481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+14
Եղանակը Երևանում
Հայ
20:43 | 16 Փետրվարի 2017
Ինչպե՞ս ամրապնդել իմունիտետն ու հաղթահարել դեպրեսիան
1
Վիտամիններ. ընկերնե՞ր, թե՞ թշնամի
Ձմեռն այդքան էլ սիրված չէ շատերի կողմից։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ ձմռանը մարդիկ ավելի հաճախ են հիվանդանում, այլ նաև այն պատճառով, որ ձմռանը չկան շատերի կողմից սիրված միրգն ու բանջարեղենը, որոնք այդքան հարուստ են վիտամիններով։

Բժիշկներն ու դիետոլոգները մինչև հիմա չեն եկել ընդհանուր հայտարարի` վիճելով այն հարցի շուրջ, թե, արդյոք, երեխաները և մեծահասակները պետք է ընդունեն վիտամիններ, թե մեր օրգանիզմն ի վիճակի է սննդամթերքից ստանալ բոլոր անհրաժեշտ նյութերը։ Մասնագետները միակարծիք չեն նաև վիտամինների քանակի հարցի շուրջ, ինչպես նաև վիճում են, արդյոք վիտամինների չափից շատ օգտագործումը նույնքան վնաս է օրգանիզմին, որքան «վիտամինային սովը»։

Բժիշկները վերջին շրջանում ավելի հաճախ են մտավախություն հայտնում, որի վիտամինների մեծ չափաբաժինները կարող են հանգեցնել ոչ միայն ալերգիկ ռեակիցների, այլ անգամ կարող են դառնալ օնկոլոգիական հիվանդությունների պատճառ։ Իրականությունը հորինվածքից տարբերելու համար «Նովոստի–Արմենիա» գործակալությունը դիմել է բժշկական գիտությունների թեկնածու, մանկաբույժ, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի միջազգային ծրագրերի զարգացման գծով տնօրենի խորհրդական, Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամ Արուսյակ Խաչատրյանին։

витамины
2
Ինչի՞ համար են պետք վիտամինները
Վիտամինները հարկավոր են իմունային, սիրտ–անոթային, մկանային, մարսողական և նյարդային համակարգի նորմալ աշխատանքի, ինչպես նաև տարբեր ինֆեկցիաների կանխման համար։ Վիտամիններից է կախված մաշկի, մազերի, աչքի ցանցաթաղանթի, հոդերի, ջլերի, ոսկորների և արյունատար անոթների վիճակը։ Դրանք նպաստում են ածխաջրերի և ճարպերի քայքայմանը։ Վիտամիններից շատերը նաև հակաօքսիդանտներ են։

Վիտամինները նպաստում են օրգանիզմում կարևորագույն քիմիական ռեակցիաների ընթացքին, առանց որոնց հնարավոր չէ օրգանիզմի նորմալ գործունեությունը: Սակայն դրանք անհրաժեշտ են ամենանվազագույն քանակով` օրական 2-ից մինչև 60-80 միլիգրամ: Ամենից շատ հարկավոր է օգտագործել C վիտամին, ամենաքիչը` B խմբի վիտամիններ:

Չի կարելի թերագնահատել վիտամինների օգուտը: Այսպես, A վիտամինի պակասը կարող է հանգեցնել ատամների, ոսկորների, տեսողության, մաշկի և իմունիտետի հետ կապված խնդիրների, որոնցից խուսափելու համար հարկավոր է օգտագործել A վիտամին պարունակող սննդամթերք:Դրանք են լյարդը, յուղոտ տեսակի ձկնեղենը, ձվի դեղնուցը, ինչպես նաև անարատ կաթն ու պանիրը, հացի և շիլայի որոշ տեսակները, գազարը, ծիրանը և քաղցր կարտոֆիլը, կաղամբը և սպանախը:

В խմբի վիտամինները շատ կարևոր են մեծ թվով կենսական օրգանների նորմալ աշխատանքի համար։ Դրանք, մասնավորապես, կարևոր են սիրտ–անոթային, մկանային, նյարդային համակարգերի, մարսողական օրգանների գործունեության համար։ В խմբի վիտամիններն անհրաժեշտ են հակամարմինների առաջացման և հեմոգլոբինի (էրիթրոցիտներում գտնվող սպիտակուց, որը թթվածինը թոքերից «տեղափոխում է» դեպի հյուսվածքներ), ածխաջրերի և ճարպերի քայքայման, նոր սպիտակուցների յուրացման և արտադրման, ինչպես նաև էրիթրոցիտների ձևավորման և ԴՆԹ–ի վերարտադրության համար։

Առանց В խմբի վիտամինների մեզ սպառնում է անքնություն, լացկանություն, դյուրագրգիռ վիճակ, աշխատունակության նվազում, գլխի և մկանային ցավեր, դերմատիտ, սակավարյունություն, հավասարակշռության կորուստ, հալյուցինացիաներ, հիշողության կորուստ և անգամ թուլամտություն։

Այդ պատճառով մարդիկ անպայման պետք է օգտագործեն В խմբի վիտամիններ պարունակող սնունդ` ամբողջահատիկներ, ձու, պասային և օրգանական միս, ընկուզեղեն, ձավարեղեն, լոբազգիներ, ենթամթերք, ավոկադո, բրոկոլի, սունկ, բանջարեղեն։

