483.86
+0.11
572.89
+4.24
8.29
+0.08
+3
Եղանակը Երևանում
Հայ
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
14:43
24 Ապրիլի 2017
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Թուրք պատմաբան Թաներ Աքչամը, ով առաջիններից մեկն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։

Անհերքելի ապացույցը գտնվել է

Ինչպես նշվում է The News York Times–ի հոդվածում, Թուրքիան ավելի քան մեկ դար ժխտում է իր մասնակցությունը 1915 թ.–ին հայերի սպանությունների կազմակերպման մեջ, որոնք պատմաբանները ցեղասպանություն են անվանում։ Թուրքիան իր ժխտումը պատճառաբանում է այն փաստով, անհնար է գտնել հետպատերազմյան տրիբունալների փաստաթղթերի բնագրերը, որոնց ընթացքում դատապարտվել են ցեղասպանության կազմակերպիչները։

Աքչամը, ով աշխատում է ԱՄՆ–ի համալսարանում, կալանավորվելու սպառնալիքի պատճառով հեռացել է Թուրքիայից։ Դրանից հետո նա տասնյակ տարիներ ուսումնասիրել է Հայոց ցեղասպանության թեման` աշխարհով մեկ հավաքելով փաստաթղթեր, որպեսզի ապացուցի Թուրքիայի կապը սպանությունների հետ։ Նա հայտարարել է, որ Երուսաղեմի հայկական պատրիարքարանի արխիվում գտել է հեռագրի բնօրինակը, որտեղ զետեղված է տեղեկատվություն Հայոց ցեղասպանության հետ կապված դատավարությունների մասին։

«Մինչև վերջերս համարվում էր, որ «այս ծխացող ատրճանակը» կորած է», – նշել է Աքչամը, ով կարծում է, որ իր գտածոն «կցնցի աշխարհը» և հույս ունի, որ դրա շնորհիվ կվերացվի «ցեղասպանությունը ժխտողների պատի վերջին աղյուսը»։

Ինչպես է ամեն ինչ եղել

Պատմությունը սկսվում է 1915 թ.–ին Էրզրում թուրքական քաղաքում, որտեղ Օսմանյան կայսրության բարձրաստիճան պաշտոնյաները մշակում էին գաղտնի, կոդավորված հեռագիր, որը վերաբերում էր Արևելյան Անատոլիայում հայերի արտաքսման և սպանությունների մանրամասներին։ Պատմաբանը գտել է ևս մի հեռագիր` նման տեքստով։

Ավելի ուշ հեռագրի վերծանված պատճենն օգնեց մեղադրանք առաջադրել Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկին` Բեխաեդդին Շաքիրին Օսմանյան կայսրության առաջնորդների կողմից 1,5 մլն հայերի սպանության համար։ Այս ոճրագործությունը ճանաչվեց XX դարի առաջին ցեղասպանությունը։

Հեռագրի հեղինակ Շաքիրը մինչ այդ արդեն հեռացել էր երկրից և հեռակա կարգով դատապարտվել մահապատժի։ Մի քանի տարի հետո նա սպանվեց հայ վրիժառուների կողմից Բեռլինի փողոցներից մեկում։

Սակայն ավելի ուշ բնօրինակ փաստաթղթերի և դատավարությունների արձանագրությունների մեծ մասը անհետացան։ Այսպիսով, հետազոտողները, որպես ապացույցներ, կարող էին օգտագործել միայն պաշտոնական օսմանյան թերթերի տեղեկությունները։

Հայոց ցեղասպանության «Շերլոկ Հոլմսը»

Աքչամը նշել է, որ քիչ է այն բանի հույսը, որ իր բացահայտումը միանգամից կփոխի իրավիճակը։ Նա պարզաբանել է, որ դա պայմանավորված է Թուրքիայի ժխտողական քաղաքականությամբ և նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի ազգայնամոլ դիրքորոշմամբ։ Սակայն Աքչամն իր կյանքի գործն է համարում փաստ առ փաստ, փաստաթուղթ առ փաստաթուղ պայքարել այդ քաղաքականության դեմ։

