478.55
+0.13
563.73
+1.43
8.1
+0.05
+30
Եղանակը Երևանում
Հայ
Նախորդ շաբաթվա կարևորագույն նորությունների հնգյակը
09:00
21 Նոյեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևորագույն նորությունների հնգյակը։

  • Ֆրանսիայի իշխանությունները հաստատել են Լոլա Ուզունյանի մահվան փաստը: Լոլան նոյեմբերի 13-ին հոր հետ գնացել էր Փարիզի «Բատակլան» համերգասրահում կազմակերպված Eagles of Death Metal խմբի համերգին: Ահաբեկիչները գրոհել էին «Բատակլան» համերգասրահը, պատանդ վերցրել սրահում գտնվողներին: Ավելի քան 100 մարդ սպանվել էր:
  • Ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանն է հանձնել ղարաբաղցի զինծառայող Անդրանիկ Գրիգորյանին, ով սույն թվականի մարտի 22-ին արևելյան ուղղությամբ տեղակայված ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկի մարտական դիրքից հակառակորդի կողմն էր անցել։ ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի ղեկավար Վիկտոր Քոչարյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնել է, որ Գրիգորյանը բժիշկների հսկողության տակ է։
  • Նոյեմբերի 17–ին կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում: Անհայտ անձը Հանքավանի «Տաք ջուր» հատվածում կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով երեք մարդ մահացել է։ Սպանված եղբայրները Հրազդանում հայտնի գործարար Ֆրունզ Գալստյանի` Ֆուզոյի որդիներն են` Վահեն և Վարդանը: Երրորդ զոհը Հրազդանի բնակիչ Արմեն Հովհաննիսյանն է։ Կասկածյալը ձերբակալվել է տաք հետքերով։
  • First Armenian Front (FAF) հայկական շարժումը բողոքի ակցիա էանցկացրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շենքի դիմաց` պահանջելով ազգային հավաքականի նկատմամբ իրակա նացվող ֆեդերացիայի քաղաքականության արմատական փոփոխություններ։ Ակցիայի ժամանակ քաշքշուկ է առաջացել երկրպագուների և ոստիկանների միջև։

  • Ադրբեջանը թույլ չի տվել ռուսական ռազմական–տրանսպորտային ինքնաթիռին իր օդային տարածք մտնել։ Ինքնաթիռն օդ էր բարձրացել Գումրու օդանավակայանից։ –0–
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:40
31 Մայիսի 2017
Օձերի անսպասելի «գրոհը» Հայաստանում. պատճառներ և հետևանքներ
Վերջին ժամանակներում Հայաստանի մայրաքաղաքում հաճախակի են դարձել օձերի հայտնաբերման դեպքերը:
19:07
30 Մայիսի 2017
Մրրիկ Մոսկվայում. արդյո՞ք տարերքը կհասնի Հայաստան
Մոսկվայի տարածքում մոլեգնած ուժեղ մրրիկը լուրջ վնաս է հասցրել Ռուսաստանի մայրաքաղաքին` քանդելով տանիքներ, կանգառներ, Դոնսկոյ վանքի տապանաքարերը:
11:08
30 Մայիսի 2017
Հայաստան. միֆ և իրականություն
Կյանքիս մեծ մասն ապրելով Սփյուռքում՝ հաճախ նկատել եմ մեր հայրենակիցների յուրահատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։