482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
Մեր սփյուռքը մեր նավթն է
11:49
17 Հուլիսի 2007

Շատերի մոտ տպավորություն է ստեղծվել, որ 1992թ.-ից Հայաստանը դոփում է տեղում, որ բարեփոխումների գործընթացը կանգ է առել անգամ այն ոլորտներում, որտեղ այն խիստ անհրաժեշտ է։  Պատահական չէ, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ վարչապետ Սերժ Սարգսյանը բազմիցս նշել է երկրում բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը։

Կառավարության տնտեսական թիմի համալրումը բարձրորակ կադրերով թույլ է տալիս հուսալ, որ այդ բարեփոխումները կիրականացվեն։ Մասնավորապես, Ներսես Երիցյանի նշանակումը Առևտրի և տնտեսական զարգացման նախարարի պաշտոնում շատ հուսադրող ցուցանիշ է, քանի որ նա իրեն դրսևորել է որպես բարձրակարգ մասնագետ և ներքաշված չէ քաղաքական ու տնտեսական խաղերի մեջ։

Բարեփոխումների առաջին փուլը, որը մեկնարկեց Հայաստանի անկախացման հետ միաժամանակ, կապված էր պլանայինից շուկայական տնտեսության անցում կատարելու հետ։ Հայտնի է, որ այդ գործընթացը բարդ ու հախուռն էր, ուղեկցվում էր մեծ խնդիրներով՝  կապված ԽՍՀՄ-ի փլուզման և այլ բարդությունների հետ։ Իրավիճակն այնքան խորացավ, որ տնտեսության անկման մակարդակով Հայաստանը գրեթե առաջին տեղն էր զբաղեցնում նախկին ԽՍՀՄ երկրների շարքում։ Այդուհանդերձ, երկրին  հաջողվեց ոչ միայն գոյատևել, այլև պահպանել այնպիսի տնտեսական հատկանիշներ, որոնք, եթե ոչ բովանդակությամբ, ապա ձևով հատուկ են շուկայականին։

Ընդհանուր առմամբ, մենք շարունակում ենք մնալ ոչ հարուստ երկիր՝ ինչպես մեկ հոգուն ընկնող ՀՆԱ-ի մակարդակով, այնպես էլ ենթակառուցվածքային զարգացման որակով։ Հիմնական խնդիրն այն է, որ մեզ մոտ մրցակցության մակարդակը չափազանց ցածր է և, հետևաբար, մեծ է բիզնեսի և սեփականության կենտրոնացումը որոշ անհատների մոտ, այստեղից էլ տնտեսության տարբեր ոլորտների մենաշնորհայնացումը։ Արդյունավետ չի զարգանում արտահանումը, թեև դա հետագա զարգացման հիմնական հույսն է։

Եկավ այն պահը, երբ մյուս ոլորտները ևս պետք է ենթարկվեն երկրորդ սերնդի բարեփոխումներին։ Տարածաշրջանային, էներգետիկ, տրանսպորտային, հաղորդակցության ոլորտներում առկա լուրջ խնդիրները բարեփոխումների ընթացքում  պետք է վերացնել։ Չեմ վիճում, սպասվող բարեփոխումները ցավոտ են և երկարատև, բայց ես ներկա իշխանության մոտ դրանք իրագործելու ուժ եմ տեսնում։ Կարծում եմ, որ խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում ամբոխավարները  պակասեցին, նվազեց ոչ կառուցողականությունը, օրենսդիր կառույցը տրամաբանական, ավարտուն տեսք ստացավ։ Իշխանությունն այսօր ընդունակ է ստանալ բնակչության վստահության քվեն, որպեսզի կարողանա գնալ դինամիկ ճեղքման համար անհրաժեշտ, թեկուզ և ոչ այնքան տարածված քայլերի։

Բարեփոխումներն անհրաժեշտ են մակրոտնտեսական դրական ցուցանիշների պահպանման համար։ Վերջին 10-15 տարում Հայաստանի տնտեսական աճն ապահովվում էր հիմնականում տնտեսության վերականգնման հաշվին։ Տնտեսական աճի մյուս կարևորագույն հանգամանքներից էին ներմուծման փոխարինումը և ադամանդի մշակումը։ Բայց ներմուծման փոխարինումը չի կարող հավերժ գործընթաց լինել, իսկ ադամանդագործության ոլորտը, որը երկար տարիներ կազմում էր մեր ներմուծման և արտահանման 30-40%-ը, նվազում է՝ աշխատուժի թանկացման պատճառով։ Աճի ևս մեկ գործոն է շինարարությունը, բայց, ցավոք, մեզ մոտ կառուցում են ոչ թե ձեռնարկություններ ու գործարաններ, այլ, հիմնականում, բնակելի շենքեր։ Անշուշտ, բնակարանային պայմանները բարելավելն անհրաժեշտ է, բայց սկզբի համար ավելի կարևոր է զարգացնել այն ոլորտները, որոնք կհանգեցնեն երկրի ներուժի աճին։ Ինչ վրաբերում է գյուղատնտեսությանը, որը, թվում է, մեզ մոտ լավ վիճակում է, ապա պետք է նկատի ունենալ, որ ԱՀԿ-ի պայմանների համաձայն մենք շուտով գյուղատնտեսական ոլորտը ևս պիտի հարկենք, ինչը կհանգեցնի գյուղատնտեսական ապրանքների թանկացմանը և օտարերկրյա շուկաներում  մրցունակության անկմանը։

Հայաստանը նոր, ինովացիոն տնտեսության զարգացման կարիք է զգում։ Միամիտ կլիներ կարծել, որ փոփոխություններն ինքնուրույն կկատարվեն։ Դրանք սովորաբար ընթանում են արդյունավետ կրթության հետ զուգահեռ։ Միայն արժանի կրթական համակարգը կարող է երկիրն ապահովել որակյալ մարդկային կապիտալով։ Բայց այդ ոլորտում պարզ և չմտածված ներդրումները դժվար թե ստիպեն երիտասարդներին՝ համապատասխանել ժամանակի պահանջներին։ Այստեղ ևս անհրաժեշտ են կառուցվածքային, ինստիտուցիոնալ բարեփոխումներ, որոնք կապահովեն համապատասխանությունը այն տեխնոլոգիաների և մեխանիզմների հետ, որոնք այսօր գործում են Արևմուտքի և Արևելքի առաջավոր երկրներում։

Մեր տնտեսության զարգացման առավելություններից մեկը կազմակերպված, ակտիվ սփյուռքի առկայությունն է, որը նպաստում է Հայաստանի տնտեսական զարգացմանը՝ դրամական տրանսֆերտներով։ Մեր սփյուռքը մեր նավթն է։ Տնտեսությունը սփյուռքից մեծ օժանդակություն է ստանում, ըստ որոշ տվյալների, տարեկան շուրջ 1,5 միլիարդ դոլար։ Եթե համեմատենք այդ գումարը Հայաստանի ՀՆԱ-ի և բյուջեի հետ, ապա պարզ կդառնա, որ դա մեր երկրի ֆինանսավորման ամենանշանակալի աղբյուրն է։ Այդ դրամական հոսքերը, վերջին հաշվով, ավելացնում են բնակչության ընդհանուր գնողունակությունը, որը տնտեսության տարողությունը մեծացնող հիմնական գործոնն է։ Եթե մենք այսօր ճիշտ ձևով համապատասխանեցնենք մեր տնտեսությունը դրամական հոսքերի հետ,  հսկայական արդյունք կունենանք՝ առանց բնապահպանական և տրանսպորտային խնդիրների։

Այսօր հայկական ամենակտիվ սփյուռքը գտնվում է Ռուսաստանում։ Մեծ մասամբ հենց նրա շնորհիվ թափ առավ Երևանի կենտրոնի շինարարությունը։ Դա նոր սերնդի սփյուռքն է, որը մեկնել է 90-ականների սկզբին, ամրացել և հաջողության է հասել բիզնեսում։ Հենց նա գերակշիռ դեր ունի ուղիղ արտերկրյա փոխանցումների և մասնավոր արտերկրյա տրանսֆերտների ոլորտում։ Սակայն տնտեսական աճի այս երկու բաղադրիչները նաև որոշակի բարդություններ են ստեղծում։ Գոյություն ունի, այսպես կոչված, «հոլանդական հիվանդության» սպառնալիք։

Դրամական արտարժույթի քանակական աճը հանգեցրեց նրան, որ վերջին երեք տարիների ընթացքում դրամի կուրսն ամրապնդվում է, համապատասխանաբար, տնտեսությունը դեդոլարիզացվում է, և դրամական ընդհանուր ծավալի մեջ աճում է դրամի մասնաբաժինը։ Մի կողմից դա դրական գործոն է, որը հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ դարձնել Կենտրոնական բանկի կողմից իրականացվող դրամավարկային քաղաքականությունը, մյուս կողմից դա կհանգեցի արտահանմանը միտված ոլորտների պայմանների վատթարացմանը։ Մեզ համար ամենակարևորն է՝ թույլ չտալ Հայաստանում կյանքի թանկացում։ Այդ դեպքում կշահեն ներմուծողները, իսկ մեզ հակառակ արդյունքն է պետք. բոլոր ուժերն անհրաժեշտ է կենտրոնացնել արտահանման աճի վրա։ Չէ՞ որ մեզ մոտ աշխատուժը թանկացավ ոչ թե այն պատճառով, որ մեծացել են եկամուտները, այլ որովհետև կյանքն է թանկացել։ Դոլարային համարժեքով, մեր աշխատողը, թվում է, ավելի մեծ աշխատավարձ է ստանում, բայց դրամով՝ եկամուտը նույնն է մնացել։

Հասկանալի է, որ թե ապահովագրական, թե կենսաթոշակային հիմնադրամներին   շատ լուրջ բարեփոխումներ են անհրաժեշտ։  Դրանք պետք է դառնան այն կազմակերպությունները, որոնք կապիտալի շուկա կգան «երկար» փողերով։ Վաղուց էր պետք ստեղծել պետական կապիտալով հիպոտեկային վարկավորման կառույց։

Հայաստանի բանկային հատվածը մինչ օրս բավականին համեստ է։ Եվ դա այն դեպքում, երբ բանկային կարգավորման և վերահսկման արդյունավետության որակի և մակարդակի առումով Հայաստանը հետխորհրդային տարածքում անվիճելի առաջատար է։ -0—

Էդվարդ Սանդոյան, Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի պրոռեկտոր, հատուկ «ՌԻԱ Նովոստիի» համար։

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։
16:53
18 Հունվարի 2017
Հանգստացնող միջոց Բաքվի համար
ախորդ օրն ադրբեջանական դիվանագիտության համար ձախողված էր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անկեղծության կոչելուն ուղղված ադրբեջանցի քարոզիչների փորձը հաջողվեց, սակայն արդյունքը լրիվ հակառակն էր և շոկի ենթարկեց Բաքվին։
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։