478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+21
Եղանակը Երևանում
Հայ
Սահմանադրության հանրաքվեն անցկացվեց։ Եվ ի՞նչ
18:16
07 Դեկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում ավարտվեց Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն։ Երկիրը փաստացի փոխում է կառավարման ներքաղաքական կարգը` քվեների մեծամասնությամբ քվեարկելով սահմանադրական փոփոխությունների օգտին։ Ընդդիմությունը և իշխանությունները, կարծես, արեցին ամեն ինչ, որ տեղ հասցնեն հարցի իրենց տեսլականը և, ըստ էության, վերջին օրերի իրադարձությունները հիշեցնում էին շեքսպիրյան «լինել, թե չլինելը»։ ԿԸՀ վերջին տվյալներով, Սահմանադրության փոփոխությունները պետք է անցնեն։ Նշանակում է, որ երկրում որակապես նոր մթնոլորտ է ձևավորվում։

Իհարկե, ընդդիմությունը կպնդի ընտրագործընթացի անօրինականությունը (ընտրության ընթացքը, անկասկած, բարդ է անցել, սոցցանցերը լի են զանազան խախտումների մասին հաղորդումներով), կլինեն մարդկանց փողոց հանելու փորձեր, բայց դատելով անտարբերությունից (քվեարկել է ընտրողների կեսը` դա ընտրական ակտիվության ամենափոքր ցուցանիշն է անկախ Հայաստանի ողջ պատմության մեջ), որ դրսևորեց հայկական ընտրազանգվածը, իշխանություններին, ամենայն հավանականությամբ, կհաջողվի խուսափել հետընտրական ծայրահեղ միջադեպերիվ, չհաշված, իհարկե բողոքի ավանդական երթերը, ցույցերը և այլն։

ԱՊՀ ՄԽՎ. Սահմանադրական հանրաքվեն ապահովեց Հայաստանի քաղաքացիների ազատ կամարտահայտումը>>

Հատկանշական է, որ փոփոխությունների «դեմ» քվեարկածները, և նրանք, ովքեր «կողմ» են քվեարկել, մանրամասն ծանոթ չեն կատարվող փոփոխությունների էությանը։ Մարդիկ քվեարկել են` ելնելով հատվածաբար տրված տեղեկատվությունից, այսինքն, այն ամենից, ինչ մատուցել են նրանց ընդդիմախոսները (իշխանություն և ընդդիմություն) որպես իրենց որոշման ընդունման փաստարկ։ Օրինակ, ընդդիմությունը պնդում է, թե իշխանությունների նախաձեռնած հանրաքվեի իմաստը գործող իշխանության անվերջանալի վերարտադրումն է խորհրդարանական մեծամասնության միջոցով (առավել ևս, որ իշխանություններին ամեն դեպքում չհաջողվեց շարքային քաղաքացու համար պարզ և հասկանալի կերպով բացատրել սահմանադրության փոփոխության և քաղաքացիների կյանքի բարելավման միջև պատճառահետևանքային կապը)։

Իսկ իշխանությունները մշտապես մատնանշում էին, որ ստեղծված ներքաղաքական իրողություններում և տարածաշրջանային աշխարհաքաղաքական անխուսափելի փոփոխությունների պայմաններում անհնար է արդյունավետ կերպով կառավարել երկիրը, և որ առանց սահմանադրական փոփոխությունների իշխանությունները չեն կարող ապահովել սովորական քաղաքացու կյանքի բարելավում։ Ցավոք, իշխանություններին այդպես էլ չհաջողվեց պարզ, հասկանալի լեզվով ժողովրդին բացատրել փոփոխությունների դրական կողմերը։ Բարդ ճառերը, անհասկանալի մակրոտնտեսական սխեմները, որոնք ներկայացնում էին պաշտոնատար անձինք քարոզարշավի ընթացքում, այդպես էլ անհասկանալի մնացին հիմնական ընտրազանգվածի համար։

