482.89
-0.16
541.32
+2.38
8.54
+0.08
+13
Եղանակը Երևանում
Հայ
Ինչպե՞ս ճիշտ բանկային քարտ ընտրել
1
Ինչու՞ են հարկավոր բանկային քարտերը
Առաջին հերթին, քանի որ բանկային քարտն ավելի հարմար է, քան կանխիկը։ Բանկային քարտի դեպքում միշտ հնարավոր է ունենալ ցանկացած գումար և չվախենալ, որ այն կկորի։ Իսկ եթե քարտը, օրինակ, գողանան, ապա այն կարելի է պարզապես արգելափակել։ Կանխիկի դեպքում այս ամենը հնարավոր չէ։ Սակայն սա դեռ ամենը չէ։ Քարտով կարելի է ստանալ վարկային գիծ, պետք չէ «գլուխ կոտրել»` մտածելով, թե որքան գումար է թույլատրվում վերցնել արտասահմանյան ճամփորդությունների ժամանակ, որքան ուզենաք։ Բանկային քարտով հնարավոր է գումար ծախսել խանութներում, ռեստորաններում և միաժամանակ խնայել` ստանալով զեղչեր, կուտակելով բոնուսներ և ստանալով СashBack պարգևավճարներ, ինչպես նաև վճարել գնումների դիմաց ինտերնետային խանութներում։ Բանկային քարտի հնարավորությունները կարելի է երկար թվարկել։ Այստեղ կարևորը քարտի ճիշտ ընտրությունն է, որպեսզի այն համապատասխանի ձեր պահանջներին։ 
2
Ինչպիսի՞ն են լինում քարտերը
Բանկային քարտերը լինում են երկու տեսակի` դեբետային և վարկային։ Դեբետային քարտով դուք ծախսում եք ձեր գումարը, յուրաքանչյուր գնումից հետո բանկը հանում է այդ գումարը ձեր հաշվից։ Վարկային քարտով դուք ծախսում եք բանկի փողերը։ Հետո, բնականաբար, վերադարձնում եք տոկոսներով, երբեմն` առանց տոկոսների։ Աշխարհում, այդ թվում Հայաստանում ամենատարածված քարտերը Visa և MasterCard միջազգային վճարային համակարգերի քարտերն են։ Համարվում է, որ Visa–ն ավելի շատ տարածված է ԱՄՆ–ում, իսկ MasterCard–ը` Եվրոպայում։ Սակայն այս երկու համակարգերի քարտերից կարելի է օգտվել աշխարհի ցանկացած երկրում, որտեղ ընդհանրապես ընդունված է օգտագործել բանկային քարտ։
3
Որքա՞ն վճարել քարտի համար
Բանկային քարտերն իրենց գնով բավականին մատչելի են, իհարկե, կան նաև թանկարժեք քարտեր։ Մեր երկրում ամենատարածված MasterCard Standard/Visa Classic քարտերի տարեկան սպասարկումը կազմում է մոտ 6000 դրամ։ Միաժամանակ բանկերն առաջարկում են տարբեր տեսակի քարտեր ցանկացած դրամապանակի համար և ցանկացած գնով։ Ոչ թանկարժեք քարտերը սովորաբար թողարկվում են աշխատավարձային նախագծերի շրջանակում, երբեմն դրանք ընդհանրապես անվճար են։ Պրեմիում դասի քարտերի տարեկան սպասարկումը սկսվում է 20 հազար դրամից։ Օրինակ, ՎՏԲ–Հայաստան Բանկը թողարկում է հատուկ «Թոշակային» քարտեր` տարեկան անվճար սպասարկմամբ և կանխիկացման դեպքում առանց միջնորդավճարի։ Աշխատավարձային նախագծերի շրջանակում թողարկված դեբետային քարտերը նախատեսում են տարեկան սպասարկման նվազագույն չափ, այս քարտերի դեպքում կանխիկացման միջնորդավճար չի գանձվում ՎՏԲ–Հայաստան Բանկի բանկոմատներում։ Միաժամանակ բանկը թողարկում է ոսկե և պլատինե քարտեր, պրեմիում դասի քարտեր։ Նման ստատուսային քարտերի տերերին առաջարկվում են սպասարկման հատուկ պայմաններ, հատուկ զեղչեր, լրացուցիչ ծառայություններ, որոնցից է, օրինակ, PriorityPass ծառայությունը, որը պրեմիալ սպասարկման իրավունք է տալիս աշխարհի օդանավակայաններում և հյուրանոցներում։ Սակայն նման քարտերի տարեկան վճարը ևս բավականին բարձր է։

