535.52
7.56
476.48
+36
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի թավշյա հեղափոխությունը. հետադարձ հայացք իրադարձություններին մեկ տարի անց (ՖՈՏՈ)

19:56
23 Ապրիլի 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Մեկ տարի առաջ ճիշտ այս օրը տեղի ունեցավ ոչ բռնի թավշյա հեղափոխությունը։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունն առաջարկում է հետադարձ հայացք նետել և հիշել, թե ինչպես էր ամեն ինչ սկսվում, և ինչպես էր փոխվում Հայաստանի քաղաքական պատմությունը։

«Իմ քայլը» Գյումրուց 

Մարտի 31–ին Գյումրուց մեկնարկեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնած «Իմ քայլը» երթը։

«Գյումրու Վարդանանց հրապարակից ես սկսում եմ 14–օրյա բողոքի երթ Սերժ Սարգսյանի վարչապետության և Հայաստանի հանրապետական կուսակցության դեմ, որը կավարտվի Երևանի Ազատության հրապարակում»,– այն ժամանակ Facebook–ի իր էջում գրել էր կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։

«Քայլ արա, մերժիր Սերժին»

митинг , акция, Ереван

14 օրվա ընթացքում Փաշինյանն իր կողմնակիցների հետ անցավ Սպիտակ, Դիլիջան, Սևան և Հրազդան քաղաքներով` կոչ անելով քաղաքացիներին ակտիվ մասնակցություն ունենալ քաղաքական գործընթացներին։

Ապրիլի 11–ին Փաշինյանի կուսակիցները` «Ելք» խմբակցության պատգամավորներ Արարատ Միրզոյանը և Լենա Նազարյանն Ազգային ժողովի նիստի ընթացքում ֆայերներ վառեցին և կոչ արեցին քաղաքացիներին միանալ բողոքի ակցիաներին։

фаеры в парламенте Армении

«Մեր ակցիան ուղղված է Հայաստանի հանրապետական կուսակցության և նրա դեմ, որ Սարգսյանը երրորդ անգամ ղեկավարի Հայաստանը։ Մեր երթի օրերին մենք տեսանք դատարկվող գյուղեր, աղքատ քաղաքացիներ։ Տեսանք բազմաթիվ ավտոբուսներ և միկրոավտոբուսներ, որոնցով մարդիկ լքում էին երկիրը»,– ասաց Փաշինյանն ապրիլի 13–ին Ազատության հրապարակի հանրահավաքի ժամանակ։

Այնուհետև ցուցարարներն ուղղվեցին Ֆրանսիայի Հրապարակ` փակելով Մաշտոց–Բաղրամյան խաչմերուկը։

Հաջորդ օրերին Երևանում բողոքի ակցիայի մասնակիցները ներխուժեցին Հայաստանի Հանրային ռադիոյի շենք և եթեր պահանջեցին։ Այդ ընթացքում ցուցարարների տարբեր խմբեր փակում էին քաղաքի տարբեր հատվածների տարբեր փողոցներ։ 

Հաջորդ երկու օրերին ցուցարարները շարունակում էին քաղաքացիական անհնազանդության ակցիաները քաղաքում և փողոցներ էին փակում։

Ապրիլի 16–ին Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտոնապես առաջադրվեց վարչապետի պաշտոնում (ում ձեռքն են անցնում իշխանության հիմնական լծակներն` ըստ Սահմանադրության բարեփոխումների, խմբ.)։ Խորհրդարանի շենքի մոտ բախումներ տեղի ունեցան Փաշինյանի կողմնակիցների և ոստիկանության միջև։ 

Парламент, Серж Саргсян, выборы

Ինքը` Փաշինյանը, վնասվածք ստացավ, հոսպիտալացվեց, սակայն շուտով կրկին միացավ ակցիայի մասնակիցներին:

Ապրիլի 17-ին խարհրդարանն ընտրեց Սարգսյանին վարչապետի պաշտոնում, ինչից հետո Փաշինյանը հայտարարեց թավշյա հեղափոխության մեկնարկի մասին և համախոհների հետ արգելափակեց Երևանի այն կենտրոնական շենքերի մուտքերը, որտեղ տեղակայված են պետական գերատեսչություններ, այդ թվում` Կենտրոնական բանկը, Գլխավոր դատախազությունը և մի շարք նախարարություններ:

«Եթե այսօր մենք կաթվածահար ենք արել Երևանի կենտրոնը, ապա վաղը պետք է արգելափակվի ամբողջ քաղաքը», - հայտարարեց Փաշինյանը:

Ցուցարարները որոշեցին տներով գնալ, իսկ առավոտյան շարունակել բողոքի ակցիաները:

Միաժամանակ Հայաստանի տարբեր քաղաքներից մայրաքաղաք էին գալիս հեղափողությանը միանալ ցանկաղոցները: Տարբեր քաղաքներում իրականացվում էին քաղաքացիական անհնազանդության ակցիաներ: Ապրիլի 20-ին Երևանի փողոցների մեծ մասը և դեպի Երևան տանող ճանապարհները փակ էին:

Բողոքի ակցիայի կարգախոսն էր «Քայլ արա` մերժիր Սերժին»:

Ապրիլի 21-ին կայացավ Փաշինյանի և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումը, որի ժամանակ պայմանավորվածութուն ձեռք բերվեց Փաշինյան-Սերժ Սարգսյան հանդիպման կազմակերպման մասին:

Армен Саркисян и Никол Пашинян, митинг, Ереван

Հանդիպում և Փաշինյանի բերման ենթարկելը

 «Դա շանտաժ է: Դուք չեք հասկանում պատասխանատվությունը և դասեր չեք քաղել մարտի 1-ից: Եթե դուք այդպես եք խոսելու, կոչ եմ անում վերադառնալ օրինականության դաշտ: Հակառակ դեպքում ամբողջ պատասխանատվությունը կընկնի ձեր վրա», - ասել էր Սարգսյանն` ի պատասխան Փաշինյանի այն հայտարարության, որ այդ օրվա բանակցությունների միակ թեման պետք է լինի Սարգսյանի հրաժարականի հարցը:

Դրան ի պատասխան` Փաշինյանը կոչ արեց չխոսոլ սպառնալիքների լեզվով:

Серж Саргсян, Никол Пашинян

«Դուք պատկերացում չունեք երկրում տիրող իրավիճակի մասին, այն այնպիսի չէ, ինչպես ձեզ հայտնում էին 15-20 օր առաջ: Իրավիճակը փոխվել է, և դուք չունեք այն իշխանությունը, որի մասին ձեզ զեկուցում են: Իշխանությունն անցել է ժողովուրդին», - հայտարարեց Փաշինյանը:

Սարգսյանը պատասխանեց, որ Փաշինյանի կուսակցությունը, որը հավաքել է ձայների 7 տոկոսը, իրավունք չունի խոսել ժողովրդի անունից։

«Չեմ ցանկանում շարունակել խոսակցությունը ձեր հետ: Եթե դուք չեք ընդունում օրենքի պահանջը, ապա հաջողություն», - ասաց Սարգսյանը և լքեց բանակցությունների սրահը:

Այդ կարճ հանդիպումից հետո Փաշինյանը գլխավորեց երթը, սակայն Էրեբունու շրջանում նա և պատգամավորներ Արարատ Միրզոյանը ու Սասուն Միքայելյանը բերման ենթարկվեցին ոստիկանություն: Դրանից հետո բողոքի ակցիաները դարձան ապակենտրոնացված, ցուցարարները սկսեցին արգելափակել վարչական շենքերը` պահանջելով բաց թողնել շարժման առաջնորդներին:

«Նիկոլը ճիշտ էր»

Ապրիլի 23-ին հայկական բուհերի ուսանողները գործադուլ սկսեցին կրթական հաստատություններում: Երևանում սկսվեց քաոս` բազմաթիվ ցուցարներ արգելափակեցին երթևեկությունը քաղաքի տարբեր մասերում, նրանց միացան նաև խաղաղապահ բրիգադներ:

Առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ մեկնում է բերման ենթարկված Փաշինյանի հետ հանդիպման: Նա նաև հայտնեց, որ մտադիր է դիմել Հայասանի գլխավոր դատախազին, որպեզի գերատեսչությունը հետ կանչի պատգամավորների ձերբակալության միջնորդությունը, որն ուղարկվել էր Ազգային ժողով։

Карен Карапетян в парламенте

Կարճ ժամանակ անց Փաշինայնն ազատ արձակվեց: Իսկ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարեց իր հրաժարականի մասին:

 «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի: Ստեղծված  իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա: Դա իմը չէ: Ես կթողնեմ երկրի ղեկավարի` վարչապետի պաշտոնը», - ասաց Սարգսյանը:

Ակցիաները շարունակվեցին

Սարգսանի հրաժարականի հաջորդ օրը նախատեսված էր Փաշինյանի և Կարապետյանի հանդիպումը, սակայն այն չկայացավ: Փաշինյանը հայտարարեց, որ բողոքի ակցիաների երկրորդ ալիքի նպատակն է ժողովրդական վարչապետի ընտրությունն ու Հանրապետական կուսակցությանը իշխանությունից զրկելը:

митинг, акция

«Կարապետյանը պետք է անվերապահորեն և առանց նախապայնների ճանաչի «թավշյա» հեղափոխության հաղթանակը: Եվ չփորձի զբաղեցնել Հայաստանի վարչապետի պաշտոնը: Պահանջում ենք, որպեզի ՀՀԿ-ն միանշնակ հանձնվի ժողովրդի առաջ», - ասաց նա:

Բազմահազար հանրահավաքին ժողովրդական շարժումն առաջադրեց Փաշինյանի թեկնածությունը Հայաստանի վարչապետի պաշտոնում: Հետագա օրերի ընթացքում բողոքի ակցիաները տարածվեցին երկրի գրեթե ողջ տարածքով: Փաշինյանն իր համախոհների հետ միասին ապրիլի 28-ին ցույց անցկացրեց Գյումրիում, որտեղ պատմեց քաղաքական ճգնաժամից դուրս գալու միակ ելքի մասին:

Никол Пашинян митинг, акция, Ереван

«Ուզում եմ, որպեսզի բոլորը հստակ հասկանան, որ ներքաղաքական ճգնաժամից գոյություն ունի միայն մեկ ելք: Բոլոր խմբակցությունները` ՀՀԿ-ն, «Ծառուկյան» խմբակցությունը, ՀՅԴ-ն և «Ելքը», պետք է  առաջադրեն միասնական թեկնածու և մայիսի 1-ին ընտրեն նրան Հայաստանի վարչապետ», - ասաց Փաշինյանը:

Ապրիլի 28-ին «Բարգավաճ Հայաստան» և «Դաշնակցություն» խմբակցությունները հայտարարեցին Փաշինյանին աջակցելու մասին, իսկ ՀՀԿ-ն պաշտոնապես հայտարարեց, որ չի առաջադրի վարչապետի իր թեկնածուին:

Ընտրությունները շատ չեն լինում

Վարչապետի ընտրությունների նախաշեմին, որոնք նշանակված էին  մայիսի 1-ին, Փաշինանը հայտարարեց, որ կարևոր չէ, թե ով կընտրվի Ազգային ժողովի կողմից:

«Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները զարմացնում և հիացնում են աշխարհը, ստիպում են նրան մտածել: Մեծ է հավանականությունը, որ ձեր կողմից առաջադրված թեկնածուն վաղը կընտրվի Հայաստանի վարչապետ: Սակայն ամենակարևորն այն է, որ երկրում կա ժողովուրդ, որը որոշեց իրադարձությունների ընթացքը: Կարևոր չէ, թե ով կլինի Հայաստանի վարչապետը: Կարևորն այն է, որ հիմա իշխանությունը պատկանում է ժողովրդին», - նշեց նա:

Հետագա իրադարձությունները զարգանում էին սրընթաց

Մայիսի 1-ին Հայաստանի խորհրդարանը մերժեց Փաշինյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում ընտրություններում: Փաշինյանի թեկնածության համար քվեարկեց 45  պատգամավոր` անհրաժեշտ 53-ից:

Փաշինայնը կոչ արեց հաջորդ օրվանից սկսել զանգվածային բողոքի ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում:

«Վաղը 8:15-ից արգեափակված կլինեն բոլոր ճանապարհները, մայրուղիները, այդ թվում` միջպետական, մետրոն, օդանավակայանները, երկաթուղին, այն ամենը, ինչը կարող է արգելափակվել», - հայտարարեց Փաշինյանը մայրաքաղաքում ցույցի ժամանակ:

Ըստ Հայաստանի օրենսդրության, վարչապետ չընտրելու դեպքում ընտրություններից 7 օր անց անցկացվում են կառավարության ղեկավարի նոր ընտրություններ: Մայիսի 3-ին Փաշինյանի թեկնածությունը կրկին առաջադրվեց վարչապետի պաշտոնում: Հետագա օրերին ընթանում էին ընտրությունների նախապատրաստական աշխատանքներ, որոնք նշանակված էին մայիսի 8-ին` օր, որը Փաշինյանը ոչ աշխատանքային հայտարարեց և կոչ արեց երեկոյան հավաքվել Հանրապետության Հրապարակում:

Մայիսի 7-ին ՀՀԿ-ն պաշտանապես հայտարարեց, որ կքվեարկի Փաշինյանի օգտին:

Իսկ հաջորդ օրը խորհրդարանը հատուկ նիստում ընտրեց հայկական ընդդիմության առաջնորդին վարչապետի պաշտոնում: Նրա թեկնածության օգտին քվեարկեցին 59 պատգամավորներ, դեմ` 42:

ՀՀԿ-ի հակաքայլը

Քաղաքական ասպարեզում մի քանի ամիս տևած հարաբերական անդորրից հետո ՀՀԿ-ն անսպասելի քայլեր ձեռնարկեց:

ՀՀԿ-ի նախաձեռնությամբ Հայաստանի խորհրդարանը հոկտեմբերի 2-ի արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Ազգային ժողովի կանոնակարգի մասին» օրենքի փոփոխություն, որը թույլ է տալիս պատգամավորներին ապահովագրվել խորհրդարանի հնարավոր լուծարման դեպքում (ինչին փորձում էր հասնել Փաշինյանը, խմբ.): Օրինագծին կողմ էին քվեարկել  ՀՀԿ խմբակցությունը, «Ծառուկյան» դաշինքը և ՀՅԴ Դաշնակցությունը, դեմ` «Ելք» դաշինքը: Դրան ի պատասխան` Փաշինյանը կոչ արեց նախագահ Սարգսյանին չստորագրել այդ օրենքը, ինչը նախագահը և արեց: Ավելին, Սարգսյանը Սահմանադրական դատարան ուղարկեց թարմացված կանոնակարգը Սահմանադրությանը համապատասխանելու վերաբերյալ հարցում:

Հետագայում Փաշինյանի կոչով մի քանի ժամվա ընթացքում ժողովուրդը կրկին հավաքվեց ցույցի, և հենց հրապարակում նա ստորագրեց օրենքում նախատեսված փոփոխություններին  կողմ քվեարկած խմբակցությունների նախարարներին պաշտոնից ազատելու հրամանները:

митинг , акция, Ереван

Հոկտեմբերի 16-ին Փաշինյանը հրաժարական տվեց: Հայաստանի Ազգային ժողովը հոկտեմբերի 24-ին և նոյեմբերի 1-ին չընտրեց վարչապետ, ինչից հետո նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց հրամանագիր խորհրդարանի արձակման և դեկտմբերի 9-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններում Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքը հաղթանակ տարավ` հավաքելով ձայների 70,42%-ը: Իսկ ՀՀԿ-ն չկարողացավ հաղթահարել 5%–ոց շեմը` հավաքելով ընտրողների ձայների 4,7%-ը:

Նոր խորհրդարան անցան նաև «Բարգավաճ Հայաստանը» (8,26%) և «Լուսավոր Հայաստանը» (6,37%):

Օրենքով նախատեսված ժամկետում` 2019 թ.-ի հունվարի 14-ին, նախագահ Արմեն Սարգսյանը հրաման ստորագրեց` նշանակելով Փաշինյանին վարչապետի պաշտոնում։

Խոստումը տրված է, խոստումն իրականացված է

Օրերս` ապրիլի 19-ին, «թավշյա» հեղափոխության 1 տարվա նախաշեմին Փաշինյանը  Facebook-ի իր էջում ուղիղ միացման ժամանակ խոսել է այն խոստումների մասին, որոնք տվել է 2018 թ.-ի ապրիլի 8-ից:

Այլ հարցերի շրջանում նա հայտարարել է, որ 100%-ով կատարված են հետևյալ խոստումները.

– պետական ապարատի միջին օղակի աշխատակիցների ներուժի զարգացում և կադրային զտումների բացառում

– սպառողակն վարկերի համար հաշվեգրված տույժերի և տուգանքների համաներում

– ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար հաշվեգրված տուգանքների համաներում

– տնտեսական հարաբերությունների կառուցվածքի փոփոխություն և մենաշնորհների վերացում

– ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացում։–0–
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:45
29 Հունիսի 2019
Երեք քույրեր. ոճիր առանց պատժի՞
Անմե՞ղ են, թե՞ մեղավոր. պատմում ենք Ռուսաստանի ամենաաղմկահարույց քրեական գործերից մեկի մասին։
11:27
18 Հունիսի 2019
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Վաշինգտոնի հանդիպումը փոխադարձ մեղադրանքների հարթակ է դառնալու. Աննա Կարապետյան
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ հունիսի 20-ին Վաշինգտոնում կայանալիք հանդիպումը, հերթական անգամ, փոխադարձ մեղադրանքների հարթակ է դառնում:
12:00
22 Ապրիլի 2019
Ղարաբաղյան հակամարտություն. ի՞նչ են մեզնից ուզում պացիֆիստները
Ինձ դուր չեն գալիս մարդիկ, ովքեր աշխատավարձով պացիֆիստ են աշխատում:Եվ ես նրանց հարցեր ունեմ տալու։
14:00
01 Ապրիլի 2019
Կոնստանտին Օրբելյանի «մշակութային հեղափոխությունը»
Թատերական հասարակությանը վերջին օրերին հանգիստ չի տալիս այն տեղեկությունը, որ մշակույթի նախարարի պաշտոնակատարի հրամանով` Կոնստանտին Օրբելյանն ազատվել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից։ Միաժամանակ, նա պահպանել է թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը։
19:24
11 Մարտի 2019
Ինչպե՞ս գնահատել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը. ներկայացնում ենք քաղաքագետների կարծիքներ
ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն օրերս հայտարարություն են տարածել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահի Իլհամ Ալիևի նախապատրաստվող հանդիպման կապակցությամբ։
11:34
20 Փետրվարի 2019
Creative City նորարարական կլաստեր` որպես Նոր Հայաստանի զարգացման հիմք (ՖՈՏՈ)
Միջազգային փորձի ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ այսօր Հայաստանի համար ընդունելի կարող է դառնալ նորարարական կլաստերների ստեղծման պրակտիկայի ներդրումը։
13:15
18 Փետրվարի 2019
Զարգացման վերացական ծրագիր և անօգնական ընդդիմություն. ի՞նչ ապագա է ընտրել Հայաստանը
Հայտնի դրույթն այն մասին, որ «իշխանությունն այլասեռում է» ապրիորի չունի բացառություններ։ Այս բախտից չխուսափեց նաև ՀՀ նոր իշխանությունը` վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։
16:43
11 Փետրվարի 2019
Նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը լքում է ՀՀԿ–ն. պարզում ենք պատճառները և հնարավոր զարգացումները
Արփինե Հովհաննիսյանը երկուշաբթի հայտարարել է ՀՀԿ–ի իր անդամակցությունը դադարեցնելու մասին։
19:47
05 Փետրվարի 2019
Արցախում դատապարտված Ադրբեջանի քաղաքացի Հուսեյնզադեն չի ցանկանում վերադառնալ հայրենիք
Արցախում դատապարտված Ադրբեջանի քաղաքացի Հուսեյնզադեն չի ցանկանում վերադառնալ հայրենիք:
21:01
31 Հունվարի 2019
Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը, մշակութային ժառանգության պահպանումը, հայկական փորձը ՏՏ ոլորտում. Փաշինյանը հանդիպեց Քյոլնի քաղաքպետի հետ (ՖՈՏՈ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիա պաշտոնական այցի շրջանակում հինգշաբթի հանդիպել է Քյոլնի քաղաքապետ Հենրիետե Ռեքերին:
18:37
29 Հունվարի 2019
Քաղաքական հեղափոխությունից դեպի տնտեսական. ինչպե՞ս հանդես եկավ Հայաստանը Դավոսյան համաժողովին. փորձագիտական կարծիքներ
Հայաստանի համար համաժողովի հիմնական արդյունքները սահմանելու համարզ զրուցել ենք Հայաստանի և Ռուսաստանի մի շարք փորձագետների հետ, որոնք ներկայացրել են Դավոսի տնտեսական համաժողովի հիմնական ուղերձների իրենց տեսլականը:
13:59
26 Հունվարի 2019
Հայաստանի նախագահությունը ԵՏՄ-ում` որպես երկրի հեղինակությունը բարձրացնելու նոր հնարավորություն. փորձագետների գնահատականներն ու ակնկալիքները
Հասկանալու համար, թե ինչ հեռանկարներ են բացվում ՀՀ–ի առաջ ԵՏՄ-ում նախագահության ժամանակ, ինչպես նաև, թե ինչ մարտահրավերների հետ կբախվի երկիրը, զրուցել ենք հայ և ռուսաստանցի փորձագետների հետ։