484.11
-0.64
570.43
-1.33
8.23
+0.04
-2
Եղանակը Երևանում
Հայ
19:01 | 09 Նոյեմբերի 2017
Դայակ պետության հաշվին. ի՞նչ է դա նշանակում
1
Ինչի՞ մասին է խոսքը
Հայաստանում պետությունը կարող է մասամբ վճարել այն աշխատող մայրերի դայակի ծառայությունները, որոնց երեխաները դեռ չեն դարձել երկու տարեկան։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը խորհրդարանական հանձնաժողովներում 2018–ի պետբյուջեի լսումների ժամանակ հայտնեց նման նախաձեռության մասին, որը կարող է կյանքի կոչվել արդեն հաջորդ տարի։

няниНяня
2
Իսկ հիմա՞
Հայաստանի գործող օրենսդրությամբ, մայրիկներն իրավունք ունեն երեխայի խնամքի արձակուրդում գտնվել մինչ նրա երկու տարեկան լրանալը։ Ընդ որում պետությունը մայրերին վճարում է ամսական 18 հազար դրամի նպաստ մինչ նրա գործի դուրս գալը։ Սակայն գործնականում ոչ բոլոր մայրերը կարող են իրենց թույլ տալ երկու տարի չաշխատել և ստիպված են լինում ընդհատել դեկրետային արձակուրդը` ավտոմատ կերպով զրկվելով նպաստից։ Աշխատող մայրը հայտնվում է խնդրի առաջ` ու՞մ հետ թողնել փոքրիկին։ Այսօրվա դրությամբ պետական մանկապարտեզներում գրեթե չկան մսուրային խմբեր, իսկ սովորական խումբ փոքրիկը կկարողանա հաճախել միայն երեք տարեկանից և այն պայմանի դեպքում, որ մայրն աշխատում է։ Ոմանք փորձում են լուծել խնդիրը` տանելով փոքրիկին մասնավոր մանկապարտեզ, որոնց թիվը մշտապես աճում է։ Սակայն խնդիրն այն է, որ նման մանկապարտեզներում երեխաներին ընդունում են մեկուկես տարեկանից։ Այդ դեպքում աշխատող մայրիկը կամ պետք է հույսը դնի բարեկամների վրա կամ դայակ վարձի։

Няня
3
Ի՞նչ արժե «Մերի Պոպինսը»
Հայաստանում պետական մանկապարտեզներն անվճար են, չհաշվելով առանձին վճարումները լրացուցիչ ծառայությունների համար, օրինակ, պարերի ուսուցում և օտար լեզուներ։ Ընդ որում, մասնավոր մանկապարտեզը ընտանիքի համար կարժենան ամսական 20–ից 160 հազար դրամ։ Իհարկե, այստեղ ավելի շատ են դրական կողմերը. խմբերում երեխաները քիչ են, հետևաբար դաստիրակներն ավելի շատ ուշադրություն են կարողանում հատկացնել իրենց, պայմաններն ավելի հարմար են։ Բացի այդ, մասնավոր մանկապարտեզներն աշխատում են մինչև երեկոյան յոթը, ինչը հարմար է աշխատող ծնողների համար։

Միաժամանակ տուն եկող դայակն իր ծառայությունների համար վերցնում է մեկ ժամվա համար 500–ից մինչև երկու հազար դրամ։ Գները տատանվում են կախված դայակի պատրաստվածության մակարդակից, փորձից և ծառայությունների ծավալից։ Ակնհայտ է, որ եթե դայակը պարզապես նստում է ձեր փոքրիկի հետ, ապա կգործի նվազագույն սակագին, իսկ լրացուցիչ ծառայությունների դեպքում արդեն ստիպված կլինեք կլորիկ գումար ծախսել։ Իսկ  դայակ վարձելը մեկ ամսով կարժենա միջինը 100 հազար դրամ։

няня, Мэри Поппинс
4
Ի՞նչ է առաջարկում պետությունը
Պետությունը պատրաստ է վճարել դայակի աշխատավարձի 50 տոկոսը։ Բայց այդ գումարը չպետք է գերազանցի երկրի նվազագույն աշխատավարձը` 55 հազար դրամը։ Փաստացի, եթե դայակի աշխատավարձը կազմում է 110 հազար դրամ, ապա պետությունը կվճարի 55 հազարը, իսկ մնացած մասը վճարում է ծնողը։ Միաժամանակ դայակի և ծնողների միջև պարտադիր կարգով պետք է ստորագրվի համապատասխան պայմանագիր, և միայն դրա առկայության դեպքում պետությունը կկատարի պարտավորությունների իր մասը, այսինքն, կվճարի դայակի աշխատավարձի կեսը։

