486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-11
Եղանակը Երևանում
Հայ
Սահմանադրական բարեփոխումներ. Ամեն ինչ կանխորոշվա՞ծ է
12:01
28 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայկական իշխանությունների նախաձեռնած քաղաքական գործընթացը, որը պաշտոնապես կոչվում է Սահմանադրության բարեփոխում, իսկ փաստացի նախատեսում է նոր Մայր օրենքի ընդունում, երկրում ստեղծեց բավականին հետաքրքիր մթնոլորտ։

Քաղաքական համակարգի արմատական վերափոխումն ընդդիմադիր ուժերի գլխավոր պահանջներից էր, և հիմա իշխող վերնախավը ոչ միայն համաձայնվել է այն կատարել, այլ անգամ հանրաքվեի է հանել մի նախագիծ, որն այդ ամենն ամրագրում է փաստաթղթում, որն էլ իր հերթին սահմանում է պետականաշինության հիմքերը։

Ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ...

Ընդդիմադիր ուժերը երկար տարիներ պայքարում էին մեծամասնական ընտրական համակարգի դեմ և պահանջում էին հանել միամանդատ ընտրատարածքները` որպես անցյալի մնացորդ և ընտրական կեղծիքների օջախ։ Նրանք պնդում էին, որ սահմանափակ տարածքում անցկացվող ընտրությունները ստեղծում են անսահմանափակ հնարավորություններ տեղական հեղինակությունների կամ խոշոր ձեռներեցների համար, որոնք սերտորեն կապված են իշխանությունների հետ և իշխող կուսակցությանն ապահովում են լրացուցիչ մանդատներ։ Բացի այդ, ընդդիմությունը դժգոհ էր պետության առաջին դեմքի անսահմանափակ լիազորություններից։

Եվ ահա, սահմանադրական բարեփոխումների նախագծով առաջարկվում է անցնել 100 տոկոսանոց համամասնական համակարգի և կրճատել նախագահի իրավունքները` հասցնելով ներկայացուցչական գործառույթների աստիճանի, համախմբելով ողջ գործադիր իշխանությունը կառավարության ձեռքում, որը ձևավորվում է խորհրդարանական ընտրությունների արդյունքում։ Բարեփոխումների նախաձեռնողները մեջբերում են միջազգային փորձը` հիշեցնելով, որ Եվրոպայում, բացառությամբ հետխորհրդային տարածքի որոշ երկրների, չկան նախագահական հանրապետություններ, բացառություն է կազմում նաև Ֆրանսիա...Նրանք պնդում են, որ անցումը խորհրդարանական իշխանավարման անհրաժեշտ է երկրի հետագա ժողովրդավարական զարգացման և պետության արդիականացման համար։

Քոչարյան. Սահմանադրական բարեփոխումները կհանգեցնեն Հայաստանի իշխանությունների կենտրոնացմանը >>

Իհարկե, այստեղ մի փոքր նրբություն կա. դեկտեմբերի 6–ին հանրաքվեի ներկայացվող փաստաթուղթը նախատեսում է կառավարական ճգնաժամերից պաշտպանության մեխանիզմներ։ Դրա համար փոփոխություններով ամրագրված չէ խորհրդարանի թվական կազմը, նշված է միայն պատգամավորների թույլատրելի նվազագույն քանակը` 101` ներկա 131–ի փոխարեն։ Սա պատահական չէ արված, նախագծում նշվում է օրենսդիր մարմնում պարտադիր կայուն մեծամասնության առկայությունը (ավելի քան 50 տոկոս), որը ձևավորվում է անհրաժեշտության դեպքում քվեարկության երկրորդ փուլի ընթացքում, որի արդյունքում կբաշխվեն լրացուցիչ մանդատներ։

Սակայն մի շարք ընդդիմադիր կուսակցություններ բավականին սուր արձագանքեցին իշխանավարման փոփոխությանը, որը բարեփոխումների հիմնական կետն է։ Հայաստանի ներկա ղեկավարության հակառակորդները վստահ են, որ այս ամենն արվում է պետության ներկա առաջնորդի` Սերժ Սարգսյանի քաղաքական իշխանությունը պահպանելու համար, որի նախագահական երկրորդ ժամկետը լրանում է 2018 թ.–ին։ Նա չի կարող երրորդ անգամ առաջադրել սեփական թեկնածությունը, իսկ նոր Սահմանադրությունը թույլ է տալիս իր գլխավորած Հանրապետական կուսակցությանը մնալ իշխանության ղեկին դեռ երկար տարիներ` ճնշված չլինելով ժամանակային ժամկետներով։

«Չհամաձայնողների» պառակտվածությունը

Բարեփոխումների հակառակորդների ուժերը պառակտված են: Հանրաքվեում առաջարկվելիք նախագծի ընդունման դեմ «անջատ» պայքար են տանում, առնվազն, մի քանի սյուներ: Դրանցից մեկը «Ոչ» միասնական շտաբն է, որի կազմում երկրի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը և պետության ղեկավարի պաշտոնի նախկին թեկնածու Ստեփան Դեմիրճյանի Հայաստանի ժողովրդական կուսակցությունը:

ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը չի թաքցնում, որ պայքարն իրականում ոչ թե սահմանադրական բարեփոխումների դեմ է, այլ Սերժ Սարգսյանի կողմնակիցների և հակառակորդների միջև:

