480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+20
Եղանակը Երևանում
Հայ
2016 թ.-ի քաղաքական կարևորագույն տասն իրադարձություններն ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
13:34
23 Դեկտեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ավարտվող 2016 տարին նահանջ տարի էր: Գոյություն ունի հավատալիք, որ նման տարին լի է լինում տարատեսակ կատակլիզմներով, բնական աղետներով և բնության քմահաճույքներով: Ոմանց կարծիքով դա զուտ սնահավատություն է կամ հասարակ համընկնում: Այդուհանդերձ, այս տարին Հայաստանի բնակիչներին հիշվեց ողբերգական միջադեպերով, պատերազմով, կառավարության փոփոխությամբ, Հռոմի Պապի այցով և անսովոր ցրտաշունչ ձմեռով, որը դեռ նոր է սկսվում։

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է այս տարվա կարևորագույն իրադարձությունների տասնյակի իր տարբերակը։

1. Ապրիլյան պատերազմ

2016 թ.-ի ապրիլին տեղի ունեցավ ղարաբաղյան հակամարտության ամենախոշոր սրումը՝ 1994 թ.-ին Ադրբեջանի, Լեռնային Ղարանաղի և Հայաստանի միջև հրադադարի ռեժիմի շուրջ անժակետ եռակողմ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց ի վեր:

Ադրբեջանական կողմը տարիներ շարունակ սրում էր իրավիճակն առաջնագծում՝ անընդհատ մեծացնելով կիրառվող զենքի տրամաչափը և հակադրության մակարդակը, զուգահեռաբար ծախսելով միլիարդավոր դոլարներ՝ հարձակողական զենք գնելու համար: Այս ամենը զուգորդվում էր ռազմատենչ հռետորությամբ և պատերազի քարոզչությամբ:

Ծայրահեղության հասցված ռազմատենչությունն ապրիլի 2-ին վերաճեց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայի և լայնածավալ ռազմական գործողությունների՝ գրեթե բոլոր տեսակի սպառազինման և ռազմական տեխնիկայի կիրառմամբ, բացառությամբ ավիացիայի:

Карабах, Талиш, разрушения

ԼՂՀ Պաշտպանության բանակը ճնշել է հակառակորդի ագրեսիվ գործողությունները՝ պատճառելով կենդանի ուժի և տեխնիկայի մեծ կորուստներ: Տարբեր հաշվարկներով, Ադրբեջանի կորուստները քառօրյա պատերազմի ժամանակ կազմել է առնվազն 800: Զինադադարի շուրջ պայմանավորվածության ձեռք բերման պահի դրությամբ, ադրբեջանական կողմը կորցրել է ավելի քան 30 միավոր զրահատեխնիկա, այդ թվում, 24 տանկ, ԲՄՊ / ՀՄՄ, վեց զրահապատ մեքենա, ինժեներական մեքենա, ծանր հրամետ համակարգ (ТОС 1-А), «Գրադ» համակարգ, երկու ուղղաթիռ և 12 անօդաչու սարք:

Մարտական գործողությունները դադարեցվեցին բանավոր պայմանավորվածությունից հետո, որը ձեռք բերվեց ռուսական կողմի միջորդությամբ՝ պաշտոնական Բաքվի խնդրանքով:

Քառօրյա պատերազմից հետո կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների երկու հանդիպում: Մայիսի 16-ին Վիեննայում երկու երկրների նախագահներ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը հանդիպեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների ներկայությամբ: Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացավ Հայաստան, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ բանակցությունները: Հանդիպումների ընթացքում պայմանավորվածություններ ձեռք բերվեցին հակամարտության գոտում վստահության միջոցների ամրապնդման, միջադեպերիհետաքննության մեխանիզմների ստեղծման և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական գրասենյակը ընդլայնելու շուրջ: Սակայն այս պայմանավորվածությունների իրականացումը խափանվում է Ադրբեջանի կողմից: Բազմաթիվ փորձագետների կարծիքով, Ղարաբաղի շուրջ բանակցային գորխընթացն այս պահին փակուղում է հայտնվել:

2. Նոր կառավարություն

2016 թ.-ի աշնանը Հայաստանում փոխվեց կառավարությունը: Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 13-ին ՀՀ վարչապետ նշանակեց Երևանի նախկին քաղաքապետ, «ՀայՌուսգազարդի» նախկին ղեկավար, գործարար և կառավարիչ Կարեն Կարապետյանին՝ պաշտոնից հեռացած Հովիկ Աբրահամյանի փոխարեն: Նոր կառավարությունը լիովին ձևավորվեց հոկտեմբերի 3-ին:

