478.57
+0.3
562.18
-2.13
7.98
-0.02
+22
Եղանակը Երևանում
Հայ
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
20:10
23 Մայիսի 2017
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։

Մայիսը պատահական չի ընտրվել։ Չէ՞ որ մայիսին հյուսիսային կիսագնդում արևային ակտիվությունն ավելանում է, մարդիկ սկսում են արևային լոգանք ընդունել` չմտածելով, որ հենց արևի ճառագայթները մելանոմայի առաջացման գլխավոր պատճառներից մեկն են։

Մելանոման մաշկի չարորակ գոյացություն է, որը զարգանում է մելանոցիտներից` մաշկի բջիջներից, որոնք արտադրում են մելոնին պիգմենտը, որը որոշում է մաշկի գույնը։ Մելանոման դասվում է բավականին բարդ հիվանդությունների շարքին, որոնք դժվարությամբ է հնարավոր լինում բուժել։ Չարորակ նորագոյացությունը կարող է առաջանալ ցանկացած տարիքում, այն հիմնականում առաջանում է մաշկի վրա։ Մելանոման հնարավոր է ախտորոշել զարգացման վաղ փուլերում, այդ պատճառով չափազանց կարևոր է կանոնավոր կանխարգելիչ բուժզննում այն փուլերում, երբ
ամբողջական բուժումը դեռ հնարավոր է։

Загружается новость ... "Лево"

Հայաստանում այս տարի Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը նշվեց մայիսի 20–ին։

Տագնապալի վիճակագրություն

Ինչպես պարզաբանեց ՀՀ ԱՆ Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնի տնօրեն Միքայել Սահակյանը, Հայաստանում վերջին տարիներին արձանագրվում է մելանոմայով հիվանդացության դեպքերի աճ։

«ՀՀ ԱՆ վիճակագրական ծառայության տվյալներով, 2005 թ.–ին Հայաստանում գրանցվել է մելանոմայի 361 դեպք, 2010 թ.–ին` 400 դեպք, իսկ 2016 թ.–ին` 502 դեպք։ Սա բավականին տագնապալի վիճակագրություն է», – ասաց նա երեքշաբթի ասուլիսի ժամանակ։

Միաժամանակ նա նշեց, որ ԱՀԿ–ի տվյալներով, աշխարհում ամեն տարի գրանցվում է հիվանդության շուրջ 200 հազար նոր դեպք, որից 65 հազարն ունենում է մահացու ելք (32 տոկոս)։

Սահակյանի խոսքով, մայիսի 20–ին մելանոմայի դեմ պայքարի ակցիայի շրջանակում ցանկացած մարդ կարող էր դիմել կենտրոն` մելանոման ախտորոշելու նպատակով։

Загружается новость ... "Право"

«Այս տարի կենտրոն էր այցելել ընդամենը 18 մարդ, սակայն ես ավելի մեծ արդյունք էի ակնկալում», – նշեց Սահակյանն ու հավելեց, որ պատճառներից է նաև այն, որ մարդիկ անլուրջ են վերաբերվում սեփական առողջությանը։
Նրա խոսքով, դիմած 18 մարդկանցից յոթն անցել է դերմատոսկոպիա (մաշկի հիվանդության ախտորոշման ժամանակակից մեթոդ), ինչի արդյունքում նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է մելանոմայի առաջացման ռիսկ։

Փրկություն կա

Փորձագետն ընդգծեց, որ վաղ փուլերում ուռուցքի հայտնաբերման դեպքում հնարավոր է ոչ միայն բուժում, այլև հիվանդի լիարժեք առողջացում։

«Վաղ փուլում ուռուցքի ախտորոշման դեպքում առողջացման հավանականությունը կազմում է 95-98%, ավելի ուշ փուլերում, ցավոք, հիվանդների թիվը, որոնց կյանքի տևողությունը կազմում է 5–10 տարի, չի գերազանցում 8–10%–ը։ Սովորաբար հիվանդները դիմում են հիվանդության զարգացման ուշացած փուլերում, երբ բուժումն արդեն չի կարող արդյունավետ լինել», – նշեց Սահակյանը։

