535.47
7.6
476.74
+25
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի նախագահությունը ԵՏՄ-ում` որպես երկրի հեղինակությունը բարձրացնելու նոր հնարավորություն. փորձագետների գնահատականներն ու ակնկալիքները

13:59
26 Հունվարի 2019

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. 2018 թ.-ի դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում կայացած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանին փոխանցեց նախագահությունը ԵՏՄ-ում և հաջողություն մաղթեց«հայ ընկերներին»: 

Ուրբաթ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինանը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական խորհրդի գլխամասային գրասենյակում` ներկայացնելով առաջնահերթությունները ԵՏՄ-ում Հայաստանի նախագահության ժամանակ:

Հասկանալու համար, թե ինչ հեռանկարներ են բացվում Հայաստանի առաջ ԵՏՄ-ում նախագահության ժամանակ, ինչպես նաև, թե ինչ մարտահրավերների հետ կբախվի երկիրը, «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը զրուցել է հայ և ռուսաստանցի փորձագետների հետ, ովքեր մանրամասն վերլուծել են իրավիճակը և նշել գործունեության հիմնական ուղղությունները, որոնք պետք է լինեն հայկական կողմի առաջնահերթությունների թվում: 

Strategy Foundation –ի նախագահ Մեցո Իգիթյանը կարծում է, որ ԵՏՄ–ում իր նախագահության ընթացքում Հայաստանը կարող է ոչ միայն զգալի ներդրում ունենալ միության թվային օրակարգի զարգացման գործում, այլև նպաստել միության ավելի լայն ներուժի կիրառմանը։

«Այսօր Հայաստանն աշխարհի առաջատար երկրներից մեկն է IT տեխնոլոգիաների զարգացման ոլորտում, և այդ ներուժն օգտակար կլինի օգտագործել նաև` ի շահ ամբողջ ԵՏՄ-ի: Իրականացնել և առաջարկել հավակնոտ ծրագրեր` օգտագործելով գործընկեր երկրների հզորությունները», - ասաց Իգիթյանը: 

Загружается новость ... "Лево"

Հայաստանցի մասնագետների մշակումների և միության անդամ պետությունների արտադրական հզորությունների համատեղ օգտագործման օրինակներից Strategy Foundation-ի նախագահը նշեց 2018 թ.-ին միության շրջանակում ԵՏՄ տիեզերական արբանյակների համատեղ արտադրության համաձայնագրի ստորագրումը: Նա ընդգծեց, որ այդ գործընթացի ձևաչափում կօգտագործվեն «Գեոկոսմոս» հայկական ձեռնարկության գիտական մշակումները։ 

«Արբանյակները կօգտագործեն բելառուսական էլեկտրոնային կոմպլեկտավորող բազան և բելառուսական օպտիկական մուլտիսպեկտրալ համակարգերը: Ընդ որում նոր սերնդի «բարձր թողունակությամբ» արբանյակները կարտադրվեն Ռուսաստանում, իսկ միջին թողունակությամբ` Ղազախստանում», - ասաց Իգիթյանը:

Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն իր հերթին նշեց, որ իր նախագահության ընթացքում Հայաստանը կփորձի Եվրասիական բարձրագույն տնտեսական միության նիստերից մեկը կազմակերպել Երևանում։ 

«Խորհրդի նիստերից մեկը Հայաստանում անցկացնելուց բացի, պաշտոնական Երևանը քայլեր կձեռնարկի` ուղղված թվային տնտեսության և ԵՏՄ թվային շուկայի զարգացմանը», - ասաց Իսկանդարյանը: 

Միաժամանակ նա նշեց, որ Հայաստանի նախագահության ժամանակ ԵՏՄ-ն կզարգանա նույնպես, ինչպես դա եղել է նախկինում։

Ըստ տնտեսագետ Հրանտ Միքայելյանի, ԵՏՄ-ում Հայաստանի նախագությունից ունեցած սպասումները պետք է բաժանել երկու մասի` գործնական և տեսական: 

«Գործնական սպասումների շարքին կարելի է դասել ԵՏՄ միջոցառումների հնարավոր անցկացումը Հայաստանի տարածքում` ընդհուպ մինչև Միության անդամ պետությունների գագաթնաժողովի անցկացումը». – ասաց Միքայելյանը։

Ինչ վերաբերում է տեսական սպասումներին, ապա, ըստ տնտեսագետի, նման սպասումների շարքին կարելի է դասել Հայաստանի կողմից ԵՏՄ անդամ պետությունների համար կոնկրետ նախաձեռնությունների առաջադրումը, որոնք ուղղված կլինեն ընդհանուր ինտեգրման խորացմանը և Միության գործունեության արդյունավետության բարձրացմանը:

«Դա կբարձրացներ Հայաստանի հեղինակությունը` որպես ԵՏՄ–ի զարգացման սեփական տեսլականն ունեցող երկրի: Սակայն, որքան ինձ հայտնի է, հայկական կողմը դեռ չի ներկայացրել նման նախաձեռնություններ», - հայտարարեց Միքայելյանը:-0-
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:45
29 Հունիսի 2019
Երեք քույրեր. ոճիր առանց պատժի՞
Անմե՞ղ են, թե՞ մեղավոր. պատմում ենք Ռուսաստանի ամենաաղմկահարույց քրեական գործերից մեկի մասին։
11:27
18 Հունիսի 2019
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Վաշինգտոնի հանդիպումը փոխադարձ մեղադրանքների հարթակ է դառնալու. Աննա Կարապետյան
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ հունիսի 20-ին Վաշինգտոնում կայանալիք հանդիպումը, հերթական անգամ, փոխադարձ մեղադրանքների հարթակ է դառնում:
19:56
23 Ապրիլի 2019
Հայաստանի թավշյա հեղափոխությունը. հետադարձ հայացք իրադարձություններին մեկ տարի անց (ՖՈՏՈ)
Մեկ տարի առաջ ճիշտ այս օրը տեղի ունեցավ ոչ բռնի թավշյա հեղափոխությունը։
12:00
22 Ապրիլի 2019
Ղարաբաղյան հակամարտություն. ի՞նչ են մեզնից ուզում պացիֆիստները
Ինձ դուր չեն գալիս մարդիկ, ովքեր աշխատավարձով պացիֆիստ են աշխատում:Եվ ես նրանց հարցեր ունեմ տալու։
14:00
01 Ապրիլի 2019
Կոնստանտին Օրբելյանի «մշակութային հեղափոխությունը»
Թատերական հասարակությանը վերջին օրերին հանգիստ չի տալիս այն տեղեկությունը, որ մշակույթի նախարարի պաշտոնակատարի հրամանով` Կոնստանտին Օրբելյանն ազատվել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից։ Միաժամանակ, նա պահպանել է թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը։
19:24
11 Մարտի 2019
Ինչպե՞ս գնահատել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը. ներկայացնում ենք քաղաքագետների կարծիքներ
ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն օրերս հայտարարություն են տարածել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահի Իլհամ Ալիևի նախապատրաստվող հանդիպման կապակցությամբ։
11:34
20 Փետրվարի 2019
Creative City նորարարական կլաստեր` որպես Նոր Հայաստանի զարգացման հիմք (ՖՈՏՈ)
Միջազգային փորձի ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ այսօր Հայաստանի համար ընդունելի կարող է դառնալ նորարարական կլաստերների ստեղծման պրակտիկայի ներդրումը։
13:15
18 Փետրվարի 2019
Զարգացման վերացական ծրագիր և անօգնական ընդդիմություն. ի՞նչ ապագա է ընտրել Հայաստանը
Հայտնի դրույթն այն մասին, որ «իշխանությունն այլասեռում է» ապրիորի չունի բացառություններ։ Այս բախտից չխուսափեց նաև ՀՀ նոր իշխանությունը` վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։
16:43
11 Փետրվարի 2019
Նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը լքում է ՀՀԿ–ն. պարզում ենք պատճառները և հնարավոր զարգացումները
Արփինե Հովհաննիսյանը երկուշաբթի հայտարարել է ՀՀԿ–ի իր անդամակցությունը դադարեցնելու մասին։
19:47
05 Փետրվարի 2019
Արցախում դատապարտված Ադրբեջանի քաղաքացի Հուսեյնզադեն չի ցանկանում վերադառնալ հայրենիք
Արցախում դատապարտված Ադրբեջանի քաղաքացի Հուսեյնզադեն չի ցանկանում վերադառնալ հայրենիք:
21:01
31 Հունվարի 2019
Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը, մշակութային ժառանգության պահպանումը, հայկական փորձը ՏՏ ոլորտում. Փաշինյանը հանդիպեց Քյոլնի քաղաքպետի հետ (ՖՈՏՈ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիա պաշտոնական այցի շրջանակում հինգշաբթի հանդիպել է Քյոլնի քաղաքապետ Հենրիետե Ռեքերին:
18:37
29 Հունվարի 2019
Քաղաքական հեղափոխությունից դեպի տնտեսական. ինչպե՞ս հանդես եկավ Հայաստանը Դավոսյան համաժողովին. փորձագիտական կարծիքներ
Հայաստանի համար համաժողովի հիմնական արդյունքները սահմանելու համարզ զրուցել ենք Հայաստանի և Ռուսաստանի մի շարք փորձագետների հետ, որոնք ներկայացրել են Դավոսի տնտեսական համաժողովի հիմնական ուղերձների իրենց տեսլականը: