ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Վերջին ժամանակներում ԶԼՄ–ներում ակտիվ արծարծվում է Հայաստանում ԼԳԲՏ (լեսբուհիներ, հոմոսեքսուալիստներ, բիսեքսուալներ, տրանսվեստիտներ) հանրույթի համագումարի անցկացման հարցը։ Թեման քննարկվել է միայն լուրերի մակարդակով, մինչև որ հայտարարվեց, որ 2018 թվականի նոյեմբերի 15-18–ը Երևանում կկայանա Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ԼԳԲՏ–քրիստոնյաների 11–րդ ֆորումը։
Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է
կայքում, և կից ներկայացվել է գրանցման ձևաթուղթը։
Նշենք, որ նմանատիպ միջոցառման անցկացումը բուռն արձագանք է գտնում նույնիսկ առավել հանդուրժող երկրներում, և ավելորդ է ասել, որ Facebook–ի հայկական սեգմենտը չէր կարող անմասն մնալ այս հարցի քննարկումից։
Հասարակական տարակուսանք
Հայաստանի վարչապետի նախկին օգնական Մհեր Տերտերյանը Facebook–ի իր էջում իրոնիայիով գրել է, թե չի հավատում Հայաստանում այսպիսի միջոցառման անցկացմանը։
«Սա իսկապե՞ս ճիշտ է։ Կարծում եմ` չի կարելի նրանց մենակ թողնել այս հետամնաց, վայրենի և ընտանեկան արժեքներով շրջապատված վտանգավոր աշխարհում։ Արժե անպայման գնալ։ «Մարդկանց» նայել, և, ինչպես ասում են` սեփական անձը ցույց տալ։ Բայց գնալուց առաջ «կազմակերպիչներն» առաջարկում են նախապես գրանցվել և միանգամից կողմնորոշվել սեփական ինքնորոշման հարցում»,– գրել է Տերտերյանը։
Նա միացել է կազմակերպիչների առաջարկին և խորհուրդ տվել կողմնորոշվել միջոցառման մեկնարկից առաջ։
«Թեժ քննարկումներ, ուսուցողական պատմություններ, կարծիքների փոխանակում, հուզիչ պահեր։ Թեժ է լինելու»,– գրել է Տերտերյանը։
Երևանի աշխարհաքաղաքկան ակումբի ղեկավար Արման Բոշյանն իր հերթին Facebook–ի իր էջում գրել է, որ «... եթե այս տեմպերով շարունակվի, ապա կարելի կլինի գրել` արդեն նախկին Հայաստանում։ Որովհետև այն Հայաստանում, որտեղ հայեր են ապրում, այսպիսի ֆորումի անցկացումն անհնար է»։
«Ես ճիշտ եմ հասկանու՞մ, որ հարկերը, որոնք մենք վճարում ենք առանց կոռուպցիայի ոստիկանությունը պահելու համար, այժմ գնալու են Հայաստանում ԼԳԲՏ–քրիստոնյաների ֆորումի անվտանգության ապահովման վրա։ Կարևորը, որ ոստիկաններին այնտեղ չծեծեն, չէ՞ որ մեզ մոտ յուրաքանչյուրը... կարող է ոստիկան ծեծել, և դա կոչվում է «ժողովրդավարություն»»,– գրել է Բոշյանը, հիշեցնելով ԼԳԲՏ հանրույթի ներկայացուցիչների և իրավապահների միջև
սկանդալային միջադեպը Երևանի ոստիկանության բաժիններից մեկում։
Բուռն կերպով են արձագանքեր նաև Facebook–ի նաև մյուս օգտատերերը, ովքեր նույնպես համարում են Հայաստանում նման ֆորումի անցկացումն անընդունելի և ազգային արժեքներին հակասող։
Կազմակերպիչները լուռ են
«Նոր սերունդ» կազմակերպության մի շարք ծրագրերի համակարգող Արման Սահակյանը, ով զբաղվում է ֆորումի կազմակերպմամբ, գարնանը
Nuntiare et Recreare–ին տված հարցազրույցում պատմել է միջոցառումներից ունեցած իր սպասելիքներից։
«Մենք կանխատեսում ենք, որ ֆորումը կանցկացվի բարձր մակարդակով, և որ դրանից հետո լավ արդյունքներ կունենանք։ Որովհետև մարդիկ, ովքեր ապրում և այսպիսի ֆորումներ են անցկացնում Եվրոպայում, պետք է հասկանան, թե ինչ է կատարվում Եվրոպայից դուրս գտնվող ԼԳԲՏ խնդիրների և այն հարցում, թե ինչպես է կրոնն ազդում ԼԳԲՏ հանրույթի ներկայացուցչչների կյանքի որակի վրա։ Եվ, իհարկե, մենք գործակցության կամուրջներ կգտնենք իրավիճակը բարելավելու համար»,– ասաց համակարգողը։
Նա հույս է հայտնել, որ երկխոսություն կծավալվի Հայաստանի եկեղեցու, ԼԳԲՏ հանրույթի և իրավապահների հետ` ընդհանուր հայտարարի գալու և մարդկանց խտրականության չենթարկելու համար։
«Ստիպված եմ ճշմարտությունն ասել` ԼԳԲՏ թեման Հայաստանում այժմ շատ է քաղաքականացված։ Երբ արտասանում են այդ հապավումը, սովորաբար չեն նայում իրավունքների տեսանկյունից ընդհանուր առմամբ, որ ԼԳԲՏ մարդիկ էլ են մեր հասարակության մասը։ Նրանց դիտարկում են քաղաքական տեսանկյունից և օգտագործում հանրույթն իրենց քաղաքական նպատակների համար»,– նշել է Սահակյանը։
Նրա կարծիքով, պատճառն այն է, որ պետական մակարդակով ռուսամետ հզոր քարոզ է իրականացվում։
«Ասվում է, թե Եվրոպան և Ամերիկան շատ վատն են։ Նախազգուշացնում են Եվրոպայից եկող քարոզի մասին, որն ուղղված է հայկական ավանդական ընտանիքների քայքայմանը, անկախության թուլացմանը և ծնելիության մակարդակի կրճատմանը»,– ասում է նա։
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն ապարդյուն փորձել է կապվել ֆորումի կազմակերպիչների հետ։ Չի հաջողվել ստանալ նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մեկնաբանությունը։ -0-