ՀՀ ԱՆ Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնի մաշկային բաժանմունքի վարիչ Գևորգ Շաքարյանն իր հերթին թվարկեց մի շարք արտաքին նշաններ, որոնց առկայությունը կարող է ծառայել մաշկաբանին և ուռուցքաբանին դիմելու ազդակ։ Այդ նշանների թվում են խալերի անհամաչափությունը, դրանց անհավասար ուրվագիծը, խալի տարբեր մասերի ոչ նույնանման գույնը, ավելի քան 6 մմ տրամագիծ ունեցող խալերը, ինչպես նաև խալի ցանկացած այլ արտաքին փոփոխություն` չափի փոքրացում, թեփոտում, խալի վրա առկա մազերի թափում, խալի հանկարծակի անհետացում։

Կարևոր խորհուրդներ

Լողափային սեզոնի բացման նախաշեմին փորձագետները կրկին հիշեցրեցին, որ ցանկալի չէ գտնվել արևի ուղիղ ճառագայթների ազդեցության տակ ժամը 10–16–ն ընկած ժամանակահատվածում, երբ ուլտրամանուշակագույն ճառագայթների մակարդակը չափազանց բարձր է։

«Մելանոմայի զարգացման բարձր ռիսկի խմբում են սպիտակամաշկ, բաց գույնի մազեր և աչքեր ունեցող մարդիկ, ինչպես նաև 50 տարեկանից բարձր անձինք, ինչը պայմանավորված է իմունիտետի թուլացմամբ», – պարզաբանեց Սահակյանը։

Загружается новость ... "Лево"

Իսկ Շաքարյանը խորհուրդ տվեց Հայաստանի բոլոր բնակիչներին տարին երկու անգամ ուշադիր զննել սեփական մարմինը և տագնապալի նշանների դեպքում դիմել բժշկի։

Նա նաև նշեց, որ փոքր տարիքում արևային այրվածք ստացած մարդիկ հետագայում շատ ավելի հաճախ են տառապում մելանոմայից։

Փորձագետները նաև հիշեցրեցին սոլյարիումի վնասի մասին։

«Կանոնավոր այցելությունը սոլյարիում 70 տոկոս ավելացնում է հիվանդության առաջացման ռիսկը», – պարզաբանեց Շաքարյանը։–0–
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:40
31 Մայիսի 2017
Օձերի անսպասելի «գրոհը» Հայաստանում. պատճառներ և հետևանքներ
Վերջին ժամանակներում Հայաստանի մայրաքաղաքում հաճախակի են դարձել օձերի հայտնաբերման դեպքերը:
19:07
30 Մայիսի 2017
Մրրիկ Մոսկվայում. արդյո՞ք տարերքը կհասնի Հայաստան
Մոսկվայի տարածքում մոլեգնած ուժեղ մրրիկը լուրջ վնաս է հասցրել Ռուսաստանի մայրաքաղաքին` քանդելով տանիքներ, կանգառներ, Դոնսկոյ վանքի տապանաքարերը:
11:08
30 Մայիսի 2017
Հայաստան. միֆ և իրականություն
Կյանքիս մեծ մասն ապրելով Սփյուռքում՝ հաճախ նկատել եմ մեր հայրենակիցների յուրահատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։
16:53
18 Հունվարի 2017
Հանգստացնող միջոց Բաքվի համար
ախորդ օրն ադրբեջանական դիվանագիտության համար ձախողված էր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անկեղծության կոչելուն ուղղված ադրբեջանցի քարոզիչների փորձը հաջողվեց, սակայն արդյունքը լրիվ հակառակն էր և շոկի ենթարկեց Բաքվին։