483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
+3
Եղանակը Երևանում
Հայ
Ինչու է փոխվում եղանակը. Տարբերակներ
15:07
18 Հուլիսի 2007

Ռուսաստանում՝ փոթորիկներ, ԱՄՆ՝ սարսափելի հրդեհ, Արգենտինայում՝ ձյուն։ Մոլորակը ավելի ու ավելի հաճախ է ենթարկվում ամենատարբեր անոմալ երևույթների հարձակմանը. դրանք գլոբալ տաքացման անհերքելի նշաններն են։

Տաքացման խնդրի ավանդական հայացքը բերում է նրան, որ Երկրի մթնոլորտը կազմված է տարբեր գազերի խառնուրդից, որոնց մի մասը պատկանում է «ջերմոցայիններին» (СО2, մեթան), որը ընդունակ է կլանել ջերմային ճառագայթները։ Արևի լույսը անցնում է մթնոլորտի միջով, հասնում է Երկրի մակերևույթին և տաքացնում է։ Բայց դեպի տիեզերք դրանց հակառակ ճանապարհին խոչընդոտում են հենց ջերմոցային գազերը։ Այս երևույթը ստացել է «ջերմոցի էֆեկտ» անվանումը՝ սովորական ջերմոցի համարժեքով։  Հանածո վառելանյութի այրման հետևանքով, ինչը կազմում է ժամանակակից քաղաքակրթության բնապահպանական հիմքը, ջերմոցի էֆեկտը ուժգնանում է, և Երկրի կլիման տաքանում է։

Գլոբալ տաքացման այլընտրանքային մտահղացումների հեղինակները հիմնականում համաձայն չեն ջերմոցային գազերի խտության բարձրացման մեջ անթրոպոգեն գործոնի դերի գնահատականի հետ։ Որպես այս գազերի հնարավոր աղբյուր դիտարկվում է, օրինակ, օվկիանոսի հրաբխայնությունը (Նիկոլայ Յասամանով, МГУ)։ Միջօվկիանոսային ժայռաբեկորների միջով հատակի մակերևույթի վրա նստում է  կպչուն թաղանթային նյութ (Երկրի թաղանթը երկրակեղևի և միջուկի միջև եղած թաղանթն է)։ Այս նյութի ջրօքսիդացման ժամանակ մեթան է առաջանում։ Այն բարձանում է մակերևույթի վրա, այնուհետև հեռանում է դեպի մթնոլորտ, որտեղ թթվածնի հետ ռեակցիայի մեջ մտնելով կազմում է СО2 գազը։

Մթնոլորտում ածխաթթու գազի խտության ավելցմանը տալիս են նաև այլ բացատրություններ։ Օրինակ, հայտնի ռուս աշխարհագրագետ, ՌԳԱ թղթակից-անդամ Անդրեյ Կապիցը, քննադատելով տաքացման ավանդական կոնցեպցիան, մատնանշում է այն, որ ջերմափոխանակման պրոցեսները երկրի մթնոլորտում շատ ավելի բարդ են, քան տնամերձ ջերմոցինը։ Նրա կարծիքով, ածխաթթու գազի խտացումը հանդիսանում է ոչ թե պատճառ, այլ կլիմայի տաքացման հետևանք։ Իր տեսանկյունը Կապիցը հիմնավորում է նրանով, որ օվկիանոսում լուծվող ածխաթթու գազը մի քանի անգամ բարձրացնում է դրա բաղադրությունը մթնոլորտի մեջ։ Տաքանալու ժամանակ ածխաթթու գազը սկսում է անջատվել օվկիանոսից, ինչը հանգեցնում է մթնոլորտի բաղադրության մեջ դրա խտացման աճին։

Օրիգինալ է ջերմոցային էֆեկտի ադիաբատիկ տեսությունը, որն առաջարկել է Օլեգ Սորոխտինը՝ Պ.Պ. Շիրիշովի անվան օվկիանոսագիտության ինստիտուտի աշխատակիցը։ Գիտնականը կասկածի տակ է դնում մթնոլորտի ջերմոցային էֆեկտի գոյությունն ընդհանրապես։  Նա պնդում է, որ մթնոլորտի ածխաթթու գազով կամ մեթանով հագեցվածությունը հանգեցնում է տաքության տեղափոխմանը մթնոլորտի ավելի վերին շերտեր, և, հետևաբար, բերում է սառեցման, այլ ոչ թե տաքացման։

Այդ դեպքում ի՞նչն է հանդիսանում գլոբալ տաաքցման պատճառը։ Խաբիբուլո Աբդուսամատովի կարծիքով (ՌԱՆ Պուլկովյան աստղադիտարան), պատասխան ստանալու համար պետք է ուշադրություն դարձնել Արևի վրա։ Երկրի կլիման կախված է արևից ստացված էներգիայի քանակից. Եթե այն ավելացել է, ապա ջերմաստիճանն էլ կբարձրանա։ Գլոբալ տաքացումը, ինչպես ենթադրում է գիտնականը, պայմանավորված է արևի ճառագայթած էներգիայի ուժգնության տևողությունից։ Այդ աճի պատճառ են հանդիսանում արևի միջուկի ջերմաստիճանային փոփոխությունները, և համապաատսխանաբար, Արևի չափի և լուսատվության աստիճանի փոփոխությունները։ Ընթացիկ պահին արևի լուսատվությունն արդեն գերազանցել է առավելագույնը և 2015թ.-ից հետո պետք է սպասել Երկրի գհամընդհանուր ջերմաստիճանի դանդաղ անկման։ 2035-2045թթ. արևի լուսատվությունը կհասնի նվազագույնին, դրանից հետո հարկավոր է սպասել սառեցման։

