Այն փաստը, որ առցանց գնումները իսկապես ավելի էժան են, քան կանխիկով վճարման դեպքում, չի կարող չուրախացնել։ Նման առավելություն են ստանում cashback–ից օգտվող քարտապանները։ Նրանք զեղչով են գնում ապրանքները կամ ծառայությունները։ Բացի այդ, հաճախորդի հոգեբանության տեսանկյունից cashback–ն ինքնին խնայողություն է։
Այսպես, օրինակ,
Կոնվերս բանկի cashback–ի հաշվին քարտապանը ստանում է բոնուսներ յուրաքանչյուր անկանխիկ գնման դիմաց, որոնք հետագայում կարելի է փոխանակել գործընկերային խանութների ցանկում ներկայացված նվերներով կամ բանկի սպասարկման ոլորտներով։
Քարտապանները կարող են հետևել վերադարձվող գումարին և բոնուսներին քաղվածքի և օնլայն–բանկինգի միջոցով։ Սակայն բանկը դիտարկում է այնպիսի նախագծեր, որոնց միջոցով քարտապանները կստանան cashback–ի օգտագործման ավելի լայն հնարավորություններ, օրինակ` վարկի մարման, ավանդի համալրման կամ վերադարձվող միջոցների հաշվին կոմունալ ծառայությունների վճարման հնարավորություններ։