483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+16
Եղանակը Երևանում
Հայ
Հանգստացնող միջոց Բաքվի համար
16:53
18 Հունվարի 2017

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Նախորդ օրն ադրբեջանական դիվանագիտության համար ձախողված էր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անկեղծության կոչելուն ուղղված ադրբեջանցի քարոզիչների փորձը հաջողվեց, սակայն արդյունքը լրիվ հակառակն էր և շոկի ենթարկեց Բաքվին։

Ողջ միանշանակությամբ...

Բնականաբար, այն դրույթները, որոնք Լավրովը ներկայացրեց հանրությանը նախօրեին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, բազմաթիվ անգամ քննարկվել են փակ դռների հետևում: Սակայն այժմ դրանք հրապարակվեցին և ամենայն անկեղծությամբ, որքան դա թույլ տվեզ դիվանագիտական զուսպ լեզուն:

Ամեն ինչ սկսվեց սովորականի պես... Ոտքի կանգնած ադրբեջանցի լրագրողը սկսեց քարոզչական դրոշմեր շռայլել «հակաահաբեկչական գործողության», «օկուպացված տարածքների», «օկուպացիոն ուժերի» մասին և հանկարծ հետաքրքրվեց ՌԴ արտգործնախարարից` արդյոք Մոսկվան կմիջամտի՞ Ադրբեջանի ներքին գործերին, եթե վերջինս նոր պատերազմ սկսի:

Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը>>

Լավրովը պատասխանեց, որ այդ հարցն այլևս Ադրբեջանի ներքին գործերի թեման չէ և, թույլ չտալով ձախորդ լրագրողին «ուշքի գալ», «արժեզրկեց» ադրբեջանական իշխանությունների գլխավոր հաղթաթուղթը` ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի բանաձևերը:

Նա հիշեցրեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող մի շարք որոշումներ գոյություն ունեն` նախևառաջ ընդունված հենց ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից` հակամարտության ամենաթեժ պահին` հրադադարի պահանջով:

ՌԴ արտգործնախարարը ոչ մի նոր բան չասաց. հենց անհապաղ հրադադարն էր 90-ականների սկզբին ընդունված ԱԽ բանաձևի գլխավոր նպատակը, մնացած բոլոր դրույթները բխում էին դրանից։

Ադրբեջանը, հրաժարվելով դադարեցնել ռազմական գործողությունները, խափանում էր բոլոր բանաձևերի գլխավոր պայմանի կատարումը և, հետևաբար, անձամբ ապաօրինականացնում այդ փաստաթղթերը:

Լավրով. ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ադրբեջանի ներքին գործը չէ>>

«Եթե Ձեզ հետաքրքրում է, ապա կարելի է արխիվները բացել և տեսնել, թե ինչպես են պահպանվել անհապաղ հրադադարի այդ պահանջները, ում կողմից են դրանք պահպանվել և ում կողմից` ոչ», - պարզ և հասկանալի պարզաբանեց Լավրովը ստեղծված իրավիճակը ադրբեջանցի լրագրողին:

Ոչ մի տարածք առանց Արցախի կարգավիճակի

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը նաև հստակություն մտցրեց հակամարտության կարգավորման սկզբունքների շուրջ` տարածքային հարցերի լուծումը պայմանավորելով Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի սահմանմամբ։ Մասնավորապես, Լավրովի խոսքով, ուժը պահպանում է տարածքների ազատումը (որոնք ադրբեջանական կողմն անվանում է «օկուպացված»), բայո ոչ մի դեպքում ուժով և Արցախի վերջնական կարգավիճակի սահմանման դեպքում։

Արցախի ՊԲ–ն խիստ գործողությունների կդիմի առաջնագծում լարվածության սրման դեպքում>>

ՌԴ ԱԳՆ ղեկավարը հիշեցրել է, որ դա ամրագրված է ԵԱՀԿ Մինսկի խմբի մշակած փաստաթղթերում, ՄԽ համանախագահ երկրների նախագահների հայտարարություններում, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ընդունած և ստորագրած հայտարարություններում և փաստաթղթերում։ «Վեճերի խաղաղ կարգավորումն ամրագրված է միանգամայն հստակ»,– ասել է Լավրովը։

Դրանով իսկ, գերատեսչության ղեկավարը հաստատել է միջնորդների դիրքորոշումը, որը կայանում է նրանում, որ ղարաբաղյան խնդրի լուծումը պետք է միայն համալիր լինի, իսկ «քանի դեռ չի համաձայնեցվել ամեն ինչ, չի համաձայնեցվել ոչինչ» սկզբունքն անքակտելի է։

Անկանխատեսելիությունը նյարդայնացնում է

Ադրբեջանական իշխանությունների անկանխատեսելի կտրուկ քայլերը, կանոնավոր արկածախնդրությունները և անդադար սպառնալիքները սկսել են լրջորեն նյարդայնացնել արտաքին ակտորներին։ Տարածաշրջանի վիճակի ապակայունացման փորձերը, հետևաբար, նոր խնդիրների առաջացումը հատկապես դուր չեն գալիս Մոսկվային։ Բաքվի համար առաջին ազդանշանը, ավելի ճիշտ` զսպվածության կոչը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի (ում լիազորությունների ժամկետը լրացավ 2017 թ. հունվարի 1–ին) մեկնաբանությունն էր Հայաստանի հետ սահմանում 2016 թվականի դեկտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժի իրականացրած անիմաստ, արյունալի և անտրամբանական դիվերսիայի վերաբերյալ։

Բորդյուժան այդ գործողությունները ՀԱՊԿ անդամ պետության տարածքում սադրիչ անվանեց, հատկապես նախորդ տարվա ապրիլին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ծանր սպառազինության և զրահատեխնիկայի կիրառմամբ բավականին լուրջ սրման ֆոնին։

Երկրի անվանումը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, Բորդյուժան օգտագործեց առանց «չճանաչված» և «ինքնահռչակ» որոշիչների։ Որքան էլ հույս ունեին ադրբեջանական իշխանությունները և դրանց հարած հայ արևմտամետ գործիչները, ՀԱՊԿ–ն չքողարկեց գլխավոր քարտուղարի խոսքը և չհեռացրեց նրա հայտարարությունը Կազմակերպության պաշտոնական կայքից։ 

Դեմքը պահպանելու համար ադրբեջանական կողմը պարզաբանումներ պահանջեց ՌԴ ԱԳՆ–ից, սակայն ռուսական արտաքին քաղաքական գերատեսչությունը չհերքեց Բորդյուժայի խոսքը` կոչ անելով կողմերին միայն խստորեն պահպանել հրադադարի ռեժիմի վերաբերյալ ստանձնած պարտավորությունները և անհապաղ քայլեր ձեռնարկել իրավիճակի կայունացման համար։ 

Դրանից հետո Լավրովը ևս մեկ անգամ հստակ բացատրեց ստեղծված իրողություններն ադրբեջանցի գործընկերներին, ովքեր հրաժարվում էին գիտակցել 1988 թվական վերադառնալու անհնարին լինելը։

Արցախ այցելություններն օրինական են

Ադրբեջանական իշխանությունների քայլերից մեկը, որը հակառակ արդյունքի հանգեցրեց, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելն էր Լեռնային Ղարաբաղ այցելելու համար։ Հայտնի բլոգերը կալանավորվել է Բելառուսի տարածքում դեկտեմբերին Ադրբեջանի դատախազության հարցման հիման վրա։ Բաքուն պահանջում է, որպեսզի Բելառուսը հանձնի Լապշինին։

