555.14
7.29
486.58
-2
Եղանակը Երևանում
Հայ
2018թ. քաղաքական իրադարձությունների տասնյակն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
10:08
28 Դեկտեմբերի 2018
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի համար ավարտվող տարին իրավամբ բեկումնային դարձավ` երկրում ամբողջությամբ փոխվեց իշխանության վեկտորը։ Եվ եթե վերջին, առնվազն 4–5 տարիներին հիմնական ուշադրությունը սևեռված էր արտաքին քաղաքականությանը, ապա 2018 թվականին ներքաղաքայան վառ և հագեցած կյանքը երկրորդ պլան մղեց բնակչության նույնիսկ սոցիալ–տնտեսական խնդիրները, որոնք, հիմնականում, և դարձան ներքին խմորումների պատճառ։

1. «Իմ քայլը» բողոքի շարժումը և թավշյա հեղափոխության սկիզբը

Մարտի 31–ին Գյումրիից դեպի Երևան մեկնարկեց «Իմ քայլը» երկշաբաթյա քայլերթ ընդդիմադիր առաջնորդ, խորհրդարանի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Ապրիլի 13–ից սկսվեցին բողոքի ակցիաներ «Քայլ արա, մերժիր Սերժին» կարգախոսով գործող նախագահ Սերժ Սարգսյանի` վարչապետ ընտրվելու դեմ։ Այդ ակցիաներն ուժեղացան նրանից հետո, երբ ապրիլի 17–ին Հայաստանի Ազգային ժողովը Սարգսյանին ընտրեց վարչապետ։

2015 թվականի սահմանադրական հանրաքվեից և երկրի` խորհրդարանական կառավարման կարգի անցնելուց հետո Սարգսյանին փաստացի անցան իշխանավարության բոլոր լծակները։ Գրեթե ողջ երկիրն ընդգրկած բողոքի զանգվածային շարժումներն ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն անվանեց թավշյա հեղափոխություն։ Նա կոչ արեց քաղաքացիներին դուրս գալ բողոքի բազմահազարանոց ակցիաների, փակել փողոցները և խոչընդոտել հասարակական տրանսպորտի աշխատանքին։ Ընդդիմության հետ իշխանությունների` համաձայնության գալու փորձն ապրիլի 22–ին ձախողվեց նրանից հետո, երբ այն ժամանակ գործող վարչապետի հետ Փաշինյանը հրաժարվեց փոխզիջումներից, հայտնելով, որ պատրաստ է քննարկել միայն Սարգսյանի հրաժարականի հարցը։

2. Սարգսյանի հրաժարականը. «Նիկոլը ճիշտ էր, ես` սխալ»

Փաշինյանի և հեղափոխական շարժման հաղթանակի, ինչպես նաև դե ֆակտո հետհեղափոխական գործընթացների սկիզբ դարձավ Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Ապրիլի 22–ին Փաշինյանի հետ ձախողված հանդիպումից հետո, որի ժամանակ վարչապետը հայտարարեց, որ պատրաստ չէ որպես ժողովրդի բարձրախոս ընկալել խորհրդարանում ձայների 7 տոկոս հավաքած («Ելք» դաշինք) կուսակցությանը և լքեց հանդիպման վայրը, սկսվեցին բողոքի այցիայի մասնակիցների ձերբակալությունների գործընթաց։ Մասնավորապես, ձերբակալվեց Նիկոլ Փաշինյանը և ակտիվիստներից մեկը` պատգամավոր Սասուն Միքայելյանը։ Սակայն որոշ ժամանակ անց ձերբակալվածներն ազատ արձակվեցին, և բողոքի ակցիաները շարունակվեցին։

Բազմահազարանոց հանրահավաքները ցույց տվեցին իշխանությունների գործողությունների անարդյունավետությունը։ Ամեն օր երկրի տարբեր ծայրերից երևանյան հանրահավաքներին էին միանում մարդկանց խմբեր, ինչը վերջնականապես կաթվածահար արեց մայրաքաղաքը։ Երկրի տարբեր շրջաններում սկսեցին փակել ավտոմայրուղիները։ Ստեղծված իրավիճակում Սարգսյանն ապրիլի 23–ին` հրաժարական տվեց` ճանաչելով Փաշինյանի իրավացի լինելը։ Երկրում սկսվեց Երրորդ Հանրապետության պատմության նոր փուլը։

3. Փաշինյանի (չ)ընտրությունները

Սարգսյանի հրաժարականից հետո վարչապետի պաշտոնակատար դարձավ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։ Սակայն արդեն Կարապետյանի դեմ բողոքի ակցիաները ցույց տվեցին, որ այսպիսի կիսաքայլերը հեղափոխականների սրտով չեն։ Քանի որ բոլոր մյուս կուսակցությունները զերծ մնացին իրենց թեկնածությունների առաջադրումից, «Ելք» դաշինքից առաջադրված Փաշինյանը մնաց կառավարության ղեկավարի պաշտոնի միակ թեկնածու։ Սակայն մայիսի 1–ին, որի մեծամասնությունը պատկանում էր հանրապետականներին, չընտրեց նրան։ Երկրորդ քվեարկությունը պիտի տեղի ունենար մեկ շաբաթ անց, և եթե այդ անգամ էլ վարչապետ չընտրվեր, ապա Ազգային ժողովը կարձակվեր իրավունքի ուժով։

Սակայն Փաշինյանը բաց չթողեց իր հնարավորությունը` նշելով, որ կշարունակի բողոքի զանգվածային ակցիաները։ Հաջորդ ամբողջ շաբաթվա ընթացքում Փաշինյանը մշտապես հայտարարում էր մինչև իշխանափոխություն պայքարը շարունակելու մասին։ Ստեղծված հանգամանքներում մայիսի 8–ի քվեարկության օրը պատգամավորները կողմ հանդես եկան Փաշինյանի թեկնածությանը։

ԱԺ–ում իր ելույթների և լրագրողների հետ բազմաթիվ զրույցների ժամանակ նոր վարչապետը բազմիցս խոսել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման անհրաժեշտության մասին։ Սկզբում նա հայտարարում էր հաջորդ տարվա մայիսին ընտրություններն անցկացնելու մասին, սակայն հոկտեմբերի սկզբի իրադարձություններն արմատապես փոխեցին նրա ծրագրերը։ Հոկտեմբերի 2–ին ԱԺ–ն երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Ազգային Ժողովի կանոնակարգի մասին» օրենքում նախատեսված փոփոխությունները, ըստ որոնց, եթե ԱԺ նիստը չի կարող անցկացվել քվորումի բացակայության պատճառով կամ ստեղծվում են խոչընդոտներ նիստին պատգամավորների մասնակցության համար, ապա առաջարկվում է դադարեցնել նիստն ու շարունակել այն խոչընդոտող հանգամանքների վերացումից հետո։ Այս փոփոխությունները մեկնաբանվեցին որպես փորձ, որի միջոցով, պատգամավորները ցանկանում են ապահովագրվել խորհրդարանի արձակումից։

Նույն օրը Փաշինյանը կազմակերպեց զանգվածային հանրահավաք խորհրդարանի շենքի մոտ և ստորագրեց հրամանագիր ԲՀԿ–ն ու ՀՅԴ–ն ներկայացնող նախարարների հեռացման մասին։

Նշենք, որ ԲՀԿ–ն և ՀՅԴ–ն աջակցել էին այդ փոփոխություններին։ Պատգամավորների և քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ բանակցություններից հետո Փաշինյանը հայտարարեց, որ երկրում առաջացել է քաղաքական ճգնաժամ, քանի որ խորհրդարանը չի արտացոլում ժողովրդի կամքը, և նման իրավիճակից դուրս գալու ելքը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են։ Նա հայտարարեց, որ նախարարների հեռացման մասին հրամանագրերն ուժի մեջ մտնելուց հետո նա հրաժարական կտա, ինչն էլ արեց հոկտեմբերի 16–ին։ Երբ ԱԺ–ն հոկտեմբերի 24–ին և նոյեմբերի 1–ին չընտրեց կառավարության նոր ղեկավար, նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 1–ին ստորագրեց հրամանագիր դեկտեմբերի 9–ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին։
   
4. Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը

Հայաստանի պատմության մեջ վերջին տասնամյակի ամենաաղմկահարույց իրադարձություններից մեկը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքն է։ Քոչարյանին երկու ամսով կալանավորելու որոշումը դատարանն ընդունեց հուլիսի 28–ի գիշերը։ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է «Մարտի 1»–ի գործով մի խումբ անձանց հետ նախնական պայմանավորվածությամբ սահմանադրական կարգը տապալելու համար։

Սա Հայաստանի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ պետության նախկին նախագահը կալանավորվում է։ Սակայն Վերաքննիչ դատարանն օգոստոսի 13–ին բավարարեց Քոչարյանի փաստաբանների` կալանքի փաստը բողոքարկելու միջնորդությունը։ Միջնորդությունը բավարարվեց` հաշվի առնելով նախկին նախագահի անձեռնմխելիությունը։ Քոչարյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից։ Բազմաթիվ նիստերից և Քոչարյանի փաստաբանների միջնորդությունների ուսումնասիրությունից հետո դեկտեմբերի 7–ին դատարանը վճռեց կրկին կալանավորել Քոչարյանին։ Նրա փաստաբանները մտադիր են բողոքարկել այդ վճիռը։

5. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ կանչումը

Հոկտեմբերի 30–ին Երևանը հետ կանչեց ՀԱՊԿ–ում իր ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովին կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից` չհամաձայնեցնելով այդ ընթացակարգը ՀԱՊԿ–ի գործընկերների հետ։ Նման որոշումը պայմանավորված էր այն փաստով, որ Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել «Մարտի 1»–ի գործով, որով կալանավորվել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Խաչատուրովին հետ կանչելուց հետո հայկական կողմը հայտարարեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը փոխանցվում է ռոտացիոն սկզբունքով ոչ թե ներկայացուցչին, այլ երկրին, այդ պատճառով հաջորդ գլխավոր քարտուղարը մինչև 2020 թ.–ը պետք է Հայաստանի ներկայացուցիչ լինի։

Նման մոտեցմանը դեմ է, սակայն, Բելառուսն ու նրա նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Բելառուսում համարում են, որ նույն ռոտացիոն սկզբունքով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնն անցնում է Բելառուսին։ Նոյեմբերի 8–ին ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդներին Աստանայում գագաթնաժողովի ժամանակ չհաջողվեց հասնել կոնսենսուսի կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցի շուրջ։ Հարցը պետք է քննարկվեր դեկտեմբերի 6–ին Սանկտ Պետերբուրգում, սակայն հետաձգվեց։ Միաժամանակ, Բելառուսի թեկնածու Ստանիսլավ Զասն արդեն այցելել է Ղրղըզստան, Ղազախստան, Տաջիկստան և Ռուսաստան ու համաձայնացրել է իր նշանակումը։ Սակայն հայկական ղեկավարությունը նպատակահարմար չի համարում Զասի հայաստանյան այցը։

6. Գաղտնալսման հետ կապված սկանդալներ

Սեպտեմբերի 11–ին համացանցում հրապարակվեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված խոսակցության ձայնագրությունը։ Նմանատիպ գերատեսչությունների ղեկավարների գաղտնալսման փաստն ինքնին սկանդալային իրադարձություն է, սակայն այս դեպքում հասարակական մեծ արձագանքի արժանացավ խոսակցության բովանդակությունը։ Գաղտնալսված խոսակցության ընթացքում քննարկվում էր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը, ինչպես նաև ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքները։ Գաղտնալսված ձայնագրության հրապարակումից հետո Վանեցյանն ու Խաչատրյանը կազմակերպեցին ասուլիս, որի ընթացքում Վանեցյանը հաստատեց ձայնագրության իսկության փաստնը` նշելով, որ ՀՔԾ պետի հետ խոսակցության ընթացքում քննարկվել են «Մարտի 1»–ի քրեական գործին վերաբերող հարցերը։ Դեկտեմբերի 5–ին համացանցում հրապարակվեց գաղտնալսված խոսակցության «երկրորդ մասը», որի մեջ կա նաև հատված Փաշինյանի հետ խոսակցությունից։ Գաղտնալսման փաստով քննությունը շարունակվում է։

7. Օպերատիվ կապի հաստատում Փաշինյանի և Ալիևի միջև

Սեպտեմբերի 28-ին Դուշանբեում կայացավ ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը, որտեղ Հայաստանը ներկայացնում էր Նիկոլ Փաշինյանը: Միջոցառման շրջանակում նախատեսված չէր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Սակայն տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես են գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները կարճ զրույց ունեցել և մի քանի խոսք փոխանակել: Ինչպս ավելի ուշ տեղեկացրեց Փաշինանը, նրանք Ալիևի հետ պայմանավորվել են հանձնարարել իրենց երկրների պաշտպանության նախարարներին նվազեցնել լարվածությունը սահմանում, հաստատել են, որ հետամուտ են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացին, ինչպես նաև պայմանավորվել են ստեղծել «օպերատիվ կապի» գիծ, որպեսզի հնարավորություն ունենան պարզել` ով է խախտում հրադադարի ռեժիմը:

8. Հայաստանի պատմության մեջ առաջին արտահերթ խորհրդարանական ընտրությունները
Հայաստանի պատմության մեջ առաջին արտահերթ խորհրդարաական ընտրությունները նախատեսված էին դեկտեմբերի 9-ին: Սահմանափակ ժամանակի պատճառով նախընտրական քարոզարշավը տևեց ընդամենը 12 օր. նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ը:

Խորհրդարան անցնելու համար պայքարում էր 11 քաղաքական ուժ` 9 կուսակցություն և 2 դաշինք: Հատկանշական է, որ դեկտեմբերի 5-ին Հայաստանում առաջին անգամ անցկացվեց աննախադեպ հեռուստաբանավեճ քաղաքական ուժերի առաջին համարների միջև: Ընտրությունների օրն առավոտյան ուղիղ ժամը 08։00-ին ամբողջ երկրի տարածքում բացվեցին 2010 ընտրատեղամասերը: Հաջորդ օրը առավոտյան պարզ էր արդեն, թե քաղաքական ուժերից որոնք են անցել խորհրդարան: Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքը հավաքեց ձայների 70,43%-ը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 8,26% և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 6,37%: Նախկին իշխող Հայաստանի հանրապետական կուսակցությունը չանցավ խորհրդարան` հավաքելով ձայների 4,7%-ը և չկարողանալով հաղթահարել 5%–անոց անցողիկ շեմը։

9. Կարևոր այցեր

Օգոստոսի 24-ին տարածաշրջանային այցի շրջանակում Հայաստաէ այցելեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսին նա հայտարարեց, որ իր երկիրը պատրաստ է վերցնել իր վրա պատասխանատվություն Ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման շրջանակում, ինչպես նաև խոստացավ աջակցություն ցուցաբերել Հայաստան-ԵՄ վիզային ռեժիմի ազատականացման հարցում: Փաշիյանն իր հերթին նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում Գերմանիայի ջանքերը Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Հայաստան ժամանեց հոկտեմբերի 24-ին տարածաշրջանային այցի շրջանակում:

Փաշինյանի հետ հանդիպման արդյունքներով Բոլթոնը հայտարարեց, որ հաղթանակն առաջիկա ընտրություններում մանդատ կտա Փաշինյանին` վճրորոշ քայլեր ձեռնարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Թրամփի խորհրդականը նշեց նաև, որ եթե լինի ըմբռնում, ապա «պետք է ախշատանք իրականացնենք, որպեսզի ադրբեջանական կողմից նույն արձագանը լինի»: Միաժամանակ Բոլթոնը առաջարկեց Հայաստանին գնել ոչ թե ռուսական, այլ ամերիկյան ռազմական տեխնիկա:

10. Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը Հայաստանում

Հոկտեմբերին Երևանում մեկնարկեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը: Լինելով ցանկացած ընդունող երկրում կարևոր մշակոյթային իրադարձություն` գագաթնաժողովն, այնուամեյնանիվ, նաև խոշոր քաղաքական իրադարձություն է: Երևանյան գագաթնաժողովին մասնակցեցին կազմակերպության անդամ 84 երկրների պատվիրակություններ, ինչպես նաև այդ միջազգային կառույցի գործընկեր և դիտորդ երկրների ներկայացուցիչներ: Մասնակիցների թվում էին 38 երկրների առաջնորդները, այդ թվում` Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Կանադայի վարչապետ Ջաստին Թրյուդոն։ Հետագա երկու տարիների ընթացքում նախագահությունը կազմակերպությունում փոխանցվեց Հայաստանին:-0-





Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
09:25
16 Հունվարի 2019
Քանդել և պահպանել. Մարությանը մեկնաբանել է օպերայի հարակից սրճարանների ապամոնտաժումն ու Արամի 23–ի շինության փլուզումը
Քանդել և պահպանել. Մարությանը մեկնաբանել է օպերայի հարակից սրճարանների ապամոնտաժումն ու Արամի 23–ի շինության փլուզումը:
16:15
08 Դեկտեմբերի 2018
Մեցո Իգիթյան. իր նախագահության տարում Հայաստանն ունի բոլոր շանսերը ԵՏՄ–ին զարգացման նոր տեխնոլոգիական ազդակ հաղորդելու համար
Դեկտեմբերի 6–ին Սանկտ Պետերբուրգում կայացավ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, որի ժամանակ ներկա էին ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարները։

10:48
30 Նոյեմբերի 2018
Ինչպես կոչես նավը, այնպես էլ այն կլողա. պարզում ենք, թե ինչ են նշանակում հայկական քաղաքական ուժերի նախընտրական կարգախոսները
Հայաստանի ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը մեկնարկեց հինգ օր առաջ։
21:39
28 Նոյեմբերի 2018
Ի՞նչ է Smart Nation–ը և կարող՞ է այն, արդյոք, դառնալ Նոր Հայաստանի ազգային գաղափարը
Ինչպե՞ս կապել Հայաստանի բրենդը պայծառ ապագայի, և ոչ թե ողբերգական անցյալի հետ, ինչպե՞ս միավորել հնագույն երկրի կերպարը ժամանակակից տեխնոլոգիաների հետ, այս հարցերի շուրջ իր կարծիքն է ներկայացնում Strategy Foundation–ի նախագահ, Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի կառավարման և քաղաքականության ֆակուլտետի դասախոս Մեցո Իգիթյանը։
17:54
20 Նոյեմբերի 2018
Հայաստանում դրամական փոխանցումները, հնարավոր է, հարկվեն. պարզաբանում ենք իրավիճակը
ՊԵԿ ղեկավարը հայտարաել է մասնավոր փոխանցումների համար տարեկան 23% եկամտահարկ ներդնելու մասին:
20:07
03 Նոյեմբերի 2018
Հայաստանի խոհարարական ներուժը, դրախտ գուրմանների համար և գաստրոտուրիզմի ներկապնակը Yerevan FoodFest համի տոնին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հայաստանում գաստրոտուրիզմի, դրա զարգացման հեռանկարների, հայկական խոհանոցի և դրա տարածման գործում մեդիայի դերի մասին ֆորումը կայացավ ուրբաթ Երևանում:
12:55
29 Հոկտեմբերի 2018
Տիգրան Ավինյանին մեղադրել են մարիխուանա ծխելու մեջ, նա իր հերթին պատրաստվում է դատական հայց ներկայացնել
Politik.am–ը մեղադրել է փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանին մարիխուանա ծխելու մեջ, նա իր հերթին հանդես է եկել պատասխան հայտարարությամբ։ Պարզաբանում ենք իրավիճակը։
17:25
27 Հոկտեմբերի 2018
Բոլթոնի երևանյան այցը. զենք և լեգիտիմություն` տարածքների փոխարե՞ն
Մոսկվայում հոկտեմբերի 21–ին մեկնարկած տարածաշրջանային այցի շրջանակում հոկտեմբերի 25–ին Հայաստան էր այցելել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը։
15:37
17 Հոկտեմբերի 2018
ՀՀ վարչապետի հրաժարականն ու ընտրությունները. ինչպե՞ս է դա տեղի ունենալու և ի՞նչ ակնկալել
Անդրադառնում ենք այն ընթացակարգերին, որոնք պետք է Փաշինյանին ապահովեն ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացում։
23:03
23 Սեպտեմբերի 2018
Երևանի քաղաքապետի ընտրություններին մասնակցել է ընտրողների մոտ 44%–ը. փորձագետների և Facebook–ի արձագանքը
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին ընտրողների մասնակցությունը փոքր–ինչ գերազանցել է 2017 թ.–ի ցուցանիշները։ Այս թվերն արդեն առաջացրել են տարբեր վեճեր և իրարամերժ կարծիքներ հայկական փորձագիտական միջավայրում։
21:01
10 Սեպտեմբերի 2018
2800–ամյա Երևանը քաղաքապետ է ընտրում. ի՞նչ են խոստանում թեկնածուները
Երկուշաբթի` սեպտեմբերի 10–ին, մեկնարկել է սեպտեմբերի 23–ին կայանալիք Երևանի ավագանու խորհրդի ընտրությունների քարոզարշավը։
14:38
01 Սեպտեմբերի 2018
Պուտինը շնորհավորել է Քոչարյանին ծննդյան օրվա կապակցությամբ. ի՞նչ է դա նշանակում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական կայքը նախօրեին հրապարակեց շնորհավորական ուղերձ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրվա կապակցությամբ։