480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+19
Եղանակը Երևանում
Հայ
Հելոուին հայկական ձևով. հիացմունքից մինչև սարսափ և հակառակը
14:15
30 Հոկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հելոուին հայտնի տոնը, որն արևմտյան երկրներում նշվում է հոկտեմբերի 31–ի նոյեմբերի 1–ի լույս գիշերը, թերևս, կարելի է համարել աշխարհի ամենաուրախ տոներից մեկը։

Հելոուինի պատմությունը սկսվել է դեռևս  նախաքրիստոնեական ժամանակաշրջանում ժամանակակից Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի տարածքներում։ Այսօր այն ակտիվ նշում են ԱՄՆ–ում և Կանադայում, տոնն աստիճանաբար տարածում է գտնում նաև Հայաստանի հարևան երկրներում։

Վերջին տարիներին Երևանի նույնիսկ ամենաանտեղյակ բնակիչը կամ մայրաքաղաքի  հյուրը հոկտեմբերի 31–ի երեկոյան չի կարող փողոցներում չնկատել գունեղ դիմակներով և կախարդների ու վամպիրների կոստյումներով երիտասարդների, ինչպես նաև դդում–լուսամփոփներ, դիմակներ գանգի տեսքով, «արնոտ» սղոցներ և այլ սարսափելի երևույթներ։

Տոնի պատմությունը

Հելոուինը հազարամյակների պատմություն ունի` սկսած կելտական Սամհեյն փառատոնից և ավարտած Բոլոր սրբեր օրով (All Hallows Evening – այստեղից էլ անվանումը`Halloween)։ Հոկտեմբերի 31–ի լույս գիշերն ամռան և ձմռան բաժանարար օրն է, այսինքն` ժամանակակից ամանորի գիշերվա նախատիպը։ Դա նաև կարևոր օր էր անդրշիրիմյան աշխարհի «բնակիչների» համար, քանի որ, կելտերի հին ավանդույթի համաձայն, ողջերի և մահացածների աշխարհների միջև դուռն այդ գիշեր բացվում էր, և հանդերձյալների աշխարհի «բնակիչները» ողջերին հյուր էին գալիս։ Անկոչ հյուրերին վախեցնելու համար մարդիկ սարսափազդու դիմակներ և հագուստներ էին հագնում` ավելի սարսափելի տեսք ունենալու համար։

Ընդ որում, ոչ միայն վայրի կենդանիների մորթիներ էին հագնում, այլ նաև անմաքուր ուժերին հյուրասիրում էին։ Հավաքվում էին նաև խարույկի մոտ և ծիսական զոհաբերություններ կատարում։ Այնուհետև սրբազան կրակը տեղափոխում էին տուն` հուսալիության համար այն թաքցնելով տոնի խորհրդանիշ դդումի մեջ։

хэллоуин

Ժողովուրդը հաց և զվարճանք է պահանջում


Այնուամենայնիվ, Հելոուինն այդքան էլ միանշանակ չէ ընկալվում Հայաստանում։ Այդ տոնի պաշտպանները կարող են ասել միայն այն, որ սա երիտասարդության համար զվարճալի մթնոլորտի մեջ ընկղմվելու, քաղաքով գույնզգույն (երբեմն, սարսափելի գույնզգույն) հագուստով և դիմակներով զբոսնելու, ինչպես նաև երեկոն ակումբներում և փաբերում ոչ թե սովորական, այլ «մռայլ» տոնի լավագույն ավանդույթներով անցկացնելու ևս մեկ առիթ է։

Հելոուինի կողմնակիցները հայտարարում են, որ տոնի ընթացքում ավելի դյուրին է նոր ծանոթություններ ձեռք բերել, քանի որ բոլոր մասնակիցները կոստյումներով և դիմակներով են, նշանակում է` ավելի ազատ։ Բոլորն ադրենալինի աներևակայելի լիցք են զգում։ Բացի այդ, որոշ հոգեբաններ կարծում են, որ Հելոուինը ենթագիտակցական վախերից ազատվելու և բացասական էներգիան ազատագրելու հիանալի միջոց է։

Անհաշտելի հակառակորդներ

Ավելորդ չի լինի հիշել, որ քրիստոնեության` որպես գերակշռող կրոնի տարածման ժամանակներից Եկեղեցին անհաշտելի պատերազմ է վարում Հելոուինի կողմնակիցների դեմ։ Այնուամենայնիվ, երկու հազար տարվա պայքարը զուր է անցել` տոնը մինչ օրս էլ շարունակում են նշել ամբողջ աշխարհում։

Հայ հասարակությունում այժմ էլ քիչ չեն այդ տոնի հակառակորդները, չէ՞ որ Հելոուինն ամբողջությամբ օտար է մեր մշակույթի համար։ Նրանց փաստարկները պարզ են` որպես պատմության մեջ քրիստոնեությունը պետական կրոն ընդունած առաջին ժողովուրդ, մենք պետք է գոնե ամենատարրական գիտելիքներ ունենաք և հասկանանք, որ Հելոուինը, որն ի սկզբանե հեթանոսական արմատներ ուներ, ժամանակի ընթացքում այնքան է աղավաղվել, որ կորցրել է իր սկզբնական նշանակությունը` վերածվելով պարզապես դիվական ուժերի պաշտամունքի անհասկանալի «զվարճալի» ավանդույթների կիրառմամբ։

хэллоуин

Հելոուինի հնագույն արմատները, ինչպես նաև դրա հետ կապված ժամանակակից սովորույթները ցույց են տալիս, որ այդ տոնը մեր ժամանակներում հիմնված է անտեսանելի ոգիների (կամ դևերի) և հանգուցյալների մասին կեղծ պատկերացումների վրա։ Թեև տոնը շատերի համար զվարճանք է, սակայն Աստվածաշունչն ըստ էության հերքում է այդ կարծիքը` «Ձեր մեջ չգտնվի իր տղային կամ աղջկան կրակից անցկացնող , դիվություն դյութող, գուշակող և հմայող և կամ հավահարց ,նաև կախարդ կամ վհուկ , կամ նշանագետ կամ մեռելահարցուկ» » (Բ Օրինաց, 18։ 10-12), իսկ «Ա Կորնթացիս թղթում» ասվում է. «Չեմ կամենում, որ դուք դևերին մասնակից լինեք։ Չեք կարող Տիրոջ բաժակը խմել և դևերի բաժակը» (10։20-21)։  

Շատերը կարող են վիճել դրա հետ, առաջարկելով չխորանալ կրոնական հարցերի մեջ, բայց քրիստոնյայի համար ամեն ինչ սկսվում է հոգևոր աշխարհում և նյութականանում` ֆիզիկականում։ Ինչպե՞ս կարող են կախարդների, հանգուցյալների կերպարանքով մարդիկ իբր վախեցնել դիվական ուժերին, եթե ոչ հակառակը։ Չէ՞ որ, եթե վաղն ինչ–որ մեկը վաղը որոշի հրեշտակի հանդերձներ հագնել և անցորդներին բաժանել, օրինակ, ճերմակ արհեստական աղավնիներ ձիթենու ճյուղը բերանին, նրան միանգամից աղանդավոր և հերձվածող կանվանեն, իսկ ահա վամպիրների և կախարդների հագուստներով շրջող դեռահասները մարդիկ են, ովքեր պետք է ըստ արժանվույն նշեն հին տոնը։

Վերադարձ ակունքներին

Այստեղ կրկին տեղին է խոսել ազգային արժեքների մասին (որոնք թերևս երբեմն աբսուրդի են հասնում, բայց սա այդ դեպքը չէ)։ Հայաստանն աներևակայելի հարուստ պատմություն, մշակույթ, բանահյուսություն ունեցող երկիր է, ապա ինչու՞ մեզ այդքան անհրաժեշտ է փոխառել օտարը և ավելին, ֆանատիզմի հասնող ձգտումով հետևել այդ օտարին` ավելի հաղորդակից դարձնելով դրան աճող սերունդը, որի բախտն արդեն իսկ այդքան էլ չի բերել` որոշ զուտ հայկական արժեքներ վաղուց կորսվել են ժամանակի թելադրանքով։

танец, армянский танец

Ինչ վերաբերում է ներքին բացասական էներգիայից ազատվելուն, ապա այստեղ կարելի է օգտվել ավելի անվնաս և օգտակար տարբերակներից` պարզապես սուբլիմացնելով կուտակված էներգիան ինչ–որ ստեղծագործական ոլորտում, որը շինություն է տալիս և խաղաղեցնում։ Կարելի է զբաղվել նկարչությամբ, սովորել ինչ–որ երաժշտական գործիք նվագել կամ սկսել յուրացնել լուսանկարչության հիմունքները։ Իսկ կարելի է նաև պարզապես մի կիրակնօրյա առավոտ կանգնել ինչ–որ փոքրիկ, հնագույն մատուռի բակում և վայելել զանգերի ղողանջը։ Ասում են, որ բացի իր կախարդական մեղեդայնությունից, զանգերի ղողանջը աննկարագրելի օգտակար է հոգու և մարմնի համար։

Ի հավելումն

Անկասկած, Հելոուին նշելու կամ չնշելու հարցը յուրաքանչյուրի ընտրությունն է։ Ցանկացած դեպքում, «Նովոստի–Արմենիա» գործակալությունն այդ տոնի բոլոր երկրպագուներին ցանկանում է հաճելի հանգիստ և խնդրում տոնել առանց ֆանատիզմի` մահու չափ չվախեցնելով մտերիմներին։ -0-

Իրինա Մանասյան, Նարինե Ասլանյան

Հեղինակների կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:40
31 Մայիսի 2017
Օձերի անսպասելի «գրոհը» Հայաստանում. պատճառներ և հետևանքներ
Վերջին ժամանակներում Հայաստանի մայրաքաղաքում հաճախակի են դարձել օձերի հայտնաբերման դեպքերը:
19:07
30 Մայիսի 2017
Մրրիկ Մոսկվայում. արդյո՞ք տարերքը կհասնի Հայաստան
Մոսկվայի տարածքում մոլեգնած ուժեղ մրրիկը լուրջ վնաս է հասցրել Ռուսաստանի մայրաքաղաքին` քանդելով տանիքներ, կանգառներ, Դոնսկոյ վանքի տապանաքարերը:
11:08
30 Մայիսի 2017
Հայաստան. միֆ և իրականություն
Կյանքիս մեծ մասն ապրելով Սփյուռքում՝ հաճախ նկատել եմ մեր հայրենակիցների յուրահատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։