+13
Եղանակը Երևանում
Հայ
15:34 | 09 Փետրվարի 2017
Սուրբ Սարգիսը, կամ ինչպես են հայերը տոնում Սուրբ Վալենտինի օրը
Ինչպես է ամեն ինչ սկսվել
Հայաստանի կողմից անկախության ձեռքբերումից հետո, հատկապես երիտասարդները տարվեցին արևմուտքի ամեն ինչով: Նորաձևությունը տարածվեց նաև տոների վրա: Երիտասարդները շատ են սիրում նշել Սուրբ Վալենտինի օրը, երբ սիրահարները շնորհավորում են միմյանց և սիրային բացիկներ ու այլ նվերներ են նվիրում: Միաժամանակ, հայերն ունեն իրենց սեփական սուրբը` սիրահարների հովանավոր Սուրբ Սարգիսը:

Սուրբ Սարգսի օրը նշվում է հունվարի վերջին - փետրվարի սկզբին: Հայաստանում այն սկսել են նշել 2007 թվականից:

Святой Саркис, Сурб Саркис
Տոնի պատմությունը
Տոնի անվանումը տրվել է 285-337 թթ.-ին ապրած Սուրբ Սարգսի պատվին, ով հայ ժողոբրդի ամենասիրված սրբերից մեկն է: Բյուզանդական կայսր Կոնստանտինը արիության համար շնորհել էր նրան իշխանի տիտղոս և նշանակել Հայաստանի հետ սահմանակից Կապադովկիայի հրամանատար: Քրիստոնյաների հալածանքների ժամանակ Սուրբ Սարգիսը լքեց կայսրությւոնը և ապաստան գտավ քրիստոնեական Հայաստանում։ Երբ պարսից Շապուհ արքան պահանջեց նրանից կրակի երկրպագություն կատարել և զոհեր մատուցել, սուրբը հրաժարվեց և քանդեց զոհասեղանը։ Դրա համար նրան բանտարկեցին, իսկ ավելի ուշ, չկարողանալով կոտրել նրա կամքը և հասնել նրա կողմից հավատուրացության, գլխատեցին։ Զոհվելուց հետո Սուրբ Սարգսի մարմինը սկսել է շողարձակել։

Հայոց գրերի հեղինակ և լուսավորիչ Մեսրոպ Մաշտոցը Սարգսի մասունքը բերեց Հայաստան, որտեղ ավելի ուշ նրա պատվին եկեղեցի կառուցվեց։ Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի կարգադրությամբ Սուրբ Զորավար Սարգսի տոնը հռչակվեց Երիտասարդների օրհնության օր։

Святой Саркис
Ինչու՞ հենց Սուրբ Սարգիս
Հայոց պատմությունը հարուստ է սրբերով և սուրբ նահատակներով։ Ինչու՞ հենց Սուրբ Սարգիսն է համարվում երիտասարդների և սիրահարների բարեխոս։

Լեգենդ կա, որ երբ Սարգսի գլխավորած ջոկատը հաղթանակած վերադարձավ տուն, նրանց հրավիրեցին այդ իրադարձությունը նշել արքունիքում։ Երբ զինվորները քնեցին առատ ընթրիքից հետո, քրիստոնյաներին ատող հավատուրաց կայսրը հրամայեց 40 երիտասարդ աղջիկների սպանել քնած զինվորներին։

Աղջիկները կատարեցին կայսեր դաժան հրամանը, և միայն նրանցից մեկը, ում գեղեցկությամբ գերվել էր Սարգիսը, նրան սպանելու փոխարեն համբուրել է։

Սիրահարվելով միմյանց առաջին հայացքից` երիտասարդները փախնում են քաղաքից։ Այսպես, հենց սերը փրկեց Սարգսի կյանքը։ Այդ իսկ պատճառով նրան համարում են սիրահարների բարեխոս։

Святой Саркис, Сурб Саркис
Սուրբ Սարգիսը գործողության մեջ
Սուրբ Սարգսի մասին պատմող ամենասիրված լեգենդներից մեկն այն է, թե ինչպես է նա օգնել աշուղ Ղարիբին։ Խեղճ Ղարիբը չկարողացավ ամուսնանալ սիրած աղջկա հետ, քանի որ աղջկա հայրը դեմ էր նրանց ամուսնությանը։ Այդ ժամանակ աշուղը մեկնեց փող վաստակելու` պայմանավորվելով սիրելիի հետ, որ վերջինս նրան սպասելու է ուղիղ յոթ տարի։

Յոթ տարի անց Ղարիբը հարստանում է և ուղևորվում տուն։ Բայց ճանապարհին նրան սպասում են փորձություններ և խոչընդոտներ։ Թվում է, թե երջանկությունը կորել է առհավետ, սիրած աղջիկն ուրիշինն է, և սիրահարներին ոչինչ չի կարող օգնել։

Բայց երբ Ղարիբը ողջ սրտից աղոթում է Սարգսին, նա երևում է աշուղին մրրկահողմի մեջ ձյունաճերմակ նժույգով, նստեցնում է Ղարիբին ձիու վրա և մի ակնթարթում հասցնում սիրելիի մոտ։ Սրբի կատարած հրաշքը հալեցնում է աղջկա հոր քարացած սիրտը, և սիրահարներն ամուսնանում են։

Святой Саркис
Տոնի ավանդույթները
Հին ժողովրդական ավանդույթի համաձայն, Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ երիտասարդներն աղաբլիթ են ուտում, իսկ դրանից հետո արգելվում է ինչ–որ բան ուտել կամ խմել։ Այդ գիշեր նրանք երազում տեսնում են իրենց ապագա ամուսնուն կամ կնոջը։

Сурб Саркис Трндез соленые лепешки

Կտուրին կամ պատշգամբում դնում են նաև սկուտեղ բոված ալյուրով և սպասում, թե երբ դրա վրա կհայտնվի Սուրբ Զորավար Սարգսի նժույգի սմբակի հետքը։ Լեգենդի համաձայն, Սուրբ Սարգիսը հրեշտակների ուղեկցությամբ անցնում է տների վրայով, և եթե ալյուրի վրա մնում է ճերմակ ձիու սմբակի հետքը, ապա այդ տարի կկատարվի սիրահարված տղայի կամ աղջկա երազանքը։

Սիրահարները միմյանց այդ օրը նվիրում են բացիկներ, ծաղիկներ և անուշեղեն։ Սուրբ Սարգսի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է պատարագ, իսկ այնուհետև կատարվում է երիտասարդների օրհնության կարգ։

Святой Саркис, Сурб Саркис
Հրաշքներ Սուրբ Սարգսից
Սիրահարները հավատում են, որ Սուրբ Սարգսի բարեխոսության շնորհիվ հրաշքներ են կատարվում։ Այդ իսկ պատճառով նրանք աղոթում են Սրբին և խնդրում հասցնել Բարձրյալին իրենց աղոթքները։ Երջանիկ ամուսնություն ունեցող զույգերը համարում են, որ իրենց ընտանեկան բարեկեցության համար պարտական են Սուրբ Սարգսի զորության նկատմամբ ունեցած հավատքին։ 

Святой Саркис