Մեկնաբանելով Լապշինի կալանքը` Լավրովը, փաստացորեն, հայտարարել է, որ Ղարաբաղ այցելելու մեջ ոչ մի քրեական տարր չկա։ «Առաջինը, մենք դեմ ենք այս կամ այն տարածք կամ շրջան լրագրողի կամ պարզապես անհատի կողմից այցելության քրեականացմանը», – ընդգծել է Լավրովը։

«Երկրորդը, մենք դեմ ենք այս կամ այն երկրում ձերբակալված ՌԴ քաղաքացուն երրորդ երկիր արտահանձնելուն», – ավելացրել է նա։ Այս ուղերձն արդեն վերաբերում է Բելառուսին, որը դեռևս չի համարձակվում մերժել Ադրբեջանին` հաշվի առնելով որոշ տնտեսական շահերը։ Սակայն Մինսկը միաժամանակ վախենում է Բաքվին հանձնել Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացուն։ Բելառուսի իշխանությունները «հայտնվել են երկու քարի արանքում»` հաստատ նախատելով իրենք իրենց, որ առանց մտածելու միջամտեցին օտար գործերի մեջ։

Լավրովը նաև նշել է, որ ռուսական կողմը հյուպատոսական մակարդակով կապի մեջ է եղել Լապշինի հետ։

«Մոսկվան կձեռնարկի բոլոր միջոցներն այս իրավիճակը շտկելու ուղղությամբ` հարգելով ՌԴ քաղաքացու իրավունքները, որը միաժամանակ նաև Իսրայելի քաղաքացի է», – հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը` միաժամանակ հիշեցնելով, որ Ռուսաստանն ու Բելառուսն ընդունել են սկզբունքային որոշում հավասարացնելու երկու երկրների քաղաքացիների իրավունքները բոլոր ոլորտներում, և նմանատիպ ոլորտներից է միասնական վիզային և միգրացիոն տարածքի պարամետրերի համաձայնեցումը։

Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը>>

Որպեսզի ոչ մեկ կասկածներ չունենար այս խնդրի լուծման համար հետագա գործողությունների հարցում` Լավրովը կրկնեց, որ Մոսկվան սերտորեն աշխատում է նաև իսրայելցիների հետ (Լապշինի երկրորդ քաղաքացիության ներկայացուցիչները)։

Երկու երկրներին, ամենայն հավանականությամբ, կհաջողվի ազատ արձակել իրենց քաղաքացուն։ Այս գործընթացի առանցքային պահերից Բաքվի հեռուն գնացող ծրագրերի ձախողումն է, որոնք վերաբերում են Ղարաբաղ այցելած օտարերկրյա քաղաքացիներին վախեցնելուն։

Գագիկ Բաղդասարյան, «Նովոստի–Արմենիա» գործակալության քաղաքական տեսաբան

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է:
13:34
23 Դեկտեմբերի 2016
2016 թ.-ի քաղաքական կարևորագույն տասն իրադարձություններն ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
Ավարտվող 2016 տարին նահանջ տարի էր: Գոյություն ունի հավատալիք, որ նման տարին լի է լինում տարատեսակ կատակլիզմներով, բնական աղետներով և  բնության քմահաճույքներով:
18:59
22 Դեկտեմբերի 2016
Հրեղեն աքաղաղի տարի. ինչպե՞ս պետք է ճիշտ ձևավորել տոնական սեղանը
Ամանորյա տոները հիանալի առիթ են երևակայության թռիչքի և ինքնատիպ ու բացառիկ տոնական սեղան ձևավորելու համար։
18:37
22 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետի 100 օրը
Այսօր լրանում է Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում գործունեության 100 օրը:
13:29
19 Դեկտեմբերի 2016
Ամանորյա հանգստի 7 լավագույն ուղղությունները
Ամանորին հաշված օրեր են մնացել, և Հայաստանի շատ բնակիչներ մտածում են, թե որտեղ կարելի է առավել արդյունավետ անցկացնել տոները։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է այդ խնդրի լուծման սեփական տեսլականը։