481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+14
Եղանակը Երևանում
Հայ
Մի՛ թափեք հացը
18:25
27 Հունվարի 2017
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հունվարի 27–ին` Լենինգրադը շրջափակումից ամբողջովին ազատելու օրը, Նևայի չրջափակված քաղաքում զոհվածների հիշատակը Պիսկարևի գերեզմանատուն հարգելու են գալիս հազարավոր պետերբուրգցիներ, ինչպես նաև մարդիկ, ովքեր եղել են այդ սոսկալի 879 օրերի ականատեսներ։

Իմ մայրը նրանց թվում էր, ովքեր շրջափակման առաջին օրից մինչև վերջինը գտնվել է այդ պաշարված քաղաքում։ Երիտասարդ, 20–ամյա աղջիկն իր ընկերուհիների հետ հակատանկային հորեր էր փորում, տների կտուրներում հանգցնում էր գերմանական ինքնաթիռներից նետվող ֆուգասային ռումբերը։

Այդպիսի ռմբակոծումներից մեկի ժամանակ մայրիկի մտերիմ ընկերուհին զրկվեց ոտքից։ Մայրս սարսափով էր հիշում դա, նույնիսկ շատ տարիներ անց չէր կարողանում մոռանալ այդ սոսկալի տեսարանը։ Բայց ամենասարսափելին, ինչի մասին չէր սիրում պատմել, դա աներևակայելի սովն էր։

Հացի իրենց փոքրիկ չափաբաժնի հերթում կանգնած մարդկանց հյուծված սևացած դեմքերը։ Ոմանց օրական հասնում էր 125 գրամ, իսկ նրանց, ովքեր աշխատում էին` 250 գրամ։ Հաց ստանալու համար մարդիկ պետք է անձամբ գնային դրա հետևից։ Դա անելը շատ բարդ էր, հատկապես ձմռանը, քանի որ տրանսպորտ չկար, սառնամանիքին պետք էր քայլել ոտքով` քարշ տալով սովից թուլացած ոտքերը, սահնակները, որոնց վրա մարդիկ տանում էին ուժասպառ հարազատներին։ Նրանցից շատերը մահանում էին հյուծվածությունից, ցրտից և սովից։ Սառած մարմինները ոչ ոք չէր տանում, և դրանք օրեր շարունակում մնում էին փողոցներում։ Մայրս ասում էր, որ իրենց հաջողվել է ողջ մնալ` շնորհիվ իր հորաքրոջ ջանքերի, ով կարողանում էր շուկայում տան պարագաները փոխել հագուստով։

Մայրս պատմում էր, որ 43–ի ձմռանը նրան այլ բնակիչների հետ Լենինգրադից դուրս բերեցին ավտոսարասյունով, որն անցնում էր Լադոգա լճով` այսպես կոչված, «Կյանքի ճանապարհով»։ Դա միակ ուղին էր, որը կապում էր քաղաքը երկրի հետ։

Տարիներ են անցել, բայց մայրս չի մոռացել պաշարված Լենինգրադի այն սարսափելի օրերը։ Մինչև կյանքի վերջ նա երբեք չէր թափում նույնիս հին հացը, դրանից համեղ չորահացեր էր պատրաստում։ Իմ հարցին, թե ինչու է դա անում, չէ՞ որ, տանը շատ հաց կա, նա ինձ ասում էր բառեր, որոնք ես հիշում եմ մինչ օրս. «Շրջափակման ժամանակ ես աղաչում էի միայն մի բան, որ մինչև կյանքիս վերջ հաց ունենամ»։

Գալինա Դավիթյան

ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի գլխավոր տնօրեն

Loading...
Հեղինակային նյութեր