483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-5
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի շքեղությունը` ըստ Interviewrussia–ի
15:23
29 Հոկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/.Interviewrussia.ru հրատարակությունը յուրօրինակ տեսանկյունից ներկայացրել է Հայաստանի բնական  և ճարտարապետական տեսարժան վայրերը, ինչպես նաև հայկական արվեստն ու խոհանոցը։

Երևան

Ереван, улица, площадь Республики

Ճամփորդությունը Հայաստանով տրամաբանական է սկսել մայրաքաղաք Երևանից։ Այն տեղակայված է լեռնահովտում, որտեղից տպավորիչ տեսարան է բացվում դեպի Արարատ լեռը։ Այս տարի քաղաքը դարձավ 2797 տարեկան։ Չնայած պատկառելի տարիքին, այն բավականին արագ է զարգանում  թեև մինչև 1924 թ.–ը մայրաքաղաքում հիմնականում միհարկանի տներ էին։ Հենց այդ ժամանակաշրջանում սկսվեց քաղաքի շինարարությունը` ըստ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի հատակագծի։ Այդ ժամանակ էլ ստեղծվեց ժամանակակից Երևանի կենտրոնը նեոդասական ոճով` հայկական եկեղեցական ճարտարապետության տարրերի կիրառմամբ։ Գլխավոր շինարարական նյութը դարձավ հրաբխային ծագում ունեցող տուֆը` բնորոշ վարդագույն երանգով։

Էրեբունի թանգարան

музей Эребуни

Երևանի ծայրամասում, համանուն փողոցի վրա, գտնվում է Արին–Բերդ բլուր–հնավայրը, որի վրա հայտնաբերվել են հին ուրարտական քաղաքակրթության հենակետի` Էրեբունի ամրոցի մնացորդները։ Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանի և Հայկական ԽՍՀ–ի գիտությունների ակադեմիայի գիտարշավի (որը գլխավորում էր ակադեմիկոս Բորիս Պիոտրովսկին) գտածոները դարձան Էրեբունի թանգարանի հավաքածուի հիմքը։ Բացի թանգարանի սրահներից, որտեղ ներկայացված են ցուցանմուշները, թանգարանի մի մասն են կազմում նաև մ.թ.ա. VIII դարի բերդապատնեշների մնացորդները, որտեղ կարելի է անգամ զբոսնել։

Կապույտ մզկիթ

Голубая мечеть

Մուսուլմանական տիրապետության և Երևանի խանության մասին է հիշեցնում Կապույտ մզկիթը, որը գտնվում է քաղաքի կենտրոնում` Մաշտոցի պողոտայում։ Այն կառուցվել է 1766 թ.–ին, խորհրդային տարիներին այն օգտագործվում էր որպես պլանետարիում,  իսկ 1990–ականներին վերադարձվեց հավատացյալներին` Երևանի շիիթական համայնքին։

Ծիծեռնակաբերդ

Цицернакаберд

1915 թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշահամալիրը բացվել է 1965 թ.–ին։ Այն շարունակել են կառուցել վերջին կես դարի ընթացքում։ Հիմա համալիրում գործում է Ցեղասպանության թանգարանը, որի հավաքածուի մի մասը Սիրիայի անապատում Դերզոր ճամբարի կալանավորների լուսանկարներն են։ Լուսանկարների հեղինակը գերմանացի սպա Արմին Վեգներն է, ով ծառայել է օսմանական 6–րդ բանակում։ Վեգներին արտաքսում են Օսմանյան կայսրությունից, սակայն նա կարողանում է իր հետ վերցնել նեգատիվները` թաքցնելով հագուստի տակ։

