534.18
7.56
476.18
+30
Եղանակը Երևանում
Հայ

Երևանի քաղաքապետի ընտրություններին մասնակցել է ընտրողների մոտ 44%–ը. փորձագետների և Facebook–ի արձագանքը

23:03
23 Սեպտեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր առավոտյան մեկնարկած Երևանի ավագանու ընտրություններն արդեն ավարտվել են։ Ժամը 20։00–ին փակվեցին Երևանում գործող բոլոր 475 ընտրատեղամասերը։ 

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին ընտրողների մասնակցությունը փոքր–ինչ գերազանցել է 2017 թ.–ի ցուցանիշները։ Այս թվերն արդեն առաջացրել են տարբեր վեճեր և իրարամերժ կարծիքներ հայկական փորձագիտական միջավայրում։ 

Այսպես, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի տվյալներով, Երևանի ավագանու ընտրություններում, նախնական տվյալներով, քվեարկել է ընտրողների ընդհանուր թվի 43,65%–ը կամ 370 323 մարդ։

2017 թ.–ին ժամը 20։00–ին մասնակցությունը կազմել էր ընտրողների ընդհանուր թվի 40,99%–ը կամ 345 226 մարդ։

2018 թ.–ին Երևանի ընտրական ռեգիստրում ներառվել է Երևանի 842 147 բնակիչ, իսկ 2017 թ.–ին` 848 343։

Ի՞նչ է ցածր մասնակցության մասին ասում ՀՀ վարչապետը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–յան իր էջում կազմակերպված ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է, որ այս ընտրություններում չկա այն պրակտիկան, որը եղել է նախկինում. մարդկանց չեն բերում ընտրությունների, ինչն էլ, նրա խոսքով, ընտրողների ցածր մասնակցության պատճառն է։ 

«Այս ընտրություններում չկա նախկին պրակտիկան, երբ մարդկանց բերում են «ԳԱԶել»-ներով և երթուղայիններով: Հույս ունեմ, որ ընտրողները միևնույնն է կգան ընտրատեղամաս: Սրանք բացառիկ ընտրություններ են և բացառիկ են նրանով, որ հենց մարդկանց ընտրությունն է ազդելու արդյունքի վրա»,- հայտարարել է Փաշինյանը։ 

Ի՞նչ են ասում փորձագետները

Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակցի հետ զրույցում հայտարարել է, որ չարժեր ակնկալել շատ մեծ մասնակցություն այս ընտրություններում, սովորաբար նմանատիպ ընտրություններում մասնակցությունը լինում է բավականին ցածր։

«Մյուս կողմից, այս ընտրությունները վերածվել էին քաղաքական ընտրությունների, գրեթե բոլոր բանավեճերն ու ողջ պայքարը քաղաքական դաշտում էր, և եթե ընդունենք, որ ընտրությունները քաղաքական էին, ապա մասնակցությունը կարող էր ավելի մեծ լինել», – հայտարարեց Իսկանդարյանը։

Ի՞նչ են խոսում Facebook–ում

Facebook–ի հայկական սեգմենտն արդեն ակտիվորեն արձագանքել է ընտրողների մասնակցությանը։ Այսպես, ԲՀԿ–ի ընտրական ցուցակի անդամ, լրագրող Պետրոս Ղազարյանի կարծիքով, մասնակցության մասին տվյալները վկայում են այն մասին, որ սոցիոլոգիական հարցումներով զբաղվող Gallup ընկերությունն ընտրությունների նախաշեմին հրապարակել էր հնարավոր մասնակցության մասին տվյալներ, որոնք 47%–ով տարբերվում են իրական թվերից։

«Գելափը տվել էր մոտ 85% մասնակցություն։ 72%–ը հաստատ,մնացածը հավանաբար։ Ինչպես հաշվում ենք մաքսիմումը 45 % է։ Գելափի մոտ 40% շեղում՞», – գրել է Ղազարյանը։

Միջազգային հարաբերությունների և անվտանգության հայկական ինստիտուտի փորձագետ Արմեն Վարդանյանն իր հերթին նշել է մասնակցության ցածր շեմի պատճառները։ 

«Ընտրական մասնակցության ցածր մակարդակը վկայում է այն մասին, որ ընտրակաշառք չի բաժանվել, լցոնումներ չեն եղել», – գրել է Վարդանյանը։

Ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ` չորս դաշինք և 8 կուսակցություն: «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, թեկնածու՝ Նաիրա Զոհրաբյան, «Երևանի հանրություն» դաշինք, թեկնածու՝ Անահիտ Թարխանյան, «Երևանցիներ» դաշինք, թեկնածու՝ Արարատ Զուրաբյան, «Երկիր ծիրանի» կուսակցություն, թեկնածու՝ Զարուհի Փոստանջյան, «Ժառանգություն» կուսակցություն, թեկնածու՝ Րաֆֆի Հովհաննիսյան, «Ժողովրդավարական ուղի» կուսակցություն, թեկնածու՝ Մանվել Գասպարյան, «Իմ քայլը» դաշինք, թեկնածու՝ Հայկ Մարության, «Լույս» դաշինք, թեկնածու՝ Արտակ Զեյնալյան, «Դաշնակցություն» կուսակցություն, թեկնածու՝ Միքայել Մանուկյան, «Հայք» կուսակցություն, թեկնածու՝ Գևորգ Հովսեփյան, Ռեֆորմիստների կուսակցություն, թեկնածու՝ Արտակ Ավետյան, «Օրինաց երկիր» կուսակցություն, թեկնածու՝ Մհեր Շահգելդյան։–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:45
29 Հունիսի 2019
Երեք քույրեր. ոճիր առանց պատժի՞
Անմե՞ղ են, թե՞ մեղավոր. պատմում ենք Ռուսաստանի ամենաաղմկահարույց քրեական գործերից մեկի մասին։
11:27
18 Հունիսի 2019
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Վաշինգտոնի հանդիպումը փոխադարձ մեղադրանքների հարթակ է դառնալու. Աննա Կարապետյան
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ հունիսի 20-ին Վաշինգտոնում կայանալիք հանդիպումը, հերթական անգամ, փոխադարձ մեղադրանքների հարթակ է դառնում:
19:56
23 Ապրիլի 2019
Հայաստանի թավշյա հեղափոխությունը. հետադարձ հայացք իրադարձություններին մեկ տարի անց (ՖՈՏՈ)
Մեկ տարի առաջ ճիշտ այս օրը տեղի ունեցավ ոչ բռնի թավշյա հեղափոխությունը։
12:00
22 Ապրիլի 2019
Ղարաբաղյան հակամարտություն. ի՞նչ են մեզնից ուզում պացիֆիստները
Ինձ դուր չեն գալիս մարդիկ, ովքեր աշխատավարձով պացիֆիստ են աշխատում:Եվ ես նրանց հարցեր ունեմ տալու։
14:00
01 Ապրիլի 2019
Կոնստանտին Օրբելյանի «մշակութային հեղափոխությունը»
Թատերական հասարակությանը վերջին օրերին հանգիստ չի տալիս այն տեղեկությունը, որ մշակույթի նախարարի պաշտոնակատարի հրամանով` Կոնստանտին Օրբելյանն ազատվել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից։ Միաժամանակ, նա պահպանել է թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը։
19:24
11 Մարտի 2019
Ինչպե՞ս գնահատել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը. ներկայացնում ենք քաղաքագետների կարծիքներ
ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն օրերս հայտարարություն են տարածել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահի Իլհամ Ալիևի նախապատրաստվող հանդիպման կապակցությամբ։
11:34
20 Փետրվարի 2019
Creative City նորարարական կլաստեր` որպես Նոր Հայաստանի զարգացման հիմք (ՖՈՏՈ)
Միջազգային փորձի ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ այսօր Հայաստանի համար ընդունելի կարող է դառնալ նորարարական կլաստերների ստեղծման պրակտիկայի ներդրումը։
13:15
18 Փետրվարի 2019
Զարգացման վերացական ծրագիր և անօգնական ընդդիմություն. ի՞նչ ապագա է ընտրել Հայաստանը
Հայտնի դրույթն այն մասին, որ «իշխանությունն այլասեռում է» ապրիորի չունի բացառություններ։ Այս բախտից չխուսափեց նաև ՀՀ նոր իշխանությունը` վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։
16:43
11 Փետրվարի 2019
Նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը լքում է ՀՀԿ–ն. պարզում ենք պատճառները և հնարավոր զարգացումները
Արփինե Հովհաննիսյանը երկուշաբթի հայտարարել է ՀՀԿ–ի իր անդամակցությունը դադարեցնելու մասին։
19:47
05 Փետրվարի 2019
Արցախում դատապարտված Ադրբեջանի քաղաքացի Հուսեյնզադեն չի ցանկանում վերադառնալ հայրենիք
Արցախում դատապարտված Ադրբեջանի քաղաքացի Հուսեյնզադեն չի ցանկանում վերադառնալ հայրենիք:
21:01
31 Հունվարի 2019
Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը, մշակութային ժառանգության պահպանումը, հայկական փորձը ՏՏ ոլորտում. Փաշինյանը հանդիպեց Քյոլնի քաղաքպետի հետ (ՖՈՏՈ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիա պաշտոնական այցի շրջանակում հինգշաբթի հանդիպել է Քյոլնի քաղաքապետ Հենրիետե Ռեքերին:
18:37
29 Հունվարի 2019
Քաղաքական հեղափոխությունից դեպի տնտեսական. ինչպե՞ս հանդես եկավ Հայաստանը Դավոսյան համաժողովին. փորձագիտական կարծիքներ
Հայաստանի համար համաժողովի հիմնական արդյունքները սահմանելու համարզ զրուցել ենք Հայաստանի և Ռուսաստանի մի շարք փորձագետների հետ, որոնք ներկայացրել են Դավոսի տնտեսական համաժողովի հիմնական ուղերձների իրենց տեսլականը: