480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+25
Եղանակը Երևանում
Հայ
2015 թ. մշակութային ամենանշանակալի 10 իրադարձություններն ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
13:32
20 Դեկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ավարտվող 2015 թվականը կհիշվի մեծ թվով մշակութային իրադարձություններով: Ամենանշանակալի և կարևոր իրադարձությունների տասնյակն ընդգրկվել է «Նովոստի-Արմենիա» գործակալության ամենամյա մշակութային ռեգիստրում:

1. Հայկական առաջին տպագիր Աստվածաշունչը և Հ.Այվազովսկու 200-ամյակն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի կարևոր իրադարձությունների օրացույցում:

Ованнес Айвазовски

Վարդապետ Ոսկան Երևանցու Աստվածաշնչի տպագրության 350-ամյակը (1666 г.) և Հովհաննես Այվազովսկու (1817-1900) ծննդյան 200-ամյակը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2016-17 թվականների նշանակալի իրադարձությունների օրացույցում:

Այդ որոշումն ընդունվել է Փարիզում նոյեմբերի 4-18-ին անցկացված ՅՈՒՆԵՍԿՕ-ի գերագույն ասամբլեայի 38-րդ նստաշրջանում: Հատկանշական է, որ սկսած 1998 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ի նշանակալի իրադարձությունների օրացույցում ներկայացվել է Հայաստանին վերաբերող 21 հոբելյանական իրադարձություն:

Հայերեն լեզվով առաջին տպագիր Աստվածաշունչը 1666 թվականին հրատարակել է Ոսկան Երևանցին Ամստերդամում, Հայ առաքելական եկեղեցու տպագրատանը: Աստվածաշունչն այն ժամանակ հսկայական տպաքանակով է հրատարակվել` 5000 օրինակ:

Հովհաննես Այվազովսկին աշխարհահռչակ ծովանկարիչ է, կոլեկցիոներ, մեկենաս: Հայկական ծագումով ռուս նկարիչը փայլուն կրթություն է ստացել Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում` աշակերտելով իր ժամանակի պրոֆեսիոնալներին: Այվազովսկու գործունեությունն արժանացել է բազմաթիվ պարգևների և մրցանակների: Նա ավելի քան վեց հազար կտավների հեղինակ է: Բայց առավել մեծ ճանաչում են բերել նկարչին «Իններորդ ալիքը», «Ծիածան», «Գիշերը Բոսֆորում», «Թեոդոսիա: Լուսնյակ գիշեր», «Փոթորիկ ծովում», «Գուրզուֆը գիշերով»: Նկարչի կտավները ցուցադրված են աշխարհի ամենահայտնի թանգարաններում և հեղինակավոր պատկերասրահներում: Այվազովսկին եղել է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր, ինչպես նաև դասախոսել է Հռոմի, Փարիզի, Ֆլոլերնցիայի, Ամտերդամի և Շտուտգարտի ակադեմիաներում:

2. «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոն

12 տարի անընդմեջ Հայաստանում անցկացվող «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը համարվում է ամենահեղինակավորներից մեկը տարածաշրջանում:

Золотой Абрикос, Настасья Кински и Орнелла мути

Փառատոնի շրջանակում այս տարի Երևան են ժամանել երկու լեգենդար դերասանուհիներ Օրնելա Մուտին և Նաստասյա Կինսկին: Փառատոնի մեկնարկը նշանավորվել է խորհրդահայ կինոռեժիսոր, թատերական ռեժիսոր, սցենարիստ, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հենրիխ Մալյանի հիշատակի աստղի բացմամբ:

Ներկայացվել են հայկական կինոյի վարպետներին` Հենրիխ Մալյանի և Հենրիխ Մարգարյանի 90-ամյակին, Լևոն Աթոյանցի 85-ամյակին նվիրված հոբելյանական ծրագրեր: Բնականաբար, «Ոսկե ծիրան» փառատոնի կազմակերպիչները չէին կարող Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում հարգանքի տուրք չմատուցել անմող զոհերի հիշատակին, ինչը սահմանեց 2015 թվականի կինոփառատոնին ներկայացրած ֆիլմերի առանձնահատկությունը:

