481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+7
Եղանակը Երևանում
Հայ
Նախորդ շաբաթվա կարևորագույն նորությունների հնգյակը
09:00
14 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևորագույն նորությունների հնգյակը։

  • ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Երևան հնարավորություն տվեց կրկին սահմանել Մոսկվայի դիրքորոշումը մի շարք հարցերում։ Մասնավորապես, Լավրովն ընդգծեց, որ Ռուսաստանը կշարունակի կոնսենսուսի որոնումը ղարաբաղյան կարգավորման հարցում։ Նա նաև խորհուրդ տվեց ԵԽԽՎ–ին չմիջամտել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն իր հերթին մեղադրեց ԵԽԽՎ Ղարաբաղի հարցով զեկուցողին կողմնակալության մեջ։ Ավելի ուշ ՌԴ արտգորնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ ընդգծեց, որ Ռուսաստանը որևէ բան չի անում, ինչը կարող էր վնասել ղարաբաղյան հակամարտության կողմերին։
  • Հայաստանի սահմանամերձ գյուղերից մեկի տարեց բնակչուհին, ով մի քանի օր առաջ հայտնվել էր Ադրբեջանի տարածքում, Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցիչների միջնորդությամբ վերադարձել է Հայաստան։
  • Նոր զոհեր Ղարաբաղում. հինգշաբթի երեկոյան Ադրբեջանի կողմից արձակած կրակոցների հետևանքով սահմանին երկու զինծառայողներ են զոհվել։ Միջադեպի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը տարածել է հատուկ հայտարարություն` դատապարտելով Ադրբեջանի գործողությունները, որոնք «ահաբեկչական բնույթ են կրում»։


  • Հայտնի թատերական քննադատ Լևոն Մութաֆյանի անսպասելի մահը ցնցեց հասարակությունը։ Թատերագետը մահացավ բավականին անսովոր հանգամանքներում, նրա մարմինը գտան հյուրանոցային համարի լոգասենյակում, ուր նա գնացել էր ցնցուղ ընդունելու համար և նշել, որ իրեն վատ է զգում։ Միջադեպի կապակցությամբ հայտարարություն է տարածել Քննչական կոմիտեն` նշելով, որ դատաբժշկի կողմից դիակի նախնական զննության արդյունքում բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

 

  • Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը կդառնա Բելգիայի Թագի շքանշանի կոմանդոր։ Թագի շքանշանը Բելգիայի թագավորական պետական մրցանակ է։ Թագի շքանշանով պարգևատրում են Բելգիայում գեղարվեստական, գրական կամ գիտական ոլորտում, կոմերցիոն կամ արդյունաբերական վաստակի համար։ Թագի շքանշանով պարգևատրում են նաև օտարերկրացիներին, այն հաճախ հանձնվել է Բելգիայում հավատարմագրված օտարերկրացի զինվորականներին և դիվանագետներին։ Թագի շքանշանով կոմանդորի և ավելի բարձր դասի պարգևատրման որոշումը հաստատվում է նախարարների կաբինետի կողմից։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:26
19 Հոկտեմբերի 2017
Ծեծել, թե չծեծել. Հայաստանում քննարկվում է ընտանեկան բռնության օրենքի նախագիծը
Փաստաթուղթը հայ հասարակությանը բաժանել է երկու ճամբարի. նախագծի կողմնակիցները կարծում են, որ բռնությունը պետք է պատժվի, իսկ հակառակորդները վստահ են, որ այն լուրջ հարված է հասցնում հայկական ընտանեկան ավանդույթներին։
20:04
09 Հոկտեմբերի 2017
Եվրասիական գործընկերության համաժողով. հիմնական թրենդները, նախագծերը և հույսերը
Հոկտեմբերի 5–7–ը Երևանում կայացավ Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովը։
16:30
03 Սեպտեմբերի 2017
Հետահայաց ամառ. ամենաաղմկոտ իրադարձությունները Հայաստանում
Այն հարցին, թե ինչպես անցավ ամառը, Հայաստանի բնակիչները, ամենայն հավանականությամբ, կպատասխանեն` «շատ շոգ էր»:
19:40
31 Մայիսի 2017
Օձերի անսպասելի «գրոհը» Հայաստանում. պատճառներ և հետևանքներ
Վերջին ժամանակներում Հայաստանի մայրաքաղաքում հաճախակի են դարձել օձերի հայտնաբերման դեպքերը:
19:07
30 Մայիսի 2017
Մրրիկ Մոսկվայում. արդյո՞ք տարերքը կհասնի Հայաստան
Մոսկվայի տարածքում մոլեգնած ուժեղ մրրիկը լուրջ վնաս է հասցրել Ռուսաստանի մայրաքաղաքին` քանդելով տանիքներ, կանգառներ, Դոնսկոյ վանքի տապանաքարերը:
11:08
30 Մայիսի 2017
Հայաստան. միֆ և իրականություն
Կյանքիս մեծ մասն ապրելով Սփյուռքում՝ հաճախ նկատել եմ մեր հայրենակիցների յուրահատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։