482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-4
Եղանակը Երևանում
Հայ
Խորհրդահայ արտիստներ. լավագույն սեքս-խորհրդանիշերը
15:21
19 Դեկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Խորհրդային միությունում սեքս չկար, ուստի և սեքս-խորհրդանիշեր չկային: Կինոյում կամ թատրոնում տղամարդու կամ կնոջ լավագույն կերպար ստեղծած արտիստները պարզապես համարվում էին «լավագույն կնոջ» կամ «լավագույն տղամարդու» դերակատարներ: Նրանք իրենց արտիստականությամբ, բարձր պրոֆեսիոնալիզմով, կերպարը լավագույն ներկայացնելու վարպետությամբ ոչնչով չէին զիջում թե այն ժամանակվա արևմտյան աստղերին, թե` առավել ևս այսօրվա տեղական և օտարերկրյա սեքս-խորհրդանիշերին: Նրանք  ոչ աստղ էին, ոչ էլ` առավել ևս սեքս-խորհրդանիշեր, այլ պարզապես` ԱՐՏԻՍՏ:  Այս հրապարակման միջոցով փորձել ենք կազմել խորհրդահայ տղամարդ-դերասանների, այսպես ասած, սեքս-խորհրդանիշների լավագույն ցանկը:

Խորեն Աբրահամյան

Хорен Абрамян

Խորեն Աբրահամյանը հայ արտիստների շարքում անվերապահորեն զբաղեցնում է բոլոր ժամանակների սեքս-խորհրդանիշների լավագույն տասնյակի  առաջին հորիզոնականը:  

Հանրահայտ «Առաջին սիրո երգը» կինոնկարը, թեպետ առավել ավելի քան կեսդարյա պատմություն ունի, սակայն Խորեն Աբրահամյանի կերտած Արսեն Վարունցի կերպարն իր տղամարդկային վեհությամբ շարունակում է հիացնել անցած ողջ ժամանակահատվածի բոլոր սերունդներին: Այս ֆիլմում նրա ստեղծած «իսկական երևանցի տղու» կերպարն անգերազանցելի է, մինչ օրս այդ կերպարն է` «Երևանի սիրուն աղջիկ» երգով, երևանցի տղաներին առաջնորդում իրենց սիրելիներին սեր խոստովանելիս:

Տղամարդկային իր վեհության,առնականության, ֆիլմերում ստեղծած իսկական տղամարդու կերպարի համար Խորեն Աբրահամյանը ժամանակին 2 անգամ արժանացել է «Տղամարդու լավագույն կերպար» մրցանակի, առաջինը` «Երկունք» ֆիլմում Ալեքսանդր Մյասնիկյանի դերակատարման, երկրորդը` «Երևանյան օրերի խրոնիկա» ֆիլիմում կերտած Արմենի կերպարի համար:

Ու, թեպետ երկու ֆիլմում էլ արտիստը չէր ներկայացնում հերոս-սիրեկանի կերպար, այդուհանդերձ այս ֆիլմերում առանձնահատուկ փայլում է Խորեն Աբրահամյան- իսկական տղամարդու  բացառիկ խարիզմատիկ կերպարը: Եթե, առաջին ֆիլմում Խորեն Աբրահամյանի սեքս-խորհրդանիշ լինելու համգամանքն արտահայտվում է առնական, հզոր, խարիզմատիկ հեղափոխականի կերպարի միջոցով, ապա երկրորդ ֆիլմում կոտրելով  գիտաշխատողի` մտավորականի այն ժամանակվա կարծրատիպը` Խորեն Աբրահամյանը ստեղծում է իր սիրած աղջկան, ընկերությանը, քաղաքին, պատմությանը տեր կանգնող   իսկական երևանցի-տղու կերպար:
 