Տաքացման այլընտրանքային կոնցեպցիաների թիվը, որոնք առաջարկում են թե հայրենական և թե արտասահմանցի գիտնականները, սրանով չի սահմանափակվում։ Մյուս կոնցեպցիաների մեջ խոսվում է ամպային ծածկույթի դերի, մթնոլորտային աերոզոլների ազդեցության, տիեզերական ճառագայթների ազդեցության, հին ժամանակներում գիսաստղի հետ բախման հետևանքների և այլ երևույթների մասին։

Իմ կարծիքով, խնդրի օպտիմալ մոտեցում կարելի է համարել ԿՓՓՄԽ (Կլիմայի փոփոխության գծով փորձագետների միջկառավարական խումբ) մոտեցումը։ Նա իր հաշվետվությունների կազման մեջ նեգրավում է ամենատարբեր գիտական ոլորտների աշխատակիցների՝ նրանցից պահանջելով տաքացման պրոցեսների համալիր դիտարկում։ ԿՓՓԽՄ վերջին, թվով չորրորդ հաշվետվության մեջ, որը հրապարակվել է 2007թ. սկզբին, դիտարկվում և քննարկվում են տաքացման պրոցեսի վրա ազդող թե անթրոպոգեն և թե շատ այլ բնական գործոնները։

Այս տրամաբանության վրա է հիմնվում ՄԱԿ կլիմայի փոփոխության մասին շրջանակաձև կոնվենցիան, ինչպես նաև դրան վերաբերվող Կիոտյան արձանագրությունը, որը ծրագիր է մշակում «ջերմոցային գազերի» արտանետումները կրճատելու ուղղությամբ։ Ինչպե՞ս կարելի է նվազեցնել մթնոլորտի վրա անթրոպոգեն ծանրաբեռնվածությունը։ Էներգիայի տնտեսման և արդյունաբերության էներգոարդյունավետության բարձրացման հաշվին, էներգիայի այլընտրանքային և վերականգված աղբյուրների օգտագործման, անտառների խնայողության, մարդկային հասաարկության ընդհանուր տեխնոլոգիական և բնապահպանական մշակույթի մակարդակը բարձրացնելու միջոցով։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:11
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանը չի կենտրոնանում միայն իր սեփական ցավի վրա, այլ ապագայում ցեղասպանությունների կանխման առաջամարտիկ է
Դեկտեմբերի 9-ը «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրն» է։
14:53
07 Դեկտեմբերի 2016
Սպիտակի երկրաշարժ. 28 տարվա կյանք մահից հետո
Հայաստանի պատմության մեջ ամենասարսափելի և ավերիչ երկրաշարժի օրից անցել է 28 տարի: Երկրաշարժի հետևանքով ավերվեցին Սպիտակը, Լենինականը (Գյումրի), Կիրովականը (Վանաձոր), Ստեփանավանը և հարյուրավոր այլ բնակավայրեր: Զոհվեց 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ դարձավ, շուրջ կես միլիոնը  մնաց անօթևան:
13:47
30 Նոյեմբերի 2016
ՀՀ ԱԺ–ն կարդիականացվի
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։
19:38
29 Նոյեմբերի 2016
ՀՀ կառավարությունը դեկտեմբերին կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
18:34
29 Նոյեմբերի 2016
Հակաբիոտիկներ միայն դեղատոմսով. կողմ և դեմ
Հայաստանում 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դեղատոմսով վաճառվող մի շարք դեղամիջոցների վաճառքի խստացում: Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ դա կունենա բնակչության համար:
20:30
27 Նոյեմբերի 2016
«Երկրաշարժը» պառակտեց Հայաստանը. գլուխգործո՞ց, թե՞ խեղաթյուրում
«Երկրաշարժ» ռուսական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հայաստանում, բավականին բուռն արձագանքի արժանացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինեմատոգրաֆիստների շրջանում։
15:14
13 Նոյեմբերի 2016
Շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում վերջին մի քանի տարվա ընթացքում. քաղաքապետ
Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում:
17:58
02 Նոյեմբերի 2016
Մոսկովյան դպրոց հայկական շեշտադրումով. ո՞րն է խնդիրը
Վերջին օրերին Մոսկվայի հայկական համայնքի աղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ տեղեկությունն այն մասին, որ «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցում» խնդիրներ են ծագել։ Դպրոցի աշակերտների մեծամասնությունը հայեր են։ Եվ դպրոցը մտադիր են միաձուլել մեկ այլ դպրոցի հետ։
01:27
22 Հոկտեմբերի 2016
Շուտով ընտրություններ են. խորհրդարանի թարմացումն անխուսափելի է
Գարնանը Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
16:52
21 Հոկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:
15:48
13 Հոկտեմբերի 2016
Երևանում բացվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հինգշաբթի Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
15:49
03 Հոկտեմբերի 2016
Պաշտպանության «քաղաքացիական» նախարար. անցում մեխանիկական կառավարման
Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։