премьер-министр Армении Карен Карапетян

Անմիջապես նշանակումից հետո Կարապետյանը խոստովանեց, որ երկրում տնտեսական իրավիճակը բարդ է, և հայտարարեց, որ մտադիր է լրջորեն պայքարել «ստվերի» դեմ: Նա իր առաջնահերթություններն է անվանում տնտեսական աճի ապահովումը, սոցիալական ոլորտում և առողջապահական համակարգում խնդիրների լուծումը, կոռուպցիայի դեմ պայքարը և հույս ունի հասարակության կողմից աջակցություն ստանալ:

Ներկայացնելով նոր վարչապետին՝ նախագահ Սարգսյանը հայտարարեց, որ Կարեն Կարապետյանը կարող է փոփոխությունների խորհրդանիշ դառնալ: Պետության ղեկավարը նշեց, որ առանց քաղաքական ձևափոխումների տնտեսական բարեփոխումները արդյունավետ չեն լինի:

«Մեր առջև դրված է խնդիր նոր ազդակ հաղորդել տնտեսության զարգացմանը, մեծացնել արտահանությունը», - նշեց Սարգսյանը՝ ընդգծելով, որ նոր կառավարությունը օժտված կլինի գործողությունների ավելի մեծ ազատությամբ:

3. Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավում

2016 թ-ի ամենադրամատիկ իրադարձություններից մեկը դարձավ Երևանում ոստիկանության ՊՊԾ գնդի շենքի գրավումը: Ընդդիմադիր Ժիրայր Սեֆիլյանի զինված կողմնակիցները հուլիսի 17–ին մուտք են գործել ՊՊԾ գնդի տարածք։ Նրանք պահանջում էին իշխանության հրաժարականը և ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, ով կալանավորվել էր մի խումբ անձանց կողմից զենք ապօրինի պահելու կասկածանքով։

захват заложников, Ованнес Арутюнян

Հուլիսի 17-31-ը, մինչ խումբը գրավել էր շենքը, ՊՊԾ գրավված գնդի շենքի տարածքում անցկացվում էին բողոքի ակցիաներ՝ ի աջակցություն զինված խմբավորման, որոնք պարբերաբար վերածվում էին իրավապահների հետ բախումների, որոնց ընթացքում տասնյակ մարդիկ մարմնական վնասվածքներ էին ստացել: Զանգվածային անկարգությունների փաստի առթիվ հարուցվել էին քրեական գործեր, մի խումբ անձանց մեղանդրանք էր առաջադրվել:

Հուլիսի 31-ին զինված խմբավորումը հանձնվեց իշխանություններին: Այդ ընթացքում զոհվել է 3 ոստիկան, խմբավորման անդամների և իրավապահ մարմինների աշխատակիցների շրջանում կային վիրավորներ: Քրեական գործը, որի շրջանակում կալանավորվել են տասնյակ մարդիկ, հարուցվել է ՀՀ ՔՕ 219-րդ հոդվածի (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235-րդ հոդվածի 3-րդ մասի (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել) հատկանիշներով:


Հետաքննությունը պարզել է ՊՊԾ շենքը գրավված զինված անձանց հստակ թիվը: Ավելի վաղ նշվում էր 31 մարդ, ովքեր զինված էին 14 ավտոմատներով և այլ զենքով: Սակայն քննչական միջոցառումներից հետո հաստատվել է, որ հուլիսի 17-ին շենքի գրավմանը մասնակցել է ևս երկու մարդ (զինված երկու ավտոմատեվ), ովքեր նույն օրը աննկատ լքել են ՊՊԾ գնդի տարածքը՝ իրենց հետ տանելով Մակարովի երկու ատրճանակ ՊՊԾ-ի զինանոցից: Այս պահի դրությամբ որպես մեղդրյալներ ներգրավված է 62 մարդ, նրանցից 44-ը կալանավորված են, 13-ի նկատմամաբ որպես խափանման միջոց ընտրվել է երկիրքը չլքելու ստորագրությունը, երեքը բաց են թողնվել գրացի դիմաց, երկուսը որոնվում են:


4. Անկախության օրվան նվիրված զորահանդես

Տարվա առանցքային իրադարձություն դարձավ Երևանում սեպտեմբերի 21–ին` Հայաստանի անկախության 25–ամյակի օրը, տեղի ունեցած զորահանդեսը։ Զինվորական շքերթում ժամանակակից զինատեսակների, մասնավորապես, «Իսկանդեր» օպերատիվ–մարտավարական հրթիռային համակարգերի և «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի ցուցադրությունն ավելի շուտ նախազգուշացնող բնույթ էր կրում, որը կոչված էր զսպել Ադրբեջանին հետագա ռազմական արկածախնդրություններից։

военный парад в Ереване

Մասնավորապես, ռազմական փորձագետներն «Իսկանդերը» համարում են զսպման կարևորագույն գործոն ղարաբաղյան հակամարտության գոտում։ Հայկական բանակում «Իսկանդեր» ՕՄՀԿ–ների առկայության, դրանց պատրաստության առկայության մասին տեղեկությունը հայտնվել է ապրիլյան էսկալացիայի օրերին, իսկ համակարգերն առաջին անգամ ցուցադրվել են սեպտեմբերի 21–ին։

военный парад в Ереване

Բացի «Իսկանդերներից», շքերթին ցուցադրվել են նաև «Տոչկա Ու» և «Էլբրուս» մարտավարական հրթիռային համակարգերը (Р-17 բալիստիկ հրթիռներով, ՆԱՏՕ–ի որակմամբ` Scud), С-300 զենիթահրթիռային համակարգեր, «Գիացինտ» թնդանոթներ մեծ հեռավորությունների վրա կրակելու հնարավորությամբ, ռադիոէլեկտրոնային պայքարի կայաններ, տանկեր, հետևազորային մարտական մեքենաներ, ինքնագնաց հրետանային համակարգեր, հակատանկային և դաշտային հրետանի, «Գրադ» ՀԿՌՀ, WM-80 հրթիռային համակարգեր, ՀՕՊ նորագույն համակարգեր, հայկական արտադրության անօդաչուներ։

Հայկական կողմը շարունակում է զինված ուժերի արդիականացումը։ Մասնավորապես, Երևանը մտադիր է ՌԴ–ից գնել «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և պահեստամասեր 200 միլիոն դոլարի ռուսական վարկի շրջանակում։

5. «Ավրորա» մրցանակ

2016 թվականի ապրիլի 24–ին առաջին անգամ շնորհվեց Նոբելյան խաղաղության մրցանակի հայկական անալոգ Aurora Prize for Awakening Humanity մրցանակը։ Դրա առաջին դափնեկիրը դարձավ Բուրունդիի REMA հիվանդանոցի և «Շալոմ տնից» Մարգարիտ Բարանկիցեն։ Նա հազարավոր կյանքեր է փրկել և հոգ է տարել որբերի ու փախստականների մասին աֆրիկյան այդ երկրում քաղաքացիական պատերազմի տարիներին։ Մրցանակը նրան շնորհել է հոլիվուդյան աստղ Ջորջ Քլունին։

Аврора номинанты, Маргерит Баранкитс

Aurora Prize for Awakening Humanity մրցանակը, որի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 1 մլն դոլար, միջազգային նոր մրցանակ է, որն ամեն տարի կշնորհվի մարդկանց, ովքեր ռիսկի են ենթարկում սեփական կյանքն ուրիշներին օգնելու համար։

Դափնեկիրները կպարգևատրվեն մարդկային կյանքերի պահպանման և մարդասիրության գաղափարների առաջխաղացման գործում բացառիկ ավանդի համար։

6. Հռոմի պապի այցը

Հայաստանի պատմության մեջ Հռոմեա–Կաթոլիկ Եկեղեցու առաջնորդի երկրորդ այցը տեղի է ունեցել հունիսի 24–26–ը։ Առաջին անգամ 2001 թվականին Երևան էր այցելել Հովհաննես Պողոս Երկրորդ պապը` Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու 1700–ամյակի տոնակատարության առիթով։

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հանդիպում է ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, իշխանության ներկայացուցիչների, քաղաքացիական հասարակության և դիվանագիտական կորպուսի հետ, որի ընթացքում Օսմանյան կայսրությունում նախորդ դարասկզբին կատարված զանգվածային սպանությունները բնութագրել է որպես ցեղասպանություն` հաստատելով իր դիրքորոշումն այդ հարցում։

Ֆրանցիսկոս պապն այցելել է «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր, պատարագ է մատուցել Գյումրու եկեղեցում, մասնակցել է Երևանում էկումենիկ հանդիպմանն ու աղոթքին, ինչպես նաև Էջմիածնում Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի մատուցած Աստվածային պատարագին։

Папа Римский Франциск

Այցի վերջին կետը Թուրքիայի հետ սահմանին գտնվող Խոր Վիրապ վանքի այցելությունն էր, որտեղ Պոնտիֆիկոսը Գարեգին Բ–ի հետ խաղաղության աղավնիներ է բաց թողել բիբլիական Արարատի ուղղությամբ։ Պապի այցի արդյունքներով երկու եկեղեցիների միջև համատեղ հռչակագիր է ստորագրվել։

7. Երթուղային ավտոբուսի պայթյուն

Ապրիլի 25–ին Երևանում տեղի ունեցավ երկրի անկախության պատմության ընթացքում ամենաարտասովոր միջադեպերից մեկը։ Երևանի երթուղային ավտոբուսներից մեկում որոտաց պայթյուն, ինչի հետևանքով երկու մարդ մահացավ, յոթը վիրավորվեց։ Պայթյունի պահին ավտոբուսում կար 10 մարդ` վարորդը և 9 ուղևոր։ Քննության տվյալներով, պայթուցիկ սարքը եղել է նախկինում երկու անգամ դատապարտված Ռուբեն Բալյանի ուսապարկում, նա ևս մահացել է։

автобус взрыв

Ձորաղբյուրում գտնվող Բալյանի տանն իրականացվել էր խուզարկություն, որի ընթացքում քննիչները հայտնաբերել և առգրավվել էին պայթուցիկ սարք, դետոնատորներ, պատրույգներ, տարբեր տրամաչափի փամփուշտներ և այլ իրեր։ Իրականացված օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է, որ 55–ամյա Բալյանը կենցաղային թեմաների շուրջ վիճել է հարազատների հետ և որոշել վրեժխնդիր լինել` կազմակերպելով պայթյուն։

8. Հայ–ռուսական միացյալ զորախումբ

2016 թ.–ի կարևոր ռազմաքաղաքական իրադարձություններից էր Միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը, որը ստորագրվեց նոյեմբերի 30–ին Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Վիգեն Սարգսյանի և Սերգեյ Շոյգուի կողմից։ Սարգսյանի խոսքով, համաձայնագրում կներառվեն Հայաստանում տեղակայված ռուսական 102–րդ ռազմակայանն ու հայկական զինված ուժերի ստորաբաժանումները։ Նա ընդգծեց, որ զորախումբը ստեղծվում է խնդիրների համատեղ իրականացման համար դրանց անհրաժեշտության դեպքում։

Армяно-российские учения на полигоне "Алагяз"

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն ավելի ուշ հայտարարեց, որ զորախումբը ինչ–որ նոր միավորում չէ։ «Այն Հայաստանում տեղակայված ռուսական 102–րդ ռազմակայանի ստորաբաժանմուն է, որի հետ, որոշակի հանգամանքների դեպքում, միավորվում են Հայաստանի ԶՈւ 5–րդ բանակային կորպուսի ստորաբաժանումները», – նշել է Հովհաննիսյանը։

Նա հիշեցրել է, որ խաղաղ ժամանակ զորախմբի հրամանատարը կլինի Հայաստանի ներկայացուցիչը` գեներալ–մայոր Անդրանիկ Մակարյանը։ «Ռազմական ժամանակ զորախմբի կառավարման հարցը որոշվում է երկու երկրների գլխավոր գերագույն հրամանատարերի կողմից», – պարզաբանել է Հովհաննիսյանը։

Մակարյանն իր հերթին նշել է, որ զորախումբը կոչված է հակազդել Հայաստանի և Ռուսաստանի դեմ ուղղված ագրեսիային, ապահովել երկու պետությունների բնակչության պաշտպանությունն ու տարածքային ամբողջականությունը։

9. Ռուս ծրագրավորողի ձերբակալությունը

2016 թ.–ի ամռանը Հայաստանը քիչ էր մնում հայտնվեր գերտերությունների դիմակայության էպիկենտրոնում։ Օգոստոսի 26–ին Երևանի օդանավակայանում ՀՀ ոստիկանության կողմից, ԱՄՆ–ի հայցով, ձերբակալվեց ռուս ծրագրավորող Սերգեյ Միրոնովը, ով հետախուզվում էր «զենքի արտահանման օրենքը խախտելու, զենքի արտահանման վերահսկողության օրենքի խախտման փորձի, փողերի լվացման մասին նախնական համաձայնության համար»։

Сергей Миронов

Միրոնովը կնոջ հետ եկել էր Հայաստան հանգստանալու։ Սակայն նա շատ քիչ ժամանակ մնաց անազատության մեջ։ Օգոստոսի 29–ին Երևանի դատարանը մերժեց ռուսաստանցու կալանավորման մասին Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը։ Օգոստոսի 31–ին Միրոնովը Երևանից մեկնեց Մոսկվա։ ՌԴ ԱԳ նախարարությունը Սերգեյ Միրոնովի հետապնդման փորձը որակեց «վրեժխնդրության հակառուսական արշավ»։

10. Իրանի նախագահի այցը

2016 թվականն ավարտվում է կարևոր արտաքին–քաղաքական իրադարձությամբ։ Պաշտոնական այցով Հայաստան ժամանեց Իրանի նախագահ Հասան Ռոուհանին։ Այցը կոչված էր ներկայացնել հայ–իրանական եղբայրական հարաբերությունների անսասանությունը։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշեց, որ Ռոուհանին հայ ժողովրդի ցանկալի հյուրն է։ Նրա խոսքով, հայ–իրանական բարեկամությունը բխում է դարերի խորքից, և հենվելով այդ շատ ամուր հիմքի վրա` երկու երկրները 1992 թ.–ին հաստատեցին միջպետական հարաբերություններ։

«Այսօր, 25 տարի անց, ես շատ ուրախ եմ, որ մենք կարող ենք փաստել. այս ժամանակահատվածում չի եղել որևէ հանգամանք , որը կարող էր ստվեր գցել մեր հարաբերությունների վրա», – նշել է ՀՀ նախագահը։

Хасан Роухани и Серж Саргсян

Ռոուհանիի այցի շրջանակում ստորագրվել են փաստաթղթեր, որոնք ուղղված են Հայաստանի և Իրանի միջև երկկողմ համագործակցության ընդլայնմանը մի շարք ոլորտներում։

Բանակցությունների կարևոր կետերից են նաև տնտեսական համագործակցության ընդլայնման, էներգետիկայի, գազի մատակարարման, ինչպես նաև Պարսից ծոց–Սև ծով միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքի ստեղծման հետ կապված հարցերը։

Կողմերը քննարկել են նաև ահաբեչության դեմ պայքարը, սիրիական հակամարտության կարգավորումը, ղարաբաղյան հիմնահարցը։

«Մենք շատ բարձր ենք գնահատում միջազգային իրավունքի վրա հիմնված ղարաբաղյան խնդրի բացառապես խաղաղ կարգավորման շուրջ Իրանի հավասարակշռված դիրքորոշումը։ Մենք հաստատել ենք, որ ղարաբաղյան խնդիրը չի կարող ունենալ ռազմական լուծում և ընդգծել ցանկացած քայլի անթույլատրելիությունը, որն ուղղված է իրավիճակի սրմանն ու տարածաշրջանում ապակայունության տարածմանը», – նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

Բանակցությունների վերջում Ռոուհանին իր հայ գործընկերոջը հրավիրել է Իրան։ Հրավերն ընդունվել է, այցի ժամկետները կսահմանվեն դիվանագիտական խողովակների միջոցով։–0–




Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:40
31 Մայիսի 2017
Օձերի անսպասելի «գրոհը» Հայաստանում. պատճառներ և հետևանքներ
Վերջին ժամանակներում Հայաստանի մայրաքաղաքում հաճախակի են դարձել օձերի հայտնաբերման դեպքերը:
19:07
30 Մայիսի 2017
Մրրիկ Մոսկվայում. արդյո՞ք տարերքը կհասնի Հայաստան
Մոսկվայի տարածքում մոլեգնած ուժեղ մրրիկը լուրջ վնաս է հասցրել Ռուսաստանի մայրաքաղաքին` քանդելով տանիքներ, կանգառներ, Դոնսկոյ վանքի տապանաքարերը:
11:08
30 Մայիսի 2017
Հայաստան. միֆ և իրականություն
Կյանքիս մեծ մասն ապրելով Սփյուռքում՝ հաճախ նկատել եմ մեր հայրենակիցների յուրահատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։