Անցած տարիների ընթացքում Հայաստան են այցելել ավելի քան 2000 կինոգործիչներ և արվեստագետներ աշխարհի ավելի քան 120 երկրներից, ինչը Երևանի «Ոսկե ծիրան» կինոփառատոնը վերածեց կինոինդուստրիայի իսկական տոնի:

Հարկ է նշել, որ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը կինոփառատոնի լրատվական հովանավորն է, և պարգևների է արժանանում այդ մշակութային իրադարձության լիարժեք լուսաբանման համար:

3. Արամ Խաչատրյանի անվան երաժշտական երրորդ փառատոն

III Международный музыкальный фестиваль имени Арама Хачатуряна

Հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հիշատակին նվիրված համանուն փառատոնը, որն այս տարի երրորդ անգամ անցկացվեց Երևանում հոկտեմբերի 3-5-ը, թեև դեռ «երիտասարդ» է, բայց արդեն հասցրել է ճանաչում գտնել միջազգային ասպարեզում:

Երկու ամիսների ընթացքում Ֆիլհարմոնիկ մեծ դահլիճում և Ա.Ի.Խաչատրյանի անվան տուն-թանգարանի և Կոմիտաս թանգարան-ինստիտուտի համերգասրահներում հնչում էր դասական երաժշտություն հայ և օտարերկրացի ականավոր երաժիշտների կատարամամբ: Նրանց թվում էին` Միքայել Հախնազարյանը (թավջութակ), Վահագն Պապյան (դաշնամուր), Արուս Աճեմյանը (դաշնամուր), «Արս Լունգա» դուետը, ջութակահարներ Սուրեն Բագրատունին, Չադ Հուպսը, Ալեքսանդր Սոումը, «Հովեր» սեպտետը, դիրիժորներ Ջանլուկա Մարչիանոն, Իրոֆումու Յոշիդուն, շեփորահար Սերգեյ Նակարյակովը:

Փառատոնի շրջանակում կայացավ տասը սիմֆոնիկ և ինը կամերային համերգ, որոնց ժամանակ հնչեցին Խաչատրյանի, Ստրավինսկու, Սմետանայի, Դվորժակի լավագույն ստեղծագործությունները: Առաջին անգամ Հայաստանում հնչեցին Նինո Ռոտայի «Ֆագոտի և նվագախմբի կոնցերտը», Ֆերդինանդ Դավիդի «Տրոմբոնի և նվագախմբի կոնցերտը»:

Եզրափակիչ համերգին ներկայացվեց «Խաչատրյանը և ջազը» բացառիկ նախագիծը, որի շրջանակում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը Պետական ջազ նվագախմբի հետ համատեղ կատարեցին Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները:

Փառատոնն անցկացվում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հովանու նորքո:

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի լրատվական հովանավորն է:

4. Yerevan Jazz Fest 2015

джаз, Армен Уснунц

Yerevan Jazz Fest 2015-ը դարձավ Հայաստանն աշխարհին ներկայացնելու հիանալի հնարավորություն: Գունեղ ջազ փառատոնը տարբեր երկրների երաժիշտների մասնակցությամբ անցկացվեց Երևանում սեպտեմբերի 17-19-ը: Վերջին նմանատիպ փառատոնն անցկացվել էր Հայաստանում 2006 թվականին և այդքան ծավալուն չէր:

Yerevan Jazz Fest 2015-ը լուսաբանում և գովազդում էր Mezzo TV հայտնի հեռուստաալիքը, որի լսարանը հասնում է մի քանի միլիոնի:

Փառատոնի շրջանակում ելույթ ունեցան այնպիսի հայտնի կատարողներ, ինչպիսիք են` Նինո Կատամաձեն, Մարիամ և Արմեն Մերաբովները Պետական ջազ նվագախմբի նվագակցությամբ, Արմեն Հյուսնունցը, ինչպես նաև Վազգեն Ասատրյանը, Էռնա Յուզբաշյանը, Հյուբերտ Թաբսը, Վահագն Հայրապետյանը, Արմեն Թութունջյանը, Կարեն Մամիկոնյանը, Սերգեյ Մանուկյանը:

Փառատոնի հեդլայներ դարձավ ԱՄՆ-ից ժամանած հայտնի մուլտիինստրումենտալիստ և վոկալիստ Ռիշար Բոնան:

5. Հայկական «Քոչարի» պարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցուցակում ընդգրկելու հայտը

