների համար։ Եվ, վերջին հաշվով, նրանք ապավինում են Ռուսաստանի վետոյին՝  ՄԱԿ ԱԽ-ում։

Նման տարբերակը թեև բացառված չէ, սակայն քիչ հավանական է։ ՄԱԿ ԱԽ անդամները կրկին լրջորեն կզբաղվեն Կոսովոյի կարգավիճակի հարցով այն դեպքում, եթե Բելգրադի և Պրիշտինայի միջև բանակցությունները հանգեցնեն ինչ-որ կոնկրետ արդյունքների։ Հակառակ և առավել հավանական դեպքում ալբանացի անջատողականների առաջնորդները կհայտարարեն անկախությունը միակողմանիորեն։ Այս ակցիայի ամսաթիվն արդեն որոշված է՝ նոյեմբերի 28-ը, երբ   հարևան Ալբանիան նշում է պետական տոնը՝ Դրոշի օրը։ Դրանից հետո իրավիճակը Կոսովոյում և Բալկաններում ընդհանրապես կարող է գնալ ամենաանկանխատեսելի ուղիով։ Չի բացառվում, որ սկսվի «Մեծն Ալբանիայի» և «Մեծն Սերբիայի» շուրջ «հողերի բռնի միավորում»՝ միաժամանակ Բոսնիայի և Հերցեգովինայի, Մակեդոնիայի և Չեռնոգորիայի անկմամբ։--0—

Պյոտոր Իսկենդերով, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Սլավոնագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, «ՌԻԱ Նովոստիի» համար

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է:
13:34
23 Դեկտեմբերի 2016
2016 թ.-ի քաղաքական կարևորագույն տասն իրադարձություններն ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
Ավարտվող 2016 տարին նահանջ տարի էր: Գոյություն ունի հավատալիք, որ նման տարին լի է լինում տարատեսակ կատակլիզմներով, բնական աղետներով և  բնության քմահաճույքներով:
18:59
22 Դեկտեմբերի 2016
Հրեղեն աքաղաղի տարի. ինչպե՞ս պետք է ճիշտ ձևավորել տոնական սեղանը
Ամանորյա տոները հիանալի առիթ են երևակայության թռիչքի և ինքնատիպ ու բացառիկ տոնական սեղան ձևավորելու համար։
18:37
22 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետի 100 օրը
Այսօր լրանում է Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում գործունեության 100 օրը:
13:29
19 Դեկտեմբերի 2016
Ամանորյա հանգստի 7 լավագույն ուղղությունները
Ամանորին հաշված օրեր են մնացել, և Հայաստանի շատ բնակիչներ մտածում են, թե որտեղ կարելի է առավել արդյունավետ անցկացնել տոները։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է այդ խնդրի լուծման սեփական տեսլականը։
15:16
17 Դեկտեմբերի 2016
Ինչպե՞ս նորաձև լինել Ամանորին. նոր սեզոնի 5 գլխավոր թրենդեր
Նոր տարին առանձնահատուկ տոն է, այդ պատճառով ամանորի գիշերն ամեն ինչ իդեալական պետք է լինի:
18:32
16 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. ի՞նչ պետք է լինի տոնական սեղանին Հրեղեն աքաղաղի տարում
Ամանորի նախապատրաստական գործընթացի ամենապատասխանատու պահերից տոնական սեղանի ճաշատեսակների ընտրությունն է։ Շատ փորձագետներ այն կարծիքին են, որ Ամանորի սեղանը պետք է համապատասխանի տարվա խորհրդանիշին, իսկ 2017 թվականը Հրեղեն աքաղաղի տարի է։
20:07
15 Դեկտեմբերի 2016
Օպերացիա «Ձմեռ Պապ». նվերների լավագույն տասնյակը «Նովոստի Արմենիայից»
Նոր Տարին ամենասիրված տոներից մեկն է, և այդպիսին է այն դարձնում հրաշքի հանդեպ հավատը և ցանկացած երազանք կատարելու և հիասքանչ տրամադրություն պարգևելու ուժը:
19:38
14 Դեկտեմբերի 2016
Մի սահմանախախտի պատմություն, կամ Ադրբեջանի տեղեկատվական սուտ քարոզչությունը
Օրերս ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել էին մեծ աղմուկ առաջացրած նամակ` ուղղված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:
14:20
14 Դեկտեմբերի 2016
Գիտությունը` քաղաքականությունից դուրս կամ Էրմիտաժը Հայաստանի և Ադրբեջանի միջև
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը, օգտվելով հնարավորությունից, կրկին փորձեց լույս սփռել հայկական հասարակությանը հուզող հարցերին։ Մենք ցանկանում էինք պարզել թանգարանի տնօրեն Պիոտրովսկու դիրքորոշումը` միաժամանակ որևէ կերպ չնսեմացնելով գիտնական Պիոտրովսկու վաստակները։