«Ես խորապես վստահ եմ, որ ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները Թուրքիայում կարող են իրականություն դառնալ, եթե այդ երկիրը հաշտվի իր պատմության հետ և ճանաչի սեփական սխալները», – նշել է Աքչամը։

Նա կարծում է, որ այն քաոսը, որը հիմա տիրում է Միջին Արևելքում, համայնքների միջև վստահության բացակայության հետևանք է։

«Միջին Արևելքում անցյալն անցյալում չի մնացել։ Դա խաղաղության և կայունության ամենամեծ խոչընդոտն է», – նշել է Աքչամը։

Նյու Յորքում բնակվող պատմության պրոֆեսոր և Հայոց ցեղասպանության փորձագետ Էրիկ Դ. Վեյցը Աքչամին բնորոշել է որպես «Հայոց ցեղասպանության Շերլոկ Հոլմս»։

«Նա գտել է ամենակարևոր բանալին», – նշել է Վեյցը։

«Ծխացող ատրճանակի» պատմությունը

Առանձին պատմություն է այն ամենը, թե որտեղ է եղել այդ հեռագիրը այս բոլոր տարիներին, և ինչպես է Աքչամն այն գտել։ Երբ թուրք ազգայնամոլները 1922 թ.-ին փորձել են զավթել իշխանությունը, Ստամբուլի հայկական վերնախավը պահպանության նպատակով Անգլիա է ուղարկել 24 տուփ դատական արձանագրություն:

Այդ գրառումները պահպանվել են եպիսկոպոսի կողմից, ապա տեղափոխվել են Ֆրանսիա, ավելի ուշ` Երուսաղեմ: Այնտեղ դրանք պահվել են մինչև 1930 թ.-ը և ոչ այդքան հասկանալի պատճառնով գրեթե անհասանելի են եղել գիտնականների համար: Ինքը` Աքչամը, երկար տարիներ փորձում էր հասանելիություն ստանալ այդ հսկայական արխիվ, սակայն ապարդյուն։

Դրա փոխարեն նա Նյու Յորքում գտնում է Երուսաղեմի արխիվի ֆոտոպատճենները, որոնք պահվում էին հայ վանական Կրիկոր Գուերգուերյանի մոտ, ով վերապրել է ցեղասպանությունը: 1940-ականներին Կահիրեում ուսումնասիրելով ցեղասպանության պատմությունը` Գուերգուերյանը հանդիպել է թուրք նախկին դատավորի, ով նախագահել է հետպատերազմյան դատավարությունների ժամանակ: Դատավորը նրան հայտնել է, որ բազմաթիվ փաստաթղթեր պահվում են Երուսաղեմում, որտեղ էլ Գուերգուերյանը դրանք լուսանկարել է:

Սառցաբեկորի գագաթը

Պատմաբանների համար դատավարություններն այս տարիների ընթացքում հայտնաբերված ապացույցների միայն մի մասն են` ներառյալ դիվանագետների, միսիոներների և լրագրողների զեկույցները, ովքեր եղել են սպանությունների վկաներն ու որակել դրանք որպես ցեղասպանություն։

Թուրքիան արդեն երկար ժամանակ է չի ճանաչում «ցեղասպանություն» եզրույթը` հայտարարելով, որ հայերը, ինչպես և մուսուլման թուրքերը, տուժել են պատերազմի քաոսից: Պնդում են նաև, որ հայերը դավաճաններ էին և մտադիր էին աջակցել Ռուսաստանին` Օսմանյան կայսրության թշնամուն:

Դա Թուրքիայի ավանդական դիրքորոշումն է, որը ներշնչվում է դպրոցական տարիներից, և հասարակական կարծիքի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ թուրքերի մեծ մասը կիսում է այդ կարծիքը:

Նեբրասկայի համալսարանի պատմաբան և «Հեղափոխության մասին փշրված երազանքներ. ազատությունից մինչ բռնություն. ուշ Օսմանյան կայսրություն» գրքի հեղինակ Բեդրոս Տեր-Մաթոսյանը կարծում է, որ ապացույցները չեն կարող փոխել Հայոց ցեղասպանությունը ժխտողների դիրքորոշումը:

Հայոց ցեղասպանության պատմությունը

Պարբերականը հիշեցնում է, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը օրը նշվում է յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին, երբ մի խումբ հայ մտավորականներ ձերբակալվել և տարհանվել են։ Դրանով սկիզբ է դրվել զանգվածային սպանություններին, դեպի սիրիական անապատ «մահվան երթին», մահապատիժներին և բռնաբարություններին:

Երկու տարի առաջ Ֆրանցիսկոս Պապը այդ սպանություններն անվանել է «ցեղասպանություն» և արժանացել բուռն քննադատության Թուրքիայի կողմից: Շատ երկրներ, այդ թվում` Ֆրանսիան, Գերմանիան և Հունաստանը, ճանաչել են ցեղասպանությունը, ինչն ամեն անգամ Թուրքիայի կողմից դիվանագիտական դիմադրության է բախվել:

ԱՄՆ-ն, սակայն, ցեղասպանությունը չի ճանաչել` վախենալով Թուրքիայի արձագանքից, որը ՆԱՏՕ-ի դաշնակիցն է և Միջին Արևելքում ահաբեկչությունների դեմ պայքարի գործընկերը: ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման օգտագործել է այդ եզրույթը, երբ նախագահի թեկնածու էր, սակայն չի արել դա պաշտոնը զբաղեցնելուց հետո:

Այս տարի մի քանի տասնյակ կոնգրեսականներ նամակ են ստորագրել` կոչ անելով նախագահ Դոնալդ Թրամփին ճանաչել ցեղասպանությունը: Սակայն դա քիչ հավանական է, հատկապես հաշվի առնելով, որ Թրամփը վերջերս շնորհավորել է Էրդողանին հանրաքվեում տարած հաղթանակի կապակցությամբ։–0–
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:26
19 Հոկտեմբերի 2017
Ծեծել, թե չծեծել. Հայաստանում քննարկվում է ընտանեկան բռնության օրենքի նախագիծը
Փաստաթուղթը հայ հասարակությանը բաժանել է երկու ճամբարի. նախագծի կողմնակիցները կարծում են, որ բռնությունը պետք է պատժվի, իսկ հակառակորդները վստահ են, որ այն լուրջ հարված է հասցնում հայկական ընտանեկան ավանդույթներին։
20:04
09 Հոկտեմբերի 2017
Եվրասիական գործընկերության համաժողով. հիմնական թրենդները, նախագծերը և հույսերը
Հոկտեմբերի 5–7–ը Երևանում կայացավ Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովը։
16:30
03 Սեպտեմբերի 2017
Հետահայաց ամառ. ամենաաղմկոտ իրադարձությունները Հայաստանում
Այն հարցին, թե ինչպես անցավ ամառը, Հայաստանի բնակիչները, ամենայն հավանականությամբ, կպատասխանեն` «շատ շոգ էր»:
19:40
31 Մայիսի 2017
Օձերի անսպասելի «գրոհը» Հայաստանում. պատճառներ և հետևանքներ
Վերջին ժամանակներում Հայաստանի մայրաքաղաքում հաճախակի են դարձել օձերի հայտնաբերման դեպքերը:
19:07
30 Մայիսի 2017
Մրրիկ Մոսկվայում. արդյո՞ք տարերքը կհասնի Հայաստան
Մոսկվայի տարածքում մոլեգնած ուժեղ մրրիկը լուրջ վնաս է հասցրել Ռուսաստանի մայրաքաղաքին` քանդելով տանիքներ, կանգառներ, Դոնսկոյ վանքի տապանաքարերը:
11:08
30 Մայիսի 2017
Հայաստան. միֆ և իրականություն
Կյանքիս մեծ մասն ապրելով Սփյուռքում՝ հաճախ նկատել եմ մեր հայրենակիցների յուրահատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։