Թեպետ Խորեն Աբրահամյանը թատրոնում ստեղծել է շեքսպիրյան գրեթե բոլոր հզոր տղամարդկային կերպարները, այդուհանդերձ, տղամարդու նրա  հզոր խարիզման ժայթքում էր նրա ցանկացած կերպարից` նույնիսկ  պարզ, անմիջական հայ հողին ամուր կանգնած «Տիրոջ» կերպարից ու չարենցյան «Ես իմ անուշ Հայաստանի» հանճարեղ ստեղծագործության ընթերցումից: Թեև, ինձ համար որպես անհաս բարձրունք մնում է Խորեն Աբրահամյանի Կորեոլան:

Սոս Սարգսյան

Сос Саргсян

Դասական պատկերացմամբ, անշուշտ, Սոս Սարգսյանը չի տեղավորվում «սեքս-խորհրդանիշ» սահմանման տիրույթում, սակայն նա ամբողջությամբ կրում է տղամարդու կերպարի իսկական հայկական նկարագիրը: Նրա ստեղծած կերպարների գերակշիռ մասը ներկայացնում են հայ նահապետին`  տունը, օճախը, հողը, հայրենիքը պահող իսկական տղամարդուն: Բավական է հիշել միայն նրա  Նահապետը «Նահապետ» ֆիլմում, «Ձոր Միրոն», վարպետ Մկրտիչը` «Հեղնար աղբյուր», Համբոն` «Գիքոր», Մարտինը` «Խնձոր այգին» ֆիլմերում, և մեր առջև ամբողջանում է  հայ նահապետի ամբողջական կերպարը, որով էլ «արդարացվում» է նրա մուտքը «սեքս-խորհրդանիշերի» լավագույն տասնյակ:

Մհեր Մկրտչյան

Мгер Мкртчян, Фрунзик

Կինոյում, թատրոնում ստեղծած իր կերպարների առանձնահատկություններով, անշուշտ, դժվար է Մհեր Մկրտչյանին դասել սեքս-խորհրդանիշերի շարքում: Որևէ ֆիլմում կամ ներկայացման մեջ Մհեր Մկրտչյանի բացառիկ արտիստիկ կերպարը չի փայլել որպես տղամարդ, հերոս-սիրեկանի կերպարում, ավելին` նրա խաղացած դերերն ավելի շուտ և ավելի շատ ներկայացնում են դժբախտ տղամարդու, խաբված, դավաճանված սիրեկանի, ամուսնու կերպարներ:

Հանդիսատեսի հիշողության մեջ դեռ երկար կմնա «Մեր մանկության տանգոյի» Ռուբենը, «Պաղտասար աղբարի»` կնոջից դավաճանված, և կնոջ ու նրա սիրեկանի կողմից ծաղրանքի ենթարկված Պաղտասար աղբարը: Նույնիսկ ռուսական  կինոյում Մհեր Մկրտչյանը երևաց դժբախտ տղամարդու կերպարով` «Միայնակներին հանրակացարան է տրվում», «Ունայնություն-ունայնությանց» ֆիլմերում դարձյալ նրա հերոսը ոչ երջանիկ տղամարդն էր:  

Իր կյանքի մայրամուտում խաղացած «Հացթուղին կինը», որտեղ թատերագետների գնահատմամբ Մհեր Մկրտչանը ոչ միայն հերթական անգամ ներկայացրեց արտիստական իր  բացառիկ կարողությունները, այլ նաև  բացահայտեց պարզ, ազնիվ, նվիրված ու կնոջ կողմից դավաճանված տղամարդու կերպարը, որը շատ մոտ էր իրական Մհեր Մկրտչյան-տղամարդու կերպարին: Այդքանով հանդերձ Մհեր Մկրտչյանը սեքս-խորհրդանիշ էր ոչ միայն Խորհրդային Հայաստանում, այլ ողջ Խորհրդային Միությունում:  Տարօրինակ զուգադիպությամբ, Մհեր Մկրտչյանի առաջին կինը` Դոնարա Մկրտչյանը, հոգեկան խանգարումներ ձեռք բերեց հենց ամուսնու նկատմամբ ունեցած խանդից:

Արմեն Ջիգարխանյան

Армен Джигарханян

Անշուշտ, Արմեն Ջիգարխանյանը ռուսական կինոյի անվիճելի աստղ է, ասում են նույնիսկ Մեծ վարպետը չգիտի խաղացած ֆիլմերի քանակը:

Սակայն, միայն «Բարև, ես եմ ...» ֆիլմում կերտած նրա Արտյոմի կերպարը բավարար է, որպեսզի նա ընդգրկվի հայկական սեքս-խորհրդանիշերի լավագույն տասնյակում; Ֆիլմի սցենարը, որը մասամբ հիմնված է Երևանի Ֆիզիկայի ինստիտուտի հիմնադիր, հայ մեծանուն ֆիզիկոս Արտեմ Ալիխանյանի կյանքի պատմության վրա, պատմում էր ճանաչված ֆիզիկոսի նվաճումների ու նրա կողմից Հայաստանում տիեզերագիտական լաբորատորիայի հիմնադրման մասին:

Մեծ գիտնականի կերպարը, սակայն ֆիլմում պատկերվում է ոչ միակողմանի, այստեղ բացահայտվում է նաև գիտնականի տղամարդ տեսակը: Կարմիր թելի նման ողջ ֆիլմի ընթացքում անցնում է կնոջ նկատմամբ ունեցած սիրո վեհ զգացումի, սիրած կնոջ ֆիզիկական կորստից հետո նրա հոգեկան տվայտանքների, ու ամբողջ կյանքում սիրած կնոջ հոգևոր կերպարի պահպանման արտահայտությունը` այն խորը հոգևոր զգացումը, որ կարող է տղամարդը տածել կնոջ նկատմամբ: Այս ամենն Արմեն Ջիգարխանյան-արտիստն անում է բացառիկ վարպետությամբ ու բոլոր ժամանակների համար իր տեղն ապահովում հայ սեքս-խորհրդանիշերի լավագույն ցանկում:

Ալեքսանդր Խաչատրյան

Александр Хачатрян

Ալեքսանդր Խաչատրյանի մուտքը նշանավորվեց անցած դարի 70-ական թվականներին, երբ այս արտիստն տղամարդկային իր ողջ հմայքով փայլատակեց «Ժայռը» ֆիլմում: Այս ֆիլմում  ստեղծած Ալեքսանդր Խաչատրյան-Ալլա Թումանյան սիրային զույգը Հայստանում ոչնչով չէր զիջում այդ տարիների համաշխարհային հռչակ վայելող ասենք,  Ալեն Դելոն-Ռոմի Շնայդեր զույգին: Թեպետ, այդ տարիներին Ալեքսանդր Խաչատրյանը կինոյում խոշոր կտավի գործեր չստեղծեց, այդուհանդերձ նույնիսկ նրա փոքր դերերը «Լքված հեքիաթների կիրճը» «Խնձորի այգին»,   «Մխիթար Սպարապետ» և այլ ֆիլմերում խոսում էին տղամարդու այն կերպարի մասին, որ ունակ է կոտրելու ցանկացած  կնոջ սիրտ:

Ալեքսանդր Խաչատրյան սեքս-խորհրդանիշը երկարատև ընդմիջումից հետո փայլատակեց արդեն տարիներ անց, երբ նա սկսեց նկարահանվել հեռուստասերալներում: Այսօրվա հանդիսատեսը նրանով գերվեց «Կյանքի գինը», «Վերադարձ», «Ամերիկյան պատմություն» հեռուստասերիալներից, ուր արդեն նա ներկայացավ հասուն տարիքում ու արդեն տարիների ընթացքում ավելացրած տղամարդկային գայթակղիչ հմայքով:

Արթուր Ութմազյան

Артур Утмазян

Արթուր Ութմազյանը միայն թատրոնում ու հեռուստաթատրոնում ստեղծած կերպարներով 80-ական թվականներին կարողացավ գերել հազարավոր կանանց սիրտեր: «Վայրի աղջիկը» հեռուստաներկայացումը պարզապես պայթյուն էր բաց երկնքում, ցուցադրման հաջորդ օրն իսկ Հայաստանի բնակչության կանանց հատվածն ամբողջությամբ արթնացավ սիրահարված Արթուր Ութմազյանին, իսկ տղամարդկանց հատվածը` սիրահարված նրա խաղընկեր Տաթևիկ Ղափլանյանին: Հետագա բոլոր տարիներին, երբ այս զույգը միասին հայտնվում էր միևնույն ներկայացման մեջ (իսկ այդպիսիք բավականին շատ էին) բոլորը քչփչում էին նրանց սիրեկաններ լինելու մասին:

