478.51
-0.06
560.91
-1.27
8.03
+0.05
+20
Եղանակը Երևանում
Հայ
13:54 | 26 Հուլիսի 2017
Ամպային սերվեր. ի՞նչ է դա և ինչի՞ համար է հարկավոր
1
Ինչպե՞ս օգտվել «ամպից»

Ինտերնետն արդեն վաղուց և հիմնավոր ձևով արմատներ է գցել մեր կյանքում, շատ օգտատերեր անգամ չեն պատկերացնում կյանքն առանց համակարգչի։ Սակայն տեխնոլոգիաներն տարեցտարի կատարելագործվում են, և համաշխարհային սարդոստայնի ակտիվ օգտատերերի համար հայտնվել է նոր օգտակար տեխնալոգիա` ամպային սերվեր։

Չնայած այն հանգամանքին, որ անհատական համակարգչի և սմարթֆոնի յուրաքանչյուր սեփականատեր վայելում է «քաղաքակրթության այդ բարիքները», գործնականում քչերը գիտեն, թե ինչպես է այն կառուցված և ինչպես է աշխատում: Ամպային տեխնոլոգիաները թույլ են տալիս պահել տվյալներ, որոնք չեն տեղավորվում սովորական համակարգչում։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը որոշել է իր ընթերցողին պատմել, թե ինչպես է պետք օգտվել «ամպից», և ինչու է դա հարկավոր։

облачные технологии
2
Ի՞նչ են «ամպային տեխնոլոգիաները»

Ամպային տեխնոլոգիաներն անհրաժեշտ տեղեկատվության կամ հաշվիչ ռեսուրսների հասանելիության հնարավորություն են տալիս` օգտագործելով սովորական բրաուզեր կամ հավելված` երկրագնդի ցանկացած կետից։ Անհրաժեշտ ապահովումը օգտատերերին տրամադրում են սերվերները: Մեզնից շատերն օգտվում են «ամպային տեխնոլոգիաներից»` նույնիսկ գլխի չընկնելով այդ մասին, օրինակ, բոլորին հայտնի SkyDrive, Dropbox, Google Drive կամ Яндекс.Диск ֆայլային պահեստարանները։ Մեկ այլ օրինակ է Outlook ծրագիրը (փոստային հաճախորդը), որտեղ նախկինում ստացված նամակները կարելի է նայել միայն սեփական համակարգչով։

Այսօր ծրագիրը գտնվում է հեռահար սերվերում, և օգտատերը կարող է դրանից օգտվել` պարզապես ցանկացած սարքից բրաուզեր մուտք գործելով և մուտքագրելով գաղտնաբառը: Սա միայն պարզ օրինակ է, թե ինչպես օգտվել «ամպային տեխնոլոգիաներից», իրականում դրանց կիրառման և հաշվառման շրջանակը շատ ավելի լայն է։ Այսպես, գոյություն ունեն վճարովի «ամպային սերվերներ», որոնք պահանջարկ են վայելում կորպորատիվ օգտատերերի կողմից, ովքեր պետք է փաստաթղթաշրջանառություն իրականացնեն ձեռնարկությունների ցանցում:

облачные технологии
3
Հասանելի՞ է, արդյոք, «ամպը» Հայաստանում

Չնայած, որ «ամպային սերվերները» համեմատաբար նոր տեխնոլոգիա են, դրանք արդեն հասանելի են նաև Հայաստանում: Այսպիսի ծառայություններ առայժմ մատուցում է միայն Ucom ընկերությունը U!Cloud նոր տեխնոլոգիայի միջոցով. U!Cloud–ը հնարավորություն է տալիս ստեղծել անկախ ենթակառուցվածք, որը բաղկացած է վիրտուալ սերվերներից և ցանցային բաղադրիչներից։

U!Cloud–ը նորարարական ամպային խնայողական լուծում է կորպորատիվ հաճախորդների համար, որը թույլ է տալիս տարբեր տեսակի սերվերները միավորել մեկ միասնական տարածության մեջ` վերջնական հաճախորդներին վիրտուալ / առանձնացված սերվերների և ցանցային ենթակառուցվածքի (IaaS - Infrastructure as a Service) հաշվողական ռեսուրսներ տրամադրելու համար (IaaS - Infrastructure as a Service)։

Հաճախորդը, հասանելիություն ունենալով «ամպի» ինտերֆեյսին, կարող է ինքնուրույն ստեղծել սերվերներ՝ միաժամանակ ունենալով այս կամ այն օպերացիոն համակարգն ընտրելու հնարավորություն, ինչպես նաև ստեղծել սեփական ցանցային ենթակառուցվածքը: Սերվերներ ստեղծելիս հաճախորդն ունի պրոցեսորի միջուկների քանակը (CPU միջուկներ), պրոցեսորի տակտային հաճախականությունը (CPU ՄՀց), ինչպես նաև օպերատիվ հիշողության ծավալը (հիշողության ծավալն արտահայտված ԳԲ-ով) և սկավառակային ծավալն ընտրելու հնարավորություն:

U!Cloud-ի հիմնական առանձնահատկությունը ռեսուրսների գնման հնարավորությունն է՝ ըստ հաճախորդի կարիքների, կարիք չկա ձեռք բերել ավելի հզոր ու թանկ սերվեր պարզ խնդիրների լուծման համար: Բացի այդ, հնարավորություն կա հաճախորդին հատկացված սերվերի կարգավորումները դինամիկ կերպով փոխելու՝ առանց ամբողջ ծառայության դադարեցման: Ամպային հոսթինգ պատվիրելու ժամանակ ընդամենը պետք է ընտրել հստակ նախագիծն իրականացնելու համար անհրաժեշտ հստակ ռեսուրսները:

облачные технологии
4
«Ամպայի՞ ն», թե՞ ֆիզիկական սերվեր

Այսօրվա ժամանակակից տեխնոլոգիաները զարգանում են «hardware» կամ ապարատային սարքից դեպի ինտելեկտուալ լուծումներ տանող անցումային ծառայությունների տեսքով։ Այս դեպքում օգտատերն առանց սարքը գնելու անհրաժեշտության ստանում է նույն ծառայությունը, սակայն կազմակերպված ծառայությունների մակարդակով։

U!Cloud-ը թույլ է տալիս ընկերություններին և անհատներին ստանալ սերվերային լուծում ոչ թե ֆիզիկական սարքի հիման վրա, այլ Ucom-ի հարթակում: Օգտատերը կարող է կազմակերպել իր անձնական սերվերը` չունենալով ապարատային սարք: Բոլոր լուծումները գտնվում են Ucom–ի հարթակներում և սերվերներում։

Օրինակ, եթե փոքր գրասենյակը ցանկանում է իր համար մի քանի համակարգչային սերվերներ գնել, ապա «ամպային տեխնոլոգիաները» թույլ են տալիս ձեռք բերել վիրտուալ սերվերներ, որոնք ոչնչով չեն տարբերվի նույն ֆիզիկականներից: Միաժամանակ, երաշխավորվում է տվյալների հուսալիություն, իսկ տվյալների փոխանցումը հաճախորդի և «ամպի» միջև գաղտնագրված և երաշխավորված է: Միաժամանակ օգտատերը պահպանում է սերվերների օպերատիվ ընդլայնման և դրանց քանակի կրճատման հնարավորությունը, ինչն իրականացվում է բավականին արագ և ինքնուրույն:

Փաստորեն, դուք կարող եք պատվիրել տասը սերվերներ որոշակի պարամետրերով: Բայց եթե որոշ ժամանակ անց դրանց անհրաժեշտությունը վերանա, ապա կարելի է դինամիկ կերպով վերակազմավորել դրանց թիվը, ընդ որում, ինքնուրույն, առանց պրոֆեսիոնալ հատուկ հմտությունների: Դրա համար պետք է ունենալ օպերացիոն համակարգի մասին միայն նվազագույն գիտելիքներ` ինքնուրույն ինստալյացիա կատարելու, ավելացնելու և կոնֆիգուրացնելու սեփական փոքրիկ գրասենյակը:

облачные технологии
5
«Ամպի» դրական և բացասական կողմերը

«Ամպային տեխնոլոգիաների» օգտագործումն ունի մի շարք էական առավելություններ: Մասնավորապես, ստարտափերին շատ ձեռնտու է օգտագործել «ամպային» սերվերները: Նրանք ստիպված չեն լինի գնել սեփական սերվերային սարքավորումները, գումար ծախսել լոկալ ցանցերի տեղակայման վրա, վարձել ցանցի ադմինիստրատորներ։

Բավական է պարզապես ընտրել ամպային սերվերներից մեկը, որն իդեալական հարմար է հիշողության ծավալով, հաճախորդների թվով և այլ բնութագրերով, և ամիսը մեկ անգամ բաժանորդագրավճար վճարել:

Բացի այդ, բոլոր հաշվողական օպերացիաները կատարվում են ոչ թե ձեր համակարգչի վրա, այլ ցանցի հզոր սերվերներում, իսկ դա նշանակում է, որ կարելի է օգտագործել ապարատային և ծրագրային միջոցներ, գործիքներ և մեթոդաբանություններ, որոնք հասանելի չեն ձեր համակարգչի տեխնիկական բնութագրերի համար:

Միաժամանակ, պետք չէ մտահոգվել սեփական անհատական համակարգչի արտադրողականության, սկավառակի ազատ ծավալի, բեքափերի և մի համակարգչից մյուսը տեղեկությունը տեղափոխելու մասին: Այդ և այլ հարցերն ինքնըստինքյան վերանում են «ամպային տեխնոլոգիաների» օգտագործման դեպքում:

Ոչ պակաս կարևոր առավելությունների թվում հարկ է նշել նաև խնայողությունն արտոնագրված ԾԱ գնելիս,տարբեր սարքերից տեղեկության միաժամանակյա հասանելիությունը: Դրական կողմերից է նաև այն, որ կարելի է տեղեկությունը ներկայացնել մտերիմ մարդկանց կամ գործընկերներին աշխարհի ցանկացած կետից:

«Ամպի» թերություններին կարելի է դասել միայն անվտանգության հարցը, քանի որ սերվերները կարող են ենթարկվել ցանցահենների գրոհների: Բայց նույնիսկ եթե դուք պահեք ձեր տվյալներն անձնական սերվերում, հաքերներից դա ձեզ նույնպես չի փրկի, քանի որ անվտանգության կանոնները հավասարապես վերաբերում են ինչպես սերվերային և ցանցային լուծումներին, այնպես էլ ֆիզիկական սերվերներին ու համակարգիչներին։
Բոլորին հայտնի է, որ անգամ անձնական համակարգչում տվյալների պահպանման դեպքում ոչ ոք չի կարող երաշխավորել դրանց անվտանգությունը։ Ո′չ firewall–ի առկայությունը, ո′չ տեղադրված հակավիրուսային ծրագիրը 100%–ով չեն երաշխավորում տվյալների պահպանումը։ Բնական է, որ պաշտպանության այս աստիճանների առկայությունը, այդ թվում` «ամպային» լուծման մեջ, նվազեցնում է ներթափանցման և համակարգի գրոհի ռիսկը։

Տվյալների պահպանման տեսանկյունից, օրինակ, Ucom–ը իր հաճախորդներին երաշխավորում է տվյալների պաշտպանություն և ամբողջականություն ողջ «ամպի» մակարդակում։ Սակայն ինչ վերաբերում է օգտատիրոջ օպերացիոն համակարգի, նրա սերվերում տեղադրված ծրագրերի, ընտրված ֆայլային համակարգի պաշտպանությանը, ինչպես նաև կրիպտավորման հնարավորությանը, ապա դրա համար պատասխանատու է օգտատերը։ Սակայն Ucom–ը կարող է աջակցել հաճախորդին` տրամադրելով խորհրդատվություն անվտանգության հարցերի շուրջ։ Միաժամանակ շատ օպերատորներ, այդ թվում` Ucom–ը, ունեն մոնիտորինգի համակարգ, որը թույլ է տալիս ժամանակին իրազեկել սպառնալիքի առաջացման մասին։

облачные технологии
6
Ի՞նչ ընտրել` օտարերկրյա՞, թե՞ տեղական «ամպ»

Բնական է, որ օտարերկրյա «ամպը» գայթակղում է հայ օգտատերերին իր հուսալիությամբ և իբր տեղակայմամբ անվտանգ տարածաշրջաններում։ Սակայն լինում է, որ խոշոր կորպորացիաներն այդքան էլ անկեղծ չեն այդ հարցում, և իրականում կարող է պարզվել, որ անդրազգային ընկերության «ամպային սերվերն» իրականում տեղակայված է հարևան երկրում։ Միաժամանակ տեղական դերակատարները սովորաբար տեղադրում են իրենց սերվերները մոտակայքում, ինչը դյուրացնում է հասանելիությունն ու թույլ է տալիս օպերատիվորեն լուծել առաջացած բոլոր հարցերը և առանց ավելորդ խնդիրների հաճախորդի համար։

Բացի այդ, լոկալ ընկերության ընտրությունը ձեռնտու է տրամադրվող տեխնիկական աջակցության հաշվին։ Օրինակ, դուք միշտ կարող եք դիմել Ucom–ի մասնագետներին, և ձեզ օպերատիվորեն կտրամադրվի մասնագետի խորհրդատվություն մայրենի լեզվով։ Կարևոր է նաև այն, որ Ucom–ն ունի լավ հեղինակություն հեռահաղորդակցական ծառայությունների շուկայում որպես ֆիքսված, բջջային և ինտերնետ կապի օպերատոր։

облачные технологии
7
Ինչպե՞ս հասկանալ, որ դուք «ամպային տեխնոլոգիայի» կարիք ունեք

Ողջ աշխարհում բիզնեսը վաղուց եկել է այն անհրաժեշտության, որ տվյալները հարկավոր է պահել «ամպում»։ Արդեն ոչ ոք լուրջ միջոցներ չի ծախսում ֆիզիկական սերվերների ձեռքբերման վրա, քանի որ դրանք միշտ չէ, որ անհրաժեշտ են, բացի այդ դրանք հնանում են և արդիականացման կարիք ունեն։

Այս դեպքում կարելի է ձեռք բերել «ամպային» սերվեր, ավելացնել կամ կրճատել այն` կախված այդ պահին առկա պահանջարկից և վճարել միայն գնածի համար։ Հիմա գրեթե բոլոր ծառայություններն ու լուծումները մշակվում են «ամպային տեխնոլոգիաների» ներքո, անգամ ֆիզիկական սերվերի վրա հաճախ տեղակայում են վիրտուալ սերվեր, քանի որ վերջինս աշխատում է շատ ավելի արագ, գործարկումն ու փոփոխությունն ավելի հարմար է, իսկ վիրտուալ մեքենայում տեղեկատվության պահպանումը շատ ավելի դյուրին է, քան ֆիզիկական սերվերում։

Միաժամանակ տվյալների վերբեռնումը կամ ներբեռնումը դժվարություններ չի առաջացնում։ Օրինակ, Ucom–ն իր հաճախորդների համար նախատեսել է շատ հարմար ինտերֆեյս: Համակարգ մուտք գործելու համար չի պահանջվում հիշել բարդ տվյալներ, բավական է մուտքագրել անունն ու գաղտնաբառը, ինչպես արվում է փոստային սերվեր մուտք գործելիս։ Ընդ որում նախատեսված են պարզ, հասանելի հրահանգներ, ինտերֆեյս, որը թույլ է տալիս քոստոմայզինգն իրականացրել` ըստ սեփական պահանջների։ Միաժամանակ ինտերֆեյսը գործու մ է գրեթե բոլոր լեզուներով` ավտոմատ համաձայնեցնելով լեզուն համակարգչում տեղադրված ծրագրային ապահովման հետ։

Բացի այդ, տվյալների տեղադրման կամ բեռնման համար մասնագետի կարիք չկա, քանի որ աքաունթի ստեղծումն արդեն պատրաստի լուծում է, որը թույլ է տալիս ինքնուրույն կառավարել սեփական ռեսուրսները։

облачные технологии
8
Ո՞րն է ձեռնտու` «ա՞մպը», թե՞ սերվերը

Եթե օրինակ դիտարկենք միջին գնի սերվեր, ապա մեկ սովորական սերվերը արժի մինչև 10 հազար ԱՄՆ դոլար` միաժամանակ ծառայությունների նույնքան ծավալի նվազագույն պարամետրերով, սակայն U!Cloud «ամպը» կարժենա ամսական ընդամենը 9 հազար դրամ։ Իսկապես գնային մեծ տարբերություն է, և հնարավորություն է ընձեռվում ավելացնել կամ նվազեցնել ծառայությունները, ինչը կարևոր է ժամանակակից աշխարհի պայմաններում, երբ բիզնեսը վստահ չէ հետագա աճի հարցում։ «Ամպային» տեխնոլոգիաների դեպքում դուք հաստատ կիմանաք, որ երբեք ավել չեք վճարի լրացուցիչ ծառայությունների համար և միշտ կկարողանաք մասշտաբացնել այն` բիզնեսի աճին կամ նվազմանը զուգահեռ։

Այս համատեքստում U!Cloud–ի գները շատ մրցունակ են, հիմնված նմանատիպ առաջարկների վրա, հաշվի են առնվում հայկական բիզնեսի առանձնահատկություններն ու ֆինանսական հնարավորությունները։ Նախատեսված է նաև հնարավորություն, որի դեպքում կարելի է առանց ընդհանուր կոնֆիգուրացիայի փոփոխության ավելացնել առանձին պարամետրեր և ստանալ օպտիմալ հարմար պայմաններ։ Այսպիսով, կախված սերվերի կոնֆիգուրացիայից` հիշողության և կոշտ սկավառակի ծավալից` դուք ամսական կվճարեք 9–59 հազար դրամ։

Ամենափոքր սերվերը կարող է լիովին բավարարել փոքր գրասենյակի պահանջները, իսկ առավել խոշոր առաջարկն ի վիճակի է ապահովել միջին մասշտաբի ձեռնարկության աշխատանքը։

ՓՄՁ–ները սկզբնական փուլում կկարողանան միջոցներ տնտեսել սերվերների և տեխնիկայի գնման վրա միայն «ամպային տեխնոլոգիաների» ձեռքբերման հաշվին։

облачные технологии
9
Ինչու՞ «ամպ»

Քանի որ այն ավելի արագ է և պարզ, քան սեփական սերվերի տեղադրումը, դրայվեր փնտրելը։ «Ամպային սերվերը» ոչնչով չի տարբերվում գրասենյակում տեղադրված սովորական համակարգչից։ «Ամպային սերվերում» կարելի է գաղտնաբառ տեղադրել և պահել շատ լուրջ տվյալներ, այդ թվում` ֆինանսական։ Կարևոր է միայն պահպանել անվտանգության միջոցներ։

Մի բան էլ. տեղական ընկերությունները միշտ պատրաստ կլինեն կատարել ցանկացած քմահաճույք ձեր փողերով։–0–