438.46
4.38
402.63
+8
Եղանակը Երևանում
Հայ

Գրիպ և ՍՇՎ Հայաստանում. կա՞ խուճապի առիթ (ՎԻԴԵՈ)

01:27
06 Հունվարի 2018

ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Նոր տարվա առաջին իսկ օրերին Երևանում և մարզերում հաճախակի դարձան ՍՇՎ–ի մասին դեպքերը։

Ընդհանուր իրավիճակ

ՀՀ առողջապահության նախարարության հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը նշում է, որ Հայաստանի բոլոր բժշկական հաստատություններն աշխատել են տոնական օրերին, և նրանց տվյալների վերլուծության հիման վրա կարելի է հայտարարել, որ գրիպի և ՍՇՎ–ի հետ կապված իրավիճակը մեր երկրում համաչափ է սեզոնայնությանը. սկսած նախորդ տարվա 40–րդ շաբաթից և մինչև այս տարվա 20–րդ  շաբաթ գրանցվում է գրիպի և ՍՇՎ–ի ակտիվ սեզոն։

Նա նաև տեղեկացրել է, որ վերջին օրերի կտրվածքով մեկ օրվա ընթացքում սուր շնչառական վարակներով շտապօգնության 52 կանչ է գրանցվել ողջ հանրապետության տարածքում, որից 47-ը եղել է երեխաների շրջանում: Բացի այդ, եղել են նաև թոքաբորբի կանչեր, որոնցից միայն 1-ն է եղել երեխայի մոտ։ 

Загружается новость ... "Лево"

«Երեխաների շրջանում գրանցվող հիվանդությունների մեծ թիվը պայմանավորված է նրանով, որ նրանք ավելի խոցելի են, իսկ ծնողներն ավելի ուշադիր են նրանց առողջության նկատմամբ։ Ընդհանուր առմամբ կարելի է նշել, որ վիճակը նորմալ է, քանի որ չեն գրանցվել ծանր և առանձնապես ծանր դեպքեր, ինչպես նաև չկան արհեստական շնչառական սարքին միացված հիվանդներ», – նշել է Թորոսյանը։

Ինչ վերաբերում է ստացիոնար դիմելիությանը, ապա կան հիվանդներ, ովքեր հոսպիտալացվել են ստացիոնար հիվանդանոցներ. դրանց հիմնական բեռը ընկել է Երևանի երեք ստացիոնար հիվանդանոցների վրա՝ «Արաբկիր», «Մուրացան» և «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ներ, ինչը տրամաբանական է, քանի որ այնտեղ հոսպիտալացվում են հենց մինչև հինգ տարեկան երեխաները։

Նա նաև նշել է, որ այսօր Հայաստանի հիվանդանոցներում շարունակում է բուժվել 0–ից 14 տարեկան 400 երեխա, որոնց առողջական վիճակը գնահատվում է թեթև կամ միջին ծանրության, ՍՇՎ–ի հետ կապված ծանր հիվանդներ երկրում չկան։

Միաժամանակ վերակենդանացման բաժանմունքներում գտնվում է 20 երեխա, որոնց հիվանդությունն ընթանում է այլ քրոնիկ հիվանդության ֆոնին, և հնարավոր բարդությունները բացառելու նպատակով նրանք շարունակում են մնալ բժիշկների հսկողության տակ։

Կա՞, արդյոք, խուճապի առիթ

Թորոսյանը վստահ է, որ Հայաստանում սուր շնչառական հիվանդությունների ակտիվացման հետ կապված խուճապի պատճառ չկա։

«Եթե համեմատենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշների հետ, ապա կարելի է հայտարարել, որ ոչ մի աննախադեպ վիճակ չկա, իրավիճակը սովորական է այս սեզոնի համար», - ասել է Թորոսյանը։

Загружается новость ... "Право"

Փորձագետի խոսքով՝ դեռևս նախորդ տարվա նոյեմբերից հանրապետությունում շրջանառվում են գրիպի հարուցիչներ՝ գրիպ B, գրիպ A։

