484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
14:31
27 Դեկտեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. 2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։ Դա առաջին հերթին կապված է Ռիոյի ամառային օլիմպիական խաղերի ժամանակ հայ մարզիկների հաջող ելույթի հետ։ Սակայն ոչ պակաս կարևոր էին նաև այլ մրցաշարերում գրանցված հաղթանակները։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է անցնող տարվա ամենակարևոր և հիշարժան մարզական իրադարձությունները։

1. Ռիոյի Օլիմպիադա. հաղթարշավ և դրամա

Օգոստոսի 5–21–ը Ռիոյում անցկացված XXXI ամառային օլիմպիական խաղերի ժամանակ անկախ Հայաստանի պատմության ընթացքում առաջին անգամ հանրապետությունը ներկայացրեցին ռեկորդային թվով մարզիկներ` 33։

Հայ մարզիկները հանդես եկան 8 մարզաձևում։ Հայկական հավաքականը Ռիոյի Օլիմպիադայում ընդհանուր առմամբ նվաճեց չորս մեդալ` մեկ «ոսկի» և երեք «արծաթ»։

Մասնավորապես, Օլիմպիական խաղերի «ոսկին» նվաճեց աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, Լոնդոնի Օլիմպիադայի բրոնզե մեդալակիր հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (98 կգ)։

Артур Алексанян

Ալեքսանյանի նվաճած օլիմպիական «ոսկին» դարձավ երկրորդը անկախ Հայաստանի պատմության ընթացքում։ Առաջին օլիմպիական «ոսկին» Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են ուղիղ 20 տարի առաջ` Ատլանտայում անցկացված Ամառային օլիմպիադայի ժամանակ։ Այն ժամանակ չեմպիոն դարձավ դասական ոճի ըմբիշ Արմեն Նազարյանը։

Ամենադրամատիկ մարզական իրադարձություններից մեկը ևս կապված է Օլիմպիադայի հետ։ Դասական ոճի հայ ըմբիշ Միհրան Հարությունյանը զրկվեց օլիմպիական «ոսկուց» կանխակալ մրցավարության պատճառով։ Սերբ Դավոր Շտեֆանեկի հետ մենամարտն ավարտվեց 1։1 հաշվով։ Մրցավարը երկրորդ ռաունդում մեկ միավոր տվեց սերբին իբր Հարությունյանի պասիվության պատճառով։ Հայ մարզիկն ու նրա մարզիչները համաձայն չէին նման որոշման հետ։ Այդուհանդերձ, հաղթող ճանաչվեց սերբ մարզիկը։ Ավելի ուշ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն հայտարարեց, որ հայկական կողմը պատրաստվում է մրցավարների որոշումը բողոքարկել Լոզանի մարզական արբիտրաժային դատարանում (CAS)։ Սակայն այս հարցը դեռևս լուծված չէ։

Мигран Арутюнян

2016 թ.–ի Օլիմպիադայի արծաթե մեդալակիրներ ճանաչվեցին ծանրամարտիկներ Սիմոն Մարտիրոսյանը (մինչև 105 կգ) և Գոռ Մինասյանը (105 կգ–ից ավել)։

2. Նոր տարրն անվանվեց հայազգի մարմնամարզուհու անունով

Օգոստոսի 31–ին Հայազգի մարմնամարզուհի Հուրի Գեբեշյանի անվան նոր տարրը գրանցվեց Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի կողմից։

Ավելի վաղ տարրերի որակավորման ցանկում ներառվել էին հայ լեգենդար մարմնամարզիկներ Հրանտ Շահինյանի և Ալբերտ Ազարյանի, ինչպես նաև Արթուր Հակոբյանի, Վահագն Ստեփանյանի և Վահագն Դավթյանի անունները։

Հուրի Գեբեշյանը Ռիոյի Օլիմպիադայի ժամանակ ներկայացրեց նոր տարր, որն անվանվեց նրա անունով։ Տարբեր բարձրության զուգափայտերի վրա վարժության սկզբում Գեբեշյանը հրվեց առաջին ձողից և, պտտվելով 360 աստիճան, բռնվեց մյուսից:

Ури Гебешян

Հուրի Գեբեշյանը Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերի թոռն է։ Նա ծնվել է 1989 թ.–ին ԱՄՆ–ի Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում։ Հինգ տարեկանից սկսել է զբաղվել մարմնամարզությամբ։ Երբ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը փորձեց բնութագրել Հուրիին, նա առաջին հերթին նշեց, որ Գեբեշյանը շատ հայրենասեր է։

Գեբեշյանը հանդես է գալիս միջազգային առաջնություններում մարզահագուստով, որի վրա պատկերված է Հայաստանի դրոշը։ Եվրոպայի 2015 թ.–ի առաջնության ժամանակ նա մարզահագուստին անմոռուկ էր ամրացրել, որը խորհրդանշում է Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցը։

3. Հենրիխ Մխիթարյանը` «Մանչեսթեչ Յունայթեդում»

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հուլիսի 6–ին պաշտոնապես տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ» անգլիական ակումբ։ Հայ կիսապաշտպանը «կարմիր սատանաների» ակումբ տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիայից», որի կազմում հանդես էր գալիս 2013 թ.–ից։ Մխիթարյանն անգլիական ակումբի հետ կնքեց չորս տարվա պայմանագիր` մեկ տարով երկարացնելու հնարավորությամբ։

Генрих Мхитарян, Златан Ибрагимович

Անգլիական ակումբի կազմում Մխիթարյանը հանդես է գալիս 22 համար ներքո։ Իր առաջին գոլը «Մանչեսթեր Յունայթեդում» Հենրիխ Մխիթարյանը խփել է հուլիսի 22–ին Շանհայում իր նախկին ակումբի` Դորտմունդի «Բորուսիայի» հետ տեղի ունեցած ընկերական հանդիպման ժամանակ։ Դեկտեմբերի 8–ին նա խփեց իր առաջին գոլը պաշտոնական հանդիպումներում` գրավելով ուկրաինական «Զարյայի» դարպասը Եվրոպա լիգայի մրցաշարի շրջանակում, իսկ պրեմիեր լիգայում Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ դեկտեմբերի 11–ին` գրավելով «Թոթենհեմի» դարպասը։ Դեկտեմբերից Մխիթարյանը սկսեց հանդես գալ անգլիական ակումբի հիմնական կազմում և չորս անգամ ճանաչվեց խաղի լավագույն ֆուտբոլիստը։ «Թոթենհեմի» հետ հանդիպման ժամանակ հայ ֆուտբոլիստը վնասվածք ստացավ, սակայն տարեվերջին ամբողջությամբ վերադարձավ իր նախկին հիանալի մարզավիճակին։

4. Ֆուտբոլի հավաքականի նոր մարզիչը և հավաքականի առաջին հաղթանակը

2016 թվականի նոյեմբերի 1–ից Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ դաևձավ «Ցյուրիխ 2» ակումբի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը։

Պետրոսյանը Հայաստանի հավաքականում է խաղացել 1992-2004 թվականներին` 11 գոլերով դառնալով թիմի լավագույն ռմբարկուներից մեկը։ Խաղացել է «Շիրակում» (Գյումրի), «Մաքաբիում» (Պետահ–Տիկվա), «Լոկոմոտիվում» (Նիժնի Նովգորոդ), շվեյցարական «Յանգ բոյզ»–ում և «Ցյուրիխ»–ում։

Артур Петросян

Պետրոսյանի գլխավորությամբ առաջին պաշտոնական խաղում նոյեմբերի 11–ին Հայաստանի հավաքականը հաղթանակ տարավ չեռնոգորցիների նկատմամբ 2018 թվականի ԱԱ որակավորման փուլի դրամատիկ խաղում 3։2 հաշվով։ Ընդ որում` խաղի ընթացքում հայ ֆուտբոլիստները պարտվում էին 0։2 հաշվով, բայց կարողացան պոկել հաղթանակը և ընդհատել պաշտոնական խաղերի պարտվողական եռամյա ժամանակաշրջանը (12 խաղ 2013 թվականի հոկտեմբերից)։

Այդ հաղթանակից հետո ՖԻՖԱ–ի` 2016 թվականի նոյեմբերի վարկանիշում Հայաստանը բարձրացավ միանգամից ռեկորդային 38 հորիզոնականով` զբաղեցնելով 87–րդ տեղը։ Իսկ դեկտեմբերին բարելավեց իր արդյունքը ևս մեկ հորիզոնականով`բարձրանալով վարկանիշի 86–րդ հորիզոնական։

5. Առաջին հայուհին բարձրացավ Էվերեստի գագաթը

Լեռնագնաց Իռենա Խարազովան դարձել է պատմության մեջ առաջին հայուհին, ով բարձրացել է աշխարհի ամենաբարձր գագաթը` Էվերեստ։ Հաջող վերելքը նա ավարտել է 2016 թվականի մայիսի 20–ին։ Ողջ պատմության ընթացքում Էվերեստ բարձրացած հայերը չորսն են` Լև Սարկիսովը, Կարո Հովասափյանը, Իգոր Խալաթյանը և Արա Խաչադուրյանը։ Ընդ որում` վերջինը նաև հասել է «Աշխարհի երրորդ բևեռ» 2016 թվականին։

Ирена Харазова

6. Հայաստանի բասքետբոլի հավաքականը դարձել է Եվրոպայի չեմպիոն փոքր երկրների թվում

Առաջին անգամ պատմության մեջ Հայաստանի աբսքետբոլի հավքականը դարձել է Եվրոպայի չեմպիոն փոքր երկրների թվում։ Եզրափակիչ խաղում հայ մարզիկներն առաջ են անցել այն պահին Եվրոպայի առաջնության հաղթող Անդորրայի թիմին 79։71 հաշվով։ Քիշնևում անցկացված Եվրոպայի առաջնությունը փոքր երկրների շրջանում դարձել է նաև առաջին պաշտոնական մրցաշարը Հայաստանի բասքետբոլի հավաքականի պատմության մեջ։

Баскетболисты

Բացի այդ, Հայաստանի հավաքականի խաղացող Սպայտ Մկրտչյանը ճանաչվել է մրցաշարի լավագույն խաղացող։ Հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնության եզրափակիչ ընտրական տուրին մասնակցելու իրավունք է ստացել։

7. Հայ մարմնամարզիկների հաջողությունը Եվրոպայի առաջնությունում

Հայաստանը 2016 թվականի մայիսին Բեռնում մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում չորս մեդալ է նվաճել։ Մասնավորապես, եվրոպական առաջնության հաղթող է դարձել Հարություն Մերդինյանը նժույգթափեր վարժությունում։

Арутюн Мердинян

Արծաթե մեդալակիրներ դարձան` Արթուր Դավթյանը (հենացատկ), Վահագն Դավթյանը (օղակներ) և Արթուր Ավետիսյանը (օղակներ, երիտասարդական մրցաշար)։

Հայկական մարմնամարզությունն ավանդաբար աչքի է ընկել բարձրակարգ մարզիկներով։ Մասնավորապես, 20–րդ դարի կեսերին Հրանտ Շահինյանը երկու անգամ հաղթել է աշխարհի առաջնությունում և Օլիմպիական խաղերում։ Հայ լեգենդար աթլետ Ալբերտ Ազարյանը եղել է օլիմպիական եռակի չեմպիոն, աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն։ Ազարյանի որդին` Էդուարդ Ազարյանը, ԽՍՀՄ հավաքականի կազմում եղել է չեմպիոն Մոսկվայի օլիմպիական խաղերում։

8. Հաղթանակ Եվրոպայի շախմատի պատանեկան առաջնությունում

Երկու հայ շախմատիստներ Մանուել Պետրոսյանը և Մամիկոն Ղարիբյանը դարձել են Պրահայում ավարտված Եվրոպայի 2016 թ.-ի պատանեկան առաջնության հաղթող: Առաջնության արդյունքներով, Պետրոսյանը (մինչև 18 տարեկան տարիքային կատեգորիայում) հավաքել է 7,5 միավոր, իսկ Ղարիբյանը (12 տարեկան)` հնարավոր 9-ից 8-ը:

юные армянские шахматисты.jpg

Տարբեր տարիքային կատեգորիաներում հանդես եկող Հայաստանի ներկայացուցիչներից առաջատար տասնյակում ներառվել են Ռուդոլֆ Փաշիկյանը (8 տարեկան, 7-րդ տեղ), Արսեն Դավթյանը (10 տարեկան, 6-րդ տեղ), Շանթ Սարգսյանը (14 տարեկան, 6-րդ տեղ), Արամ Հակոբյանը (16 տարեկան, 5-րդ տեղ) և Հայկ Մարտիրոսյանը (18 տարեկան, 5-րդ տեղ):

Աղջիկների մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունեցել է Մարիամ Մկրտչյանը (12 տարեկան, 4-րդ տեղ), իսկ իր տարիքայինների առաջին տասնյակում ներառվել է Մարիամ Ավետիսյանը (16 տարեկան, 8-րդ տեղ):

Մեդալային ստուգարքում Հայաստանը զբաղեցրեց երկրորդ տեղւ` զիջելով միայն Ռուսաստանին, երրորդ տեղում էր Իսպանիան:

9. Դոպինգ-սկանդալ ծանրամարտում

Միջազգային օլիմպիական կոմիտեն 2016 թ.-ի նոյեմբերի 21-ին դոպինգ նմուշի ստուգումից հետո որոշում է կայացրել զրկել ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանին 2012 թ.-ի Լոնդոնի Օլիմպիադայի բրոնզե մեդալից` տուրինաբոլ և ստանոզոլ արգելված դեղամիջոցների օգտագործման համար:
Անձամբ մարզիկը Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ արգելված դեղամիջոցների օգտագործումը համատարած բնույթ է կրում և պայքարել մարցանակային տեղերի համար առանց դոպինգի հնարավոր չէ:

Рипсиме Хуршудян

Արգելված դեղամիջոցն ավելի վաղ հայտնաբերվել է նաև մեկ այլ ծանրամարտիկի` Նորիկ Վարդանյանի մոտ, ով Մոսկվայի Օլիմպիադա-80-ի չեմպիոն Յուրի Վարդանյանի որդին է: Նորիկ Վարդանյանը դրական դոպինգ թեստ է հանձնել և ժամանակավոր որակազրկվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերից: 29-ամյա մարզիկի դոպինգ նմուշում հայտնաբերվել է արգելված դեհիդրոքլորմեթիլթեստոսթերոն ստերոիդը:

Բացի այդ, 2008 թ.-ի Օլիմպիական խաղերի ժամանակ վերցված դոպինգ նմուշների վերստուգումը ստերոիդների դրական արդյունք է տվել նաև ծանրամարտի Խաղերի մրցանակակիր Տիգրան Մարտիրոսյանի մոտ:

IWF-ի գործադիր կոմիտեն ավելի վաղ որոշում էր կայացրել, որ 2008 և 2012 թթ.-ի Օլիմպիական խաղերից երեք կամ ավելի դրական դոպինգ նմուշների դեպքում, վերստուգումից հետո, բացահայտված մարզիկների ներկայացրած երկրների ֆեդերացիաները կարող են որակազրկվել:

10. Աշխարհի ծանրամարտի երիտասարդական առաջնության ոսկին

Հայ մարզիկ Սիմոն Մարտիրոսյանը դարձել է Թբիլիսում 2016թ.-ի ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության հաղթողը: Մարտիրոսյանը նվաճել է ոսկե մեդալը Ռիոյի Օլիմպիադայի նախօրեին, որտեղ նա նվաճել է արծաթե մեդալ:

Симон Мартиросян

Աշխարհի ուժեղագույն ծանրամարտիկի տիտղոսը երիտասարդ ծանրամարտիկը 105 կգ և ավելի քաշային կարգում նվաճել է երկամարտի արդյունքում հավաքելով 412 կգ:

Այդ երիտասարդական առաջնությունում Հայաստանը ներկայացնում էին նաև Ժորժ Եղիկյանը, Դավիթ Հովհաննիսյանը (8-րդ տեղ), Սամվել Գասպարյանը (4-րդ տեղ), Սոնա Պողոսյանը (5-րդ տեղ) և Արփինե Դալալյանը (7-րդ տեղ): -0-







Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։
16:53
18 Հունվարի 2017
Հանգստացնող միջոց Բաքվի համար
ախորդ օրն ադրբեջանական դիվանագիտության համար ձախողված էր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անկեղծության կոչելուն ուղղված ադրբեջանցի քարոզիչների փորձը հաջողվեց, սակայն արդյունքը լրիվ հակառակն էր և շոկի ենթարկեց Բաքվին։
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է:
13:34
23 Դեկտեմբերի 2016
2016 թ.-ի քաղաքական կարևորագույն տասն իրադարձություններն ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
Ավարտվող 2016 տարին նահանջ տարի էր: Գոյություն ունի հավատալիք, որ նման տարին լի է լինում տարատեսակ կատակլիզմներով, բնական աղետներով և  բնության քմահաճույքներով: