Van Ardi գինիների շարքը («Վան Արդի») ներառում է 3 տեսակ` կարմիր չոր, սպիտակ և վարդագույն գինիներ։ Այս ըմպելիքներն արտադրվում են խաղողի «Կանգուն», «Արենի», «Կախեթ», «Հաղթանակ» և «Սիրա» տեսակներից։
Van Ardi գինիների արտադրության համար խաղողը բացառապես ձեռքով են հավաքում և վերամշակում իտալական ժամանակակից սարքավորման միջոցով։ Հնեցման համար օգտագործվում են ֆրանսիական և հայկական կաղնու տակառներ, սակայն գինին հին հայկական է`բացառիկ և անկրկնելի։
Հարկ է նշել, որ
Van Ardi–ի խաղողի այգիները գտնվում են գործարանին կից, ինչը հնարավորություն է տալիս խաղողն առանց վնասելու հասցնել գործարան։
Van Ardi–ի գինիներն առանձնանում են էլեգանտ բույրով` միահյուսելով մրգային և ծաղկային երանգները։ Դրանք օժտված են բարդ, ներդաշնակ համով, որը պայծառությամբ կարելի է համեմատել բոցավառվող արեգակի հետ։
Van Ardi–ի գինիների որակն ըստ արժանվույն գնահատել են ոչ միայն հայ փորձագետները, այլև միջազգային մասնագետները։ Van Ardi–ի գինին արժանացել է Արենի գինու փառատոնի մեդալների, իսկ գինու միջազգային կարևորագույն հարթակներից մեկի` Mundus Vini–ի շրջանակում Van Ardi–ի գինիներն արժանացել են հինգ ոսկե և երկու արծաթե մեդալի։ Ռուսաստանի սոմելյեների և փորձագետների միության, Wine People գինու կենտրոնի և դպրոցի համահիմնադիր, ռուսաստանցի սոմելյե Արթուր Սարգսյանի կողմից ևս
Van Ardi–ի գինիներն արժանացել են ոսկե մեդալի, Decanter–ը Van Ardi–ի գինիներին շնորհել է մեկ բրոնզե մեդալ, ինչպես նաև ընկերության երկու գինիները` դասակարգել«commended» կարգում։