Նա նշել է, որ գրիպ A-ի H1N1 ենթատեսակի դեպքերը եզակի են։

«6 այդպիսի դեպք ենք ունեցել, գրեթե 20 դեպք ունեցել ենք՝ պայմանավորված գրիպ B-ով, և բազմաթիվ այլ դեպքեր ունեցել ենք այլ շնչառական վարակների վիրուսներով պայմանավորված՝ պնևմովիրուսներ, բոկավիրուսներ, ադենովիրուսներ, որոնց նկատմամբ առավել խոցելի են հենց երեխաները», - ասել է նա:

«Հաշվի առնելով ահազանգողների թիվը, սեզոնը ու համեմատություն տանելով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ՝ պետք է ասել, որ այն հիվանդացության մակարդակը, որն այսօր դիտվում է հանրապետությունում, ոչ ահազանգող է, ոչ էլ խուճապ է առաջացնում, այլ օրինաչափ է, քանի որ գրիպը և սուր շնչառական վարակներն ունեն սեզոնային բնույթ և ակտիվանում են մասնավորապես ուշ աշնանը, ձմռանը և շարունակվում են մինչև վաղ գարուն»,- ավելացրել է Թորոսյանը։

Կանխարգելիչ միջոցառումներ ու բուժում

Վիրուսների տարածումը պայմանավորված է ինչպես նրանց ակտիվացմամբ ձմեռային սեզոնին, այնպես էլ հարբուխով ու թույլ իմունիտետով։ Այդ իսկ պատճառով մասնագետը խորհուրդ է տալիս ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ ու չգնալ հյուր այն ընկերների տներ, որտեղ կան հիվանդներ ու չտանել նրանց մոտ երեխաներին, որոնք ներառվում են ռիսկային խմբում։

Загружается новость ... "Лево"

Ինչ վերաբերում է հնարավոր դինամիկային, ապա, նրա խոսքով, փետրվարին սպասվում է վիրուսների ակտիվացման երկրորդ փուլը (առաջինը՝ հոկտեմբեր-նոյեմբերին, խմբ.), քանի որ գրանցվում են ջերմաստիճանի տատանումներ, և վիրուսները կրկին կարող են ակտիվանալ իմունիտետի անկման, ուսումնական հաստատությունների աշխատանքի, ջեռուցման պայմանների և այլ պատճառների ֆոնին։

Ինչպես նշել է Թորոսյանը, նախորդ տարիներին հիվանդությունների մակարդակն այս օրերին ավելի բարձր էր, սակայն անհրաժեշտ է զգոն լինել ու հիվանդության դեպքում դիմել բժշկի։

Ավելի լավ է խորհրդակցել մանկաբույժի հետ, անհրաժեշտության դեպքում կանչ գրանցել, և հետո միայն որոշել հիվանդանոցային բուժում ստանալու վերաբերյալ։ Բժշկին դիմելու պատճառ կարող է դառնալ 1-2 օրվա ընթացքում 38-ից բարձր պահպանվող ջերմությունը, որը չի իջնում անգամ ջերմիջեցնողների օգտագործման դեպքում։ Ընդ որում կտրականապես խորհուրդ չի տրվում այդ ընթացքում օգտագործել հակաբիոտիկներ, ավելի նախընտրելի է դիմել բժշկի։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:37
23 Դեկտեմբերի 2022
ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը Սանկտ Պետերբուրգի մրցաշարին հայ բռնցքամարտիկների մասնակցության հովանավոր (ՖՈՏՈ)
Դեկտեմբերի 11-ից 18-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվեց բռնցքամարտի հերթական ամենամյա պատանեկան մրցաշարը. ՖՈՏՈ
10:15
30 Հոկտեմբերի 2022
HONOR 70-ի բնութագիր. հասանելի ֆլագման՝ գեղեցիկ դիզայնով
Այս տարվա մայիսին HONOR-ը ներկայացրեց իր ֆլագմանյան շարքը, որը բաղկացած է HONOR 70-ից, HONOR 70 Pro-ից և HONOR 70 Pro+-ից
15:39
11 Հուլիսի 2022
Կրքեր Հիսուս Քրիստոսի 77 մետրանոց արձանի կառուցման շուրջ. ԿԳՄՍՆ–ն պահանջում է դադարեցնել, Ծառուկյանի հիմնադրամն արձագանքում է
Կրքեր Հիսուս Քրիստոսի 77 մետրանոց արձանի կառուցման շուրջ. ԿԳՄՍՆ–ն պահանջում է դադարեցնել, Ծառուկյանի հիմնադրամն արձագանքում է
14:14
16 Հունիսի 2022
Կրկնօրինակու՞մ, թե՞ ոգեշնչում. նամականիշերի եվրոպական մրցույթին ՀՀ–ի նամականիշի հեղինակները մեկնաբանել են գրագողության կասկածի հետ կապված սկանդալը
Կրկնօրինակու՞մ, թե՞ ոգեշնչում. նամականիշերի եվրոպական մրցույթին ՀՀ–ից ներկայացված նամականիշի հեղինակները մեկնաբանել են գրագողության կասկածի հետ կապված սկանդալը
14:44
04 Ապրիլի 2022
Ռազմական գործողությունների մեկնարկի և Արցախն ու Սյունիքն ամբողջությամբ կորցնելու ռիսկի մասին. քաղաքագետը մեկնաբանել է ստեղծված իրավիճակը
Ռազմական գործողությունների մեկնարկի և Արցախն ու Սյունիքն ամբողջությամբ կորցնելու ռիսկի մասին. քաղաքագետը մեկնաբանել է ստեղծված իրավիճակը
12:12
29 Հոկտեմբերի 2021
Թվային փոխակերպում. Ամերիաբանկն առաջինը Հայաստանում ներդնում է էկոհամակարգերի առցանց միջավայր
Ամերիաբանկը միակն է Հայաստանում, որը ստեղծել է թվային էկոհամակարգերի և լուծումների համախումբ
14:02
03 Օգոստոսի 2021
Հայաստանում արդեն շրջանառվում է COVID-19–ի «Դելտա» վտանգավոր շտամը.ի՞նչ է հայտնի նրա մասին
Հայաստանում արդեն շրջանառվում է COVID-19–ի «Դելտա» վտանգավոր շտամը. պատմում ենք նրա վտանգի և առանձնահատկությունների մասին
10:15
25 Հունիսի 2021
Կցանկանայինք զարգանալ, բայց տարածք չկա. Sevan Startup Summit 2021–ը չի կայանա, իշխանությունները տարածք չեն տրամադրել
Կցանկանայինք զարգանալ, բայց տարածք չկա. Sevan Startup Summit 2021–ը չի կայանա, իշխանությունները տարածք չեն տրամադրել
11:19
04 Հունիսի 2021
Թշնամու նշանառության տակ. ինչպե՞ս են ապրում տավուշցիներն Ադրբեջանի կողմից օկուպացիայի սպառնալիքի ներքո. «Նովոստի–Արմենիա»–ի ռեպորտաժը սահմանամերձ Տավուշից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Թշնամու նշանառության տակ. ինչպե՞ս են ապրում տավուշցիներն Ադրբեջանի կողմից օկուպացիայի սպառնալիքի ներքո. «Նովոստի–Արմենիա»–ի ռեպորտաժը սահմանամերձ Տավուշից.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
14:17
25 Փետրվարի 2021
Արցախյան պատերազմ. հադրութցի փախստականների կյանքը պատերազմից առաջ և հետո. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
Արցախյան պատերազմ. հադրութցի փախստականների կյանքը պատերազմից առաջ և հետո. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
16:53
18 Նոյեմբերի 2020
Ի՞նչ է VPN–ը, ինչո՞ւ է այն հարկավոր
Ի՞նչ է VPN–ը, որ՞ն է դրա առավելությունը, ո՞վ կարող է դրանից օգտվել և ինչպե՞ս, պատասխանում ենք այս թեմայի վերաբերյալ բոլոր հիմնական հարցերին
14:48
27 Հոկտեմբերի 2020
Ձախողված ադրբեջանա–թուրքական բլիցկրիգ. այսօր լրանում է արցախյան երկրորդ պատերազմի մեկ ամիսը
Ձախողված ադրբեջանա–թուրքական բլիցկրիգ. այսօր լրանում է արցախյան երկրորդ պատերազմի մեկ ամիսը