436.65
4.37
404.34
+4
Եղանակը Երևանում
Հայ
20:29 | 31 Հոկտեմբերի 2016
Գումար տնտեսելու յոթ խորհուրդ
Գումար տնտեսելու գաղտնիքը

Հոկտեմբերի 31–ին քաղաքակիրթ աշխարհը նշում է Խնայողությունների միջազգային օրը։ Սկզբում այս տոնը նշվում էր` բանկերում գումար պահելու կարևորության նկատմամբ մարդկանց ուշադրությունը գրավելու համար։

Տոնի էությունն այն է, որ անկախ այդ օրվանից, լինի այն հանգստյան, թե աշխատանքային, բոլոր խնայողական բանկերը պետք է բաց լինեն այցելուների համար։ Այդ օրը կազմակերպվող տարատեսակ միջոցառումների նպատակն է իրազեկել բնակչությանը ֆինանսավարկային հաստատություններում միջոցներ խնայելու կարևորության և առավելությունների մասին` հասարակության կայուն զարգացման նպատակով։

Հայաստանում նույնպես ընդունված է տոնել Խնայողությունների օրը, ընդ որում ոչ միայն Կենտրոնական բանկի և առևտրային բանկերի, այլ նաև ողջ ֆինանսական հանրության կողմից։ Օրինակ, ԿԲ–ում այդ օրվա կապակցությամբ բազմիցս գործարկել են «Իմ ֆինանսական միամսյակը» ծրագիրը, որի նպատակն է կառավարել անձնական ֆինանսական միջոցները։ Միջոցառման շրջանակում կազմակերպվում են շրջայցեր ԿԲ–ում, Դեպոզիտների երաշխավորման հիմնադրամում, Ֆինանսական օմբուդսմենի գրասենյակում, NASDAQ OMX Արմենիա բորսայում և ֆինանսական այլ կառույցներում։

Հայաստանի բանկերի միությունն ու Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամն այս տարի նախաձեռնել են ինֆոգրաֆիկայի մրցույթ հայկական բուհերի ուսանողների շրջանում` «Խնայում ենք բանկի միջոցով» և «Ավանդը խնայողության ապահով տեսակ» թեմայով։

Այդ օրը շատ ակտիվ են նաև առևտրային բանկերը` առաջարկելով տարատեսակ ակցիաներ և ավանդների գծով հատուկ առաջարկներ։

экономия, сбережения, финансы
Ինչու՞ է այդքան կարևոր գումար խնայել

Հայաստանում խնայելու կուլտուրան խորը արմատներ ունի։ Հայերը խնայում էին ինչպես սննդամթերքը, այնպես էլ կենցաղային ապրանքները, սակայն որպես լիկվիդային ակտիվ առավել տարածված էին թանկարժեք իրերը, արծաթե և ոսկե զարդերը։ Խնայողության հիմնական մոտիվացիան մտերիմների և հարազատների համար գումար տնտեսելն էր «սև օրվա» համար, ապահովել անհրաժեշտ միջոցների առկայություն ընտանիքում կարևոր իրադարձությունները տոնելու համար և այլն։ Այսօր մարդիկ գումար են տնտեսում տարբեր նպատակներով` սկսած անշարժ գույք կամ ցանկացած այլ թանկարժեք ունեցվածք գնելու համար մինչև արձակուրդ անցկացնելն ու երեխաներին կրթության տալը։ Սակայն խնայողությունները մինչ օրս ծառայում են որպես «անվտանգության բարձիկ» կյանքում ծագող դժվար իրավիճակների դեպքում, ինչպիսիք են աշխատանքից ազատվելու պարագայում կայուն եկամտի կորուստը և բիզնեսի ձախողումը, հիվանդությունը կամ մահը։ Այսօր խնայողության առավել ակտուալ նպատակներից է գումարի կուտակումը ծերության համար, քանի որ պետական կենսաթոշակը, ցավոք, բավարար չէ բարեկեցիկ ծերություն ապահովելու համար, այն հազիվ է բավարարում առաջին անհրաժեշտության ապրանքներ ձեռք բերելու համար։

экономия, сбережения, финансы
Որտե՞ղ են նախընտրում գումար պահել հայաստանցիները

Այսօր Հայաստանում բնակչության համար խնայողության ամենատարածված և կայուն գործիքը բանկային ավանդներն են։ Սա, առաջին հերթին, պայմանավորված է բանկային համակարգի կայունությամբ` ֆինանսական շուկայի այլ մասնակիցների համեմատ։ ԿԲ–ի տվյալներով` Հայաստանի առևտրային բանկերում ռեզիդենտների ավանդները վերջին 10 տարում ավելացել են 7,8 անգամ` 2016 թ.–ի սեպտեմբերի վերջին կազմելով 1 636,3 մլրդ դրամ կամ 3,4 մլրդ դոլար։ Միաժամանակ, ավանդատուների կառուցվածքում գերակշռող մասը տնային տնտեսություններ են (75%)։

Ինչ վերաբերում է ներդրումների այլ գործիքներին, օրինակ` պարտատոմսերին, ապա դրանց հիմնական ներդրողները ինստիտուցիոնալ հաստատություններն են, մասնավորապես, բանկերը։ Միաժամանակ Հայաստանում միայն պետական պարտատոմսերն ու կորպորատիվ պարտատոմսերն են ավանդների միակ այլընտրանքը, քանի որ բաժնետոմսերի հայաստանյան շուկան այդքան էլ զարգացած չէ։

экономия, сбережения, финансы
Գումար տնտեսելու յոթ խորհուրդ

NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսայի տնօրեն Կոնստանտին Սարոյանը Խնայողությունների միջազգային օրվա կապակցությամբ ներկայացրեց միջոցներ խնայելու սեփական կանոնները։

1. Սեփական կապիտալը կառավարելու համար հարկավոր է դիմել հեղինակավոր և փորձառու կառավարողի, օրինակ` բանկին, ներդրումային ընկերությանը կամ այլ ֆինանսական հաստատությանը։ Այս խորհուրդը հարկավոր է հաշվի առնել, եթե ունեք մեծ ծավալով խնայողություններ, օրինակ` 100 հազար ԱՄՆ դոլար։

2. Կարելի է ինքնուրույն կառավարել սեփական խնայողությունները` նախապես վերլուծելով շուկան և ընտրելով միջոցներ ներդնելու համար անհրաժեշտ գործիքներ։

3. Հարկավոր է գնահատել ռիսկն ու եկամտաբերությունը, ինչպես նաև խնայողության գործիքների ժամկետները։

4. Անհրաժեշտ է դիվերսիֆիկացնել խնայողությունների պորտֆելը` ըստ էմիտենտի պարտատոմսերի կամ բաժնետոմսերի դեպքում, և ըստ բանկի` ավանդների դեպքում։

5. Հարկավոր է խնայել տարբեր արտարժույթներով, օրինակ` դրամով և դոլարով։ Միաժամանակ, խորհուրդ է տրվում խնայողությունների մեծ մասը պահել դրամով, իսկ փոքր մասը` արտարժույթով (օրինակ 60/40 հարաբերակցությամբ)։

6. Կարելի է ներդրումներ կատարել նաև օտարերկրյա արժեթղթերում` օգտագործելով բանկերը։ Նման կերպ հնարավոր կլինի դիվերսիֆիկացնել երկրի հետ կապված ռիսկը։

7. Պետք չէ ֆիքսվել ավանդների վրա, հարկավոր է դիտարկել նաև ներդրումներ կատարելու ուրիշ գործիքներ, մասնավորապես, պետական պարտատոմսերն ու կորպորատիվ արժեթղթերը։

экономия, сбережения, финансы