ВТБ
4
Ո՞ր քարտն է ավելի լավ` դրամայի՞ն, թե՞ արտարժութային
Եթե դուք պլանավորում եք քարտից օգտվել միայն Հայաստանի տարածքում, ապա, միանշանակ, պետք է ընտրել դրամային քարտը։ Հակառակ դեպքում գումար կկորցնեք փոխանակման վրա, ինչպես նաև խանութներում գնումներ կատարելիս և բանկոմատներում կանխիկացնելիս։ Անգամ արտարժութային քարտով Հայաստանի բանկոմատներում կարելի է կանխիկ ստանալ միայն դրամով։ Արտարժույթ կարելի է հանել կամ անմիջապես բանկի քարտային հաշվից կամ POS տերմինալների միջոցով բանկի մասնաճյուղում և որոշակի միջնորդավճարի դիմաց։ Արտասահմանյան ճամփորդությունների դեպքում, իհարկե, դրամային քարտը ձեռնտու չէ հենց փոխանակման պատճառով, դրա համար հարկավոր է արտարժութային քարտ։
5
Որո՞նք են բազմարժութային քարտի առավելությունները
Բազմարժութային քարտն ամենահարմար տարբերակն է այն մարդկանց համար, որոնք հաճախ են մեկնում արտերկիր։ Այս քարտը լավ է նրանով, որ այն կապվում է մի քանի հաշիվներին, և պետք չէ վերցնել մի քանի քարտ։ Միաժամանակ օգտագործվում է այն երկրի արժույթի հաշիվը, որտեղ դուք այդ պահին գտնվում եք։ Հարկավոր է միայն ժամանակին համալրել համապատասխան հաշիվը։ Ոչ բոլոր հայկական բանկերն են առաջարկում բազմարժութային քարտեր։ Նման քարտեր կան ՎՏԲ–Հայաստան Բանկում։ Քարտին կապվում է միաժամանակ 4 բանկային հաշիվ տարբեր արժույթներով (դրամ, դոլար, եվրո և ռուբլի), և կարելի է օգտվել քարտից` նվազագույնի հասցնելով արտարժույթի փոխարժեքից գրանցվող կորուստները։
6
Հաճախ եք այցելու՞մ ԱՊՀ երկրներ
Այդ դեպքում հարկավոր է դիտարկել ՎՏԲ–Հայաստան Բանկի փաթեթային առաջարկը` «ՎՏԲ աշխարհ»։ Դուք ստանում եք Visa Classic դեբետային քարտը, որով գումար կանխիկացնելը կարժենա 0% ՎՏԲ խմբի դուստր բանկերի 16500 բանկոմատներում` Հայաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելառուսում, Ղազախստանում և Վրաստանում։

7
Ինչպե՞ս եք քարտով վարկային գիծ ստանում
Ինչպես արդեն նշվել էր, բանկի փողերին հասանելիություն են տալիս վարկային քարտերը, հենց նման քարտերով կարելի է ստանալ վարկային գիծ։ Վարկային քարտի գլխավոր հարմարավետությունն այն է, որ գումարը կարելի է օգտագործել ցանկացած նպատակով, սեփական հայեցողությամբ` չհամաձայնեցնելով բանկի հետ։ Բացի այդ, եթե դուք ժամանակին գումարը վերադարձնում եք քարտի վրա, ապա վարկային գիծն ավտոմատ կերպով թարմացվում է, և դուք միշտ կարող եք կրկին օգտագործել բանկի միջոցները։ Շատ հարմար է վարկային քարտն արտասահմանյան ճամփորդությունների ժամանակ, որտեղ միշտ հնարավոր են չպլանավորված ծախսերը, իսկ գումարի համար ոչ մեկի հնարավոր չէ դիմել։ Բանկում վարկային գիծ ստանալու համար ցանկալի է, որպեսզի դուք առնվազն երեք ամիս բանկի միջոցով ստանաք ամսական եկամուտ։ Վարկային գծի չափը սովորաբար կազմում է ամսական եկամտի քառապատիկից–վեցապատիկը։ Բանկը կարող է տրամադրել ոչ պարզապես վարկային գիծ, այլ վարկային գիծ` արտոնյալ ժամանակահատվածով (grace period): Արտոնյալ ժամանակահատվածում կարելի է օգտվել բանկի փողերից` չվճարելով տոկոսներ։ Եվ ամենագլխավորը` եթե գումարը քարտի վրա վերադարձնում եք մինչև արտոնյալ ժամանակահատվածի ավարտը, ապա գործը տոկոսներին չի էլ հասնում։ ՎՏԲ–Հայաստան Բանկի քարտերով նման ժամանակահատվածը կազմում է մինչև 55 օր` կախված քարտի տեսակից։