танец, армянский танец, кочари

Հայկական «Քոչարի» պարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցուցակում ընդգրկելը քննարկվել է այդ միջազգային կազմակերպության միջկառավարական կոմիտեի պրոֆիլային տասներորդ նիստում:
Քննարկման արդյունքում կոմիտեն հաստատել է, որ «Քոչարի» պարը, լինելով ազգային ինքնատիպության դրսևորում, տարածված է Հայաստանում և Սփյուռքում:

Հայաստանը լրացուցիչ հայտ կներկայացնի կոմիտեի հետագա քննարկման համար:

«Քոչարի»-ն հայկական ժողովրդական խմբային (տղամարդկանց) պար է: Դրա կատարողները միմյանց ձեռք են բռնում կամ դնում են ձեռքերը մեկը մյուսի ուսին և պար են բռնում փակ շրջանով: Պարողների փոփոխությունը կատարվում է առաջնորդի հրամանով, ով ազդանշան է տալիս թաշկինակի թափահարումով կամ ձայնակցումով: Հատկանշական է, որ հայ զինվորները «Քոչարի» են պարել գրավված Ռայխսթագի պատերի մոտ 1945 թվականին ի նշան Հաղթանակի:

Հիշեցնենք, որ նախորդ տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում ընդգրկվել են նաև հայկական լավաշի թխման ավանդույթները:

6. ReAnimania անիմացիոն ֆիլմերի VII միջազգային փառատոն

Вреж Касуни, ReAnimania 2015

ReAnimania անիմացիոն ֆիլմերի VII միջազգային փառատոնը «Վերածնունդ» կարգախոսով անցկացվեց Հայաստանում հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը և նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

ReAnimania-ին մասնակցեցին աշխարհի 90 երկրների ներկայացուցիչներ, ինչը ռեկորդային էր փառատոնի համար: Մրցութային և արտամրցութային ծրագրերում ներկայացվեց մոտ 420 անիմացիոն ֆիլմ: Փառատոնի ընթացքում կազմակերպվեցին յոթ անվճար վարպետության դասեր, որոնց մասնակցեց ավելի 200 մարդ:

ReAnimania անիմացիոն ֆիլմերի առաջին փառատոնն անցկացվել է Երևանում 2009 թվականին:
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը փառատոնի լրատվական հովանավորն է:

7. Երևանի երաժշտական իններորդ միջազային փառատոն

Девятый Международный ереванский международный музыкальный фестиваль

Երևանի երաժշտական իններորդ միջազային փառատոնն անցկացվեց Երևանում սեպտեմբերի 10-28-ը և նվիրված էր Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 90-ամյակին:

Փառատոնին մասնակցեցին մոտ 30 կատարողներ և կոլեկտիվներ Հայաստանից, Ռուսաստանից, Նորգեվիայից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Դանիայից, Իռլանդիայից, Գերմանիայից, Ճապոնիայից, Ֆրանսիայից, Իտալիայից:
Հնչեցին Մոցարտի, Բեթհովենի, Բրամսի, Շուբերտի, Շնիտկեի ստեղծագործությունը, կայացավ մի քանի երևանյան պրեմիերա: Փառատոնն անցկացվեց Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո և Մշակույթի նախարարության աջակցությամբ:

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տեղեկատվական հովանավորն է:

8. HighFest միջազգային թատերական XIII փառատոն

HighFest 2015

 HighFest միջազգային թատերական XIII փառատոնն անցկացվեց Երևանում հոկտեմբերի 1-8-ը: Այս տարի ամենանշանակալի իրադարձությունը Շեքսպիրյան «Գլոբուս» աշխարհահռչակ թատրոնի ելույթն էր:

 Փառատոնում ներկայացվեց ավելի քան 75 ներկայացում 52 անվանակարգերում, փառատոնին մասնակցեց 250 մարդ աշխարհի 26 երկրներից:

HighFest-ն առաջին անգամ անցկացվել է 2003 թվականին: Փառատոնի նպատակը հայ հանդիսատեսին համաշխարհային թատերական մշակույթը ներկայացնելն է, Հայաստանում թատերարվեստի զարգացմանը նպաստելը:

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը փառատոնի տեղեկատվական հովանավորն է:

9. Հայաստանն «արծաթ» նվաճեց «Մանկական Եվրատեսիլ-2015» մրցույթում
«Մանկական Եվրատեսիլի» հայ մասնակից Միկան (Միքայել Վարոսյան) զբաղեցրեց երկրորդ տեղը` հավաքելով 176 միավոր:

Мика

 «Մանկական Եվրատեսիլ– 2015» մրցույթն անցկացվեց նոյեմբերի 18-21-ը Սոֆիայում «Բացահայտիր» կարգախոսով:
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլին» մասնակցում է 2007թ.–ից։ Առաջին անգամ մրցույթին Հայաստանը ներկայացրել է «Արևիկ» մանկական խումբը «Երազանք» երգով` զբաղեցնելով երկրորդ տեղը։ 2008թ.–ին Մոնիկա Մանուչարյանը ներկայացել է «Իմ երգի հնչյունները» երգով և զբաղեցրել ութերորդ տեղը։ 2009թ.–ին Լաուրա Հայրապետյանն իր «Բարսելոնա» երգով նվաճեց երկրորդ տեղը`այդ տեղը կիսելով Ռուսաստանի ներկայացուցիչ Եկատերինա Ռյաբովայի հետ։

Մեկ տարի անց «Մանկական Եվրատեսիլ» մրցույթին Մինսկում հաղթող ճանաչվեց Հայաստանը ներկայացնող ԼՂՀ 12–ամյա քաղաքացի Վլադիմիր Արզումանյանը, իսկ 2011թ.–ին մրցույթն անցկացվեց Երևանում, որտեղ Հայաստանը ներկայացրեց պատանի երգչուհի Դալիթան։ Compass Band հայկական խումբը, որը 2012թ.–ին Ամստերդամում ներկայացրեց Հայաստանը, զբաղեցրեց երրորդ տեղը։

2013 թվականին Հայաստանի ներկայացուցիչ Մոնիկա Ավանեսյանը Կիևում անցկացված մրցույթում զբաղեցրեց 6–րդ տեղը։ Իսկ 11–ամյա Բեթթին (Էլիզաբեթ Դանիելյան) 2014 թ.–ին Մալթայում կազմակերպված մրցույթի ժամանակ «People of the sun» երգով զբաղեցրեց երրորդ տեղը։

10. Վիրտուոզ ջութակահար Ջոշուա Բելի և Academy of Saint Martin in the Fields նվագախմբի ելույթը

Джошуа Белл

Վիրտուոզ ջութակահար Ջոշուա Բելը նոյեմբերի 15-ին Academy of Saint Martin in the Fields նվագախմբի ուղեկցությամբ ելույթ ունեցավ Երևանում: Համերգն իրադարձություն էր Երևանի մշակութային կյանքում և դարձավ «Երևանյան հեռանկարներ» միջազգային 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի բարձրակետը: Ելույթը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Ջոշուա Բելը «Գրեմմիի» դափնեկիր է, ԱՄՆ ակադեմիական կատարողների բարձրագույն պարգևի` Էվերի Ֆիշերի մրցանակի դափնեկիր: Վիրտուոզն Անտոնիո Ստրադիվարիուսի 1713 թվականի Gibson ex-Huberman ջութակ է նվագում: Դա նրա առաջին ելույթն էր Երևանում, որը ցնցող հաջողություն ունեցավ:

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը համերգի տեղեկատվական հովանավորն է: -0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:40
31 Մայիսի 2017
Օձերի անսպասելի «գրոհը» Հայաստանում. պատճառներ և հետևանքներ
Վերջին ժամանակներում Հայաստանի մայրաքաղաքում հաճախակի են դարձել օձերի հայտնաբերման դեպքերը:
19:07
30 Մայիսի 2017
Մրրիկ Մոսկվայում. արդյո՞ք տարերքը կհասնի Հայաստան
Մոսկվայի տարածքում մոլեգնած ուժեղ մրրիկը լուրջ վնաս է հասցրել Ռուսաստանի մայրաքաղաքին` քանդելով տանիքներ, կանգառներ, Դոնսկոյ վանքի տապանաքարերը:
11:08
30 Մայիսի 2017
Հայաստան. միֆ և իրականություն
Կյանքիս մեծ մասն ապրելով Սփյուռքում՝ հաճախ նկատել եմ մեր հայրենակիցների յուրահատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։