486.78
-0.64
574.01
+0.22
8.17
+0.03
+10
Եղանակը Երևանում
Հայ
Լեռնային Ղարաբաղը՝ նոր նախագահի սպասումներում
11:50
10 Հուլիսի 2007

 

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի. Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ նախընտրական գործընթացը եզրափակիչ փուլ է մտել։ Հուլիսի 19-ին հանրապետության բնակչությունը կընտրի նոր նախագահ՝ 5 թեկնածուներից՝ ԼՂՀ  ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Բակո Սահակյան, ԼՂՀ փոխարտգործնախարար Մասիս Մայիլյան, ԼՂՀ խորհրդարանի պատգամավոր Արմեն Աբգարյան, Արցախի  պետհամալսարանի դասախոս Վանյա Ավանեսյան, ԼՂՀ կոմկուսի թեկնածու Հրանտ Մելքումյան։

ԼՂՀ գործող նախագահը հրաժարվել է երրորդ անգամ ներկայացնել իր թեկնածությունը, թեև, ըստ որոշ փորձագետների, ԼՂՀ սահմանադրությունը նրան դա չէր արգելում։ Սակայն Ղուկասյանը պնդում է, որ «Ղարաբաղի համար սուրբ է» այն ամենն, ինչ կապված է ժողովրդավարության հետ։ Նրա խոսքերով, դա վերաբերում է նաև երրորդ անգամ իր թեկնածությունն առաջադրելուց հրաժարվելուն, այն նախընտրական մթնոլորտին, որն այսօր ձևավորվել է ԼՂՀ-ում, ինչպես նաև հետագայում հանրապետությունում սպասվող բոլոր ընտրություններին։

Ղարաբաղի գործող ղեկավարը կարծում է, որ հանրապետությունում ստեղծված նախընտրական իրավիճակը մոտ է կատարյալին, և ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի ժողովուրդը կարողանա կատարել իր ընտրությունը։ Նրա խոսքերով, ԼՂՀ-ն հետխորհրդային տարածքում ամենալավ ընտրություններն է կազմակերպում։ «Դա չափազանց կարևոր է մեզ համար, քանի որ այն, ինչ կարող են ներել ճանաչված պետություններին, չեն ների չճանաչվածներին»,- պարզաբանել է նա։

«Ես լիովին վստահ եմ, որ ընտրությունները կլինեն արդար, ազնիվ և թափանցիկ, և  կհաղթի ամենաարժանավորը»,- ասել է Ղուկասյանը։  Ընդ որում, ամենաարժանավոր նա համարում է Բակո Սահակյանին՝ ԼՂՀ ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավարին, թեկնածու, որին բոլոր փորձագետները համարում են նախընտրական քարոզարշավի անվիճելի առաջատար։ «Ես Ղարաբաղի ապագան և զարգացումը կապում եմ հենց այդ մարդու հետ»,- ասել է Ղուկասյանը։ Նրա խոսքերով, Բակո Սահակյանը կկարողանա ապահովել ժողովրդավարացման  ուղու ժառանգականությունը և եվրոպական արժեքներին համապատասխանող երկրի կառուցումը, իր շուրջը համախմբել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին՝ լուծելու համար առկա խնդիրները։  

Պետք է նշել, որ Բակո Սահակյանին աջակցել են ղարաբաղյան խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը՝ Արցախի ժողովրդավարական կուսակցությունը, «Ազատ հայրենիք» կուսակցությունը, ՀՅԴ-ն և «Շարժում 88»-ը։ Ակնհայտ է, որ ղարաբաղյան հակամարտության առկայության պայմաններում Ղարաբաղի քաղաքական էլիտան նախընտրել է կանխատեսելի և չափավոր ղեկավարի, ինչպես նաև՝ հանրապետության քաղաքական ուղու ժառանգականությունը։

 

Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ վայելելով հանրապետության գրեթե բոլոր լուրջ քաղաքական ուժերի աջակցությունը, Սահակյանը առաջադրվել էր քաղաքացիական նախաձեռնությամբ։ Փորձագետների կարծիքով, դա նրան թույլ կտա, նկատի առնելով կարծիքների ամենալայն շրջանակը, մի կողմից՝ գործել առավել հավասարակշռված, մյուս կողմից՝ առավել վճռական։

Սահակյանն առաջադրել է համարձակ նախընտրական ծրագիր, որով նախատեսվում է նախևառաջ կրկնակի բարձրացնել աշխատավարձերը (շուրջ 300 ԱՄՆ դոլար), 2,5 անգամ՝ թոշակն ու նպաստները (շուրջ 100 ԱՄՆ դոլար)։ Նրա նախընտրական ծրագրում կան դրույթներ, որոնք վերաբերում են ԼՂՀ-ում ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը, մասնավորապես, ծնելիության, բազմազավակության և ամուսնությունների խթանմանը։ Սահակյանը խոստանում է պայքար մղել կոռուպցիայի դեմ և նոր բնակարաններ կառուցել Ղարաբաղի ժողովրդի, հատկապես, զոհված զինծառայողների ընտանիքների համար։

«Ես տեսնում եմ մի պետություն, որտեղ գործում է ժողովրդավարությունը, տիրում՝ ազատությունը, օրինականությունը և արդարությունը, որտեղ մարդը կարող է ազատորեն իրագործել իր հնարավորություններն ու ունակությունները, որտեղ խրախուսվում է գաղափարական բազմակարծությունը և բազմակուսակցականությունը»,- նշվում է Սահակյանի նախընտրական ծրագրում։

Փորձագետների կարծիքով, Սահակյանի հետ մասամբ կարող է մրցակցել միայն ԼՂՀ փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը։ Նրա թեկնածության առաջադրումը ինչ-որ իմաստով աննախադեպ և հակասական է։ Ներկայացնելով Ղարաբաղի գործադիր իշխանությունը՝ Մայիլյանն իրեն եթե ոչ Սահակյանին ընդդիմադիր, ապա գոնե այլընտրանքային թեկնածու է համարում։

Նա հայտարարում է, որ հանրապետությունը լուրջ և հետևողական բարեփոխումների կարիք է զգում։ Նրա կարծիքով, հասարակական միասնությունը, որը ղարաբաղյան ժողովրդի հաղթանակի գրավականն էր, ժամանակի ընթացքում խարխլվել է՝ հասարակության մեջ առկա որոշ բացասական գործոնների հետևանքով։ Մայիլյանը կարծում է, որ միասնության վերականգնումը հնարավոր է իրական և նպատակաուղղված բարեփոխումների, օրենքի գերակայության հաստատման և գործող օրենքների կիրառման միջոցով։

Այս իրավիճակը որոշակի հետաքրքրություն է մտցնում նախընտրական պայքարի մեջ, բայց չի կարող ազդել ընտրությունների, ըստ էության,  ակնհայտ արդյունքների վրա։ Սոցհարցումների համաձայն, ԼՂՀ բնակչության ճնշող մեծամասնությունը քվեարկելու է հենց Բակո Սահակյանի օգտին։ Գիտակցված համընդհանուր քվեարկությունը՝  հարևան երկրի հետ փխրուն խաղաղության պայմաններում ապրող հանրապետության ևս մեկ առանձնահատկություններից է։ Լիովին օրինական և ժողովրդավարական ընտրություններում ձայների ճնշող մեծամասնությունը տալով թեկնածուներից մեկին, ղարաբաղցիները դրանով նրան են հանձնում ժողովրդի  վստահությունը, որի հետ պետք է հաշվի նստեն ինչպես Ադրբեջանում, այնպես էլ ողջ աշխարհում։

Պետք է նշել նաև, որ Սահակյանը որոշ ժամանակ աշխատել է Մոսկվայում, սերտորեն շփվել և շփվում է ռուսական պաշտոնական և ուժային կառույցների ներկայացուցիչների հետ։ Հետևաբար, փորձագետների կարծիքով, նրա կողմ կլինի Ղարաբաղի բնակչության ռուսամետ հատվածի համակրանքը, որը, հարցումների համաձայն, զգալիորեն գերազանցում է մյուս հատվածներին։ Ղարաբաղյան էլիտայի և նախագահի թեկնածուների մեջ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում չկա որևէ տարաձայնություն։ Ստեփանակերտի քաղաքական ուժերը կարծում են, որ ԼՂՀ-ն պետք է լիարժեք մասնակցի բանակցային գործընթացին և ընդգծում են, որ առանց դրա՝ հիմնախնդրի վերջնական կարգավորումն անհնար է։