Սերգեյ Փարաջանովի թանգարան

музей Параджанова

Փարաջանովի տուն–թանգարանը գտնվում է Ձորագյուղ փողոցի երկհարկանի տանը, որտեղ լեգենդար ռեժիսորն ապրել է կյանքի վերջին տարիների ընթացքում։ Թանգարանի ցուցանմուշների թվում են կոլաժներ, կերամիկական իրեր, տիկնիկներ, ասամբլյաժներ։ Այս ամենը Փարաջանովին փոխարինել է օրագրերն ու հուշագրությունները, որոնցում ռեժիսորը գրի է առել ընտանիքի պատմությունը, իր անձնական կյանքը, ներկայացրել ոգեշնչման աղբյուրներն ու իր գլխավոր ֆիլմերի նախապատրաստական փուլերը։ Թանգարանում են պահվում նաև նկարները, որոնք ստեղծվել են գրչի օգնությամբ լուցկու տուփերի պիտակների և կաթի շշերի կափարիչների վրա։ Դրանք Փարաջանովը նկարել է Ալչևսկ քաղաքի գաղութում։ Ռեժիսորը մի քանի անգամ բանտարկվել է կեղծ մեղադրանքներով։ Նրան ազատ են արձակել այն բանից հետո, երբ Բրեժնևին են դիմել հայտնի կինեմատոգրաֆիստներ Տրյուֆոն, Գոդարը, Ֆելինին, Անտոնիոնին, Վիսկոնտին, Ռոսելինին, Տարկովսկին։


Հայաստանի ազգային պատկերասրահ

картинная галерея, Ереван

Հանրապետության հրապարակի հարևանությամբ, Արամի փողոցում գտնվող Պետական պատկերասրահում պահվում են եվրոպացի վարպետների մեծ հավաքածուներ, որոնց թվում են Տինտորետոն, Վան Դեյկը, Ռուբենսն ու Ֆրագոնարը, ինչպես նաև Գոյայի օֆորտն ու Դյուրերի գրաֆիկան։ Մշտական ցուցադրության մեջ ներառված են Մարտիրոս Սարյանի մի քանի ստեղծագործություններ, այդ թվում` հայտնի «Հայաստանը»։

Գաֆեսճյան արվեստի կենտրոն

Каскад, Ереван, Центр искусств Гафесчян

Կասկադ ճարտարապետական խմբի շինարարությունը սկսվել է 1970–ականներին, իսկ ավարտվել է միայն 2009 թ.–ին։ 2002 թ.–ից այստեղ գործում է Գաֆեսճյան արվեստի կենտրոնը, որտեղ ներկայացված է ամերիկահայ ձեռներեցի հավաքածուի մեծ մասը, այդ թվում` Արշիլ Գորկու կտավները, Ֆերնանդո Բոտերոյի և Լին Չեդվիքի կտավները։ Կենտրոնում կազմակերպվում են ցուցահանդեսներ, դասախոսություններ և երաժշտական երեկոներ։

Mirzoyan Library

Библиотека Мирзоян, Mirzoyan Library

Մհեր Մկրտչյան փողոցի թիվ 10 տան բակում է գտնվում լուսանկարիչ Կարեն Միրզոյանի պատկերասրահն ու սրճարանը, ով Magnum գործակալության մի քանի մրցանակների դափնեկիր է։ Այստեղ կազմակերպվում են լուսանկարչական ցուցահանդեսներ։ Mirzoyan Library–ում ներկայացված է լուսանկարչության մասին պատմող գրքերի հավաքածուն, որն ամենամեծն է Կովկասում։ Գարնանը Mirzoyan Library –ում են հավաքվել Electric Yerevan բողոքի ակցիայի մասնկիցները, և հիմա այն արվեստասեր երիտասարդության շրջանում տարածված ամենահայտնի վայրերից է։

Գառնի և Գեղարդ

Гарни

Երևանից Գառնու հեթանոսական տաճար ու Գեղարդ միջնադարյան վանք հասնելու համար կպահանջվի մոտ  մեկ ժամ։ Գառնու տաճարը, որը թվագրվում է մ.թ. I դարով, ենթարկվել է մոնղոլների, թուրքերի և պարսիկների ներխուժման, սակայն ավերվել է XVII դարում երկրաշարժի պատճառով և վերականգնվել միայն XX դարի կեսերին։

Гегард

Իսկ Գառնու տաճարի մոտակայքում գտնվող Գեղարդի վանքի պատմությունը չի ընդհատվել քրիստոնեության ամենասկզբից` IV դարից։ Վանքը ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ–ի համաշխարհային մշակութային ժառանգության օբյեկտների ցանկում։ Իր անվանումը վանքը ստացել է սուրբ գեղարդի (նիզակ) պատվին, որով հռոմեացի զինվորը խոցել է Հիսուս Քրիստոսի մարմինը` նրա չարչարանքներին վերջ դնելու համար։ Գեղարդի վանական խուցերի մի մասը փորված է հենց ժայռերում։