Արա Մանուկյան

Այս արտիստն ի հայտ եկավ արդեն 80-ական թվականների երկրորդ կեսին, նուրբ դիմագծերով այս երիտասարդն անմիջապես գրավեց նախ` ռեժիսորների, ապա` նաև կանանց սրտերը: Դերասանական արվեստում դեռ առաջին քայլերն անող այս արտիստին միանգամից վստահվեց շեքսպիրյան «Ռոմեոյի» դերը, որով էլ նա անարգել մուտք գործեց սեքս-խորհրդանիշերի երկնակամար: Համաշխարհային գրականության սիրո խորհրդանիշ Ռոմեոյի կերպարը ստեղծելուց հետո նրան այս անգամ արդեն վստահվեց հայ գրականության «այլընտրանքի» Սարոյի կերպարը: Այդպիսով ամրապնդելով իր դիրքերը սեքս-խորհրդանիշերի լավագույն տասնյակնում: 90-ական թվականների երկրորդ կեսին թատրոնի և կինոյի համար ոչ այնքան լավագույն տարիներին Արամ Մանուկյանը շատերի  նման «անհետացավ» թատերական աշխարհից ու հետագա տարիներին  այդպես էլ իր մասին զգացնել չտվեց:

Տարօրինակ է, բայց փաստ, ժամանակին իսկապես աստղի հռչակ վայելող Արա Մանուկյանի մասին համացանցում որևէ տեղեկություն կամ լուսանկար չգտանք:

Արմեն Խանդիկյան

Армен Хандикян

Արմեն Խանդիկյանը, թեպետ, բեմադրող-ռեժիսոր է ու իր ստեղծագործական ուղու գերակշիռ մասն անցել է հենց ռեժիսորական վահանակի մոտ, այդուհանդերձ, այն մեկ-երկու փոքրիկ դերերը, որ նա երիտասարդ տարիքում խաղաց կինոյում և թատրոնում, նրան լիիրավ հնարավորություն տվեցին իր պատվավոր տեղն ունենալ  հայկական սեքս-խորհրդանիշերի ցանկում: Դրամատիկական թատրոնի «Վերջին ուսուցիչը» բեմադրության մեջ կերտած նրա Արմենը,  «Հենրի վեցերորդ» ` Հենրին, «Ատամնաբույժն արևելյան»` Նիկոն,  «Հայրիկ» ֆիլմում` Անդրկը կապուտաչյա, նրբագեղ դիմագծերով Արմեն Խանդիկյանին դասեցին այդ ժամանակվա սրտակերների շարքում:

Հրաչյա Հարությունյան

Грачья Арутюнян

Այս արտիստը, թե՛ թատրոնում, թե՛ կինոյում խաղացած  առաջին իսկ դերերից տեղավորվեց «հերոս-սիրեկան» սահմանման մեջ: Հրաչյա Հարությունյանի բարետես արտաքինը, կանանց հմայելու կարողությունն անմիջապես օգտագործեցին ռեժիսորները` նրան վստահելով բացառապես սիրային դերեր: Թեպետ թատրոնում նա խաղաց բոլոր ժամանակների սիրո խորհրդանիշ` Շեքսպիրյան Ռոմեոյի դերը, սակայն նրան հանրահռչակում ապահովեցին դերերը, որ խաղաց «Մի ամիս գյուղում», «Վերելակում»,  «Անհամբեր սիրահարներ», «Ես և նա»  հեռուստաներկայացումներում, և «Ճերմակ անուրջներ», «Լքյալներ», «Պատանդներ», «Հին աստվածներ» ֆիլմերում: Անցած դարի 90-ական թվականներին Հրաչյա Հարությունյանն անվերապահորեն վայելում էր բնակչության կանանց հատվածի սերը:

Աշոտ Ադամյան

Ашот Адамян

Մի կտոր երկնքի նման մաքրամաքուր Թորիկի կերպարով Աշոտ Ադամյանը «Կտոր մը երկինք» ֆիլմով անմիջապես գրավեց կանանց սրտերը: Ասում են, իբր նույնիսկ նրա խաղընկերուհի Գալինա Բելյաևան  նկարահանումների ընթացքում անմոռաց սիրահարվել էր  ոչ այնքան Թորիկի կերպարին, որքան  հենց Աշոտ Ադամյանին: Այս դերասանը կանանց գրավեց  ոչ այնքան հմայիչ արտաքինի շնորհիվ, որքան իր աուռայի, ներքին անկեղծ ու մաքուր էության համար: Հանդիսատեսին  քաջ հայտնի «Հին օրերի երգը» ֆիլմում Օբերոնի կերպարում ևս Աշոտ Ադամյանը նույն ամպլուայում էր, և թերևս հենց այդ մաքրուր, անկեղծ կերպարն էր, որ գրավում էր բազմահազար կանանց սրտերը: -0-

Լուսինե Մարգարյան

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:53
07 Դեկտեմբերի 2016
Սպիտակի երկրաշարժ. 28 տարվա կյանք մահից հետո
Հայաստանի պատմության մեջ ամենասարսափելի և ավերիչ երկրաշարժի օրից անցել է 28 տարի: Երկրաշարժի հետևանքով ավերվեցին Սպիտակը, Լենինականը (Գյումրի), Կիրովականը (Վանաձոր), Ստեփանավանը և հարյուրավոր այլ բնակավայրեր: Զոհվեց 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ դարձավ, շուրջ կես միլիոնը  մնաց անօթևան:
13:47
30 Նոյեմբերի 2016
ՀՀ ԱԺ–ն կարդիականացվի
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։
19:38
29 Նոյեմբերի 2016
ՀՀ կառավարությունը դեկտեմբերին կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
18:34
29 Նոյեմբերի 2016
Հակաբիոտիկներ միայն դեղատոմսով. կողմ և դեմ
Հայաստանում 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դեղատոմսով վաճառվող մի շարք դեղամիջոցների վաճառքի խստացում: Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ դա կունենա բնակչության համար:
20:30
27 Նոյեմբերի 2016
«Երկրաշարժը» պառակտեց Հայաստանը. գլուխգործո՞ց, թե՞ խեղաթյուրում
«Երկրաշարժ» ռուսական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հայաստանում, բավականին բուռն արձագանքի արժանացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինեմատոգրաֆիստների շրջանում։
15:14
13 Նոյեմբերի 2016
Շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում վերջին մի քանի տարվա ընթացքում. քաղաքապետ
Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում:
17:58
02 Նոյեմբերի 2016
Մոսկովյան դպրոց հայկական շեշտադրումով. ո՞րն է խնդիրը
Վերջին օրերին Մոսկվայի հայկական համայնքի աղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ տեղեկությունն այն մասին, որ «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցում» խնդիրներ են ծագել։ Դպրոցի աշակերտների մեծամասնությունը հայեր են։ Եվ դպրոցը մտադիր են միաձուլել մեկ այլ դպրոցի հետ։
01:27
22 Հոկտեմբերի 2016
Շուտով ընտրություններ են. խորհրդարանի թարմացումն անխուսափելի է
Գարնանը Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
16:52
21 Հոկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:
15:48
13 Հոկտեմբերի 2016
Երևանում բացվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հինգշաբթի Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
15:49
03 Հոկտեմբերի 2016
Պաշտպանության «քաղաքացիական» նախարար. անցում մեխանիկական կառավարման
Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։  

17:41
22 Սեպտեմբերի 2016
Քառորդ դար անկախություն. Հայաստանի ձեռքբերումներն ու անհաջողությունները
Նախօրեին Հայաստանը նշեց երկրի անկախության հռչակման 25-ամյակը: