VoLTE–ը թույլ է տալիս ավելի արագ կապվել բաժանորդի հետ։ VoLTE տեխնոլոգիայով աշխատող հեռախոսների միջև զանգի միջոցով կապի հաստատումը պահանջում է երկու վայրկյանից քիչ ժամանակ, մինչդեռ 3G ցանցում այդ ժամանակահատվածը 6-10 վայրկյան է։
Այսինքն, եթե նախկինում հեռախոսազանգ կատարելու համար համակարգը 4G–ից ավտոմատ կերպով անցնում էր 3G–ի մոտ 6–8 վայրկյանում, ապա հիմա որևէ անցում չի պահանջվում։ VoLTE տեխնոլոգիան առանձնանում է ոչ միայն կապի հաստատման արագությամբ, այլ նաև ձայնի բարձր որակով։ Ընդ որում, անկախ ցանցում օգտատերերի քանակից` տվյալների փոխանցման արագությունը չի փոխվում։ Օրինակ,
Ucom–ի ցանցում այն կարող է հասնել մինչև 250 Մբ/վ–ի։
Եթե ձեզ զանգահարում են, ապա դուք մնում եք նույն LTE ցանցում, 3G–ին միանալու ժամանակ չեք կորցնում և միաժամանակ պահպանում եք ձայնային ծառայությունների բարձր որակը։ Այլևս պետք չէ դուրս գալ LTE ցանցից, դադարեցնել տվյալների արագ փոխանցման գործընթացը կամ կայքի դիտումը, եթե անգամ ձեզ զանգահարում են։
Դուք կարող եք շարունակել շփվել ցանցում, դիտել սիրելի հաղորդումը կամ ֆիլմը ձեր բջջայինից` միաժամանակ պատասխանելով մուտքային զանգին։ Ավելին, հեռախոսային զանգի ժամանակ բջջայինը կարող է օգտագործվել նաև որպես ինտերնետի աղբյուր այլ սարքերի համար։ Բացի այդ, VoLTE–ն կարող է տեղեկատվություն ստանալ երեք տարբեր հաճախականություններում` ապահովելով 20Մբ/վ միջին արագություն ընկերության LTE ցանցի ծածկույթի ողջ տարածքում։