484.96
+0.3
573.47
-1.05
8.22
-0.04
+6
Եղանակը Երևանում
Հայ
19:41 | 23 Փետրվարի 2017
Մեծ Պահք. ի՞նչ է պետք իմանալ
1
Ե՞րբ է սկսվում Մեծ Պահքը Հայաստանում
Մեծ Պահքն այս տարի հավատացյալ հայերը կսկսեն փետրվարի 27–ին։ Այն տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Սուրբ Զատիկ, կամ Հարության տոն, որն այս տարի նշվում է ապրիլի 16–ին։ Պահքի վերջին շաբաթը` Ավագ շաբաթը, ամենախիստն է համարվում։ Հայկական Զատիկն այս տարի համընկնում է ուղղափառ Զատկի հետ։

пасха
2
Սրբման ի՞նչ աստիճաններ է նախատեսում Պահքը
Մեծ Պահքն ընդգրկում է հատկապես կարևոր իրադարձություններն արտացոլող յոթ կիրակի` Կյանքը դրախտում (Բուն Բարեկենդան), Արտաքսում, Անառակի կիրակի, Տնտեսի կիրակի, Դատավորի կիրակի, Գալստյան կիրակի և վերջին կիրակին` Մուտքը Երուսաղեմ (Ծաղկազարդ)։

Միջինքը կիսում է Մեծ պահքը երկու մասի։ Այդ օրը պահքը չի խախտվում։ Միայն ժողովրդական ավանդության համաձայն, թխվում է անթթխմոր պասուց գաթա։

Эчмиадзин, церковь, монастырь
3
Պահքը դիետա՞ է
Շատերը թյուր կարծիք ունեն, թե պահք պահել նշանակում է յուրօրինակ դիետա պահել։ Դա բացարձակ այդպես չէ։ Հավատացյալ մարդկանց համար պահքը, նախևառաջ, հոգևոր մաքրման ժամանակաշրջան է։

Зажжение свечей в Ереване
4
Ի՞նչ են ուտում պահքի ժամանակ
Պահքի շրջանում հարկ է ուտել միայն բուսական ծագման սննդամթերք։ Հայ խոհանոցը, ինչպես այլ երկրներինը, հարուստ է այդ ժամանակահատվածի համար նախատեսված կերակրատեսակներով։

Սակայն էնդոկրինոլոգները փաստում են, որ կան մարդիկ, ում պահքը հակացուցված է, այդ իսկ պատճառով կոչ են անում քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց սննդակարգի կտրում անցումներ չկատարել։

суп с фасолью
5
Ինչու՞՝ Մեծ Պահք
Մեծ Պահքն ապաշխարության ժամանակահատված է։ Այն տևում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչև Հարության տոնը՝ Սուրբ Զատիկը: Սովորաբար Բարեկենդան է կոչվում շաբաթապահքերի և Մեծ պահքի նախընթաց օրը: Բարեկենդանին թույլատրվում են չափավոր վայելքներ, խրախճանքներ, խաղեր եւ ուտեստներ` ի հետևություն Եղիային ուղղված հրեշտակի խոսքի. «Ելիր, կեր, որովհետև երկար ճանապարհ ես գնալու» (Թագ. 19:7): Բարեկենդան բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք:

Մեծ Պահքի 40 օրը խորհրդանշում է Քրիստոսի 40–օրյա աղոթքն ու փորձությունն անապատում։ «Եւ Յիսուսը Սուրբ Հոգիով լցուած Յորդանանիցը ետ դառաւ եւ Հոգիովը տարուեցաւ անապատը։ 2 Քառասուն օր սատանայիցը փորձուեցաւ. եւ այն օրերումը ոչինչ չ’կերաւ, եւ երբոր նորանք լրացան, սովեց» (Ղուկ. 4։1–2)։

Հիսուսն Իր վրա վերցրեց պահքի սխրանքը հանուն մարդկության փրկության, և ապաշխարեց, որ մարդկության ապաշխարությունն իրականություն դառնա։ Պահքն ավարտվում է Հարության տոնով, երբ Քրիստոսը հաղթում է մահը։ Այս ամենը զուգահեռներ ունի հրեական Փեսախի հետ, որը խորհրդանշում է Ելքը Եգիպտոսից։ Այսինքն, Նոր Կտակարանը Հնի ապացույցն ու հաստատումն է։

Армения, церковь, Севан
6
Ինչի՞ց է պետք խուսափել Մեծ Պահքի շրջանում
Պահքի ընթացքում ոչ միայն հրաժարվում են ճոխ ուտելիքից, այլ նաև մարմնի գործերից, կապվածություններից, զազրախոսությունից, բամբասանքից, զայրույթից, նախանձից, ստից, չար մտքերից և այլն։

Պահքը, նախևառաջ, պայքար է մարմնի գործերի դեմ, ժուժկալությունը, խորը խոնարհությունը, լեզուն դատապարտությունից և դատարկախոսությունից պահելը։ Պահքի ժամանակ պետք է փորձել խուսափել այն ամենից, ինչը կարող է ճշմարիտ քրիստոնյային անվայել մտքերի ու գործերի պատճառ դառնալ։

Праздник Свв. Апостолов Фаддея и Варфоломея