425.62
4.27
394.46
+5
Եղանակը Երևանում
Հայ

2800–ամյա Երևանը քաղաքապետ է ընտրում. ի՞նչ են խոստանում թեկնածուները

21:01
10 Սեպտեմբերի 2018
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երկուշաբթի` սեպտեմբերի 10–ին, մեկնարկել է սեպտեմբերի 23–ին կայանալիք Երևանի ավագանու խորհրդի ընտրությունների քարոզարշավը։ Նախընտրական քարոզարշավը կտևի մինչև սեպտեմբերի 21–ը ներառյալ։

Եթե Խորհրդի ընտրությունների արդյունքներով մասնակից կուսակցություններից մեկը ստանում է ավելի քան 50 մանդատ, ապա այդ կուսակցության ընտրացուցակի առաջին համարի ներքո գնացող թեկնածուն կհամարվի ընտրված թեկնածու։

Ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ` չորս դաշինք և ութ կուսակցություն։ Հայտնի են նաև քվեաթերթում քաղաքական ուժերի համարները։ Դրանք դասավորվել են հետևյալ կերպ`


1. «Բարգավաճ Հայաստան» կուսակսություն – թեկնածու` Նաիրա Զոհրաբյան

2. «Երևանի հասարակայնություն» դաշինք – թեկնածու` Անահիտ Թարխանյան

3. «Երևանցիներ» դաշինք – թեկնածու` Արարատ Զուրաբյան

4. «Երկիր Ծիրանի» կուսակցություն – թեկնածու` Զարուհի Փոստանջյան

5. «Ժառանգություն» կուսակցություն – թեկնածու` Րաֆֆի Հովհաննիսյան

6. «Ժողովրդական ուղի» կուսակցություն – թեկնածու` Մանվել Գասպարյան

7. «Իմ քայլը» դաշինք – թեկնածու` Հայկ Մարության

8. «Լույս» դաշինք – թեկնածու` Արտակ Զեյնալյան

9. «Դաշնակցություն» կուսակցություն – թեկնածու` Միքայել Մանուկյան

10. «Հայք» կուսակցություն – թեկնածու` Գևորգ Հովսեփյան

11. Ռեֆորմիստների կուսակցություն – թեկնածու` Արտակ Ավետյան

12. «Օրինաց Երկիր» կուսակցություն – թեկնածու` Մհեր Շահգելդյան

Առաջին սկանդալը

Ավագանու խորհրդի ընտրությունների շուրջ առաջին սկանդալը ծավալվեց սեպտեմբերի 2–ին, երբ «Իմ քայլը» դաշինքի բարեգործական միջոցառման ընթացքում ելույթով հանդես էր եկել քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը։ Նախկին կատակերգուն մի շարք հայտարարություններ արեց, որոնք ոչ միանշանակ արձագանք գտան հայ հասարակությունում։
Մասնավորապես, Մարությանը նշել է, որ իրավիճակը երկրում բավականին հստակ է` կան սպիտակ և սև ուժեր, և որ իրենց թիմի «դեմ խաղ չկա»։
Այս արտահայտությունները վրդովմունքի ալիք են բարձրացրել հայ հասարակությունում։ Մարությանի խոսքերին արձագանքել են ինչպես սոցիալական ցանցերը, այնպես էլ քաղաքական գործիչները։

Ի՞նչ են խոստացել թեկնածուները

Քարոզարշավը նոր է մեկնարկել, իսկ ամպագոռգոռ խոստումներն արդեն հնչել են։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Նաիրա Զոհրաբյանի պաշտոնական արշավի ժամանակ ընտրողների հետ հանդիպմանը Նուբարաշենում ասել է, որ պատրաստ է անձնական միջոցներից փայել քաղաքային բյուջեի պակասը։
«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներն իրենց հերթին խոստացել են, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրվելու դեպքում նրանք մետրոյի առնվազն մեկ նոր կայարան կկառուցեն։

Թեկնածուների հրապարակային ելույթներից պարզ է դառնում, որ բանավեճերի և քննարկումների հիմնական թեմաներ կդառնան աղբահանության, հասարակական տրանսպորտի, հիփոթեքային վարկավորման և սոցիալական շինարարության թեմաները։

Загружается новость ... "Право"

ԲՀԿ–ի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը, օրինակ, նույնպես քաղաքացիներին խոստանում է մետրոյի նոր կայարանի կառուցում և քաղաքային ճոպանուղու կառուցում։ Բացի այդ, նա Հայաստանի մայրաքաղաքի բնակիչներին խոստացել է ժամանակակից, էլեկտրական, առանց վնասակար արտանետումների նոր ավտոբուսներ։

«Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանն իր հերթին երևանցիներին խոստացել է ավելի շատ տեղական հանրաքվեներ։

Մարությանը նշել է, որ Երևանում տրանսպորտի խնդիրը դաշինքի ծրագրի մի մասն է։ «Պետք է ամբողջովին վերացվի «գծի» հասկացությունը, միկրոավտոբուսներն ամբողջովին պետք է փոխարինվեն ավտոբուսներով»,– նշեց Մարությանը։

Նա նույնպես խոստացել է մետրոյի նոր կայարանի կառուցում։

«Ծրագրվում է մետրոյի կայարանի բացում «Թումո»–ի մոտ, որի շինարարության 30 տոկոսն իրականացվել է դեռ Խորհրդային Միության ժամանակ»,– պարզաբանեց նա։
«Երկիր ծիրանի» կուսակցության կարգախոսն առաջիկա ընտրություններում` «Արդարություն և օրենք»։ «Քաղաքացիները կիրազեկվեն քաղաքի բյուջեի բոլոր մուտքերի և ծախսերի մասին, ինչը մինչ օրս Երևանում չի արվել»,– երկուշաբթի ասաց կուսակցության թեկնածու Զարուհի Փոստանջյանը։