8
Իսկ ինչու՞ է դա հարկավոր բանկին
Պատասխանը շատ պարզ է. բանկը միջնորդավճարներ է ստանում այն ընկերություններից, որոնց հաճախորդը վճարում է քարտով։ Այդ պատճառով բանկերը չեն սիրում, երբ մենք կանխիկը հանում ենք վարկային քարտից, նրանք խրախուսում են անկանխիկ գործարքները։ Ի դեպ, վարկային քարտի օգտագործման վատագույն տարբերակը գումարի կանխիկացնում է։ Բանկերը նման գործառնությունների համար գանձում են բարձր միջնորդավճարներ` 2–2,5%։ Սահմանում են նաև միջնորդավճարի նվազագույն գումար` 1,5–2,5 հազար դրամ։ Ճիշտ է ՎՏԲ–Հայաստան Բանկը սահմանել է մարզերում թողարկված վարկային քարտերից գումարի կանխիկացման նվազեցված տոկոսադրույքներ` 0,8% և նվազագույնը 500 դրամ։ Այնպես որ եթե դուք երևանցի եք, ձեզ բախտը չբերեց։
9
Վարում եք ակտիվ կենսակերպ, այդ դեպքում սա ձեզ համար է
Բանկային քարտերի օգտագործումը շոշափելի ֆինանսական օգուտ է բերում այն մարդկանց, ովքեր սիրում են գնումներ կատարել, հաճախ այցելում են ռեստորաններ, շատ են ճամփորդում և ընդհանրապես վարում են ակտիվ կենսակերպ։ Գուցե տարօրինակ է հնչում, սակայն գործնականում այդպես էլ կա։ Օգտվելով բանկային քարտից` կարելի է ստանալ զեղչեր խանութներում, ռեստորաններում, հյուրանոցներում, СashBack համակարգով վերադարձնել ծախսած գումարի մի մասը, կուտակել բոնուսներ և այլն։ Բանկերը թողարկում են հատուկ քարտեր տարբեր նպատակների համար, որոշ ծառայություններ գործարկում են բոլոր քարտապանների համար լռելյայն և անվճար։ Օրինակ, ՎՏԲ–Հայաստան Բանկում Visa և MasterCard բոլոր քարտերով գործում է «№1 CashBack» ծրագիրը, և բանկը վերադարձնում է քարտով ծախսած միջոցների 20%–ը։ ՎՏԲ–Հայաստան Բանկի քարտերով կարելի է ստանալ 5%–40% զեղչեր խանութներում, ռեստորաններում, հյուրանոցներում, բժշկական կենտրոններում։ Կա նաև VTB Transfer հատուկ քարտը այն մարդկանց համար, ովքեր հաճախ ստանում են դրամական փոխանցումներ։ Նման հաճախորդները կարող են չայցելել Բանկի մասնաճյուղեր` փոխանցումը ստանալու համար։ Պարզապես պետք է զանգել Call կենտրոն և գումարն արդեն ձեր քարտին է։ Նման քարտով կարելի է ձևակերպել նաև վարկային գիծ։ Միաժամանակ ՎՏԲ–Հայաստան Բանկի ցանկացած քարտապան կարող է պարզապես անվճար գործարկել VTB Transfer ծառայությունը ցանկացած գործող քարտի համար առանց հատուկ քարտի ձևակերպման։
10
Ի՞նչ է հարկավոր բանկային քարտ ձևակերպելու համար
Հարկավոր է այցելել ՎՏԲ–Հայաստան Բանկ Երևան, Նալբանդյան 46 հասցեով կամ բանկի ցանկացած մասնաճյուղ, ներկայացնել անձնագիրն ու սոցիալական քարտը, աշխատակցի հետ քննարկել, թե կոնկրետ ինչ սպասումներ ունեք բանկային քարտից և ընտրել այն ծառայություններով քարտը, որոնք հարկավոր են հենց ձեզ։ Քարտը բանկերը սովորաբար տրամադրում են ձևակերպումից հետո մի քանի օր անց։ Սակայն նրանց համար, ովքեր գնահատում են ժամանակը, ՎՏԲ–Հայաստան Բանկը թողարկում է Visa/MasterCard Instant Issue ակնթարթային տրամադրման քարտեր: Քարտը կարելի է պատվիրել բանկի կայքի կամ ՎՏԲ–Հայաստանի ինտերնետ բանկինգի համակարգի միջոցով, և ստանալ այն բանկ կատարած մեկ այցի ընթացքում։–0–