Հատկանշական է, որ ԼՂՀ-ում սպասվող ընտրությունները հերթական հարձակման են ենթարկվել եվրոպական մի շարք կազմակերպությունների կողմից։ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռենե վան դեր Լինդենը հայտարարել է, որ «ԼՂՀ ընտրությունները չեն կարող ճանաչվել միաջազգային հանրության կողմից»։ Համանման հայտարարությամբ հանդես է եկել նաև ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դևիսը, իսկ Սերբիայի ԱԳ նախարար Վուկ Ժերեմիկն ասել է, որ ԼՂ սպասվող ընտրությունները «չեն կարող ծառայել հակամարտության կարգավորմանը և կդժվարացնեն բանակցային գործընթացը»։   

Եվրոպական կառույցների ներկայացուցիչների նման մեկնաբանությունները առաջ բերեցին Երևանի և Ստեփանակերտի կտրուկ հակազդեցությունը։ Մասնավորապես, Հայաստանի  արտգործանախարար Վարդան Օսկանյանը կոչ արեց Եվրոմիության ղեկավարներին՝ «զգույշ լինել որոշ նուրբ հարցեր մեկնաբանելիս»։ Առավել անկեղծ արտահայտվեց ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը։ Նա ցավով նկատեց, որ Եվրոմիության ներկայացուցիչները, մի կազմակերպություն, որը կոչված է ինտեգրացիոն գործընթացների միջոցով պաշտպանել և առաջ մղել բազմակարծիք ժողովրդավարության իդեալները և սկզբունքները, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը, դատապարտում են ԼՂՀ-ում ապագա նախագահական ընտրությունների անցկացումը։ Նրա խոսքերով, այդ կերպ կասկածի տակ է դրվում հենց ընտրությունների ինստիտուտը՝ որպես ժողովրդավարության կարևորագույն տարր, ինչը հակասում է Եվրոմիության կանոնադրությանը։  

Պետրոսյանը կարծում է, որ եթե եվրոպական պաշտոնյաները չեն ցանկացնում աջակցել ժողովրդավարական գործընթացներին ԼՂՀ-ում, «ապա մենք իրավունք ունենք նրանցից սպասել, որ նրանք, գոնե, չեն խանգարի մեր հանրապետությունում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը»։

Միաժամանակ, ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանն ընդծել է, որ անգամ եթե համաշխարհային հանրությունը ձևականորեն չընդունի ընտրությունները, նա չի կարող ուշադրություն դարձել այն պայմաններին, որոնցում անցել են ընտրությունները, հատկապես, դրանց՝ արդարությանը և թափանցիկությանը։ --0--

Գագիկ Բաղդասարյան, «Նովոստի-Արմենիայի» թղթակից՝  «ՌԻԱ Նովոստիի» համար

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:26
19 Հոկտեմբերի 2017
Ծեծել, թե չծեծել. Հայաստանում քննարկվում է ընտանեկան բռնության օրենքի նախագիծը
Փաստաթուղթը հայ հասարակությանը բաժանել է երկու ճամբարի. նախագծի կողմնակիցները կարծում են, որ բռնությունը պետք է պատժվի, իսկ հակառակորդները վստահ են, որ այն լուրջ հարված է հասցնում հայկական ընտանեկան ավանդույթներին։
20:04
09 Հոկտեմբերի 2017
Եվրասիական գործընկերության համաժողով. հիմնական թրենդները, նախագծերը և հույսերը
Հոկտեմբերի 5–7–ը Երևանում կայացավ Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովը։
16:30
03 Սեպտեմբերի 2017
Հետահայաց ամառ. ամենաաղմկոտ իրադարձությունները Հայաստանում
Այն հարցին, թե ինչպես անցավ ամառը, Հայաստանի բնակիչները, ամենայն հավանականությամբ, կպատասխանեն` «շատ շոգ էր»:
19:40
31 Մայիսի 2017
Օձերի անսպասելի «գրոհը» Հայաստանում. պատճառներ և հետևանքներ
Վերջին ժամանակներում Հայաստանի մայրաքաղաքում հաճախակի են դարձել օձերի հայտնաբերման դեպքերը:
19:07
30 Մայիսի 2017
Մրրիկ Մոսկվայում. արդյո՞ք տարերքը կհասնի Հայաստան
Մոսկվայի տարածքում մոլեգնած ուժեղ մրրիկը լուրջ վնաս է հասցրել Ռուսաստանի մայրաքաղաքին` քանդելով տանիքներ, կանգառներ, Դոնսկոյ վանքի տապանաքարերը:
11:08
30 Մայիսի 2017
Հայաստան. միֆ և իրականություն
Կյանքիս մեծ մասն ապրելով Սփյուռքում՝ հաճախ նկատել եմ մեր հայրենակիցների յուրահատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։