Ընտրությունների օրը

Սեպտեմբերի 22–ը հայտարարվում է լռության օր։ Քվեարկությունը կկայանա սեպտեմբերի 23–ին ժամը 08։00–ից մինչև 20։00։ Ընտրությունների համար կբացվեն 475 ընտրատեղամասեր։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:37
23 Դեկտեմբերի 2022
ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը Սանկտ Պետերբուրգի մրցաշարին հայ բռնցքամարտիկների մասնակցության հովանավոր (ՖՈՏՈ)
Դեկտեմբերի 11-ից 18-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվեց բռնցքամարտի հերթական ամենամյա պատանեկան մրցաշարը. ՖՈՏՈ
10:15
30 Հոկտեմբերի 2022
HONOR 70-ի բնութագիր. հասանելի ֆլագման՝ գեղեցիկ դիզայնով
Այս տարվա մայիսին HONOR-ը ներկայացրեց իր ֆլագմանյան շարքը, որը բաղկացած է HONOR 70-ից, HONOR 70 Pro-ից և HONOR 70 Pro+-ից
15:39
11 Հուլիսի 2022
Կրքեր Հիսուս Քրիստոսի 77 մետրանոց արձանի կառուցման շուրջ. ԿԳՄՍՆ–ն պահանջում է դադարեցնել, Ծառուկյանի հիմնադրամն արձագանքում է
Կրքեր Հիսուս Քրիստոսի 77 մետրանոց արձանի կառուցման շուրջ. ԿԳՄՍՆ–ն պահանջում է դադարեցնել, Ծառուկյանի հիմնադրամն արձագանքում է
14:14
16 Հունիսի 2022
Կրկնօրինակու՞մ, թե՞ ոգեշնչում. նամականիշերի եվրոպական մրցույթին ՀՀ–ի նամականիշի հեղինակները մեկնաբանել են գրագողության կասկածի հետ կապված սկանդալը
Կրկնօրինակու՞մ, թե՞ ոգեշնչում. նամականիշերի եվրոպական մրցույթին ՀՀ–ից ներկայացված նամականիշի հեղինակները մեկնաբանել են գրագողության կասկածի հետ կապված սկանդալը
14:44
04 Ապրիլի 2022
Ռազմական գործողությունների մեկնարկի և Արցախն ու Սյունիքն ամբողջությամբ կորցնելու ռիսկի մասին. քաղաքագետը մեկնաբանել է ստեղծված իրավիճակը
Ռազմական գործողությունների մեկնարկի և Արցախն ու Սյունիքն ամբողջությամբ կորցնելու ռիսկի մասին. քաղաքագետը մեկնաբանել է ստեղծված իրավիճակը
12:12
29 Հոկտեմբերի 2021
Թվային փոխակերպում. Ամերիաբանկն առաջինը Հայաստանում ներդնում է էկոհամակարգերի առցանց միջավայր
Ամերիաբանկը միակն է Հայաստանում, որը ստեղծել է թվային էկոհամակարգերի և լուծումների համախումբ
14:02
03 Օգոստոսի 2021
Հայաստանում արդեն շրջանառվում է COVID-19–ի «Դելտա» վտանգավոր շտամը.ի՞նչ է հայտնի նրա մասին
Հայաստանում արդեն շրջանառվում է COVID-19–ի «Դելտա» վտանգավոր շտամը. պատմում ենք նրա վտանգի և առանձնահատկությունների մասին
10:15
25 Հունիսի 2021
Կցանկանայինք զարգանալ, բայց տարածք չկա. Sevan Startup Summit 2021–ը չի կայանա, իշխանությունները տարածք չեն տրամադրել
Կցանկանայինք զարգանալ, բայց տարածք չկա. Sevan Startup Summit 2021–ը չի կայանա, իշխանությունները տարածք չեն տրամադրել
11:19
04 Հունիսի 2021
Թշնամու նշանառության տակ. ինչպե՞ս են ապրում տավուշցիներն Ադրբեջանի կողմից օկուպացիայի սպառնալիքի ներքո. «Նովոստի–Արմենիա»–ի ռեպորտաժը սահմանամերձ Տավուշից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Թշնամու նշանառության տակ. ինչպե՞ս են ապրում տավուշցիներն Ադրբեջանի կողմից օկուպացիայի սպառնալիքի ներքո. «Նովոստի–Արմենիա»–ի ռեպորտաժը սահմանամերձ Տավուշից.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
14:17
25 Փետրվարի 2021
Արցախյան պատերազմ. հադրութցի փախստականների կյանքը պատերազմից առաջ և հետո. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
Արցախյան պատերազմ. հադրութցի փախստականների կյանքը պատերազմից առաջ և հետո. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
16:53
18 Նոյեմբերի 2020
Ի՞նչ է VPN–ը, ինչո՞ւ է այն հարկավոր
Ի՞նչ է VPN–ը, որ՞ն է դրա առավելությունը, ո՞վ կարող է դրանից օգտվել և ինչպե՞ս, պատասխանում ենք այս թեմայի վերաբերյալ բոլոր հիմնական հարցերին
14:48
27 Հոկտեմբերի 2020
Ձախողված ադրբեջանա–թուրքական բլիցկրիգ. այսօր լրանում է արցախյան երկրորդ պատերազմի մեկ ամիսը
Ձախողված ադրբեջանա–թուրքական բլիցկրիգ. այսօր լրանում է արցախյան երկրորդ պատերազմի մեկ ամիսը