Եվ այժմ ի՞նչ։ Հասկանալի է, որ Հայաստանում ընթացող գործընթացները միանգամայն այլ քաղաքական ենթատեքստ կունենան։ Տեսականորեն խորհրդարանական իշխանավարումը հնարավորություններ է տալիս քաղաքական իշխանություններին և հսկայական հնարավորություններ` քաղաքական մանևրման ու, որպես հետևանք, տնտեսության և քաղաքականության վրա ազդելու համար, անկախ նրանից, թե ինչ քաղաքական կուսակցություն է իշխանության ղեկին։ Այսինքն, կառավարությունը ձևավորող ցանկացած կուսակցություն ստիպված կլինի ամեն օր ապացուցել սեփական ինքնաբավությունը, հակառակ դեպքում, իշխանության կորուստն անխուսափելի է։

Բայց դա միայն այն դեպքում, եթե սահմանադրական փոփոխություններն «աշխատեն», այլ ոչ թե մնան թղթի վրա որպես բարի նկրտումներ։ Ցանկացած օրենքներ, լրացումներ, «խաղի» օրինական կանոններ երկրում ընդամենը քաղաքական և տնտեսական «գործիքների» հավաքածու են։ Իսկ միայն «գործիքների» առկայությունը երաշխիքներ չի տալիս, որ դրանք արդյունավետ կօգտագործվեն առանց կուսակցությունների քաղաքական կամքի առկայության, որոնք հեռանկարում կգլխավորեն երկիրը և կստանան այդ «գործիքները»։

Համաշխարհային պրակտիկան ցույց է տալիս, որ խորհրդարանական իշխանավարումը թույլ է տալիս ավելի արդյունավետ պայքարել կոռուպցիայի, հովանավորչության, տնտեսության իրական հատվածների մենաշնորհայնացման դեմ։ Բայց միանգամից ասենք, որ դա միայն իշխանությունների քաղաքական կամքի առկայության դեպքում։ Այսօրվա դրությամբ բացառիկ իրավիճակ է, երբ իշխանություններին հնարավորություն է տրվել, ըստ էության, ամեն ինչ ջնջել և սկսել «նոր էջից»։ Առավել ևս, որ եթե իշխանությունները (Հայաստանի հանրապետական կուսակցությունը) հույս ունի մնալ իշխանության ղեկին նաև 2017 թվականին, ապա հանրապետականները մի փոքր ժամանակ ունեն, երբ կարելի է գոնե նախնական քայլեր ձեռնարկել տնտեսության իրական վերակենդանացման և, որպես հետևանք, տնտեսության, արտագաղթի կրճատման և բնակչության սոցիալական պաշտպանության բարձրացման ուղղությամբ։

Արտահայտություն կա, որը բնութագրում է երկրի իրավիճակը` «Մարդիկ բողոքում են, վրդովվում, հեռանում ոչ թե այն պատճառով, որ երկրում ամեն ինչ վատ է, այլ այն պատճառով, որ դրական փոփոխությունների հույս չունեն»։

Ահա այն կարևոր վեկտորը, որի վրա պետք է կենտրոնանան իշխանությունները և իրենց գործողություններով, իրենց աշխատանքով առաջին փուլում գոնե հույս տան, մնացածն անելն ավելի դյուրին կլինի։ -0-

Արման Աբովյան, քաղաքական մեկնաբան

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:40
31 Մայիսի 2017
Օձերի անսպասելի «գրոհը» Հայաստանում. պատճառներ և հետևանքներ
Վերջին ժամանակներում Հայաստանի մայրաքաղաքում հաճախակի են դարձել օձերի հայտնաբերման դեպքերը:
19:07
30 Մայիսի 2017
Մրրիկ Մոսկվայում. արդյո՞ք տարերքը կհասնի Հայաստան
Մոսկվայի տարածքում մոլեգնած ուժեղ մրրիկը լուրջ վնաս է հասցրել Ռուսաստանի մայրաքաղաքին` քանդելով տանիքներ, կանգառներ, Դոնսկոյ վանքի տապանաքարերը:
11:08
30 Մայիսի 2017
Հայաստան. միֆ և իրականություն
Կյանքիս մեծ մասն ապրելով Սփյուռքում՝ հաճախ նկատել եմ մեր հայրենակիցների յուրահատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։