Սևանա լիճ

Севан

Կովկասի ամենամեծ լիճը Հայաստանին ապահովում է խմելու ջրով, իսկ նրա ափերի շուրջ է գտնվում ազգային պարկը։ Սևանում ամեն մեկը չէ, որ ռիսկ կանի լողալ։ Հայաստանյան արևի տակ մաշկն անմիջապես այրվում է, իսկ ջուրն անգամ շատ շոգ եղանակին բավականին սառն է։

Լճի մոտակայքում տեղակայված է Այրիվանքը, որը թվագրվում է XI դարով։ Այն անհավանական գեղեցիկ է, և այնտեղ գրեթե զբոսաշրջիկներ չեն լինում։ Այրիվանքից կարելի է գնալ Նորադուզ գյուղ, որտեղ զառիվայրի վրա պահպանվել է հին գերեզմանատուն` խաչքարերով։

Խոր Վիրապ

Хор Вирап, Арарат, Армения

Վանքը հիմնադրվել է ամրոցի տեղում, որի խցում II դարի վերջում պահել են Գրիգոր Լուսավորչին, ում շնորհիվ քրիստոնեությունը Հայաստանում դարձել է պետական կրոն։ Հիմա էլ հնարավոր է իջնել այդ խուցը, սակայն Խոր Վիրապ այցելելու գլխավոր պատճառը դեպի Արարատ բացվող հիասքանչ տեսարանն է։

Նորավանք

Нораванк

1205 թ.–ին հիմնադրված վանքը Սյունիքի մարզի եպիսկոպոսների նստավայրն է եղել և գտնվել է Գլաձորի համալսարանի հետ սերտ կապի մեջ, որը հիմնադրվել է մոտակայքում 80 տարի անց։ Այստեղ ուսուցումն ընթանում էր այնպես, ինչպես ուրիշ միջնադարյան համալսարաններում` տրիվիում (քերականություն, ճարտասանություն և տրաբամանություն) և բարձրագույնը` կվադրիվիում (հանրահաշիվ, երկրաչափություն, աստղագիտություն, երաժշտություն)։ Առանձին ուսումնասիրում էին աստվածաբանություն և փիլիսոփայություն։ Լավագույն տարիներին Գլաձորում բնակվում էին 363 վանականներ։ Այստեղ է սովորել ճարտարապետ և քանդակագործ Մոմիկը, ով կառուցել է Նորավանքի գլխավոր տաճարները։

Ժամանակին այս շրջանը եղել է Օրբելյան իշխանների կալվածքն ու գինեգործության կենտրոնը, անգամ հիմա ցանկացած տանը ձեզ գինի կհյուրասիրեն։ Նորավանքից որքան հեռանում ես դեպի Ղարաբաղ, այնքան ավելի գեղեցիկ տեսարաններ են բացվում։ Այստեղ է գտնվում նաև Ուխտասարը, որի մոտ կան բազմաթիվ ժայռապատկերներ։ Մայրուղու հյուսիսային մասում Ջերմուկ քաղաքն է, որտեղ լավ հյուրանոցներ կան։

Տաթևի վանք

Татев, Татевский монастырь

Տաթևը լեռնային Հայաստանի հոգևոր կենտրոնն է, որը կոչվել է  Թադեոս առաքյալի աշակերտ Եվստաթեոսի (Տաթեոս) անունով, ով նահատակվել է Տաթևում։ Վանքի գլխավոր տաճարի շինարարությունն ավարտվել է 906 թ.–ին։ Միջին դարերում վանքը հարկեր է հավաքել մոտակայքում գտնվող մի քանի հարյուր գյուղերից և ունեցել է մեծ տնտեսություն, իսկ XIV դարում Գլաձորի դասախոսներից մեկն այստեղ բացել է նոր համալսարան, որը դարձել է միջնադարյան Անդրկովկասի խոշորագույն համալսարաններից մեկը։ Տաթևի վանական խցում 1918 թ.–ին ապրել է ազգային–ազատագրական շարժման գործիչ Գարեգին Տեր–Հարությունյանը` Գարեգին Նժդեհը, ով հանրապետությունը հռչակել է Լեռնային Հայաստան։ Երկար ընդմիջումից հետո վանական կյանքի վերականգնումը կապված է Միքայել քահանայի հետ, ով 2007 թ.–ից դարձել է վանահայր։

Խնձորեսկ

Хндзореск

Տաթևի վանքի ճանապարհին է գտնվում Խնձորեսկ քաղաքը, որտեղ գտնվող ճոճվող կամրջի վրայով կարելի է գյուղի ավերակների միջով գնալ դեպի լեռնային կիրճեր, որոնք հարմար էին ապրելու և թշնամիների արշավներից պաշտպանվելու համար։ Դրանք բնակեցված են եղել մոտ XIII դարից։ XX դարի առաջին քառորդում Խնձորեսկի բնակչության թիվը հասնում էր 8 հազարի։ Այստեղ են ծնվել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Տաթևիկ Սազանդարյանը և Խորհրդային Միության հերոս, լեյտենանտ Գուրգեն Արզումանովը։ 1960–ականներին գյուղը բարձրացրեցին կիրճի գագաթին, իսկ կիրճի տները դատարկվեցին։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:11
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանը չի կենտրոնանում միայն իր սեփական ցավի վրա, այլ ապագայում ցեղասպանությունների կանխման առաջամարտիկ է
Դեկտեմբերի 9-ը «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրն» է։
14:53
07 Դեկտեմբերի 2016
Սպիտակի երկրաշարժ. 28 տարվա կյանք մահից հետո
Հայաստանի պատմության մեջ ամենասարսափելի և ավերիչ երկրաշարժի օրից անցել է 28 տարի: Երկրաշարժի հետևանքով ավերվեցին Սպիտակը, Լենինականը (Գյումրի), Կիրովականը (Վանաձոր), Ստեփանավանը և հարյուրավոր այլ բնակավայրեր: Զոհվեց 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ դարձավ, շուրջ կես միլիոնը  մնաց անօթևան:
13:47
30 Նոյեմբերի 2016
ՀՀ ԱԺ–ն կարդիականացվի
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։
19:38
29 Նոյեմբերի 2016
ՀՀ կառավարությունը դեկտեմբերին կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
18:34
29 Նոյեմբերի 2016
Հակաբիոտիկներ միայն դեղատոմսով. կողմ և դեմ
Հայաստանում 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դեղատոմսով վաճառվող մի շարք դեղամիջոցների վաճառքի խստացում: Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ դա կունենա բնակչության համար:
20:30
27 Նոյեմբերի 2016
«Երկրաշարժը» պառակտեց Հայաստանը. գլուխգործո՞ց, թե՞ խեղաթյուրում
«Երկրաշարժ» ռուսական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հայաստանում, բավականին բուռն արձագանքի արժանացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինեմատոգրաֆիստների շրջանում։
15:14
13 Նոյեմբերի 2016
Շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում վերջին մի քանի տարվա ընթացքում. քաղաքապետ
Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում:
17:58
02 Նոյեմբերի 2016
Մոսկովյան դպրոց հայկական շեշտադրումով. ո՞րն է խնդիրը
Վերջին օրերին Մոսկվայի հայկական համայնքի աղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ տեղեկությունն այն մասին, որ «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցում» խնդիրներ են ծագել։ Դպրոցի աշակերտների մեծամասնությունը հայեր են։ Եվ դպրոցը մտադիր են միաձուլել մեկ այլ դպրոցի հետ։
01:27
22 Հոկտեմբերի 2016
Շուտով ընտրություններ են. խորհրդարանի թարմացումն անխուսափելի է
Գարնանը Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
16:52
21 Հոկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:
15:48
13 Հոկտեմբերի 2016
Երևանում բացվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հինգշաբթի Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
15:49
03 Հոկտեմբերի 2016
Պաշտպանության «քաղաքացիական» նախարար. անցում մեխանիկական կառավարման
Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։