С վիտամինը կարևոր հակաօքսիդանտ է, այն նպաստում է կոլագենի, սպիտակուցի առաջացմանը, որն էլ իր հերթին պատասխանատու է մաշկի, ջլերի, հոդերի և արյունատար անոթների վիճակի համար։ Այս վիտամինի պակասը կարող է օրգանիզմում հանգեցնել բազմաթիվ խախտումների և հիվանդությունների։ Կարող են մասնավորապես առաջանալ մկանային ցավեր, ապատիա, թուլություն, լնդերի արյունահոսություն, սրտի հիվանդություններ, աղեստամոքսային տրակտի խանգարումներ։

Այս բոլոր հիվանդություններին հնարավոր է դիմակայել` օգտագործելով С վիտամինով հարուստ մթերք` թարմ բանջարեղեն և միրգ, հատկապես` ցիտրուս, կիվի, տարատեսակ հատապտուղներ, բրոկոլի, բրյուսելյան և ծաղկակաղամբ, թթու կաղամբ, բուլղարական պղպեղ, կանաչ բանջարեղեն, լոլիկ, մասուր։

D վիտամինը երեխաների մոտ կանխում է ռախիտի առաջացումը, իսկ մեծահասակների մոտ` օստեոմիելիտի զարգացումը։

Այս վիտամինը հարկավոր է կալցիումի յուրացման համար, որն առանցքային դեր է խաղում ամուր ոսկորների ձևավորման գործում։ D վիտամինի լավագույն աղբյուրն է ճարպոտ ձուկն ու ձկան յուղը։

Եվս մի հակաօքսիդանտ է Е վիտամինը ։ Այն մեծ քանակով առկա է ցորենի յուղում, բուսական յուղերում, ընկույզում և արևածաղիկում։ Е վիտամինի դեֆիցիտ գրեթե չի հանդիպումը։
Արյան մակարդելիության և ամուր ոսկորների ձևավորման գործընթացում կարևոր դեր է խաղում նաև K վիտամինը, որն առկա է կանաչեղենում, բրոկոլիում, ծաղկակաղամբում, բրյուսելյան կաղամբում, ձկան մեջ, լյարդում, մսի և հավկիթի մեջ։ K վիտամինի դեֆիցիտ ևս շատ քիչ է հանդիպում։

витамины
3
Որտե՞ղ է հավասարակշռությունը
Բժիշկները պնդում են` եթե մարդը ճիշտ է սնվում, ապա վիտամիններ ընդունելու անհրաժեշտություն չկա։ Մեկ այլ հարց է` ինչ է նշանակում` ճիշտ սնվել։ Ըստ ճիշտ սննդակարգի կանոնների, մարդուն օրական անհրաժեշտ է օգտագործել ոչ պակաս, քան 5 տեսակի մրգեր և բանջարեղեն։

витамины
4
Ո՞վ է «ռիսկի խմբում»
Գիտնականները վաղուց պարզել են, որ վիտամինները չափազանց անհրաժեշտ են նրանց, ովքեր գտնվում են, այսպես կոչված «ռիսկի խմբում»։ Նախևառաջ, դրանք այն մարդիկ են, ում մարմնի քաշը նորմից ցածր է։ Նրանք սակավակեր մարդիկ են, ինչպես նաև մարդիկ, ովքեր ֆիզիկական լուրջ մարզումներով են զբաղվում, մասնավորապես, մարզիկները, և նրանք, ովքեր ֆիզիկական ծանր աշխատանք են կատարում։

Երբեմն մարդու մոտ նկատվում է մոնովիտամինային պակաս, այսինքն, նրան պետք է կոնկրետ մի վիտամին, իսկ դրա պակասը պայմանավորված է նրա սննդակարգով։

упражнение, спорт, зарядка
5
Ոչ մի ինքնագործունեություն
Առանց վիտամինների մեր կյանքը դժվար է պատկերացնել, բայց չարաշահել էլ չի կարելի։ Այդ իսկ պատճառով ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների համար վիտամինային կուրսը նշանակում է միայն բժիշկը։ Միայն մասնագետը կարող է բուժզննման և անալիզների արդյունքների հիման վրա ասել, թե որ վիտամինի կարիքն է զգացվում և որքանով։

Չի կարելի թերագնահատել այն վտանգը, որ կարող է լինել ավիտամինոզի կամ վիտամինային մոնոդեֆիցիտի դեպքում։ Օրինակ, եթե մարդը В12 վիտամինի պակաս ունի, ապա դա կարող է դրսևորվել հոգնածության, եղունգների և մազերի փխրունության տեսքով։ Եթե հավասարակշռությունը չվերականգնվի, ապա դա կարող է հանգեցնել նյարդաբանական ռակցիաների ընդհուպ մինչև ջղակծկումներ։

витамины таблетки БАД

6
Ե՞րբ է պետք ընդունել վիտամիններ
Թեև վիտամինները, կախված առողջական վիճակից, ընդունում են կլոր տարի, սակայն կան ժամանակահատվածներ, երբ ավիտամինոզի ռիսկն ավելի բարջր է։ Ամենաավիտամինոզային ժամանակը ձմռան վերջն ու գարնան սկիզբն է, երբ քիչ են թարմ մրգերն ու բանջարեղենը։ Այնպես որ, եթե արագ եք հոգնում, վատ եք քնում, իսկ մաշկի կամ մազերի վիճակը մտահոգում են, ապա շտապ այցելեք բժիշկի։

весна, цветы, солнце