Մյուս ուժը հեղափոխական հռետորությամբ և պաթոսով պարուրված «Նոր Հայաստան» հասարակական փրկության ճակատն է, որը չափազանց արմատական է`իր գործունեությունում լայն զանգվածների մասնակցությանը հավակնելու համար: Մյուս կազմակերպությունները, շարժումներն ու նախաձեռնությունները, որոնք պայքարում են նորացված Սահմանադրություն ընդունելու դեմ, տեղային են, սակավաթիվ և քիչ ճանաչելի:

Հայկական բողոքի առանձնահատկությունները

Փորձը ցույց է տալիս, որ Հայաստանի դժգոհող հատվածը համախմբել հաջողվում է միայն նախագահական ընտրություններից հետո, այն էլ լարումը տարեցտարի ավելի է թուլանում: Ոչ մի խորհրդարանական ընտրություններ, անկախ դրանց արդյունքներից, չեն հանգեցրել ուշադրությանն արժանի ճգնաժամի:

Իսկ Հիմնական օրենքում կատարվող լրացումների կապակցությամբ բողոքի ալիք բարձրացնելը գրեթե անհաջողության դատապարտված գործ է: Հետևաբար, եթե երկրում չկա որևէ ֆորս մաժոր, ապա հանրաքվեն կանցնի առանց լուրջ շոկերի և ցնցումների, և իշխանության ողջ ամբողջությունը սահուն կանցնի նախագահից վարչապետին, իսկ առանցքային որոշումները կընդունի իշխող կուսակցության ղեկավարությունը:

«Այո» և «ոչ»` հայկական նոու-հաու

Ներկայիս քարոզչական և հակաքարոզչական արշավների բացարձակ նորույթ է դարձել «Այո» և «Ոչ» հեռուստաշոուն: Սահմանադրական փոփոխությունների կողմնակիցների և հակառակորդների երկու խառը խմբեր ճանապարհորդում են երկրով, հանդիպում շարքային քաղաքացիների, գյուղերի և քաղաքների բնակիչների հետ, հյուրընկալվում նրանց տանը, մասնակցում Մշակույթի տների և գյուղական ակումբների ժողովներին` փորձելով բացատրել բարեփոխումների օգուտն ու վնասը:

Սահմանադրական բարեփոխումների դեմ հաջորդ հանրահավաքը կանցկացվի հանրաքվեից երեք օր առաջ>>

Այդ ամենը ցուցադրվում է ուղիղ եթերով` ռեալիթի շոուի ձևաչափով: Քաղաքական բանավեճի նոր մշակույթը շատ տարածված է դարձել: Բնականաբար, այդ նոու հաուից բացի, ողջ թափով աշխատում են բարեփոխումների կողմնակիցների և հակառակորդների շտաբները: Թե ում փաստարկներն ավելի քշռադատված կլինեն` պարզ կդառնա դեկտեմբերի 6-ին:

Գագիկ Բաղդասարյան, «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակից

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։
16:53
18 Հունվարի 2017
Հանգստացնող միջոց Բաքվի համար
ախորդ օրն ադրբեջանական դիվանագիտության համար ձախողված էր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անկեղծության կոչելուն ուղղված ադրբեջանցի քարոզիչների փորձը հաջողվեց, սակայն արդյունքը լրիվ հակառակն էր և շոկի ենթարկեց Բաքվին։
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է:
13:34
23 Դեկտեմբերի 2016
2016 թ.-ի քաղաքական կարևորագույն տասն իրադարձություններն ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
Ավարտվող 2016 տարին նահանջ տարի էր: Գոյություն ունի հավատալիք, որ նման տարին լի է լինում տարատեսակ կատակլիզմներով, բնական աղետներով և  բնության քմահաճույքներով:
18:59
22 Դեկտեմբերի 2016
Հրեղեն աքաղաղի տարի. ինչպե՞ս պետք է ճիշտ ձևավորել տոնական սեղանը
Ամանորյա տոները հիանալի առիթ են երևակայության թռիչքի և ինքնատիպ ու բացառիկ տոնական սեղան ձևավորելու համար։
18:37
22 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետի 100 օրը
Այսօր լրանում է Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում գործունեության 100 օրը:
13:29
19 Դեկտեմբերի 2016
Ամանորյա հանգստի 7 լավագույն ուղղությունները
Ամանորին հաշված օրեր են մնացել, և Հայաստանի շատ բնակիչներ մտածում են, թե որտեղ կարելի է առավել արդյունավետ անցկացնել տոները։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է այդ խնդրի լուծման սեփական տեսլականը։
15:16
17 Դեկտեմբերի 2016
Ինչպե՞ս նորաձև լինել Ամանորին. նոր սեզոնի 5 գլխավոր թրենդեր
Նոր տարին առանձնահատուկ տոն է, այդ պատճառով ամանորի գիշերն ամեն ինչ իդեալական պետք է լինի:
18:32
16 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. ի՞նչ պետք է լինի տոնական սեղանին Հրեղեն աքաղաղի տարում
Ամանորի նախապատրաստական գործընթացի ամենապատասխանատու պահերից տոնական սեղանի ճաշատեսակների ընտրությունն է։ Շատ փորձագետներ այն կարծիքին են, որ Ամանորի սեղանը պետք է համապատասխանի տարվա խորհրդանիշին, իսկ 2017 թվականը Հրեղեն աքաղաղի տարի է։