420.79
4.21
388.47
+11
Եղանակը Երևանում
Հայ

2017 թվականի 10 գլխավոր մարզական իրադարձություններն` ըստ «Նովոստի Արմենիա» գործակալության

17:01
23 Դեկտեմբերի 2017

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի. /Նովոստի Արմենիա/. 2017 թվականը հայկական սպորտի համար վերելքների ու վայրէջքների տարի էր։ Գրանցվեցին ինչպես մեծագույն հաղթանակներ, որոնք կհամալրեն հայկական սպորտի պատմության էջերը, այնպես էլ տհաճ պարտություններ, որոնք դեռ երկար կքննարկվեն հայ երկրպագուների ու մարզասերների կողմից։

«Նովոստի Արմենիա» գործակալությունն առաջարկում է անցնող տարվա կարևորագույն ու հիշարժան մարզական իրադարձությունների սեփական տարբերակը:

1.Հենրիխ Մխիթարյան. Եվրագավաթը նվաճած առաջին հայ ֆուտբոլիստը

Генрих Мхитарян

Մայիսի 24-ը հայկական ֆուտբոլի ու առհասարակ ամբողջ հայկական սպորտի մեջ կներառվի որպես բացառիկ մի օր։ Այդ օրը մեր հայրենակիցն առաջին անգամ նվաճեց Եվրագավաթը` կարևորագույն գոլ խփելով եզրափակչում: Ավելին, երկրպագուների կարծիքով, որոնք դիտել են 2:0 հաշվով ավարտված անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ու հոլանդական «Այաքսի» հիշարժան հանդիպումը, Մխիթարյանը ճանաչվել է եզրափակչի լավագույն խաղացող: ՈՒԵՖԱ-ի կայքում, որտեղ անցկացվում էր եզրափակչի լավագույն խաղացողի քվեարկությունը, հայ կիսապաշտպանը ստացավ ձայների 42 տոկոսը:

2. Արթուր Ալեքսանյանը` հունահռոմեական ըմբշամարտի եռակի չեմպիոն

Артур Алексанян

Արթուր Ալեքսանյանը ևս մեկ անգամ հաստատեց, որ այսօրվա դրությամբ աշխարհի լավագույն ըմբիշներից է: 98 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ, Ռիո-2016-ի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Փարիզում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակչում 3:1 հաշվով հաղթեց ռուս Մուսա Եվլոևին և դարձավ աշխարհի եռակի չեմպիոն:

3. Արոնյանը դարձավ ՖԻԴԵ-ի աշխարհի կրկնակի գավաթակիր

Левон Аронян фото - Tata Steel Chess

Հայտնի շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանը նվաճեց ՖԻԴԵ-ի Աշխարհի գավաթը: Նա առաջին շախմատիստն է, ով կրկնակի դարձել է աշխարհի գավաթակիր: Լևոն Արոնյանն աշխարհի գավաթակիր էր դարձել նաև 2005 թվականին: Արոնյանը իրավունք է ստացել մասնակցելու 2018 թվականի մարտի 10-28-ը Բեռլինում կայանալիք հավակնորդների մրցաշարին:

4. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ձախողումը Աշխարհի 2018 թվականի գավաթի ընտրական փուլում

армения дания2.jpg

Հայաստանի հավաքականը հայտվեց E խմբում, որտեղ նրա մրցակիցներն էին Ռումինիայի, Դանիայի, Լեհաստանի, Մոնտենեգրոյի և Ղազախստանի ընտրանիները: Ընտրական փուլից առաջ փարձագետները զուսպ լավատեսություն էին արտահայտում` նշելով, որ հայկական թիմը կարող է պայքարի պարտադրել բոլոր հավաքականներին, իսկ հիշելով 4:0 հաշվով Դանիայի հավաքականի նկատմամբ տարած ջախջախիչ հաղթանակը (Եվրոպայի 2016 թ.–ի առաջնության որակավորման փուլ, հանդիպումը կայացել է 2015 թվականի սեպտեմբերի 7-ին), ոմանք հույս էին հայտնում, որ հավաքականը դուրս կգա 2018 թվականի աշխարհի առաջնություն:

Սակայն Հայաստանի հավաքականն ավարտեց ընտրական փուլը` վաստակելով ընդամենը 7 միավոր: Մեր ֆուտբոլիստները գրավեցին E խմբի նախավերջին տեղը` առաջ անցնելով միայն Ղազախստանից և առաջնության ընթացքում փոխելով գլխավոր մարզչին` Վարուժան Սուքիասյանին, որին փոխարինեց Արթուր Պետրոսյանը։
 
5. Հայ սամբիստների հիանալի ելույթն Աշխարհի առաջնությունում

Борец Максим Манукян

Նոյեմբերին Սոչիում կայացած Աամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները փայլուն ելույթ ունեցան և նվաճել են երեք մեդալ: Մարզական սամբոյում Տիգրան Կիրակոսյանը 52 կգ քաշային կարգում նվաճեց ոսկե մեդալ, իսկ Մաքսիմ Մանուկյանը (57 կգ) և Արսեն Խանջյանը (100 կգ) դարձան բրոնզե մեդալակիրներ:
 
6. Հայ ծանրորդը հաղթանակ տարավ Եվրոպայի երիտասարդական առաջնությունում ու նվաճեց միանգամից երեք ոսկե մեդալ

Лиана Гюрджян

Հայ ծանրորդ Լիանա Գյուրջյանն այս տարվա սեպտեմբերին Կոսովոյում անցկացված Եվրոպայի պատանեկան առաջնությունում նվաճեց երեք ոսկե մեդալ: Ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում 15-ամյա 69 կգ քաշային Լիանա Գյուրջյանը երեք ոսկե մեդալ նվաճեց պոկում (78 կգ), հրում (105 կգ) վարժություններում և երկամարտում (183 կգ)։

7. «Տաշիր» ընկերությունների խումբը դարձավ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի հովանավորը

Алашкерт

Նոյեմբերին «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերություննների խումբը կդառնա Հայաստանի վերջին երկու տարիների չեմպիոն «Ալաշկերտի» հովանավորը: Ինչպես հայտնի դարձավ հայկական ԶԼՄ-ներից, Կարապետայնը մտադիր է ներդնել մինչև 20 մլն դոլար ֆուտբոլային ակումբի զարգացման մեջ ու դուրս գալ Չեմպիոնների լիգա:

8. Բազկամարտի հայ մարզիկները դարձան աշխարհի առաջնության չեմպիոններ

рестлеры

Սեպտեմբերի 2-11-ը Հունգարիայում կայացավ բազկամարտի մեծահասակների և երիտասարդների աշխարհի 39-րդ առաջնությունը, որին մասնակցեց 55 երկրների շուրջ 1200 մարզիկ: Ստուգատեսին Հայաստանի հավաքականից մասնակցեց 11 մարզիկ։ Մեր մարզիկները 3 կարգի մեդալներ նվաճեցին:

Մինչև 20 տարեկանների պայքարում աջ ձեռքով ոսկե, իսկ ձախ ձեռքով բրոնզե մեդալակիր դարձավ գերծանր քաշային Դավիթ Մադոյանը (+90 կգ)։ Մեծահասակների պայքարում աջ ձեռքով արծաթե մեդալ նվաճեց 70 կգ քաշային կարգի ներկայացուցիչ Էմիլ Ամիրշադյանը։

9. Հայ ըմբիշի հեռացում Արցախի դրոշի համար

Вардан Асатрян

Փետրվարի 24-ին ազգությամբ հայ ռուսաստանաբնակ մարզիկ, խառը ոճի մարտիկ, թաիլանդական բռնցքամարտի վարպետ Վարդան Ասատրյանը հաղթեց խառը մենամարտերի Fight Nights մրցաշարի Գրան Պրիի կիսաեզրափակչում` պարտության մատնելով ադրբեջանցի Էլնար Իբրահիմովին: Հաղթանակից հետո Ասատրյանը գլխավերևում ծածանեց Արցախի դրոշը:

Սակայն արդեն փետրվարի 25-ին Ասատրյանն իր այդ արարքի համար հեռացվեց FIGHT NIGHTS GLOBAL-ից «էթիկայի կանոնները խախտելու համար` օգտագործելով քաղաքական տարրեր»:  Fight Nights Global-ի հետ մարտիկի ստորագրված համաձայնագրում կար համապատասխան կետ: Ընդ որում սա արդեն երկրորդ խախտումն էր Ասատրյանի կողմից, առաջինը եղել էր 2016 թվականի հոկտեմբերին, երբ Ռուսաստանը ներկայացնող Ասատրյանը դուրս էր եկել շորտերով, որոնց վրա պատկերված էր Լեռնային Ղարաբաղի դրոշը: Պայմանագիրը խզելուց հետո Ասատրյանը կորցրեց իր տեղը եզրափակչում, որը նա գրավել էր ադրբեջանցի Աբրահիմովի նկատմամբ հաղթանակ տանելուց հետո:

Մեկնաբանելով իր հեռացման լուրը`Ասատրյանը նշեց, որ այդ որոշումը ընդունվել է ադրբեջանական կողմի ճնշման ներքո։

10. Մոսկվայում ստեղծվեց «Արարատ» ֆուտբոլային ակումբը

Футбольный клуб АРАРАТ

Մարզական կարևորագույն իրադարձություններից կարելի է առանձնացնել նաև «Արարատ» ֆուտբոլային ակումբի ստեղծումը Մոսկվայում: Նոր ակումբը ստեղծվել է Մոսկվայի Հայ Երիտասարդների Ասոցիացիայի աջակցությամբ այս տարվա ապրիլին: Իսկ նոյեմբերին «Տաշիր գրուպ» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանն ընտրվել է Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբի նախագահ:

Դեկտեմբերի 19-ին ԶԼՄ-ները հայտնեցին այն մասին, որ Մոսկվայի ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Արարատը» կարող է Հայաստանի առաջնությունում հանդես գալու հայտ ներկայացնել: Ըստ տեղեկությունների, «Արարատ» ակումբի ղեկավարները եկել են այն եզրահանգման, որ Ռուսաստանում հաջողությունների հասնելու համար մեծ գումարներ են անհրաժեշտ: Հայաստանում չեմպիոնության համար պայքարն ու Եվրագավաթներին մասնակցելն ավելի իրատեսական է թվում: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:37
23 Դեկտեմբերի 2022
ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը Սանկտ Պետերբուրգի մրցաշարին հայ բռնցքամարտիկների մասնակցության հովանավոր (ՖՈՏՈ)
Դեկտեմբերի 11-ից 18-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվեց բռնցքամարտի հերթական ամենամյա պատանեկան մրցաշարը. ՖՈՏՈ
10:15
30 Հոկտեմբերի 2022
HONOR 70-ի բնութագիր. հասանելի ֆլագման՝ գեղեցիկ դիզայնով
Այս տարվա մայիսին HONOR-ը ներկայացրեց իր ֆլագմանյան շարքը, որը բաղկացած է HONOR 70-ից, HONOR 70 Pro-ից և HONOR 70 Pro+-ից
15:39
11 Հուլիսի 2022
Կրքեր Հիսուս Քրիստոսի 77 մետրանոց արձանի կառուցման շուրջ. ԿԳՄՍՆ–ն պահանջում է դադարեցնել, Ծառուկյանի հիմնադրամն արձագանքում է
Կրքեր Հիսուս Քրիստոսի 77 մետրանոց արձանի կառուցման շուրջ. ԿԳՄՍՆ–ն պահանջում է դադարեցնել, Ծառուկյանի հիմնադրամն արձագանքում է
14:14
16 Հունիսի 2022
Կրկնօրինակու՞մ, թե՞ ոգեշնչում. նամականիշերի եվրոպական մրցույթին ՀՀ–ի նամականիշի հեղինակները մեկնաբանել են գրագողության կասկածի հետ կապված սկանդալը
Կրկնօրինակու՞մ, թե՞ ոգեշնչում. նամականիշերի եվրոպական մրցույթին ՀՀ–ից ներկայացված նամականիշի հեղինակները մեկնաբանել են գրագողության կասկածի հետ կապված սկանդալը
14:44
04 Ապրիլի 2022
Ռազմական գործողությունների մեկնարկի և Արցախն ու Սյունիքն ամբողջությամբ կորցնելու ռիսկի մասին. քաղաքագետը մեկնաբանել է ստեղծված իրավիճակը
Ռազմական գործողությունների մեկնարկի և Արցախն ու Սյունիքն ամբողջությամբ կորցնելու ռիսկի մասին. քաղաքագետը մեկնաբանել է ստեղծված իրավիճակը
12:12
29 Հոկտեմբերի 2021
Թվային փոխակերպում. Ամերիաբանկն առաջինը Հայաստանում ներդնում է էկոհամակարգերի առցանց միջավայր
Ամերիաբանկը միակն է Հայաստանում, որը ստեղծել է թվային էկոհամակարգերի և լուծումների համախումբ
14:02
03 Օգոստոսի 2021
Հայաստանում արդեն շրջանառվում է COVID-19–ի «Դելտա» վտանգավոր շտամը.ի՞նչ է հայտնի նրա մասին
Հայաստանում արդեն շրջանառվում է COVID-19–ի «Դելտա» վտանգավոր շտամը. պատմում ենք նրա վտանգի և առանձնահատկությունների մասին
10:15
25 Հունիսի 2021
Կցանկանայինք զարգանալ, բայց տարածք չկա. Sevan Startup Summit 2021–ը չի կայանա, իշխանությունները տարածք չեն տրամադրել
Կցանկանայինք զարգանալ, բայց տարածք չկա. Sevan Startup Summit 2021–ը չի կայանա, իշխանությունները տարածք չեն տրամադրել
11:19
04 Հունիսի 2021
Թշնամու նշանառության տակ. ինչպե՞ս են ապրում տավուշցիներն Ադրբեջանի կողմից օկուպացիայի սպառնալիքի ներքո. «Նովոստի–Արմենիա»–ի ռեպորտաժը սահմանամերձ Տավուշից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Թշնամու նշանառության տակ. ինչպե՞ս են ապրում տավուշցիներն Ադրբեջանի կողմից օկուպացիայի սպառնալիքի ներքո. «Նովոստի–Արմենիա»–ի ռեպորտաժը սահմանամերձ Տավուշից.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
14:17
25 Փետրվարի 2021
Արցախյան պատերազմ. հադրութցի փախստականների կյանքը պատերազմից առաջ և հետո. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
Արցախյան պատերազմ. հադրութցի փախստականների կյանքը պատերազմից առաջ և հետո. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
16:53
18 Նոյեմբերի 2020
Ի՞նչ է VPN–ը, ինչո՞ւ է այն հարկավոր
Ի՞նչ է VPN–ը, որ՞ն է դրա առավելությունը, ո՞վ կարող է դրանից օգտվել և ինչպե՞ս, պատասխանում ենք այս թեմայի վերաբերյալ բոլոր հիմնական հարցերին
14:48
27 Հոկտեմբերի 2020
Ձախողված ադրբեջանա–թուրքական բլիցկրիգ. այսօր լրանում է արցախյան երկրորդ պատերազմի մեկ ամիսը
Ձախողված ադրբեջանա–թուրքական բլիցկրիգ. այսօր լրանում է արցախյան երկրորդ պատերազմի մեկ ամիսը