487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+6
Եղանակը Երևանում
Հայ
20:28 | 20 Ապրիլի 2017
Նորաձևության ուղեցույց. ի՞նչ հագնել այս ամառ
1
Էտյուդ վարդագույն երանգներով
Այս սեզոնի ամենանախընտրելի գույնը վարդագույնն է իր երանգային ողջ գունապնակով` դիմափոշու նուրբ երանգից մինչև խիտ ֆուքսիա։ Վարդագույնի սիրահարները վերջապես կկարողանան ուրախանալ և հանգիստ խղճով կրել այդ երանգների զգեստներ և կոշիկներ։ Միացրեք երևակայությունը և համարձակ համադրեք վարդագույնն այլ գույների հետ։ Դուք հաստատ աննկատ չեք մնա։

Этюд в розовых тонах
2
Թրենդում ռետրո ոճն է
Հսկայական ուսագլուխներ, ուլտրամինի, բանան–տաբատներ, զարդեր, մետղական փայլ և լյուրեքս, կապեր` այս ամենը կրկին նորաձև է։ Այս ամառ, կարծես, վերադառնում են 80–ականները։ Դա տնտեսելու հիանալի հնարավորություն է, քանի որ կարող եք զգեստապահարանից վինտաժային զգեստներ հանել։ Իսկ այսպիսի հագուստի համադրումը մարզական կոշիկներով երախշավորում է գերնորաձև տեսք։

В тренде стиль ретро
3
Սպորտ առանց սահմանների
Спорт без границՆույնիսկ եթե մարզական ոճի հագուստի սիրահար չեք, որպես իսկական պճնուհի, պարտավոր եք այս սեզոնում սպորտային հագուստի պարագաներ գնել։ Լեգինսներ, զգեստներ և շապիկներ, կեդեր, գլխարկներ և նույնիսկ սպորտային պայուսակներ` դրանք չեն լքում համաշխարհային պոդիումներն արդեն երեք տարի շարունակ։ Այնպես որ համարձակ կրեք սպորտային հագուստ, բայց նախընտրելի է, որ ոչ բոլորը միանգամից, համադրեք, օրինակ մարզական կոշիկներ թեթև, նուրբ զգեստներով կամ սպորտային տաբատ դասական ոճի կոստյումով։
4
Բարբիի ոճով
Եթերային, թափանցիկ և կիսաթափանցիկ կտորներից կարված զգեստները և կիսաշրջազգեստներն այս ամառ հատկապես պահանջված կլինեն։ Մշուշապատ և փետուրի պես թեթև զգեստները թույլ կտան պահպանել թարմության զգացողությունն ամառային շոգ օրերին։

В стиле Барби
5
Եվ դասականը
Զոլերը, պուտերը և ծաղիկները դասական են։ Դրանք երբեք նորաձևությունից դուրս չեն մնա, իսմ ամռանն արդիական են ինչպես երբեք։ Հորիզոնական և ուղղահայաց, լայն և նեղ, սպիտակ պուտեր մուգ ֆոնին և գույնզգույն ծաղիկներ` ահա ինչ է պետք ոճային և նուրբ կերպարի համար։

Классика жанра Блокнот
6
Տղամարդը չի անտեսվում
Տղամարդու կոստյումները, տաբատները և կոշիկներն այս ամառ կնոջ զգեստապահարանի կարևոր մասն են։ Գործարար կանայք դժգոհելու տեղ չեն ունենա։ Դասական ոճը կդառնա այս ամռան հիմնական ուղղություններից մեկը։ Էլեգանտ և ճաշակով տեսք ունենալու համար ձեզ կօգնեն նաև ընդգծող զգեստները, կիսաշրջազգեստները և կոմբինեզոնները։ Կարևորը` չսխալվել աքսեսուարների ընտրության հարցում, որոնք կլրացնեն ձեր կերպարը։

Мужчина не в обиде