няни
5
Իսկ տատինե՞րը
Առանձնահատկությունն այն է, և այդ մասին ասել է սոցապահովման նախարարը, որ դայակ վարձելու վերաբերյալ պայմանագիրը կարող է ստորագրվել նաև երեխաների տատիների հետ։ Այսինքն, տատիներն այժմ կարող են օգնել իրենց աշխատող երեխաներին թոռների դաստիարակության հարցում և դրա համար պետությունից գումար ստանալ։

Няня
6
Ու՞մ համար է դա շահավետ
Փորձագետների կարծիքով, այս օրենքն ուղղված է ոչ այնքան աշխատող մայրերի աջակցությանը, որքան դայակների եկամուտները ստվերից հանելուն։ Թեև դեռևս վերջնականապես չեն սահմանվել կարգավորման բոլոր մեխանիզմները, բայց արդեն հասկանալի է, որ օրենքի ընդունումից հետո բոլոր վճարումները հարկվելու են, մասնավորապես եկամտահարկով։

Այսօր 120 հազար աշխատավարձի դեպքում եկամտահարկը կազմում է 24.4 տոկոս, 120 հազարից բարձր աշխատավարձի դեպքում` 26 տոկոս։ Առայժմ հայտնի չէ, թե ով է վճարելու հարկը` ծնողնե՞րը, պետությու՞նը, թե՞ դայակը։ Չի բացառվում նաև, որ դայակի ծառայությունների օրինականացման դեպքում այս գործունեության տեսակի սակագները կարող են կտրուկ աճել։

Мать и младенец, ребенок дети.jpg
7
Իսկ ի՞նչ են կարծում մայրերը
Մայրերն առայժմ տարակուսանքի մեջ են, քանի որ նրանցից շատերին օրինագծի դրույթներն առայժմ այդքան էլ հասկանալի չեն։ Օրինակ, թե ով է պատասխանատու լինելու պայմանագրի ստորագրման համար, որ մարմինն է հանդես գալու որպես ոլորտի կարգավորիչ, ով է վերահսկելու պայմանագրի կատարումը, արդյո՞ք, դրա ստորագրումը պարտադիր բնույթ է կրելու, ծրագրվում է, արդյո՞ք, այս դայակների տվյալների բազա։

Մի քանի մայրեր «Նովոստի–Արմենիա» գործակալության հետ զրույցում նշեցին, որ պատրաստ են օգտվել դայակի ծառայություններից, սակայն մեծ է այստեղ նրա անձի, կրթության, բժշկական ապահովագրության, աշխատանքային փորձի դերը։ Պարզ չէ նաև, թե ինչ դեր է խաղալու այս ամենում պետությունը, բացի ֆինանսավորումից։ Արդյո՞ք, անցկացվելու է դայակների ատեստատավորում, ստուգվելու՞ է նրանց փորձը, խորհուրդ տալու, թե ում դիմել, ինչպես նաև նրանց հետ որակավորման բարձրացման դասընթացներ անցկացնելու, սովորեցնելու երեխաների հետ աշխատանքի և դաստիարակության մեթոդիկա։ Այսօրվա դրությամբ ծնողներն իրենք են տեղեկություններ հավաքում դայակի մասին, իսկ լավ դայակը հաճախ ընտանիք է գալիս լավ ծանոթների խորհրդով։

Կան մայրեր, ովքեր առհասարակ չեն ուզում գլուխ դնել այդ բոլոր բյուրոկրատական քաշքշուկների հետ։ Ինչպես նշում են ոմանք, նման ծառայությունից, ամենայն հավանականությամբ, կօգտվեն նրանք, ովքեր չեն կարող իրենց թույլ տալ դայակ վարձել։

Няня
8
Ի՞նչ են անելու դայակները
Դայակներն առայժմ զերծ են մնում մեկնաբանություններից։ Սակայն չի բացառվում, որ նրանցից ոմանք պարզապես կհրաժարվեն պայմանագիր կնքելուց` ցանկանալով մաքուր փողը ստանալ։ Այդ կանանց վախեցնում է պայմանագրային պարտավորությունների, վերահսկողության և ստուգումների միտքը։ -0-

няня, миссис Даутфайр