480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+18
Եղանակը Երևանում
Հայ
Բնազդի ուժը
17:21
21 Հոկտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Գաղտնիք չէ, որ Երևանի տաքսու վարորդները կարող են հավակնել փիլիսոփայի, դատավորի և քաղաքագետի կարգավիճակին «մեկ սրվակում»։ Եվ դա զարմանալի չէ։ Չէ՞ որ աշխատանքային օրվա ընթացքում նրանք բախվում են ամենատարբեր ճակատագրերի և կենցաղային իրավիճակների հետ, պատրաստ են խորհուրդ տալ և հենարան լինել, իսկ թեմաների շրջանակը, որտեղ նրանք արտասովոր «պատրաստվածություն» են դրսևորում, ձգվում է ԻՊ–ից մինչև ԼՀԲՏ։

Օրերս ես հանդիպեցի հենց նման բազմակողմանի զարգացած մի տաքսու վարորդի։ Նրա դեմքը չհիշեցի։ Հիշվեցին միայն «ժպտացող» աչքերը` քունքի մոտ կնճիռների ցանցով և թավ բեղերը։ Սովորաբար ճանապարհային բանավեճերի չեմ մասնակցում, սակայն այս անգամ պատմությունն ինձ հետաքրքրեց։

«Գիտես` ի՜նչ հետաքրքիր պատմություն է այսօր ինձ հետ պատահել», – ասաց տաքսու վարորդը` նայելով ինձ հայելու մեջ։ «Երբեք չէի մտածի, որ հետս նման բան կպատահի, մինչև հիմա անհանգստանում եմ»։

Հայելու մեջ հանդիպելով իմ հայացքին` նա շարունակեց, և պատմեց, որ մի քանի ժամ առաջ իր մեքենան է նստել մի երիտասարդ աղջիկ` երեխայի հետ։ 

 «Աղջիկը շատ երիտասարդ էր, իսկ երեխան մոտ երեք ամսական կլիներ, ժիր մանկիկ էր։ Ճանապարհին նա խնդրեց կանգնել սուպերմարկետներից մեկի մոտ` ասելով, որ պետք է գնումներ կատարի։ Իսկ մեքենայից դուրս գալուց առաջ խնդրեց երեխային պահել` խոստանալով, որ մի քանի րոպեից կվերադառնա», – նրա ձայնում հնչում էին վերապրումների ելևէջները։  Փոքրիկը բավականին հանգիստ էր, և տաքսու վարորդը համաձայնեց պահել երեխային։

 Ակնկալելով լսել լքված փոքրիկի մասին սրտաճմլիկ մի պատմություն` ես պատրաստվեցի ամենավատ սցենարին։

«Եվ ահա, երկուսով նստած ենք մեքենայում։ Անցնում է 15–20 րոպե, իսկ ուղևորուհիս դեռ չկա։ Երեխան սկսում է լացել։ Անցնում է որոշ ժամանակ, երեխան սկսում է ավելի շատ անհանգստանալ։ Ես շփոթվեցի, չէ՞ որ ամբողջովին մոռացել էի, թե ինչպես պետք է վարվել փոքրիկների հետ, թոռներս արդեն մեծ են, մոտ 20 տարի նորածին երեխա ընդհանրապես չեմ գրկել», – ասում է վարորդը` արգելակելով հերթական խաչմերուկի մոտ։

Ըստ երևույթին, այդքան տարի քնած ծնողական բնազդներն արթանացան շփոթմունքի պահին։ Տղամարդը սկսում է օրորելով քնացնել երեխային։

«Եվ ահա տեսնում եմ, որ քնել է։ Գլուխը դրել է ձեռքիս վրա և քնել։ Ես ավելի շատ շփոթվեցի։ Մի՞գուցե նրա երիտասարդ մայրիկը լքել է նրան, հիմա ի՞նչ անեմ։ Մտածեցի և որոշեցի, որ եթե մի քանի րոպեից նա չհայտնվի, երեխային տուն կտանեմ։ Կինս շատ է փոքրիկներ սիրում,  վերջերս էլ բողոքում էր, որ կարոտում է փոքրիկներին, ափսոսում, որ բոլոր թոռները մեծացել են։ Կտանեմ նրան տուն», – ասաց նա` թաքցնելով ժպիտը բեղերի հետևում։

«Եվ ինչո՞վ ամեն ինչ ավարտվեց», – հարցրեցի ես` պատկերացնելով նրան` երեխան ձեռքին նեոնային լույսերով խանութի մոտ կայանած տաքսու մեջ։

«Նա վերադարձավ»,– ակնհայտ ափսոսանքով շարունակեց իմ զրուցակիցը։ «Նա վերադարձավ`բեռնված տոպրակներով, ուրախ–զվարթ։ Աղմուկով բացեց մեքենայի դուռը, ես էլ ասացի`սու՛ս, փոքրիկդ քնած է, չարթնացնե՛ս»։

«Իսկ նա ի՞նչ, չզարմացա՞վ», – հարցրեցի ես` փորձելով թաքցնել բացասական վերաբերմունքս։

«Իհարկե, նա հանդարտվեց, կամաց փակեց դուռը, վերցրեց երեխային, ուղղեց փոքրիկի գլխարկն ու ասաց. «Ինչ լավ եք երեխաների հետ լեզու գտնում...», իսկ ես ասացի. «Երեխաների հետ լեզու գտնելը դժվար չէ, խնդիրը քեզ նմանների մեջ է...»»։

Նման պատմություն կարող էր պատահել միայն Երևանում։ Միայն Երևանում տաքսու վարորդը մեկ ժամով կարող է դառնալ հոգատար պապիկ լացող երեխայի համար, իսկ երիտասարդ մայրիկը կարող է հանգիստ նրա խնամքին թողնել իր փոքրիկին` բնավ էլ չկասկածելով իր ճամփորդության երջանիկ ավարտի հարցում...–0–

Ելենա Դավիդյան

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:40
31 Մայիսի 2017
Օձերի անսպասելի «գրոհը» Հայաստանում. պատճառներ և հետևանքներ
Վերջին ժամանակներում Հայաստանի մայրաքաղաքում հաճախակի են դարձել օձերի հայտնաբերման դեպքերը:
19:07
30 Մայիսի 2017
Մրրիկ Մոսկվայում. արդյո՞ք տարերքը կհասնի Հայաստան
Մոսկվայի տարածքում մոլեգնած ուժեղ մրրիկը լուրջ վնաս է հասցրել Ռուսաստանի մայրաքաղաքին` քանդելով տանիքներ, կանգառներ, Դոնսկոյ վանքի տապանաքարերը:
11:08
30 Մայիսի 2017
Հայաստան. միֆ և իրականություն
Կյանքիս մեծ մասն ապրելով Սփյուռքում՝ հաճախ նկատել եմ մեր հայրենակիցների յուրահատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։